Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.12.2022-03.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/64(1619) Հոդ.803
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2020 թվականի N 953-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2020-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրել 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին՝ 18,700,000,000 դրամ, 2021 թվականին՝ 25,000,000,000 դրամ, 2023 թվականին՝ 4,500,000,000 դրամ, 2024 թվականին՝ 7,000,000,000 դրամ և 2025 թվականին՝ 8,000,000,000 դրամ.

2) ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ՝

ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի յուրաքանչյուր տարվա համար տրամադրվող մասնաբաժնի մարման ժամկետ սահմանվում է 12 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ,

բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու վարկի տրամադրման համար ներգրավվող փոխառու միջոցների տոկոսադրույքներին,

գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,

դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 25-ից՝ կիսամյակային մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,

ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի.

3) Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին, Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցման նպատակով, «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը 2020-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրված 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկի 2021 թվականի համար հատկացված 25,000,000,000 դրամ գումարից մինչև 6,000,000,000 դրամ գումարն ուղղել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով ներգրավված վարկերի մարմանը և սպասարկմանը՝ հետագայում օգտագործված գումարը վերականգնելու պայմանով:

 (1-ին կետը լրաց. 13.01.22 N 30-Ն, խմբ., փոփ. 01.12.22 N 1829-Ն)

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1.1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 4.1 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. (կետն ուժը կորցրել է 10.09.20 N 1489-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 953-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 953-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 953-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 11-ի N 953-Ն որոշման

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան