Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 04.01.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0249 Ն. 27.12.22

 

27 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել բանկերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելիս հաճախորդին տրամադրվող անդորրագրի վրա առկա տեղեկատվությունը մասնագիտացված այլ անձանց կողմից տրամադրվող անդորրագրի վրա առկա տեղեկատվությանը,

հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի ««Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը» հաստատելու մասին» թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 4-րդ կետի «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով սահմանված տեղեկատվության առկայությունը անդորրագրերի վրա պարտադիր է մեկ հարյուր հազար դրամ գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար։ Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի «ժդ» ենթակետի պահանջը կհամարվի բավարարված նաև այն դեպքում, եթե բացակայում է անդորրագրի ձևաթերթիկի «հաճախորդի ստորագրություն» դաշտը, սակայն անդորրագրի վրա առկա է հաճախորդի ստորագրությունը:»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան 

 

2022 թ. դեկտեմբերի 29

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան