Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

18 հունվարի 2019 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործման միջոցների վերաբերյալ» թիվ 9 կարգադրության իրագործման նպատակներով.

1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

3. Աշխատանքային խմբին՝ ապահովել հետևյալի նախապատրաստումը՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման 5-ամյակի առթիվ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծ.

մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախագիծ։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների հիման վրա ձևավորել աշխատանքային խմբի կազմը, անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի նիստերին հրավիրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմինների ներկայացուցիչների.

2019 թվականի փետրվարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին զեկուցել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման 5-ամյակի առթիվ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ՝ նկատի ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի նիստին նշված հայտարարությունը ստորագրելու մասին հարցի քննարկումը։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 3
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան