ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08-ը դեկտեմբերի 2022 թվականի N 128-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով
ավագանին որոշում է՝
Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն սույն որոշման կից հավելվածի:
Կողմ՝ 14 |
Դեմ՝ 0 |
Ձեռնպահ՝ 0 |
Ստեփանյան Արթուր Մարտիրոսյան Նարեկ Մարտիրոսյան Զոյա Հակոբյան Արտուշ Պողոսյան Հրաչյա Մանուկյան Սաթինե Նազարյան Արգիշտի Ղահրամանյան Վարդան Գաբրիելյան Ահարոն Սմբատյան Մամիկոն Վարդանյան Վարդան Հարությունյան Կարեն Ստեփանյան Սաշա Միքայելյան Քրիստինա բացակա Բաբայան Վահե |
Համայնքի ղեկավար՝ |
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
Հավելված Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 128-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
1 /հիմնական շենքերի և շինությունների համար
ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ:
2/ Սույն կետի, «1» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 30 000 դրամ,
բ. 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ,
գ. 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ,
դ. 3000-ից և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ:
1.3/ ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքների և շինությունների համար՝ 3000 դրամ,
բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
1/ չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ:
2/ բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով,
3/ նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝ 5000 դրամ:
4. Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 դրամ:
5. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ 60000 դրամ:
6․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
6.1/ ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
բ. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1200 դրամ,
գ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ ՝ 10100 դրամ,
դ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ շինությունների դեպքում՝ 13100 դրամ,
ե. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100 դրամ,
զ. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 դրամ,
է. 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 դրամ,
6.2/ ծխախոտի արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 1200 դրամ,
բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10100 դրամ,
գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13100 դրամ,
դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20100 դրամ,
ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25100 դրամ,
զ. 500 և ավել քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45100 դրամ,
7. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
8. Համայնքի տարածքում՝ յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝
1/ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ.
2/ թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.
3/ այլ արտաքին գովազդի համար՝ 1500 դրամ.
4/ դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով:
9. Համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 դրամ:
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ
1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտական ակտի ձևակերպման համար, ինչպես նաև շահագործման թույլտվություն տրամադրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Համայնքում անցկացվող աճուրդներ և մրցույթներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ մասնակիցներից վճար 10000 /տասը հազար/ դրամ:
3. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
4. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ, կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.
1/ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 100 /մեկ հարյուր/ դրամ, կամ
2/ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 ՀՀ դրամ:
3/ Համայնքում առկա ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական, հանրային, ծառայությունների մատուցման, արտադրական, արդյունաբերական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
4/ Առևտրի, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար 50/հիսուն /ՀՀ դրամ:
5 /Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 30 /երեսուն/ ՀՀ դրամ:
6/ Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 /քսան/ Հայաստանի Հանրապետության դրամ.
7/ /Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 10 /տաս/ ՀՀ դրամ:
8/ Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 10 /դրամ/ ՀՀ դրամ,
9/ Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել մեկ ամսվա համար 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ:
10/ Շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:
11/ Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 /հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
5. Խմելու ջրի վարձավճարի չափը սահմանել ամսական 300 դրամ՝ ըստ տնտեսությունների:
6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական տարածքում գտնվող համայնքային արոտներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական տարածքում գտնվող համայնքային խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:
8. Համայնքի անասնաբույժի կողմից մատուցվող անասնաբուժական ծառայությունների վճար սահմանվում է ՝
Ծննդօգնություն
1/Թեթև միջամտություն՝ 1000 /մեկ հազար/ դրամ,
2/Ծանր միջամտություն 2000 /երկու հազար/ դրամ։
9. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից (բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ը՝ պետական ծրագրում ընդգրկված Հակաանասնահամաճարակային միջոցառումներ)՝
1/ Մանր կենդանի 50 /հիսուն/ դրամ,
2/ Խոշոր կենդանի 100 /մեկ հարյուր/ դրամ։
10. Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ
11. Ախտահանություն՝ 1 քառ. մետր 150 /մեկ հարյուր հիսուն/ դրամ։
12. Միջատազերծում (դիզինֆեկցիա)՝ 1 քառ. մետր 150 /մեկ հարյուր հիսուն/ դրամ։
13. Կրծողների դեմ պայքար (դեռատիզացիա)՝ 1 քառ. մետր 200 /երկու հարյուր/ դրամ։
14. Արհեստական սերմնավորում խոշոր եղջերավոր, խոզեր՝ 6000 /վեց հազար/ դրամ։
Համայնքի ղեկավար՝ |
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: