ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2017 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
2018 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերին ու 183-րդ հոդվածի 2-րդ կետին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագրեր և տարանցման հայտարարագրեր օգտագործելու կարգը.
2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիրն ու տարանցման հայտարարագիրը լրացնելու կարգը։
2. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգիչը (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման թիվ 2 հավելված) 098 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«099 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար տեղափոխվող ապրանքներ»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2017 թվականի մայիսի 5-ից առաջացող իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ |
ԿԱՐԳ
տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագրեր և տարանցման հայտարարագրեր օգտագործելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը կիրառվում է այն դեպքում, երբ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր օգտագործվում են որպես 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և (կամ) 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների (այսուհետ համապատասխանաբար՝ սպորտային միջոցառումներ, ապրանքներ) մասով ապրանքների հայտարարագրեր (այսուհետ՝ ԱՀ) և տարանցման հայտարարագրեր (ՏՀ)։
2. Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր կարող են օգտագործվել՝
ա) որպես ԱՀ՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկում ներառված ապրանքները հատուկ մաքսային ընթակարգով ձևակերպելիս.
բ) որպես ՏՀ՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, նպատակ ունենալով դրանք տեղափոխել՝
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից մինչև Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներքին մաքսային այն մարմին, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումները.
անդամ պետության ներքին մաքսային այն մարմնից, որտեղ անցկացվում են սպորտային միջոցառումները, մինչև Միության մաքսային տարածքից մեկնման վայրի մաքսային մարմին։
II. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ԱՀ օգտագործելը՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս
3. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ԱՀ օգտագործմամբ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար ապրանքների՝ սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան մաքսային հայտարարագրման դեպքում այդ փաստաթղթերի կամ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից վավերացված դրանց պատճենների հետ մեկտեղ ներկայացվում են՝
դիմում (գրավոր), որը կազմված է հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ՝ դիմում).
փաստաթղթեր, որոնցով հաստատվում են դիմում ներկայացնողի լիազորությունները, կամ դրանց՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից վավերացված պատճենները.
փաստաթղթեր, որոնցով հաստատվում է սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության անձի կողմից կամ այդ անձի անունից այն գործարքի կատարումը, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում են (տեղափոխվել են) Միության մաքսային սահմանով, եթե հայտարարագրվող ապրանքների մասով կնքվել է այդպիսի գործարք, կամ այդ փաստաթղթերի՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից վավերացված պատճենները.
փաստաթղթեր, որոնցով հաստատվում է արգելքների և սահմանափակումների պահպանումը, եթե այդ փաստաթղթերի ներկայացումը պահանջվում է ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
Ընդ որում, այլ փաստաթղթերի, ինչպես նաև ԱՀ-ի էլեկտրոնային պատճենի ներկայացումը չի պահանջվում։
4. Դիմումը կազմված է հիմնական և լրացուցիչ թերթերից և լրացվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա։
Դիմումի հիմնական թերթի 1-5-րդ վանդակները, ինչպես նաև լրացուցիչ թերթի 1-4-րդ և 6-րդ վանդակները լրացվում են հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից։
5. Դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն կարող են օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր կամ դրանց պատճենները, որոնք վավերացված են հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից և պարունակում են տեղեկություններ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների անվանման, քանակի ու արժեքի մասին։
6. Հայտարարատուի ընտրությամբ՝ տեղեկությունները դիմումի մեջ նշվում են ռուսերենով կամ անգլերենով։
Այն դեպքում, երբ օտարերկրյա անձանց, ապրանքների անվանումներում և այլ տեղեկություններում, փաստաթղթերի համաձայն, օգտագործվում են լատինական այբուբենի տառեր, դիմումի մեջ այդ տեղեկությունները նշվում են լատինական այբուբերի տառերի օգտագործմամբ։
7. Դիմումը ստորագրվում է այն կազմողի կողմից։ Դիմումը, որը կազմվում է անդամ պետության անձի կողմից վավերացվում է կնիքով, եթե այդ պետության օրենսդրությանը համապատասխան այդ անձը պետք է ունենա կնիք:
8. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար դիմումը և սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերը, եթե այդ փաստաթղթերը սույն կարգի 5-րդ կետին համապատասխան օգտագործվում են դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն, հայտարարտուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից 4 օրինակով ներկայացվում են սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության այն մաքսային մարմին, որն այդ պետության օրենսդրությանը համապատասխան իրավասու է այդ ապրանքների համար գրանցելու ԱՀ-ն։
Սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված այն փաստաթղթերը, որոնք չեն օգտագործվում դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններում նշված փաստաթղթերը ներկայացվում են 1 օրինակից։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագիրը գրանցելու կամ գրանցումը մերժելու կարգի մասին հրահանգին համապատասխան՝ սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը արձանագրում է դիմումի ներկայացման ամսաթիվն ու ժամը և ԱՀ-ի գրանցումը մերժելու համար հիմքերի բացակայության դեպքում դիմումը գրանցում է՝ դրան գրանցման համար տալու միջոցով, որը նշվում է դիմումի յուրաքանչյուր օրինակի համապատասխան դաշտում և սույն կարգի 5-րդ կետի համաձայն դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն օգտագործվող փաստաթղթերի յուրաքանչյուր ներկայացված օրինակի վերին աջ անկյունում կամ ցանկացած ազատ մասում։
10. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման կամ այդպիսի բացթողումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում՝ սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձը դիմումի յուրաքանչյուր օրինակի հիմնական թերթի 5a վանդակում և լրացուցիչ թերթի 7-րդ վանդակում կամ սույն կարգի 5-րդ կետի համաձայն դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն օգտագործվող փաստաթղթերի յուրաքանչյուր ներկայացված օրինակի ցանկացած ազատ մասում կատարում է ապրանքների բացթողման կամ այդպիսի բացթողումը մերժելու մասին համապատասխան նշումներ և դնում է այդ որոշումն ընդունելու ամսաթիվը՝ դրանք վավերացնելով ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով։
Նշված որոշումներից որևէ մեկն ընդունելուց հետո այդ օրինակները բաշխվում են հետևյալ կարգով՝
օրինակներից մեկը մնում է սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում.
3 օրինակը նշված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից վերադարձվում է հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին, այդ թվում՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ մաքսային գործառնություններ կատարելու համար՝ նշված մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման դեպքում։
Սույն կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացվող փաստաթղթերը մնում են սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում։
III. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի օգտագործումը՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման դեպքում
11. Մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման համար հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքների հետ մաքսային գործառնություններ կատարելու համար սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության իրավասու մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմումը, որին համապատասխան այդպիսի ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը՝ ապրանքների բացթողման մասին մաքսային մարմնի նշումներով, եթե դրանք օգտագործվել են այդ դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն.
բ) Միության մաքսային տարածքից այդպիսի ապրանքների արտահանման համար կազմված տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը կամ դրանց՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից վավերացված պատճենները.
գ) փաստաթղթերը, որոնցով հաստատվում են դիմումը ներկայացնող անձի լիազորությունները, կամ դրանց՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից վավերացված պատճենները։
12. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ներկայացվող՝ սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված դիմումի մեջ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը լրացնում է հիմնական թերթի 4-րդ և 9-րդ վանդակները և լրացուցիչ թերթի 5-րդ վանդակը, եթե լրացուցիչ թերթն օգտագործվել է սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
13. Դիմումի և սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել նոր դիմում, առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք կազմվել են սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու համար, կամ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից վավերացված դրանց պատճենները, այդ թվում՝ հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության պարագայում՝
ա) հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է այդպիսի ապրանքների խմբաքանակի մի մասի համար.
բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար այդպիսի ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ սույն կարգը չի կիրառվել.
գ) այդպիսի ապրանքների մասով հատուկ մաքսային գործողության եզրափակման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են այդ ապրանքները նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելիս հայտարարատու չհանդիսացող անձի կողմից։
14. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ներկայացվող նոր դիմումի մեջ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը լրացնում է յուրաքանչյուր օրինակի հիմնական թերթի 1-5-րդ և 9-րդ վանդակները և յուրաքանչյուր օրինակի լրացուցիչ թերթի 1-5-րդ և 6-րդ վանդակները։
Ընդ որում, նոր դիմումի յուրաքանչյուր օրինակի լրացուցիչ թերթի 6-րդ վանդակում նշվում է դիմումի (դիմումների) կամ ԱՀ-ի գրանցման համարը (ները), որը տրվել է սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնի կողմից՝ սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
15. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ներկայացվող նոր դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն կարող են օգտագործվել սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետում և 13-րդ կետում նշված փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկություններ սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքների անվանման, քանակի և արժեքի մասին։
Ընդ որում, նոր դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն օգտագործվող փաստաթղթերի յուրաքանչուր օրինակի փոխարեն նշվում է դիմումի (ների) կամ ԱՀ-ի գրանցման համարը (ները), որը տրվել է սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնի կողմից՝ սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
16. Դիմումը և սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերը, սույն կարգի 13-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ներկայացվող նոր դիմումը, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետում ու 13-րդ կետում նշված փաստաթղթերը, եթե դրանք սույն կարգի 15-րդ կետին համապատասխան օգտագործվում են նոր դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն, սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքների մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման համար հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից 3 օրինակով ներկայացվում են սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմին։
Սույն կարգի 11-րդ կետի «բ» ենթակետում և 13-րդ կետում նշված այն փաստաթղթերը, որոնք չեն օգտագործվում նոր դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետի «գ» ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացվում են 1 օրինակից։
17. Սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքների մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնի պաշտոնատար անձը սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված դիմումի կամ սույն կարգի 13-րդ կետում նշված նոր դիմումի յուրաքանչյուր օրինակի հիմնական թերթի 9a վանդակում և ավելացված թերթի 7-րդ վանդակում կամ սույն կարգի 5-րդ, 13-րդ և 15-րդ կետերին համապատասխան դիմումի ավելացված թերթի փոխարեն օգտագործվող փաստաթղթերի յուրաքանչյուր ներկայացված օրինակի ցանկացած ազատ մասում կատարում է սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքների մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու վերաբերյալ համապատասխան նշում և դնում է որոշումն ընդունելու ամսաթիվը՝ դրանք վավերացնելով ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով։
Նշված որոշումն ընդունելուց հետո այդ օրինակները բաշխվում են հետևյալ կարգով՝
օրինակներից մեկը մնում է սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում.
2 օրինակը նշված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից վերադարձվում է հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին։ Այդ օրինակներից մեկը կամ դրա պատճենը սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքում ներկայացվում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրի մաքսային մարմին՝ որպես Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող փաստաթուղթ։
Սույն կարգի 16-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ներկայացվող փաստաթղթերը մնում են սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում։
18. Սույն կարգի 11-րդ կետում նշված ապրանքները Միության մաքսային տարածքից առանձին խմբաքանակներով արտահանելու դեպքում սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնի պաշտոնատար անձը սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված դիմումի կամ սույն կարգի 13-րդ կետում նշված նոր դիմումի յուրաքանչյուր օրինակի վրա և սույն կարգի 5-րդ, 13-րդ և 15-րդ կետերին համապատասխան դիմումի ավելացված թերթի փոխարեն օգտագործվող փաստաթղթերի յուրաքանչյուր ներկայացված օրինակի ցանկացած ազատ մասում կատարում է ապրանքների արտահանվող խմբաքանակի մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու վերաբերյալ համապատասխան նշումներ (առանձին խմբաքանակով արտահանվող ապրանքների նշմամբ)՝ դրանք վավերացնելով ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով, ինչպես նաև պատրաստում է նշված փաստաթղթերի 2 պատճեն՝ դրանք վավերացնելով ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով։
Նշված փաստաթղթերի մեկ վավերացված պատճենը մնում է սույն կարգի 11-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված մաքսային մարմնում։
Հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին վերադարձվում են՝
սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի 3 օրինակ՝ այն ապրանքների հետ մաքսային գործառնություններ կատարելու համար, որոնք ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով և որոնց մասով այդ մաքսային ընթացակարգի գործողությունը չի եզրափակվել՝ դրա գործողությունը եզրափակելու համար.
սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի երկրորդ վավերացված պատճենը՝ որպես Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող փաստաթուղթ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրի մաքսային մարմին ներկայացնելու համար։
19. Սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության վարչատարածքային կառուցվածքի մեկ միավորի տարածքից այդ պետության վարչատարածքային կառուցվածքի մեկ այլ միավորի տարածք Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղափոխման դեպքում սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերն օգտագործվում են որպես Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումը թույլատրող փաստաթղթեր, ինչպես նաև որպես Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին ծանուցում։
Ընդ որում, Միության մաքսային տարածքից նշված ապրանքների մեկնման և Միության մաքսային տարածք դրանց ժամանման դեպքում հայտարարատուն, մաքսային ներկայացուցիչը կամ փոխադրողը լրացուցիչ ներկայացնում է Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով այդ ապրանքները տեղափոխելու մտադրության մասին ազատ ոճով շարադրված դիմում և այդ ապրանքների մասին տեղեկություններ սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության՝ համապատասխանաբար Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրում և Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրում տեղակայված մաքսային մարմիններ։
Համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը դիմումի յուրաքանչյուր օրինակի 8а և 8b վանդակներում ու սույն կարգի 5-րդ կետին համապատասխան դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն օգտագործվող փաստաթղթերի յուրաքանչյուր օրինակի ցանկացած ազատ մասում կատարում է Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման և Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին համապատասխան նշումներ՝ դրանք վավերացնելով ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով, ինչպես նաև պատրաստում է նշված փաստաթղթերի 1 պատճեն՝ այն վավերացնելով ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքով։
Առանձին խմբաքանակներով ապրանքների տեղափոխման դեպքում այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձը կատարում է համապատասխան նշումներ՝ առանձին խմբաքանակով տեղափոխվող ապրանքների նշմամբ։
Սույն կարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերի վավերացված պատճենները մնում են համապատասխան մաքսային մարմիններում, իսկ այդ փաստաթղթերի 3 օրինակ վերադարձվում է հայտարարատուին, մաքսային ներկայացուցչին կամ փոխադրողին։
IV. ՏՀ-ում պարունակվող տեղեկությունների կազմը և տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի օգտագործումը որպես ՏՀ
20. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ՏՀ օգտագործմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ապրանքների՝ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան մաքսային հայտարարագրման դեպքում (այդ թվում՝ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ այդ ապրանքների մասով հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու դեպքում) այդ փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները՝
ա) ապրանքներն ուղարկողի ու ստացողի մասին, որոնցից մեկն իրավունք ունի կիրառելու հատուկ մաքսային ընթացակարգ.
բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները հայտարարագրողի և դրանք փոխադրողի մասին, եթե այդպիսի ապրանքների մաքսային հայտարարագրումը չի իրականացվում փոխադրողի կողմից.
գ) միջազգային փոխադրման այն տրանսպորտային միջոցի մասին, որով փոխադրվում են ապրանքները.
դ) ապրանքների անվանման և քանակի մասին.
ե) ապրանքների ընդհանուր արժեքի մասին.
զ) ապրանքների ընդհանուր համաքաշի մասին.
է) բեռնատեղիների քանակի մասին.
ը) ապրանքների նշանակման կետի մասին.
թ) ապրանքների՝ սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված լինելու մասին.
ժ) այն փաստաթղթի համարի մասին, որով հաստատվում է, որ ապրանքների նկատմամբ կիրառվել են մաքսային տարանցման պահպանումն ապահովելու միջոցներ, կամ որ այդ միջոցների կիրառումը չի պահանջվում, մասնավորապես՝ կապված սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության համապատասխան այն պետական մարմնի հաստատման առկայության հետ, որը միջնորդել է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու, առանց ապրանքների նշանակությունը նշելու դրանց բացթողման համար (այդպիսի փաստաթղթի առկայության դեպքում)։
21. Որպես ՏՀ օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկությունների բացակայության դեպքում այդպիսի պակասող տեղեկությունները ենթակա են լրացուցիչ ներկայացման հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից։
22. Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ՏՀ օգտագործելու դեպքում ՏՀ-ի էլեկտրոնային պատճենը ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 254 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ հաստատված՝ 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիրն ու տարանցման հայտարարագիրը լրացնելու կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները, և պետք է պարունակի սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկությունները։
23. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով ՏՀ-ի էլեկտրոնային պատճենի ներկայացում չի պահանջվում՝ սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկությունները պարունակող՝ այդպիսի ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում և որպես ՏՀ օգտագործվող տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկություններին այդպիսի տեղեկությունների համապատասխանության դեպքում։
V. Եզրափակիչ դրույթներ
24. Անհրաժեշտության դեպքում դիմումի և տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի վրա կարող են կատարվել սույն կարգով չնախատեսված ծառայողական նշումներ, այդ թվում՝ եթե այդ փաստաթղթերն օգտագործվում են դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն։ Այդպիսի նշումները կատարվում են այդ փաստաթղթերի ցանկացած ազատ մասում կամ դրանց դարձերեսին՝ նշումները կատարելու ամսաթվի նշմամբ, վավերացվում են սպորտային միջոցառումների անցկացման անդամ պետության մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և նրա անձնական համարակալված կնիքով։
ՀԱՎԵԼՎԱԾ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագրեր և տարանցման հայտարարագրեր օգտագործելու կարգի |
ՁԵՎ
2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների վերաբերյալ դիմումի
Հիմնական թերթը (տիտղոսային էջը) / Main sheet (title page)
2018 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ և 2017 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ / APPLICATION WITH RESPECT ТО FOREIGN GOODS INTENDED FOR PREPARING AND STAGING THE 2018 FIFA WORLD CUP RUSSIA AND THE FIFA CONFEDERATIONS CUP RUSSIA 2017 OR FOR TEST EVENTS | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրանցման համարը՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս /Registration number upon placement of goods under the special customs procedure | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպող կազմակերպության անվանումը Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպվում են ֆիզիկական անձի կողմից / Name of the entity applying for the special customs procedure. First name and surname of the individual if the goods are placed under the special customs procedure by an individual | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություններ մաքսային ներկայացուցչի մասին, եթե դիմումը ներկայացվում է մաքսային ներկայացուցչի կողմից / Details of the customs broker if the application is filed by a customs broker | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառման մասին վկայականի համարը / Number of customs broker's authorization (licence) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու ժամկետը / Finalization date of the special customs procedure | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Եզրափակման ամսաթիվը / Finalization date |
օրը/day ամիսը/month տարին/уеаr | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը/ Documents enclosed with the application | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Փաստաթղթի անվանումը / Document title |
Փաստաթղթի համարը և ամսաթիվը / Document number and date | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
□ |
Նշե՛ք, եթե դիմումի լրացուցիչ թերթի փոխարեն օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր/ Tick the box if shipping, commercial and (or) other documents are used instead of the supplementary sheet to the application | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Տեղեկատվություն ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու մասին/ Information about placement of goods under the special customs procedure | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5a. Մաքսային մարմնի նշումները / Customs office remarks | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
օրը/day ամիսը/month տարին/уеаr Դիմումի ներկայացման ամսաթիվը/ Application date | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիմումը կազմած անձի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը / Applicant's signature, name, job title | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հիմնական թերթը (դարձերեսը) / Main sheet (reverse page) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Այն անձի անվանումը, որին փոխանցվում են ապրանքները, եթե հատուկ մաքսային ընթացակարգի եզրափակման համար անհրաժեշտ գործողությունները կատարվելու են այդ անձի կողմից / Name of the entity accepting the goods in case the actions required to finalize the special customs procedure are performed by that entity | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
6a. Մաքսային մարմնի նշումները / Customs office remarks | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
օրը/day ամիսը/month տարին/уеаr Ապրանքների փոխանցման ամսաթիվը / Date of transfer | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ապրանքները փոխանցող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը / Signature, name, job title of the person transferring the goods | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ապրանքներն ընդունող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը / Signature, name, job title of the person accepting the goods | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Մաքսային մարմնի նշումները հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ / Remarks of the customs office about extension of the special customs procedure period | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7a. Մաքսային մարմնի նշումները / Customs office remarks | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երկարաձգվել է մինչև |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Extended till օրը/day ամիսը/month տարին/уеаr | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երկարաձգվել է մինչև |
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Extended till օրը/day ամիսը/month տարին/уеаr | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության տարածքի մնացած մասի միջև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության տարածքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղափոխման մասին տեղեկատվություն / Information about the movement of goods placed under the special customs procedure between the territory of Kaliningrad Region and the rest of the Russian territory through a county other than the member state of the Eurasian Economic Union | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8a. Մաքսային մարմնի նշումները ապրանքների մեկնման մասին / Remarks of the customs office on the departure of goods |
8b. Մաքսային մարմնի նշումները ապրանքների ժամանման մասին / Remarks of the customs office on the arrival of goods | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման մասին տեղեկատվություն / Information about finalization of the special customs procedure | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9a. Մաքսային մարմնի նշումները / Customs office remarks | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
օրը/day ամիսը/month տարին/уеаг Դիմումի ներկայացման ամսաթիվը/Application date | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիմումը կազմած անձի ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը / Applicant's signature, name, job title |
Դիմումի լրացուցիչ թերթը / Supplementary sheet | |||||
2018 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ և 2017 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՖԱ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ LIST OF FOREIGN GOODS INTENDED FOR PREPARING AND STAGING THE 2018 FIFA WORLD CUP RUSSIA AND THE FIFA CONFEDERATIONS CUP RUSSIA 2017 OR FOR TEST EVENTS TO BE PLACED UNDER THE SPECIAL CUSTOMS PROCEDURE | |||||
Համարը ը/կ / Item number |
Ապրանքի անվանումը / Description of goods |
Ապրանքի քանակը (հատերով, զույգերով, լիտրերով և այլն)՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս / Quantity of goods (items, pairs, liters, etc.) placed under the special customs procedure |
Ապրանքի արժեքը, արժույթի անվանումը1/ Value of goods and currency1 |
Ապրանքի քանակը (հատերով, զույգերով, լիտրերով և այլն)՝ հատուկ մաքսային ընթացակարգի եզրափակման ժամանակ / Quantity of goods (items, pairs, liters, etc.) upon finalization of the special customs procedure |
Ծանոթագրություն2 / Other information2 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7. Մաքսային մարմնի նշումները՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգի ձևակերպման և դրա եզրափակման ժամանակ / Customs office remarks upon placement of goods under the special customs procedure and upon its finalization |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 2-ի թիվ 43 որոշմամբ |
ԿԱՐԳ
2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված օտարերկրյա ապրանքների մասով ապրանքների հայտարարագիրն ու տարանցման հայտարարագիրը լրացնելու
1. Սույն կարգով սահմանվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան ապրանքների այն հայտարարագրի (այսուհետ՝ ԱՀ) լրացման առանձնահատկությունները, որը ներկայացվում է 2018 թվականի ՖԻՖԱ ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2017 թվականի ՖԻՖԱ կոնֆեդերացիաների գավաթի կազմակերպման և անցկացման ժամանակ կամ դրանց նախապատրաստվելու համար մարզական միջոցառումների անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված այն օտարերկրյա ապրանքների մասով, որոնք ներառված են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկում՝ դրանք հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանելու նպատակով, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասով ներկայացվող տարանցման հայտարարագրի (այսուհետ՝ ՏՀ) լրացման առանձնահատկությունները՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան։
2. Ապրանքների՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար մաքսային հայտարարագրման դեպքում ԱՀ-ն լրացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգով՝ հաստատված՝ հաշվի առնելով սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները։
Սույն կարգին համապատասխան՝ ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում ԱՀ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենի կառուցվածքին և ձևաչափին համապատասխան, և ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ)՝ Միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվում այդ ԱՀ-ն։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)
3. ԱՀ-ի 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ, 18-21-րդ, 23-26-րդ, 29-րդ, 30-րդ, 33-35-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ, 43-րդ, 45-47-րդ, «В», 48-րդ և 52-րդ վանդակները չեն լրացվում։
4. ԱՀ-ի 22-րդ, 31-րդ, 42-րդ և 44-րդ վանդակերը լրացվում են հետևյալ կարգով՝
ա) 22-րդ վանդակ. «Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշիվ- ապրանքագրի»:
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է արժույթների դասակարգչին համապատասխան այն արժույթի տառային ծածկագիրը, որով հայտագրվում է ապրանքի արժեքը։
Վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում.
բ) 31-րդ վանդակ. «Բեռնատեղիները և ապրանքների նկարագրությունը»։
1 համարի տակ նշվում են ապրանքների անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում), արտադրողի մասին տեղեկությունները (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում), տեխնիկական և կոմերցիոն բնութագրերի մասին տեղեկությունները, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի համապատասխան նշված չափման միավորներով՝ հայտարարագրվող ապրանքների քանակի մասին տեղեկությունները (քանակը և պայմանական նշագիրը), ապրանքի մասին ցանկացած լրացուցիչ տեղեկություններ՝ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հայեցողությամբ։
2, 3 և 5 համարների տակ տեղեկություններ չեն նշվում.
գ) 42-րդ վանդակ. «Ապրանքի գինը»:
Վանդակում նշվում է ապրանքի արժեքը՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի համապատասխան, իսկ նշված փաստաթղթերում ապրանքի արժեքի մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ ապրանքի գնահատման արժեքը՝ ԱՀ-ի 22-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշված արժույթով.
դ) 44-րդ վանդակ. «Լրացուցիչ տեղեկություններ/Ներկայացված փաստաթղթերը»:
Վանդակում Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 42-րդ ենթակետով սահմանված կարգով նշվում են տեղեկություններ հետևյալ փաստաթղթերի մասին, որոնց հիման վրա լրացվել է ԱՀ-ն և որոնցով հաստատվում են ԱՀ-ի 31-րդ վանդակում նշված յուրաքանչյուր ապրանքի մասին հայտագրված տեղեկությունները՝
տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր.
փաստաթղթեր, որոնցով հաստատվում է սույն կարգի 1-ին կետում նշված սպորտային միջոցառումների անցկացման՝ Միության անդամ պետության անձի կողմից կամ այդ անձի անունից այն գործարքի իրականացումը, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում (տեղափոխվել) են Միության մաքսային սահմանով, եթե հայտարարագրվող ապրանքների մասով կնքվել է այդպիսի գործարք.
փաստաթղթեր, որոնցով հաստատվում է արգելքների և սահմանափակումների պահպանումը, եթե այդ փաստաթղթերի ներկայացումը պահանջվում է ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս։
«10023» ծածկագրի տակ նշվում է հատուկ մաքսային ընթացակարգի գործողության հայտագրվող ժամկետը (ХХ.ХХ.ХХХХ՝ օրը, ամիսը, տարին)։
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)
5. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում ՏՀ-ն լրացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգին համապատասխան՝ հաշվի առնելով սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված առանձնահատկությունները։
6. ՏՀ-ի 33-րդ և 41-րդ վանդակները չեն լրացվում։
7. ՏՀ-ի 1-ին, 4-րդ 22-րդ, 35-րդ, 42-րդ և 44-րդ վանդակերը լրացվում են հետևյալ կարգով՝
ա) 1-ին վանդակ. «Հայտարարագիր»։
Վանդակի առաջին և երրորդ ենթաբաժինները լրացվում են «Տարանցման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգով սահմանված կարգով։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում կատարվում է «ԱԱ» գրառումը.
բ) 4-րդ վանդակ. «Բեռնառաքման մասնագրեր»։
Վանդակը լրացվում է այն դեպքում, երբ որպես ՏՀ օգտագործվում են տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր։
Վանդակում նշվում է տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի ընդհանուր քանակը, իսկ «/» նշանով՝ թերթերի ընդհանուր քանակը.
գ) 22-րդ վանդակ. «Արժույթը և ընդհանուր գումարը՝ ըստ հաշիվ-ապրանքագրի»:
Վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է արժույթների դասակարգչին համապատասխան այն արժույթի տառային ծածկագիրը, որով հայտագրվում է ապրանքի արժեքը։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ապրանքների ընդհանուր արժեքը՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի համապատասխան, իսկ նշված փաստաթղթերում ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ ապրանքների գնահատման արժեքը.
դ) 35-րդ վանդակ. «Համաքաշը (կգ)»։
Այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են 2 և ավելի ապրանքներ, առաջին ապրանքի մասին տեղեկությունների հայտագրման ժամանակ վանդակում նշվում է ընդհանուր համաքաշը կիլոգրամներով, մնացած ապրանքների համար վանդակում նշվում է «0»։
Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) մյուս այն փաստաթղթերի օգտագործմամբ ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում, որոնց մասին տեղեկությունները նշված են ՏՀ-ի 44-րդ վանդակում, նշվում է այդ փաստաթղթերում նշված ապրանքների ընդհանուր համաքաշը կիլոգրամներով.
ե) 42-րդ վանդակ. «Արժույթը և ապրանքի արժեքը»։
Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ապրանքի արժեքը՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի համապատասխան, իսկ նշված փաստաթղթերում ապրանքի արժեքի մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ ապրանքի գնահատման արժեքը՝ ՏՀ-ի 22-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշված արժույթով.
զ) 44-րդ վանդակ. «Լրացուցիչ տեղեկատվություն/ Ներկայացվող փաստաթղթերը/ Սերտիֆիկատներ և թույլտվություններ»։
Վանդակի առաջին ենթաբաժինը լրացվում է «Տարանցման հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգով սահմանված կարգով։
Վանդակի երկրորդ ենթաբաժինը չի լրացվում:
(կարգը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)
_________________________________________
1 Առևտրային փաստաթղթերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպող անձի դիմումի հիման վրա։ Ապրանքների արժեքի մասին տեղեկությունները չեն նշվում այն դեպքում, երբ դրանց ընդհանուր արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող արժույթների փոխարժեքով, որի մաքսային մարմինն իրականացնում է այդ ապրանքների բացթողումը։ / In compliance with commercial documents or, if none, based on the declaration of an applicant for the special customs procedure. The information on the value of goods is not specified if the total value of goods does not exceed the equivalent of 200 euros at the cross-rate established under the law of the member state of the Eurasian Economic Union whose customs authorities perform the release of such goods.
2 Հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի հայեցողությամբ նշվում են այլ տեղեկություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշել մաքսային գործառնությունների կատարման համար։ / То be specified if the applicant or customs broker believes that any other information is relevant for the purposes of customs operations.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: