Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 75-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման՝

1) վերնագրում և 1-ին կետում «լրացնելու» բառը փոխարինել «ձևակերպելու» բառով․

2) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան, իսկ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունը՝ «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինը (մարմինները)․

2) աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։».

3) հավելվածի`

ա. վերնագրում «լրացնելու» բառը փոխարինել «ձևակերպելու» բառով,

բ․ 3-րդ կետում և ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, իսկ «գործակալություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը՝ «գրասենյակ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,

գ․ 4-րդ կետում և ամբողջ տեքստում «լրացվում» բառը փոխարինել «ձևակերպվում» բառով,

դ․ 6-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ․ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից, ապա հայտը լրացվում է իրավաբանական անձի համար սահմանված պահանջներին համապատասխան․»,

ե. 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «կողմից» բառից հետո լրացնել «, ընդ որում, օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի տեղեկատվությունը համապատասխան իրավասու մարմնի կողմից կարող է հաստատվել առանձին՝ տեխնիկական հատկորոշումների հաստատումից հետո» բառերով,

զ․ 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները,»,

է․ 7-րդ կետի 6-րդ ենթակետը «կողմից» բառից հետո լրացնել «։ Սույն ենթակետի պահանջը չի կիրառվում գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվող հայտի դեպքում» բառերով,

ը. 10-րդ կետի 4-րդ ենթակետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով,

թ․ 12-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «կամ գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով,

ժ․ 20-րդ և 45-րդ կետերում «www.aipa.am» բառերը փոխարինել «www.aipo.am» բառերով,

ժա․ 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) աշխարհագրական նշումը պետք է պարունակի տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ պատմական տարածաշրջանի կամ այդ անվանումից առաջացած ածական կամ ցանկացած այլ անվանում կամ աշխարհագրական որոշակի տեղանքի և ապրանքի տեսակի, ցեղատեսակի կամ անվանման համադրություն, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշներ հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որն արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում․

2) ծագման տեղանունը պարտադիր պետք է պարունակի աշխարհագրական անվանում: Դա կարող է լինել որևէ վարչական կամ պատմական տարածաշրջանի անվանում, որևէ վարչական շրջանի (միավորի), որոշակի տեղանքի (վայրի) անվանում կամ այդ անվանումից առաջացած ածական, որը վերաբերում է նշված աշխարհագրական գոտուն։ Որպես ծագման տեղանուն չի կարող գրանցվել անվանում, որը չի հանդիսանում նշված աշխարհագրական գոտին ներկայացնող. պետք է համապատասխանություն լինի անվանման և աշխարհագրական գոտու միջև: Ծագման տեղանվան գրանցումը չի արգելում նշված աշխարհագրական գոտուց այլ աշխարհագրական անվանման օգտագործումը.»,

ժբ. 29-րդ կետի 2-րդ ենթակետում «ստուգող» բառը փոխարինել «հսկող» բառով,

ժգ․ 32-րդ կետի 3-րդ ենթակետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «հսկողությունը և» բառերով,

ժդ. 36-րդ կետի 3-րդ ենթակետում «1-ին» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ «պահպանությունն ստուգելու» բառերը՝ «պահպանության նկատմամբ հսկողության» բառերով,

ժե․ 43-րդ կետի 5-րդ և 48-րդ կետի 15-րդ ենթակետերում «լրացված» բառը փոխարինել «ձևակերպված» բառով,

ժզ. 44-րդ կետի 15-րդ և 47-րդ կետի 1-ին ենթակետերում «9-ամսյա» բառերը փոխարինել «6-ամսյա» բառերով,

ժէ․ 46-րդ կետի 1-ին ենթակետում «6» թիվը փոխարինել «3» թվով,

ժը․ 47-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությունում «արդեն իր սկզբնական նշանակությունը և Հայաստանի Հանրապետությունում դարձել է ապրանքի անվանում» բառերը փոխարինել «տևական ժամանակ համընդհանուր օգտագործման արդյունքում դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում» բառերով,

ժթ․ 48-րդ կետի 7-րդ ենթակետում «իրավատերերի» բառը փոխարինել «օգտագործման իրավունք ունեցող անձանց (այսուհետ՝ իրավատեր)» բառերով,

ի․ 48-րդ կետի 8-րդ ենթակետի «ե» և 9-րդ ենթակետիուղղ. «է» պարբերություններից, 17-րդ ենթակետից, 49-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «օգտագործման իրավունքի» բառերը,

իա․ 48-րդ կետի 10-րդ ենթակետում և ամբողջ տեքստում «լրացնում» բառը փոխարինել «ձևակերպում» բառով,

իբ․ 51-րդ կետում և նույն կետի 1-ին ենթակետում «լրացման» բառը փոխարինել «ձևակերպման» բառով,

իգ․ N 1 ձևում և ամբողջ տեքստում «Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3» բառերը փոխարինել «0010, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5/1» բառերով,

իդ. NN 3, 4 և 5 ձևերում «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան