Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-136-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.04.2007-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.18/21(545) Հոդ.491
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) 14-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) դատական դպրոցի ունկնդիրներին».

բ) 4-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով սովորողները և դատական դպրոցի ունկնդիրները, եթե նրանք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում համապատասխանաբար ասպիրանտուրան կամ դատական դպրոցն ավարտելուց հետո:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-136-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան