Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

600.0561.28.12.22

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 դեկտեմբերի 2022 թվականի

N 561-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷՄՇ կանոնների 26-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Գործարքի կողմերը չեն կարող նույնանալ։»,

2) ԷՄՇ կանոնների 27-րդ`

ա. կետի 1-ին ենթակետում «(այսուհետ՝ ՊԷԱ կայաններ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետում նշված ՀԷԱ կայանների» բառերը,

բ. կետի 3-րդ ենթակետում «ՎԷԱ կայանների» բառերից հետո լրացնել «, ՀԷԱ կայանների» բառերը,

գ. կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող Արտադրողներ (այսուհետ՝ ՀԷԱ կայաններ)։»,

3) ԷՄՇ կանոնների 28-րդ՝

ա. կետում «Արտադրողն» բառը փոխարինել «Արտադրողը (այդ թվում՝ ՀԾՄ-ն)» բառերով,

բ. կետի 2-րդ ենթակետում «չկարողանալու դեպքում» բառերից հետո լրացնել «կամ սեփական կարիքի բավարարման համար» բառերը,

4) ԷՄՇ կանոնների 31-րդ և 32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

5) ԷՄՇ կանոնների 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. ՀԾՄ-ն իր լիցենզիայի և ԷՄՇ կանոնների համաձայն՝

1) մատուցում է Հաշվեկշռման ծառայություն՝ Հաշվեկշռման շուկայում իրականացնելով դրա համար անհրաժեշտ էլեկտրական էներգիայի առուվաճառք,

2) մատուցում է հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայություն՝ գնելով դրա համար անհրաժեշտ հզորություն,

3) ներկրում է էլեկտրական էներգիա։»,

6) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-ին կետով.

«43.1. ՀԾՄ-ի՝ ԷՄՇ կանոնների 43-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի և 113-րդ կետի համաձայն ստանձնած պարտավորություններն առաջնահերթ են իր ստանձնած այլ պարտավորությունների նկատմամբ։»,

7) ԷՄՇ կանոնների 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. ԷՄՇ-ում մատուցված Հաղորդողի, Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի և Բաշխողի ծառայությունների դիմաց Հանձնաժողովի սահմանած սակագնով վճարում է՝

1) ԷՄՇ այն մասնակիցը, որն ունի ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ և արտադրում կամ ներկրում և սպառում է էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր կետերում,

2) էլեկտրական էներգիայի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքում՝ ԷՄՇ այն մասնակիցը, որն արտահանում է էլեկտրական էներգիան կամ իրականացնում է տարանցիկ փոխադրումը, բացառությամբ բաշխման ծառայության, որի դիմաց վճարում չի կատարվում,

3) մնացած դեպքերում՝ ՀՊԿԻ, ՀՊԿԼ կամ ՀՊԿԽ կարգավիճակ ունեցող այն գնորդը, որի Հաշվառման կետում (կետերում) էլեկտրական էներգիան հաշվառվել է, բացառությամբ Մատակարարի՝ բաշխման ծառայության մասով, որի դիմաց վճարումը կատարվում է ԷՄԱ կանոնների համաձայն, ինչպես նաև Հաղորդողի՝ Հաղորդման ցանցի կորուստները գնելիս բաշխման ծառայության մասով, որի դիմաց վճարում չի կատարվում։»,

8) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին կետով.

«44.1. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության համար վճարում է սպառման համակարգ ունեցող ԷՄՇ այն մասնակիցը, որն ունի ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ, բացառությամբ Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Արտահանողի)՝ համաձայն ԷՄՇ կանոնների 26.1-ին գլխի։»,

9) ԷՄՇ կանոնների 47-րդ կետում «։ ԷՄՇ առևտրի մասնակիցը» բառերը փոխարինել «և» տառով, իսկ «խմբում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Երաշխավորված մատակարարի հետ մանրածախ շուկայում մատակարարման պայմանագիր կնքած սպառողների, ինչպես նաև ԷՄՇ կանոնների 128-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը,

10) ԷՄՇ կանոնների 48-րդ կետի առաջին նախադասության մեջ «ինքնուրույն պատասխանատվություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերի» բառերը, իսկ «իրավունք չունեն» բառերից հետո՝ «, բացառությամբ ԷՄՇ կանոնների 54.1-ին կետով սահմանված դեպքի» բառերը,

11) ԷՄՇ կանոնների 50-րդ՝

ա. կետում «դեպքում» բառը փոխարինել «պայմանով» բառով, իսկ «տվյալ» բառը՝ «հետևյալ» բառով,

բ. կետի 3-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) ՀԷԱ կայանները։»,

12) ԷՄՇ կանոնների 52-րդ կետում «ընդգրկված մասնակիցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԾՄ-ի և իր հաշվեկշռման խմբում ընդգրկված ՀԷԱ և ԿԷԱ կայանների» բառերը,

13) ԷՄՇ կանոնների 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) Մատակարարի hաշվեկշռման խմբում չեն կարող ընդգրկվել Որակավորված սպառողները:»,

14) ԷՄՇ կանոնների 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54. Երաշխավորված մատակարարը, Մատակարարները և ՀԾՄ-ն պատասխանատվություն են ստանձնում հետևյալ մասնակիցների առաջացրած անհաշվեկշռույթների համար.

1) Երաշխավորված մատակարարը՝ մանրածախ շուկայում իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողների (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված սպառողների), ՊԷԱ կայանների, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքի, ՎԷԱ կայանների, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող բոլոր կայանների, Բաշխողի,

2) Մատակարարը՝ իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողների, ինչպես նաև իր խմբում գտնվող ՀՊԿՄ և ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցների,

3) ՀԾՄ-ն՝ իր հետ պայմանագիր կնքած ՀԷԱ կայանների, սույն կանոնների 54.1-ին կետով նախատեսված դեպքում՝ ԿԷԱ կայանների, ինչպես նաև ՊՄԳ-ով նախատեսված դեպքերում՝ ՊԷԱ կայանների հետ ՉՈՒՊ բաղադրիչում կնքած գործարքների (այդ մասով) արդյունքում առաջացած անհաշվեկշռույթների համար, որի պարագայում ՊԷԱ կայանները ստանում են ՀՊԿԼ կարգավիճակ։»,

15) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին կետով.

«54.1. ԿԷԱ կայաններին Հանձնաժողովի կողմից կարող է տրվել ՀՊԿԼ կարգավիճակ՝ ներառելով ՀԾՄ հաշվեկշռման խմբում։ ԿԷԱ կայանները ՀՊԿԼ կարգավիճակի ժամանակահատվածում՝

1) չեն կարող էլեկտրական էներգիա վաճառել ՕԱՇ-ում,

2) ԷՄՇ-ում կնքված գործարքների նկատմամբ բացասական անհաշվեկշռույթի դեպքում ՀԾՄ-ին վճարում են այդ անհաշվեկշռույթի արդյունքում ԷՄՇ-ում վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, իսկ դրական անհաշվեկշռույթի դեպքում տվյալ ԿԷԱ կայանն է վճարվում ՀԾՄ-ի կողմից՝ այդ անհաշվեկշռույթի արդյունքում վերջինիս վաճառված լրացուցիչ էլեկտրական էներգիայի քանակության և տվյալ ԿԷԱ կայանի էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով։ Սույն ենթակետով սահմանված վճարումներն իրականացվում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգով։»,

16) ԷՄՇ կանոնների 9-րդ գլխի վերնագրում «ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ» բառերը,

17) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 58.1-ին և 60.1-ին կետերով.

«58.1. ԷՄՇ-ում կնքված Գործարքները ԷՄՇ կանոնների համաձայն հաշվառվում են ՇԿԾ-ում Շուկայի օպերատորի կողմից և ուժի մեջ են մտնում հաշվառվելու պահից, բացառությամբ ԷՄՇ կանոններով նախատեսված դեպքերի։»,

«60.1. ԷՄՇ-ում մի կողմից ՀՊԿԽ և մյուս կողմից ՀՊԿՄ և ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող մասնակիցների միջև կնքված գործարքները ՇԿԾ-ում չեն հաշվառվում, բացառությամբ ՀԾՄ-ի կողմից կնքված գործարքների, ինչպես նաև ԷՄՇ կանոնների 60-րդ կետով նախատեսված դեպքի։»,

18) ԷՄՇ կանոնների 60-րդ կետի 1-ն ենթակետում «բաշխող» բառից հետո լրացնել «(երաշխավորված մատակարար)» բառերը,

19) ԷՄՇ կանոնների 61-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերի «բ» պարբերություններում «Հաշվառման համալիրների» բառերը փոխարինել «ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրների, իսկ ենթասպառողի առկայության դեպքում նաև վերջինիս՝ ԷՀՑ կանոններին համապատասխանող Հաշվառման համալիրների» բառերով,

20) ԷՄՇ կանոնների 63-րդ՝

ա. կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ստանձնելու դեպքում՝ իր կամ իր խմբի ներքո գտնվող սպառման համակարգի (համակարգերի) էլեկտրական ցանցին միացման ակտիվ հզորությունը հիմնավորող փաստաթուղթը (հիմնավորող փաստաթղթում միայն լրիվ հզորության մեծությունն ամրագրված լինելու դեպքում ակտիվ հզորությունը որոշվում է լրիվ հզորության և հզորության գործակցի` cosφ-ի (գործակցի մեծությունը տրված չլինելու դեպքում՝ 0,8-ի) արտադրյալով)։»,

21) ԷՄՇ կանոնների 67-րդ կետի 5-րդ ենթակետում «տրամադրելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողին ՇԿԾ-ում որպես ՄԷԱ կայան գրանցելու կամ Որակավորված սպառողի կարգավիճակ տրամադրելու (Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի լուծման նպատակով)» բառերը,

22) ԷՄՇ կանոնների 70-րդ կետում «ստանձնելու ժամկետը» բառերից հետո լրացնել «, որը չի կարող համընկնել ամսվա 20-25-ն ընկած ժամանակահատվածի հետ» բառերը,

23) ԷՄՇ կանոնների 71-րդ կետում «8-րդ գլխի» բառերը փոխարինել «8-րդ և սույն գլուխների» բառերով,

24) ԷՄՇ կանոնների 108-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Տնօրինելի և Պայմանագրային հզորությունները՝ ՀԷԱ կայանների համար և ՊՄԳ-ով նախատեսված լինելու դեպքում՝ ՊԷԱ կայանների համար։»,

25) ԷՄՇ կանոնների 111-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

26) ԷՄՇ կանոնների 113-րդ կետում «ՎԷԱ կայանների,» բառերից հետո լրացնել «ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակով)» բառերը, և նույն կետից հանել «, ինչպես նաև ՊԷԱ կայանների և ՀԾՄ-ի միջև՝ ՊՄԳ-ով նախատեսված դեպքերում» բառերը,

27) ԷՄՇ կանոնների 114-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

28) ԷՄՇ կանոնների 115-րդ կետում «չունեն» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԷՄՇ կանոնների 128-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը,

29) ԷՄՇ կանոնների 116-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

30) ԷՄՇ կանոնների 118-րդ և 126-րդ կետերից հանել «և ՀԾՄ-ի» բառերը,

31) ԷՄՇ կանոնների 120-րդ կետում «ամսի 15-ից մինչև ամսի 20-ն» բառերը փոխարինել «ամսվա 20-ից մինչև ամսվա 25-ը» բառերով,

32) ԷՄՇ կանոնների 125-րդ կետում «և ՀԾՄ-ի կողմից պարտադիր վաճառքի ենթակա, սակայն չպահանջված» բառերը փոխարինել «կողմից պարտադիր վաճառքի ենթակա, սակայն չպահանջված, ինչպես նաև ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի ենթակա չափաքանակից ավելի արտադրված» բառերով, իսկ «քանակի մեջ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԷՄՇ կանոնների 54.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը,

33) ԷՄՇ կանոնների 128-րդ կետում «միջև, ինչպես նաև ԷՄՇ կանոնների 132-րդ կետով սահմանված դեպքերում՝ ԿԷԱ կայանների միջև»ուղղ. բառերը փոխարինել «, ՊՄԳ-ով նախատեսված դեպքերում՝ ՊԷԱ կայանի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակի, իսկ այն ՊԷԱ կայանի փաստացի առաքած էլեկտրական էներգիայի ծավալը գերազանցելու դեպքում` փաստացի առաքած ծավալի չափով), ինչպես նաև ԿԷԱ կայանների (ԷՄՇ կանոնների 132-րդ կետով նախատեսված դեպքում) միջև» բառերով,

34) ԷՄՇ կանոնների 132-րդ կետում «ԿԷԱ կայանները» բառերը փոխարինել «ԿԷԱ կայանները և Երաշխավորված մատակարարը» բառերով,

35) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 132.1-ին կետով.

«132.1. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 133-րդ կետում նշված ժամկետում մերժում է Գործարքի հաշվառումը, եթե այն հակասում է ԷՄՇ կանոններով սահմանված կարգավորումներին։»,

36) ԷՄՇ կանոնների 133-րդ կետում «130-րդ կետի» բառերը փոխարինել «130-րդ և 131-րդ կետերի» բառերով,

37) ԷՄՇ կանոնների 136-րդ կետից հանել «ՀԾՄ-ի՝ ԿՈՒՊ բաղադրիչում պարտադիր վաճառքի ենթակա, սակայն չպահանջված էլեկտրական էներգիայի մասով,» բառերը,

38) ԷՄՇ կանոնների 139-րդ կետում «չեն կարող» բառերից հետո լրացնել «հավասար լինել կամ» բառերը,

39) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 142.1-ին կետով.

«142.1. Երաշխավորված մատակարարը էլեկտրական էներգիայի ավելցուկ ունենալու դեպքում այն առաջնահերթության կարգով վաճառում է ՕԱՇ-ում։»,

40) ԷՄՇ կանոնների 148-րդ կետի 7-րդ ենթակետում «Վաճառքի» բառը փոխարինել «վաճառքի» բառով,

41) ԷՄՇ կանոնների 167-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը, իսկ երրորդ նախադասությունից՝ «Մնացած բոլոր դեպքերում» բառերը,

42) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 26.1. ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

176.1. ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ մասնակիցները հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀԾՄ-ին են վճարում հզորության վճար՝ Հանձնաժողովի սահմանած դրույքով:

176.2. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության ամսական արժեքը որոշվում է՝

1) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) դեպքում՝ վերջինիս պրոֆիլում հաշվարկային ամսվա սկզբին ամրագրված ակտիվ հզորության ընդհանուր մեծության (հաշվի առած ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 1-ին ենթակետում ամրագրված մոտեցումը) և նշված ծառայության համար սահմանված վճարի արտադրյալով,

2) Երաշխավորված մատակարարի դեպքում՝ ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ակտիվ հզորության մեծության և նշված ծառայության համար սահմանված վճարի արտադրյալով։

176.3. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության արժեքի որոշման նպատակով՝

1) ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակցի (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) յուրաքանչյուր առանձին սպառման համակարգի ակտիվ հզորության (առանց պահուստային միացումների հզորությունները) մեծությունն ընդունվում է տվյալ սակագնային տարվա սկզբում ԷՄՇ առևտրի մասնակցի պրոֆիլում տվյալ սպառման համակարգի համար ամրագրված մեծությանը հավասար, որը տվյալ սակագնային տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման, բացառությամբ սույն կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքերի,

2) Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության մեծությունը յուրաքանչյուր սակագնային տարվա համար Երաշխավորված մատակարարի ներկայացմամբ սահմանում է Հանձնաժողովը, որը տվյալ սակագնային տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման, բացառությամբ սույն կանոնների 247-րդ կետով նախատեսված դեպքերի։ Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ընդհանուր ակտիվ հզորությունը սահմանվում է ոչ բնակիչ սպառողների դեպքում Երաշխավորված մատակարարի մոտ ամրագրված սպառման համակարգի ակտիվ հզորությունների (առանց պահուստային միացումների հզորությունները) և բնակչության դեպքում նախորդ 12 ամիսների ընթացում առավելագույն սպառում ունեցող ամսվա միջին ակտիվ հզորության հանրագումարին հավասար։ Նշված հզորությունը յուրաքանչյուր հաջորդ սակագնային տարվա համար ենթակա է փոփոխման ոչ բնակիչ սպառողների մասով՝ Բաշխման ցանցին նոր միացած սպառողների սպառման համակարգերի ակտիվ հզորությունների (առանց պահուստային միացումների հզորությունների) ավելացման և Երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խմբից դուրս եկած սպառողների սպառման համակարգերի ակտիվ հզորությունների նվազեցման չափով։»,

43) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.2-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 26.2. ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄԸ

 

176.4. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող բոլոր կայանները էլեկտրական էներգիան առաքում են Բաշխողին՝ պայմանագրի հիման վրա սույն գլխով սահմանված պայմաններով։

176.5. ԷՄՇ կանոնների 176.4-րդ կետի համաձայն Բաշխողին առաքված էլեկտրական էներգիան հաշվառում է Շուկայի օպերատորը՝ ԷՄՇ կանոնների 34-րդ գլխով սահմանված կարգով։

176.6. Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանների կողմից առաքած էլեկտրական էներգիայի դիմաց վճարումը Երաշխավորված մատակարարը կատարում է՝

1) ՊԷԱ կայանների և ՎԷԱ կայանների դեպքում՝ այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին առաջին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև հաջորդ հաշվարկային ամսվա 25-ը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ նվազագույն սակագնով, եթե ՊՄԳ-ով այլ բան սահմանված չէ,

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս կայանների դեպքում՝ մինչև այդ կայանների՝ ՇԿԾ-ում գրանցմանը հաջորդող հաշվարկային ամսվա 25-ը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ՀԾՄ նվազագույն սակագնով:»,

44) ԷՄՇ կանոնների 180-րդ կետից հանել «Գործարքն ուժի մեջ մտած համարվելու նպատակով՝» բառերը, և կետում «ժամային կտրվածքով» բառերից հետո լրացնել «՝ կցելով այդ նպատակով կնքված Գործարքը» բառերը,

45) ԷՄՇ կանոնների 181-րդ կետում «Առևտրային օրվան նախորդող օրը (այսուհետ՝ ՕՐԱՆ)» բառերը փոխարինել «ՕՐԱՆ» բառով,

46) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 181.1-ին կետով.

«181.1. Շուկայի օպերատորը ԷՄՇ կանոնների 180-րդ և 181-րդ կետերում նշված տեղեկատվությունը ստանալու պահից ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում՝

1) Գործարքը ԷՄՇ կանոններին համապատասխանության դեպքում իրականացնում է ԷՄՇ կանոնների 133-րդ կետով նախատեսված գործողությունները,

2) մերժում է Գործարքի հաշվառումը, եթե՝

ա. Գործարքը չի համապատասխանում ԷՄՇ կանոններին,

բ. Գործարք կնքած մասնակիցը ՇԿԾ-ում չի կցել պայմանագիրը կամ պայմանագրում առկա տվյալները, այդ թվում՝ Գործարքի սկզբի և ավարտի ժամկետները կամ ժամային գրաֆիկը չեն համապատասխանում ՇԿԾ մուտքագրած տվյալներին,

գ. Համակարգի օպերատորի կողմից ՇԿԾ-ում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Գործարքի իրականացման պարագայում հնարավոր չի լինի ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները կամ բավարարել ներքին շուկայի պահանջարկը։»,

47) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 197.1-ին կետով.

«197.1. ԷՄՇ մասնակիցների կողմից ՀԱՎՐԱ ուղղությամբ էլեկտրական էներգիայի արտահանման կամ ներկրման գործարքների դեպքում էլեկտրական էներգիայի մատակարարումների շեղումների կարգավորումն իրականացվում է ՀԾՄ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա:»,

48) ԷՄՇ կանոնների 204-րդ կետի 5-րդ ենթակետում «Հաշվեկշռողից» բառը փոխարինել «ՀԾՄ-ից» բառով,

49) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 31.1. ՀԾՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

217.1. ՀԾՄ-ն հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման համար ՀԷԱ կայանին (ՀԷԱ կայաններին) վճարումների երաշխավորումն ապահովելու նպատակով բացում է Հատուկ հաշիվ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկում։

217.2. Հատուկ հաշվի սպասարկման պայմանագիրը և դրանում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հանձնաժողովի հետ։

217.3. Մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցները վճարումները կատարում են ԷՄՇ կանոնների 38-րդ գլխով սահմանված կարգավորումների համաձայն։

217.4. Մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցները դրամական միջոցները փոխանցում են միայն մատուցված ծառայությունների համար հաշվարկային փաստաթղթում ներկայացված բանկային հաշվեհամարին, իսկ ՀԾՄ-ն ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցների նշված ծառայության հաշվարկային փաստաթղթերում, որպես բանկային հաշվեհամար, ամրագրում է միայն Հատուկ հաշիվը։

217.5. Հատուկ հաշվին կարող են մուտքագրվել միայն մատուցված հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության դիմաց ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ ունեցող ԷՄՇ մասնակիցներից հավաքագրված դրամական միջոցները, իսկ Հատուկ հաշվից դրամական միջոցները կարող են ելքագրվել միայն նշված ծառայության մատուցման համար ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության դիմաց վճարումներ կատարելու համար։

217.6. ԷՄՇ կանոնների 217.5-րդ կետում նշված դրույթներն ամրագրվում են Հատուկ հաշվի սպասարկման պայմանագրում։»,

50) ԷՄՇ կանոնների 240-րդ կետում «մատակարարի» բառից հետո լրացնել «, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման նպատակով ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության մասով ՀԾՄ-ի» բառերը, իսկ «վճարումներն իրականացնում է» բառերը փոխարինել «, հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման նպատակով ՀԷԱ կայանից (ՀԷԱ կայաններից) ձեռքբերված հզորության դիմաց ՀԾՄ-ն վճարումներն իրականացնում են» բառերով,

51) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 240.1-ին, 240.2-րդ, 246-րդ և 247-րդ կետերով.

«240.1. ԷՄՇ կանոնների 240-րդ կետով նախատեսված ժամկետում և կարգով ԷՄՇ մասնակցի կողմից վճարում չկատարելու դեպքում Շուկայի օպերատորը դիմում է Բաշխողին՝ ԷՄՇ տվյալ մասնակցի (վերջինիս Հաշվառման կետերի) էլեկտրամատակարարման դադարեցման պահանջով՝ այդ մասին ծանուցելով վերջինիս։

240.2. ԷՄՇ մասնակցի կողմից ԷՄՇ կանոնների 240-րդ կետով նախատեսված պարտավորությունների կատարման մասին ծանուցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՇԿԾ-ի միջոցով հաստատում է դրանց կատարման փաստը։»,

«246. Շուկայի օպերատորը՝

1) մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ն ապահովում է Հաղորդման ցանցին կամ Հաղորդման ցանցին միացած Արտադրողին միացած և ԷՄՇ-ում գրանցված սպառողներին Բաշխողի մատուցած բաշխման ծառայության համար ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված բանկային երաշխիքների ինքնաշխատ հաշվարկը և 38-րդ գլխով սահմանված ծառայությունների ակտերի ինքնաշխատ դուրսգրումը ՇԿԾ-ի միջոցով,

2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառման իրականացումը Հաղորդման ցանցին կամ Հաղորդման ցանցին միացած Արտադրողին միացած և ԷՄՇ-ում գրանցված սպառողների դեպքում Բաշխողի մատուցած բաշխման ծառայության համար ԷՄՇ կանոնների 30-րդ գլխով սահմանված բանկային երաշխիք չի պահանջվում, իսկ դրա ծառայությունների ակտերը Շուկայի օպերատորի կողմից ՇԿԾ-ի միջոցով դուրս են գրվում ոչ ինքնաշխատ եղանակով։

247. 2023 թվականի ընթացքում ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ առևտրի մասնակիցները (բացառությամբ Երաշխավորված մատակարարի) կարող են դիմել Շուկայի օպերատորին իրենց պրոֆիլում ամրագրված յուրաքանչյուր առանձին սպառման համակարգերի՝ ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ակտիվ հզորությունների մեծությունները փոփոխելու համար, որի պարագայում Շուկայի օպերատորը՝

1) դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Երաշխավորված մատակարարին,

2) փոփոխում է տվյալ ԷՄՇ մասնակիցների պրոֆիլներում ամրագրված՝ սույն կետում նշված հզորությունների մեծությունները և այդ հզորությունների փոփոխությունների հանրագումարի չափով հակառակ նշանով ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ Երաշխավորված մատակարարի սպառման համակարգի ակտիվ հզորության մեծությունը, հետևյալ ժամկետներում՝

ա. 2023 թվականի մայիսի 1-ին, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը սույն կետում նշված դիմումը ներկայացրել է մինչև այդ տարվա ապրիլի 25-ը,

բ. 2023 թվականի օգոստոսի 1-ին, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը սույն կետում նշված դիմումը ներկայացրել է այդ տարվա ապրիլի 26-ից մինչև հուլիսի 25-ը,

գ. 2023 թվականի նոյեմբերի 1-ին, եթե ԷՄՇ առևտրի մասնակիցը սույն կետում նշված դիմումը ներկայացրել է այդ տարվա հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 25-ը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, իսկ դրա 1-ին կետի 31-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2022 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան