Գլխավոր տեղեկություն
Համար
N 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
Արաքս համայնքի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
Արաքս համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2022 թվական N 149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 3-ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 35-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանու անդամներ՝

կողմ-14 դեմ-

ձեռնպահ-

 

1. Ղազարյան Ղազար

2. Հարությունյան Վահրամ

3. Համբարյան Մելանյա

4. Նահապետյան Տիգրան

5. Շահինյան Շահեն

6. Մնացականյան Գայանե

7. Առաքելյան Արմեն

8. Մելքոնյան Հակոբ

9. Պողոսյան Արմինե

10. Մակարյան Մարյամ

11. Մանուկյան Աննա

12. Մարկոսյան Սեյրան

13. Մարտիրոսյան Նարեկ

14. Միրզախանյան Վարդան

     

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ղ. Ղազարյան

 

2022 թվականի դեկտեմբերի 14

Արաքս համայնք

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 14-ի N 149-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1․ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

 

1. 2022 թ. բյուջեի եկամուտների ֆոնդային մասում կապիտալ սուբվենցիան հաստատվել է 258539.0 հազ.դրամ, որի մեջ ներառվել է պետության կողմից 2021թ.հատկացված կապիտալ սուբվենցիայի 123252.9 հազ.դրամ գումարը , որը տարեսկզբին պետք նախատեսվեր որպես ֆոնդային բյուջեի ազատ մնացորդ: Ուստի նախատեսված 258539.0 հազ. դրամ կապիտալ սուբվենցիայի գումարից անհրաժեշտ է նվազեցնել 123252.9 հազ. դրամ՝ ավելացնելով ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդին:

2022 թվականի ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը հաստատել 386901.2 հազ. դրամ.

2. Պետության կողմից հատկացվող կապիտալ սուբվենցիան ավելացնել 50300.0 հազ. դրամ /2022թ. սուբվենցիա/

3. Հողի օտարումից մուտքեր հոդվածին ավելացնել 47000.0 հազ. դրամ

 

2.ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

 

1․ 01․1․1-ի (Արաքսի համայնքապետարանի)

1) 4111 հոդվածից նվազեցնել 7675.0 հազար դրամ

2․ 4․3․2-ի (Նավթամթերք և բնական գազ)

1) 5112 հոդվածին ավելացնել 5525.5 հազար դրամ

2) 5134 հոդվածից նվազեցնել 10000,0 հազար դրամ

3) 4269 հոդվածին ավելացնել 725.0,0 հազար դրամ

3․ 9․1․1-ի (Նախադպրոցական ուսուցում)

1) 5113 հոդվածին ավելացնել 63533.5 հազար դրամ/24600.0 սուբ./

4․ 6․3․1-ի (Ջրամատակարարում)

1) 5112 հոդվածին ավելացնել 26716.0 հազար դրամ/20174.5 սուբ./

5․ 6․4․1-ի (Արտաքին լուսավորություն)

4269 հոդվածին ավելացնել 6000.0 հազար դրամ

6․ 8․2․7-ի (հուշարձանների և մշակութային կառույցների պահպանում)

5112 հոդվածին ավելացնել 285,0 հազար դրամ

7․ 1․6․1-ի (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ)

1) 4657 հոդվածին ավելացնել 200.0 հազար դրամ

2) 4637 հոդվածից նվազեցնել 200,0 հազար դրամ

8․ 8․2․3-ի (մշակույթի տներ, ակումբներ)

1) 4111 հոդվածին ավելացնել 950,0 հազար դրամ

2) 5113 հոդվածին ավելացնել 500.0 հազար դրամ

9․ 5․1.1-ի (Աղբահանություն)

5122 հոդվածին ավելացնել 9000,0 հազար դրամ

10․4.2.4-ի (Ոռոգում)

5134 հոդվածին ավելացնել 1740.0 հազար դրամ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: