Գլխավոր տեղեկություն
Համար
N 1943-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1943-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող վարչական շենքից 42 789 489.52 դրամ սկզբնական արժեքով 1333,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 2-րդ հարկից 546,5 քառ. մետր և 4-րդ հարկից 787,1 քառ. մետր) տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Դավթաշեն, Միկոյան 109/8 հասցեում գտնվող շենքից 2629,88 քառ. մետր ընդհանուր մակերեսով 3-րդ և 4-րդ հարկերն ամբողջությամբ հետ վերցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։

3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող հասարակական շենքից 3351,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ կիսանկուղային հարկից 1162.6 քառ. մետր, 1-ին հարկից 576 քառ. մետր, 2-րդ հարկից 576 քառ. մետր, 3-րդ հարկից 230,4 քառ. մետր, 4-րդ հարկից 230,9 քառ. մետր, 5-րդ հարկից 576 քառ. մետր) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (գրանցման համար՝ 264.210.06143 / 2003-01-23) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 222.210.1125308 / 2020-05-08)։

4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սևակի փողոց 5/2 հասցեում գտնվող գլխավոր մասնաշենքի 1-ին հարկից 539.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2009 թվականի նոյեմբերի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 82/009 պայմանագրում սույն որոշման 3-րդ կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում լուծել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի մարտի 12-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 55/0018 պայմանագիրը՝ լուծման հետ կապված ծախսերն իրականացնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ