Գլխավոր տեղեկություն
Համար
N 1946-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1946-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) «Սյունիքի մարզ» բաժինը 106.12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 106.13-րդ, 106.14-րդ, 106.15-րդ, 106.16-րդ և 106.17-րդ կետերով՝

 

«

106.13.

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք

ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գ. Տեղ, Ս. Բարխուդարյան փող. 11/2

0.1087

14.04.2022 թ. N 26-Ա որոշում

106.14.

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք

ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Լիճք, 1-ին փողոց 13

0.039

24.02.2022 թ. N 10-Ա որոշում

106.15.

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք

ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Լեհվազ, 4-րդ փողոց 2

0.0894

24.02.2022 թ. N 10-Ա որոշում

106.16.

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք

ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ. Առաջաձոր, 1-ին փողոց 36

0.1

29.06.2022 թ. N 100-Ա որոշում

106.17.

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք

ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ. Շիկահող, 2-րդ փողոց 19

0,02624

29.06.2022 թ. N 100-Ա որոշում

»:

 

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

15.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ