Գլխավոր տեղեկություն
Համար
N 859-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
02.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 859-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05800698) 2022 թվականի նոյեմբերի 17-ին կնքված՝ N 939-111122 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում շինարարական աշխատանքների իրականացում՝ 7,712,500 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

հ. Մաթևոսյան

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ