Գլխավոր տեղեկություն
Համար
N 548-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

600.0548.21.12.22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 դեկտեմբերի 2022 թվականի

N 548-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» N 465-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հեռախոսակապի ծառայությունների մատուցում սկսող Օպերատորին՝ հեռախոսակապի ծառայությունների մատուցումը սկսելու պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և սույն կետով նախատեսված համաձայնությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը:»,

2) Որոշման 3-րդ կետում «2-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ և 2.1.-ին կետերով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

21 դեկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: