ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 842-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 565-Լ որոշման հավելվածի 3-րդ կետով՝
1. Առողջապահության ռազմավարության և համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը լավարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 842-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար)
ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|