ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 844-Ա
ԱՆԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայանալիք «Կարողություններ հանուն փոփոխության» տարածաշրջանային միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անետա Բաբայանին 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել):
2. Անետա Բաբայանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
30.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |