Գլխավոր տեղեկություն
Համար
N 1980-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1980-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 875-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 88.0637 հեկտար մակերեսով հողամասերը՝ համաձայն N 1 հավելվածի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման համար հողամասերն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը բարեգործական որակված ծրագիրը չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նվիրաբերության պայմանագրերի կնքումն իրականացնել հողամասերի՝ ըստ անհրաժեշտության նպատակային նշանակությունները փոփոխելուց հետո.

2) նվիրաբերության պայմանագրերում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ ծրագիրը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում հողամասերը և դրանց վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են նվիրաբերող համայնքին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1980-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

NN

ը/կ

Անվանումը

Հասցեն

Մակերեսը

(հա)

Գրանցման վկայականը

1.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

7,3152

18102019-04-0079

2.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

20,0000

21102019-04-0038

3.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

18,9703

18102019-04-0067

4.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

20,0000

18102019-04-0025

5.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

8,3302

21102019-04-0059

6.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

12,4486

21102019-04-0058

7.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

0,2371

29112022-04-0059

8.

Հողամաս

համայնք Արմավիր,

գյուղ Մյասնիկյան

0.7623

29112022-04-0064

     

88.0637

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1980-Ա որոշման

 

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Գույք նվիրաբերողը

Արմավիրի մարզի Արմավիր համայնք

Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու)

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Նվիրաբերման պայմանագրի կնքման ժամկետը

Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում

Հողի սեփականության

իրավունքների փոխանցում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

պահից

Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը

կատարվում են

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով

Կողմերի պարտավորությունները

1. Նվիրաբերողը պարտավորվում է՝

1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս:

2. Նվիրառուն պարտավոր է՝

1) հողամասն օգտագործել ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 875-Ա որոշմամբ բարեգործական որակված ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման նպատակով.

2) ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնել ծրագրի բյուջեի՝ 5,492,207,500 դրամի չափով, մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը.

3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ