Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 109-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀՕ-593-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-593-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 109-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀՕ-593-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ առողջապահության

 նախարարություն

 

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածի

 2-րդ մաս

2.

«Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցելու (վերադարձնելու) կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածի

3-րդ մաս

3.

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի

3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ