Գլխավոր տեղեկություն
Համար
N 1992-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի N 1992-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-452-02.12.2022, 16.12.2022-ՊԻ-011/1)

(երկրորդ ընթերցում)

2) «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-456-02.12.2022-ՊԻ-011/1)

(երկրորդ ընթերցում)

3) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-438-24.11.2022, 15.12.2022-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

4) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-429-17.11.2022-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

5) «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-439-24.11.2022-ՊԱ-011/1)

(երկրորդ ընթերցում)

6) «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-466-12.12.2022-ՊԱ-011/1)

(երկրորդ ընթերցում)

7) «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

(1-ին կետը լրաց. 22.12.2022 N 2018-Ա)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

(2-րդ կետը փոփ. 22.12.2022 N 2018-Ա)

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2022 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային յոթերորդ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

(3-րդ կետը լրաց. 22.12.2022 N 2018-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.12.2022, N 2018-Ա 23.12.2022, N 1992-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան