ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2021 թվականի N 1186-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀՐԱՉԻԿ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ՄԱՐԿ ՏԱՐՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԳԵՐՄԱՆ ԻՇԽԱՆԻ ԿՈՒՐԲԱՇՅԱՆԻՆ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՂՈՒԲԱՍԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 3-րդ և 6-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ հետևյալ քաղաքացիներին՝
1) Հրաչիկ Արայիկի Գևորգյանին (ծնվ.` 1998 թվականի հուլիսի 24-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Մ. Նալբանդյան փող., տուն 22).
2) Մարկ Տարոնի Գրիգորյանին (ծնվ.` 1998 թվականի հուլիսի 18-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի, Գ. Նժդեհի փող., շ. 9, բն. 39).
3) (ենթակետն ուժը կորցրել է 15.12.22 N 1930-Ա)
4) Գերման Իշխանի Կուրբաշյանին (ծնվ.` 2000 թվականի հուլիսի 15-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27).
5) Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանին (ծնվ.` 2001 թվականի փետրվարի 21-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Խանջյան 27):
(1-ին կետը փոփ. 15.12.22 N 1930-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2022, N 1930-Ա | 16.12.2022, N 1186-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|