Գլխավոր տեղեկություն
Համար
N 1901-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2022 թվականի N 1901-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման բաց մրցույթով գնման ընթացակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի փոխարեն, կիրառել մասնակիցների որակավորման չափանիշներ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1901-Ա որոշման

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱԷԿ-Ի ՆՈՐ ԴԻԶԵԼ-ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԵՎ ԹՈՂԱՐԿՄԱՆ-ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

Գործոն

Մասնագիտական փորձառություն

Չափանիշ

Պահանջվող

փաստաթղթերը

Պահանջ

Մասնակից

 

Մեկ կազմակեր- պություն

Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), և/կամ ենթակապալառու(ներ)ի ներգրավմամբ մասնակիցներ (կոնսորցիումի անդամները և ենթակապալառուն(երը), այսուհետ՝ գործընկեր)

Բոլոր գործընկերները

միասին

Յուրաքանչյուր գործընկեր

 

Փորձառություն

1. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող տասը տարիների ընթացքում

իրականացված ԱԷԿ-ների միջուկային անվտանգության

տեսանկյունից կարևոր (ըստ գնման

մասնակցի իրավաբանական

գրանցման և/կամ սարքավորման

արտադրման և/կամ սարքավորման

կիրառման երկրի նորմերի և

կանոնների) սարքավորումների

մատակարարման փորձ՝ ոչ պակաս,

քան 10 000 000,00 ԱՄՆ դոլար (մեկ

դիզել-գեներատորի մոտավոր

արժեք) ընդհանուր արժեքով:

(Հաշվի է առնվում միայն մասնակցի

փորձառությունը, մասնակցի կողմից

պայմանագրի կատարման համար

ներգրավվող այլ իրավաբանական

անձանց փորձը հաշվի չի առնվում):

Պետք է բավարարի պահանջին

Այն մասնակիցը, ով հանդիսանում է կոնսորցիումի առաջատար մասնակից և լիազորված է հանդես գալ կոնսորցիումի անունից և վարել ընդհանուր գործերը

-

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներա-տորային կայանի կառուցման նախագծի մշակման, անվտան- գության հիմնավորման, սար- քավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի:

Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանա- գրերի շրջանակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպառողը) կողմից տրված ապրանքների պատշաճ մատակարարման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի ավարտումը հավաստող այլ

փաստաթղթի պատճենները:

Պայմանագրերում պետք է հստակ արտացոլված լինեն ապրանքի տեխնիկական բնութագիրը, կատարման ժամկետները և պայմանագրի արժեքը՝ հիմնավորվող որակավորման մասով:

2. Մասնակիցը պետք է ներկայացնի գնման ընթացակարգի շրջանակ-

ներում մատակարարման համար իր

կողմից նախատեսվող դիզել-գեներա-

տորների արտադրողների հետ

պայմանագրային հարաբերություն-

ների առկայության փաստաթղթային

հիմնավորում, եթե մատակարարը չի

հանդիսանում տվյալ դիզել-

գեներատորների արտադրողը:

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարեն պահանջին

-

Մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրի պատճենը կամ տվյալ դիզել-գեներատորների արտադրողը հանդիսանալու հավաստումը:

3. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող

տասը տարիների ընթացքում

ավարտված՝ ԱԷԿ-ի միջուկային

անվտանգության տեսանկյունից

կարևոր (ըստ գնման մասնակցի

իրավաբանական գրանցման և/կամ

սարքավորման արտադրման և/կամ

սարքավորման կիրառման երկրի

նորմերի և կանոնների) օբյեկտների

նախագծման իր կամ ներգրավվող

գործընկերոջ (կցելով

գործընկերության պայմանագիրը)

փորձառությունը հավաստող

փաստաթղթային հիմնավորում:

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարեն պահանջին

Պետք է բավարարի պահանջին՝ համատեղ գործունեության կամ կապալի պայմանագրով իրեն վերապահվող գործառույթի մասով:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներա- տորային կայանի կառուցման նախագծի մշակման, անվտան- գության հիմնավորման, սար- քավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի ձևանմուշ` համաձայն կից ներկայացվող օրինակելի ձևի:

Ձևանմուշին կից մասնակիցը պետք է ներկայացնի համա- պատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանագրերի շրջա- նակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպառողը) կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի պատշաճ ավարտումը հավաստող այլ փաստաթղթի պատճենները: Պայմանագրերում պետք է

հստակ արտացոլված լինի

ծառայության տեխնիկական բնութագիրը (չնշելով գաղտնիք պարունակող տեղեկատվությունը)՝ հիմնավորվող որակավորման մասով:

3.1. Մասնակիցը կամ ներգրավվող գործընկերը (կցելով գործընկե-

րության պայմանագիրը) պետք է

ներկայացնի շինմոնտաժային և

թողարկման-կարգաբերման

աշխատանքների կատարման

փորձառություն հավաստող

փաստաթղթային հիմնավորում:

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարի պահանջին

 

Ձևանմուշին կից պետք է ներկայացվեն համապատասխան պայմանագրերի պատճենները, ինչպես նաև այդ պայմանագրերի շրջանակներում պատվիրատուի (ով հանդիսանում է պայմանագրի առարկայի վերջնական սպա- ռողը) կողմից տրված աշխատանքների ավարտման վկայականի կամ իր պատվիրատուի կողմից տրված պայմանագրի պատշաճ ավարտումը հավաստող այլ փաստաթղթի

պատճենները:

4. Մասնակիցը պարտավոր է ներկա- յացնել իր դրական ֆինանսական

վիճակը հավաստող փաստաթուղթ

(վերջին հինգ տարիների տարեկան

շրջանառություն) և սակարկություն-

ների անցկացման պահի դրությամբ

բոլոր մակարդակի հարկերի գծով

վճարման ժամկետանց պարտա-

վորությունների բացակայության

վերաբերյալ փաստաթուղթ:

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարեն պահանջին

Պետք է բավարարի պահանջին

Մասնակիցը պետք է ներկայացնի ֆինանսական պարտավորությունների բացակայությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

4.1. Անցած ժամանակահատվածի ֆինանսական գործունեությունը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ (N/A)

Պետք է բավարարի պահանջը

Ներկայացնել աուդիտ անցած հաշվապահական հաշվեկշիռը կամ, եթե դա չի պահանջվում մրցույթի մասնակցի երկրի օրենսդրությամբ, այլ ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդունելի են Գործատուի համար, վերջին հինգ [5] տարվա համար՝ հաստատելու մրցույթի մասնակցի ընթացիկ կայուն ֆինանսական վիճակը և նրա հեռանկարային երկարաժամկետ շահութաբերությունը: Իրացվելիության միջին գործակից ≥ 1.0

 

Ընթացիկ ակտիվներ Ընթացիկ պարտավորություններ

≥ 1.0

4.2. Միջին տարեկան շրջանառությունը

Պետք է բավարարի պահանջի առնվազն յոթանասուն- հինգ տոկոսը (75 %)

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարի պահանջի առնվազն հիսուն տոկոսը (50 %)

28 մլն ԱՄՆ դոլարի նվազագույն միջին տարեկան շրջանառություն՝ հաշվարկված որպես վերջին հինգ (5) տարվա ընթացքում իրականացվող կամ ավարտված պայմանագրերի համար ստացված հավաստագրված վճարումների

հանրագումար

 

4.3. Ֆինանսական ռեսուրսներ

Պետք է բավարարի պահանջի առնվազն յոթանասուն- հինգ տոկոսը (75 %)

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարի պահանջի առնվազն հիսուն տոկոսը (50 %)

Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվները, չգրավադրված իրական ակտիվները, վարկային գծերը և այլ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ պայմանագրային կանխավճարների, որոնք բավարարում են դրամական միջոցների հոսքի հետևյալ

պահանջը՝ 14 մլն ԱՄՆ դոլար

4.4. Պայմանագրի կատարման երաշխիք

Պետք է բավարարի պահանջին

Պետք է բավարարեն պահանջին

 

Մասնակցության հայտով ներկայացվում է հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում, պայմանագրի կատարման երաշխիք ներկայացնելու պարտավորության մասին՝ պայմանագրի 40% տոկոսի չափով: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի կատարման երաշխիք: Պայմանագրի կա- տարման երաշխիք ներկա- յացվում է կանխիկ փողի կամ բանկերի կողմից տրամա- դրված երաշխիքների ձևով:

Ընդ որում պայմանագրի

կատարմանը զուգընթաց կատարման երաշխիքը կարող է նվազեցվել՝ հասցնելով մինչև 10%, իսկ 10%-ի չափով երաշխիքը պետք է վավեր լինի առնվազն մինչև պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու օրվան հաջորդող

երաշխիքի ժամկետում:

 

Օրինակելի ձև

 

ՁԵՎԱՆՄՈՒՇ

 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության ՀԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և թողարկման-կարգաբերման աշխատանքների կատարման գնման ընթացակարգի մասնակիցների որակավորումը հիմնավորող փաստաթղթի

(լրացվում է յուրաքանչյուր գործընկերոջ կողմից)

 

Մասնակցի անվանումը՝ ______________  Ամսաթիվ ________________

 

Որակավորումը հիմնավորող գործընկերոջ անվանումը՝ ________________

 

Տեղեկություն

Պայմանագրի անվանումը և
համարը

 __________________________________

Ստորագրման ամսաթիվ

Ավարտման ամսաթիվ

 __________________________________
 __________________________________

Դերը պայմանագրում

□ Կապալառու

□ Ենթակապալառու

Պատվիրատուի անվանումը՝

 __________________________________

Գտնվելու վայրը՝

Հեռախոս/Ֆաքս՝ Էլ. փոստ՝

 __________________________________
 __________________________________
 __________________________________

Մանրամասն ներկայացնել
պայմանագրի շրջանակներում
իրականացված՝ որակավորումը
հիմնավորող աշխատանքները

 

 

Մասնակից (լրացնել անվանումը)                       _______________________

(Լիազորված անձի անուն, ազգանուն, ստորագրություն, կնիք)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

08.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան