Գլխավոր տեղեկություն
Համար
N 1403-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1403-Ա

 

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին 2022 թվականի դեկտեմբերի 1-2-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Վահան Քերոբյանի, Նարեկ Տերյանի և Արմեն Այվազյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

28.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան