Գլխավոր տեղեկություն
Համար
N 1459-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.30/76(1529) Հոդ.960
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1459-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 15.12.22 N 1944-Ն)

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.12.22 N 1944-Ն)

1. Սահմանել՝

1) պետական վկայագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական վկայագրի տրամադրման կարգը և պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 15.12.22 N 1944-Ն)

2. Սահմանել, որ՝

1) պետական վկայագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով ֆինանսական փաստաթուղթ է, կազմակերպության մատուցած ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք, որի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծառայության համար՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ մեկ անձի հաշվարկով նախատեսված գումարի չափով.

2) պետական վկայագրի միջոցով մատուցվող խնամքի ծառայությունները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են նրանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների կամ խնամակալների) ցանկությամբ՝ կամավորության սկզբունքով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշման

 

Ձև

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

 

Կտրոն

 

Պետական վկայագրի համարը __________

 

1. Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը

_________________________________________

_________________________________________

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

_________________________________________

_________________________________________

 

3. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

_________________________________________

_________________________________________

(անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. Ծառայության տեսակը

_________________________________________

_________________________________________

 

5. Պետական վկայագրի գինը

_________________________________________

 

6. Տրամադրման ամսաթիվը ___________ 20__ թ.

 

7. Շահառուի կարգավիճակը

_________________________________________

_________________________________________

 

8. Պետական վկայագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը

_________________________________________

 

9․ Սույն պետական վկայագիրն ուժի մեջ է մինչև

_____ ________________ 20__ թ.

 

տրվում է շահառուին:

 

Սույն պետական վկայագիրը շահառուին տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ N ________

 

1. Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը

________________________________________

________________________________________

 

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

________________________________________

________________________________________

 

3. Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

________________________________________

________________________________________

(անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

4. Ծառայության տեսակը

________________________________________

 

5. Պետական վկայագրի գինը

________________________________________

 

6. Տրամադրման ամսաթիվը ____________20__ թ.

 

7. Շահառուի կարգավիճակը __________________

 

8. Պետական վկայագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը

________________________________________

________________________________________

 

9. Սույն պետական վկայագիրն ուժի մեջ է մինչև

_____ ________________ 20__ թ.

 

Պետական վկայագրի այս հատվածը տրվում է ծառայություն մատուցող կազմակերպությանը:

(հավելվածը փոփ. 25.03.21 N 396-Ն, խմբ. 15.12.22 N 1944-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) ծառայություններ տրամադրելու նպատակով պետական վկայագիր հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Յուրաքանչյուր շահառուի, իր գնահատված յուրաքանչյուր սոցիալական կարիքին համարժեք սոցիալական ծառայություն տրամադրելու նպատակով, հատկացվում է մեկ պետական վկայագիր:

3. Պետական վկայագրի հիման վրա շահառուին ծառայությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման համաձայն հավաստագրված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ կազմակերպություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից:

4. Պետական վկայագրի հիման վրա կազմակերպությունը խնամք է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշումներով սահմանված կարգով:

5. Պետական վկայագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Պետական վկայագիրը ծառայության կարիք ունեցող երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Միասնական սոցիալական ծառայության՝ քաղաքացու բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) կողմից։

7. Ծառայությունից օգտվելու նպատակով պետական վկայագիր ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչն անձամբ կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով դիմում է՝

1) երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու դեպքերում՝ նախարարություն, որը պետական վկայագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա.

2) երեխաներին ցերեկային խնամք, տարեցներին և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (շուրջօրյա, տնային պայմաններում) տրամադրելու դեպքերում՝ տարածքային կենտրոն:

8. Շահառուի (կամ նրա օրինական ներկայացուցչի) դիմումը սույն կարգի 7-րդ կետում նշված ձևով ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուին տրամադրվում է պետական վկայագիր՝

1) երեխաների շուրջօրյա խնամքի պարագայում պետական վկայագիրը տրամադրում է նախարարությունը՝ հիմք ընդունելով մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացությունը.

2) երեխաներին ցերեկային խնամք, իսկ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա և տնային պայմաններում խնամք տրամադրելու պարագայում պետական վկայագիրը տրամադրում է տարածքային կենտրոնը՝ սահմանված կարգով իրականացված կարիքի գնահատման եզրակացության հիման վրա, ինչի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարությանը:

9. Պետական վկայագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի՝ սկսած պետական վկայագիրը տալու օրվանից։

10. Հիմք ընդունելով պետական վկայագրով շահառուներին ծառայություններ տրամադրող կազմակերպության դիմումը՝ նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պետական վկայագրում նշված ծառայությունների պատվիրակման պայմանագիր։

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է պետական վկայագրով ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ), որը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերի լուծման կամ նոր կազմակերպությունների՝ ցանկում ընդգրկման դեպքում: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագրի լուծման դեպքում:

12. Պետական վկայագրի հետ մեկտեղ շահառուին տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը: Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, ստանալով պետական վկայագիր, իրեն տրամադրված ցանկից ընտրում է անհրաժեշտ ծառայություն մատուցող կազմակերպություն և ներկայանում համապատասխան ծառայությունն ստանալու համար:

13. Կազմակերպությունը շահառուին տրամադրում է պետական վկայագրում նշված ծառայությունը՝ որոշմամբ սահմանված կարգին և չափորոշիչներին համապատասխան:

14. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 10-ը տրամադրված ծառայությունների դիմաց վճարում կատարելու նպատակով կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ ՄՍԾ-ի դրական եզրակացությամբ, որում ներառված են տվյալներ տրամադրված ծառայության և տվյալ ծառայությունից օգտված անձանց անձնական տվյալների մասին, կազմակերպության և շահառուի կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության կատարողականը:

15. Պետական վկայագրի հիման վրա տրամադրված ծառայության դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների սահմաններում:

16. Պետական վկայագրի գինը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով տվյալ ծառայության համար նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում մեկ շահառուի համար կատարվող փաստացի ծախսի չափով։

17. Պետական վկայագրի հիման վրա ծառայությունների տրամադրման գործընթացը համակարգում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

(հավելվածը խմբ. 15.12.22 N 1944-Ն)