ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0216 Ն. 14.12.22
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 216-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստել ղեկավարների որակավորման մասնագիտացված գործառույթի զարգացմանը և կայացման խթանների ստեղծմանը, համապատասխանեցնել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման մոտեցումները վերահսկողության միջազգային սկզբունքներին, հնարավորություն տալ ֆինանսական կազմակերպություններին իրենց գործունեության բնույթին և ղեկավարների պարտականություններին բնորոշ որակավորման համակարգ ձևավորել, բարձրացնել ֆինանսական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու պատասխանատվությունը ղեկավարների ընտրության հարցում, ներդնել ֆինանսական կազմակերպություններում ղեկավարների փոխարինելիության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև ապահովել արդյունավետ ընթացակարգ՝ վարկային կազմակերպությունների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Սույն կանոնակարգը սահմանում է.
1) Վարկային կազմակերպությունների պետական գրանցման ու լիցենզավորման կարգը,
2) Վարկային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը,
3) Վարկային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման համար Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն ստանալու կարգը,
4) Վարկային կազմակերպությունների տիպի (խմբի) փոփոխման գրանցումը,
5) Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ժամանակավոր դադարեցման կարգը,
6) Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման կարգը,
7) Գրանցման վկայականի և վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի կորստի, ոչնչացման և օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքերում կրկնօրինակի ստացման կարգը,
8) Վարկային կազմակերպության լուծարման դեպքում լիցենզիան Կենտրոնական բանկ վերադարձնելու կարգը,
9) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, պետության և ֆիզիկական անձանց կողմից նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու կարգը,
10) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման հետ կապված այլ դրույթները,
11) Ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները և գրանցման կարգը,
12) Գրանցման ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը,
13) Գրանցման ոչ ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը,
14) Վարկային կազմակերպության տարածքից դուրս ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը,
15) Վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները։»,
2) Կանոնակարգը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.2-րդ կետերով՝
«21.1.Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող լինել վարկային կազմակերպությունում այլ պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ վարկային կազմակերպության գրանցված վերստուգիչ հանձնաժողովի անդամների), ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:
21.2. Վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամի ժամանակավոր պաշտոնակատար չեն կարող լինել վարկային կազմակերպությունում այլ պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք։»,
3) Կանոնակարգի 22-րդ կետում.
ա) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Ղեկավար»՝ Կենտրոնական բանկում գրանցվող ղեկավարներ, մասնավորապես վարկային կազմակերպության խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահ, նրա տեղակալ և խորհրդի անդամներ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, նրա տեղակալ, վարչության անդամներ, գլխավոր հաշվապահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ։»,
բ) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Ֆինանսական վիճակի վատթարացման առկայություն կամ հնարավորություն»` այնպիսի իրավիճակ, երբ Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված վարկային կազմակերպության գործունեության ամփոփ գնահատականը վատթարացել է կամ կարող է վատթարանալ սահմանված չափից:»,
գ) 13-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
դ) 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) «Ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»՝ անձ, որն առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները, և որի վրա տարածվում են «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, բացառությամբ՝ 2-րդ մասի «դ» կետի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,»,
ե) 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) «Մասնագիտական համապատասխանության չափանիշներ»՝ ղեկավարի կրթությունը, հմտությունը, փորձառությունն ու բարեվարքությունը բնութագրող չափանիշներ,»,
զ) 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-17-րդ ենթակետերով.
«16) «Որակավորման չափանիշներ»՝ վարկային կազմակերպության ղեկավարի մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ,»,
17) «Որակավորող կազմակերպություն»՝ որակավորման չափանիշների ստուգում իրականացնող՝ վարկային կազմակերպության կողմից ընտրված կազմակերպություն։»,
4) Կանոնակարգի 23-րդ կետի 1-ին ենթակետը «դ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1.» պարբերությամբ.
«դ.1. Ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, քրեական գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ, ճանաչված չէ սնանկ,»,
5) Կանոնակարգի 25-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
6) Կանոնակարգի 29-րդ կետի 6-րդ ենթակետում «անդորրագիրը,» բառից հետո լրացնել «մասնաճյուղի գործունեության համար տարեկան տուրքի անդորրագիրը, եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում:» բառերը,
7) Կանոնակարգի 47-րդ կետի 6-րդ ենթակետում «132-րդ կետով» բառերը փոխարինել «130-րդ կետով» բառերով,
8) Կանոնակարգի 65-րդ կետի 1-ին ենթակետը «Հավելված 22-ի» բառերից հետո լրացնել «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,» բառերը։
9) Կանոնակարգը 12-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 12.1. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
68.1. Վարկային կազմակերպությունը պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց՝ վարկային կազմակերպության իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:
68.2. Սույն կանոնակարգի 68.1-ին կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար վարկային կազմակերպությունը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն՝ պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը։ Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել վարկային կազմակերպության իրական շահառու։
68.3. Սույն կանոնակարգի 68.2 կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում վարկային կազմակերպությունը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև վարկային կազմակերպության մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել վարկային կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների։ Վարկային կազմակերպությանը արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք։
68.4. Վարկային կազմակերպությունը պարտավոր է իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հայտարարագիր՝ համաձայն Հավելված 30-ի։
68.5. Սույն կանոնակարգի 68.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի՝ վարկային կազմակերպության իրական շահառու համարվելու մասին վարկային կազմակերպության տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
68.6.Անկախ սույն կանոնակարգի 68.5-րդ կետով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը վարկային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ
2) փոփոխված տեղեկություններ վարկային կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ։»,
10) Կանոնակարգի 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲԱԺԻՆ IV. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,
11) Կանոնակարգի 13-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 13. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
69. Ղեկավարները պետք է բավարարեն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին, սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ունենան վարկային կազմակերպության կողմից սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում և գրանցվեն Կենտրոնական բանկում։
70. Ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է վարկային կազմակերպությունը` համաձայն ներքին կանոնակարգերի։ Վարկային կազմակերպությունը պետք է ունենա և Կենտրոնական բանկ ներկայացնի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որով առնվազն պետք է սահմանվեն՝
1. ղեկավարների որակավորման չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման սկզբունքները և ընթացակարգերը,
2. ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները։
70.1. Վարկային կազմակերպությունը ղեկավարների որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը կազմակերպում է ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը։
70.2. Որակավորման չափանիշներին համապատասխանության ստուգման գործընթացը պատվիրակելու դեպքում վարկային կազմակերպությունը իր կողմից հաստատված ներքին կանոնակարգով պետք է սահմանի որակավորող կազմակերպությանը ներկայացվող չափանիշները և ընտրության կարգը։
71. Նոր ստեղծվող վարկային կազմակերպության ղեկավարների որակավորման չափանիշների համապատասխանության ստուգման գործընթացն իրականացվում է հիմնադիրների կողմից կամ հիմնադիրների որոշմամբ՝ որակավորող կազմակերպության կողմից։
72. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ղեկավար համարվող անձանց որակավորման և մասնագիտական չափանիշներին համապատասխանության ստուգումն իրականացվում է վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերի համաձայն՝ ինքնուրույն կամ պատվիրակում է որակավորող կազմակերպությանը։
73. Վարկային կազմակերպության խորհրդի անդամը պետք է ունենա ռազմավարական մտածողություն, իսկ խորհրդի կազմը պետք է ապահովի խորհրդի անդամների միջև գիտելիքի, փորձառության, հմտությունների փոխլրացման և կոլեկտիվ համապատասխանության սկզբունքի կիրառելիությունը։
73.1. Կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպությունների ղեկավարների համար սահմանել տվյալ պաշտոնին համապատասխան միջազգային որակավորում ունենալու պահանջ, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կազմակերպության կառավարումը տվյալ ոլորտում արդյունավետ չի իրականացվում։»,
12) Կանոնակարգի գլուխներ 14-ը, 15-ը, 16-ը, 17-ը, 18-ը, 19-ը, 20-ը ճանաչել ուժը կորցրած,
13) Կանոնակարգի 124-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«124.Վարկային կազմակերպության ղեկավարը պետք է.
1) ունենա բարի համբավ, ազնվություն, անաղարտություն,
2) ունենա բավարար կրթություն, հմտություններ և փորձառություն, առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն, պատկերացնի կազմակերպության գործունեության բիզնես մոդելը, միջավայրը, իր դերն ու պարտականությունները՝ տվյալ պաշտոնին համապատասխանելու համար։»,
14) Կանոնակարգի 125-րդ, 126-րդ, 127-րդ, 128-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
15) Կանոնակարգի գլուխ 22-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 22. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ»,
16) Կանոնակարգի 129-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«129) Կենտրոնական բանկում գրանցվում են միայն սույն կանոնակարգով ղեկավար համարվող անձանց կազմում կատարված փոփոխությունները։»,
17) Կանոնակարգի 130-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«130․ Ղեկավարների գրանցումը ներառում է՝
1) թեկնածուի մասնագիտական համապատասխանության գնահատում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության (ներառյալ՝ որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում), ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,
2) թեկնածուի հետ հարցազրույցի անցկացում՝ սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով, բացառությամբ սույն կանոնակարգի 140-րդ կետով սահմանված դեպքերի:»,
18) Կանոնակարգի 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«131.Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը՝ համաձայն Հավելված 3-ի,
2) ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքը՝ համաձայն Հավելված 4-ի, ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում նաև՝ այն երկրի, որի ռեզիդենտն է հանդիսանում գրանցվող ղեկավարը, համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, քրեական գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ, ճանաչված չէ սնանկ,
3) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,
4) հիմնավորումներ և (կամ) վերլուծություններ ղեկավարի կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության, ինչպես նաև որակավորման և մասնագիտական չափանիշներին ղեկավարի համապատասխանության մասին: Հիմնավորումները և (կամ) վերլուծությունները պետք է հնարավորություն տան Կենտրոնական բանկին համակողմանի կերպով գնահատել ղեկավարների՝ որակավորման և մասնագիտական սահմանված պահանջներին համապատասխանությունը։»,
19) Կանոնակարգի 132-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«132. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 130-րդ կետով սահմանված հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ նախապես տեղեկացնում է թեկնածուին։»,
20) Կանոնակարգի 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«133.Ղեկավարների կամ նրանց կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ։ Ընդ որում, ղեկավարների գրանցման որոշման ընդունմամբ ղեկավարը միաժամանակ համարվում է որակավորման վկայական ունեցող՝ համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի։»,
21) Կանոնակարգի 134-րդ, 135-րդ, 136-րդ, 137-րդ, 138-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
22) Կանոնակարգի 140-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«140. Սույն կանոնակարգի 130-րդ կետով սահմանված ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները հարցազրույցի կարող են չհրավիրվել, եթե առկա է Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը անձին հարցազրույցի չհրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ։»,
23) Կանոնակարգի 142-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
24) Կանոնակարգի 143-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«143. Վարկային կազմակերպության խորհրդի նախագահ կամ խորհրդի նախագահի տեղակալ ընտրված խորհրդի անդամը լրացուցիչ գրանցման ենթակա չէ, և վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկին տեղեկացնում է նրա՝ որպես խորհրդի նախագահ կամ խորհրդի նախագահի տեղակալ ընտրվելու մասին՝ համապատասխան փոփոխությունները տեղի ունենալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ կից ներկայացնելով կառավարման իրավասու մարմնի որոշումը»,
25) Կանոնակարգի 144-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«144. Անձի՝ որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե.
1) անձի կողմից ներկայացվել են թերի, անարժանահավատ փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,
2) անձը չի համապատասխանում օրենքով և սույն կանոնակարգով ղեկավարի նկատմամբ սահմանված պահանջներին։»,
26) Կանոնակարգի 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«145. Վարկային կազմակերպությունների ղեկավարները գրանցված և որակավորված են համարվում մինչև տվյալ վարկային կազմակերպությունում համապատասխան պաշտոնում գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելը։»,
27) Կանոնակարգի 146-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«146. Կենտրոնական բանկի որոշմամբ ղեկավարը հանվում է գրանցումից.
1) եթե վարկային կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,
2) վարկային կազմակերպության լուծարային հանձնաժողովի նախագահի նշանակման պահից,
3) եթե խախտվել են օրենքներով և այլ իրավական ակտերով ղեկավարների նկատմամբ սահմանված պահանջները,
4) եթե ղեկավարը զրկվել է որակավորումից։»,
28) Կանոնակարգի 148-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«148. Եթե վարկային կազմակերպության ղեկավարը հանվել է գրանցումից սույն կանոնակարգի 146-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա, ապա ղեկավարին գրանցումից հանելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում չի կարող գրանցվել որպես սույն կանոնակարգի Հավելված 4-ի 1.2-ին ենթակետում նշված կազմակերպությունների ղեկավար։»,
29) Կանոնակարգի 150-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«150.Մինչև 90 օր ժամկետայնությամբ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեպքում վարկային կազմակերպությունը նախապես գրավոր տեղեկացնում է Կենտրոնական բանկին տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ ներկայացնելով ժամանակավոր պաշտոնակատարի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), կրթության և վերջին 10 տարվա աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ (եթե ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Կենտրոնական բանկի կողմից գրանցված անձը, ապա կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները չեն ներկայացվում)։»,
30) Կանոնակարգի 151-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«151. Կենտրոնական բանկը իրավասու է չընդունել սույն կանոնակարգի 150-րդ կետի համաձայն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով վարկային կազմակերպությանը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով անձը՝ որպես վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող պատշաճ կերպով իրականացնել իր պարտականությունները։ Այդ դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկի գրավոր տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում տվյալ անձին ազատել այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից։»,
31) Կանոնակարգի 152-րդ, 153-րդ, 154-րդ, 155-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
32) Կանոնակարգի 173-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) վարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում՝ տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը՝ փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն Հավելված 30-ի։»,
33) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակության 175.1-ին կետով.
«175.1.Վարկային կազմակերպությունը յուրաքանչյուր տարի՝ վճարումն իրականացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում վարկային կազմակերպության մասնաճյուղի (գլխամասի) գործունեության համար տարեկան տուրքի անդորրագիրը:»,
34) Կանոնակարգի 177-րդ և 178-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
35) Կանոնակարգի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
36)Կանոնակարգի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
37) Կանոնակարգի Հավելված 18-ի 9.2-րդ կետում՝
ա) հանել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,» բառերը,
բ) «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով,
38) Կանոնակարգի Հավելված 22-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի,
39)Կանոնակարգի Հավելվածներ 23-ը, 24-ը, 25-ը, 26-ը, 27-ը, 28-ը ճանաչել ուժը կորցրած,
40) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 30-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 32-րդ, 33-րդ, 40-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Կենտրոնական բանկի կողմից ղեկավարներին տրված որակավորման վկայականները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը, եթե ղեկավարը շարունակում է գրանցված մնալ նույն վարկային կազմակերպությունում նույն պաշտոնում։
4. Ղեկավարներին տրված որակավորման վկայականների ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լրանալու դեպքում վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն որոշմամբ հաստատված կանոնակարգով սահմանված ղեկավարի որակավորման չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հավաստիացում: Սույն կետը տարածվում է այն ղեկավարների վրա, որոնք գրանցվել և շարունակում են պաշտոնավարել նույն կազմակերպությունում նույն պաշտոնում (սույն կետով նշված որակավորման վկայականը պահանջող պաշտոնում) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից կանոնակարգով սահմանված ղեկավարների ցանկում չներառված ղեկավարները համարվում են գրանցումից հանված։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 216-Ն որոշման |
«ՀԱՎԵԼՎԱԾ 3 «Վարկային կազմակերպության գործունեության |
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
ՂԵԿԱՎԱՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_____________________ ին
Հարգելի __________________
Խնդրում ենք _____________________________________________________ գրանցել որպես
(անուն, ազգանուն, հայրանուն)
_______________________________________:
(վարկային կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)
Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:
Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև վարկային կազմակերպության կողմից սահմանված որակավորման չափանիշներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:
Վարկային կազմակերպության կառավարման մարմնի իրավասու անձ`
|
_____________________________________ (անուն, ազգանուն, ստորագրություն) |
« » ________ 20 թ.:
»։
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 216-Ն որոշման |
«ՀԱՎԵԼՎԱԾ 4 «Վարկային կազմակերպության գործունեության |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ
|
»: |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 216-Ն որոշման |
«Հավելված 22 «Վարկային կազմակերպության գործունեության |
ԴԻՄՈՒՄ
Ֆիզիկական անձի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
___________________________ին
Հարգելի _______________________
Ես` , խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը __________________________________________________
(նշվում է վարկային կազմակերպության անվանումը)
վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
ՄԱՍ 1.
Լրացվում է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձի կողմից
1. Ֆիզիկական անձի տվյալները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1.1.Անունը,ազգանունը,հայրանունը ____________________________________ 1.2. Սեռը _____________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _____________________ օր/ամիս/տարի 1.4. Ծննդավայրը ____________________________________________________________________ 1.5. Քաղաքացիությունը __________________________________ 1.6. Անձնագրի տվյալները _________________________________ Հանրային ծառայությունների համարանիշը __________________________ 1.7. Բնակության վայրը` հաշվառման հասցե ___________________________________________
փաստացի բնակության վայրի հասցե ___________________________________ ______________________________________________________________________ 1.8. Հեռախոսահամար _________________ 1.9. Էլեկտրոնային փոստի հասցե _____________ 1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած բոլոր անունները, ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.2. Ի՞նչ լեզուների եք տիրապետում o Հայերեն o Անգլերեն o Ռուսերեն o Այլ (նշել լեզուն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.3. Վերջին 10 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչվող` ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ
o Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձ չկա:
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (բաժնեմասեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.1.Բաժնետոմսերի (բաժնեմասերի) ընդհանուր թիվը ______________ _________________ Գումար %
այդ թվում` ձայնի իրավունք տվող ____________________ ___________________ գումար %
3.2.Յուրաքանչյուր բաժնետոմսի (բաժնեմասի) ձեռքբերման գինը _____________________ 3.3. Բաժնետոմսի (բաժնեմասի) ընթացիկ շուկայական արժեքը ____________________
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.
4.2. Նշեք ներդրման աղբյուրները (սեփական, փոխառու)` Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ, լրացնել 4.3 կետը
4.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել`
ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը/անվանումը ______________________
բ) Գտնվելու/բնակության վայրը _________________________________________
գ) Վարկի/փոխառության գումարը ______________________
դ) Գրավի առարկան _________________
ե) Վարկի/փոխառության ստացման պայմանները և ժամկետները
զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի
4.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն (ոչ թե կարգավորվող շուկայի միջոցով), ապա նշել.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. Ներդրվող միջոցների ծագման օրինականության վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ: (Կենտրոնական բանկը կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և այլն): | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար`
Սույն կետում նշված անձանց համար լրացնել սույն կանոնակարգի Հավելված 19-ը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6.2. Այլ մասնակցության համար`
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. Այլ տեղեկատվություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.1. Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք կամ ունեցել եք 30 օր և ավելի ժամկետանց/չմարված պարտավորություններ։
o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները (գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.2. Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն վարկային կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կապիտալում մտադիր եք ձեռք բերել նշանակալից մասնակցություն:
o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասները (գումար, ժամկետ, այլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.3. Արդյո՞ք Դուք պատրաստ եք վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն:
o Ոչ o Այո o Այլ, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.4. Արդյո՞ք վարկային կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված տնտեսական ծրագրում Ձեր կողմից առաջարկվում են որևէ փոփոխություններ:
o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.5. Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.6. Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:
o Ոչ, o Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.7. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.8. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված) պարտավորություններ կամ ունեք դատարանի կողմից ընդունված վարույթ՝ կամավոր կամ սնանկության հայցի վերաբերյալ։
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.9. Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ։
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.10. Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական պատասխանատվության:
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.11. Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության:
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.12. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ կամ ՀՀ տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
o Ոչ o Այո, ներկայացնել մանրամասներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.13. Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց:
o Ոչ, o Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8.14. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. Հավաստիացնում եմ, որ ա) սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության: բ) բացակայում են «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:
Ես համաձայն եմ`
ա) իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին,
բ) սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան իրավասու մարմիններին՝ տրամադրելով իմ անձնական տվյալները և պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
|
ՄԱՍ II
Լրացվում է վարկային կազմակերպության կողմից
1. Խնդրում ենք Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը __________________________________________________ կողմից (նշվում է նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձի անունը և ազգանունը)
____________________________________________________ վարկային կազմակերպության (նշվում է վարկային կազմակերպության անվանումը)
կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:
2. Հավաստիացնում ենք, որ _________________________________________________ (նշվում է վարկային կազմակերպության անվանումը)
վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում վարկային կազմակերպության մասնակցի` բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են: (Սույն կետը չի լրացվում վարկային կազմակերպության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) նվիրատվությամբ ձեռք բերելու դեպքում:)
Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի կամ գործադիր տնօրենի կամ վարչության նախագահի (եթե այդ լիազորությունները վերապահված է նրանց վարկային կազմակերպության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի կողմից) անունը և ազգանունը ________________________
Ստորագրություն ______________________________ Ամսաթիվ ____________________ (օր,ամիս,տարի) |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 216-Ն որոշման |
«Հավելված 30 «Վարկային կազմակերպության գործունեության |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
__________________________________________________________
(վարկային կազմակերպության անվանումը)
իրական շահառուի վերաբերյալ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: