Գլխավոր տեղեկություն
Համար
N 1965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1965-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում և փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման համար «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով 45211131-«մարզական օբյեկտների շինարարական աշխատանքներ» ԳՄԱ կոդով նախատեսված գնման առարկայի ձեռքբերման շրջանակներում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջը և կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրի կնքման համար «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ին ներկայացվող հրավերում կանխավճարի չափը սահմանել մինչև առաջարկած գնի քառասունհինգ տոկոսը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման համար «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով 45211131-«մարզական օբյեկտների շինարարական աշխատանքներ» և «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով 71351540-«տեխնիկական հսկողության ծառայություններ» ԳՄԱ կոդերով նախատեսված գնման առարկաների ձեռքբերման շրջանակներում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 50-րդ կետի 1-ին նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության (միայն որակավորման ապահովման մասով) և 99-րդ կետի պահանջները և կապալային աշխատանքների կատարման և կապալային աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության մատուցման պետական գնման պայմանագրերի՝ համապատասխանաբար «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ի և «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ կնքման համար չպահանջել վերջիններից ներկայացնել որակավորման ապահովում:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝ «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման համար «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով 45211131-«մարզական օբյեկտների շինարարական աշխատանքներ» և «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով 71351540-«տեխնիկական հսկողության ծառայություններ» ԳՄԱ կոդերով նախատեսված գնման առարկաների ձեռքբերման շրջանակներում չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1965-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան