Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.08.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2015 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա

Հայաստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի մասին

 

«Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 49-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու՝ կից ներկայացվող կարգը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի ապրիլի 14-ի

թիվ 28 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու

 

I. «Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 48-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը

 

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համար սահմանել կիրառման հետևյալ հերթականությունը՝

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 710 որոշմամբ ընդունված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011), «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011), «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 768 որոշմամբ ընդունված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 769 որոշմամբ ընդունված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 770 որոշմամբ ընդունված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշմամբ ընդունված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված « Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 824 որոշմամբ ընդունված «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 825 որոշմամբ ընդունված «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ ընդունված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 875 որոշմամբ ընդունված «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 878 որոշմամբ ընդունված «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 879 որոշմամբ ընդունված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ ընդունված «Սննդամթերքը՝ դրա մակնշման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 882 որոշմամբ ընդունված «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011).

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 883 որոշմամբ ընդունված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 33 որոշմամբ ընդունված «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 34 որոշմամբ ընդունված «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 57 որոշմամբ ընդունված «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ ընդունված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 59 որոշմամբ ընդունված «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի թիվ 41 որոշմամբ ընդունված «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 68 որոշմամբ ընդունված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ, նախքան 2016 թվականի հունվարի 2-ը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հունվարի 2-ը։

Սկսած 2016 թվականի հունվարի 2-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

Մինչև 2018 թվականի հունվարի 2-ը թույլատրվում են նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ սույն Բաժնի քսանիններորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

Նշված արտադրանքը մակնշվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդպիսի արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

Մինչև 2017 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը նախքան 2016 թվականի հունվարի 2-ը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.

Սույն Բաժնի քսանիններորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն Բաժնի երեսուներեքերորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում), որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 003/2011) տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և տարրերի (այսուհետ սույն Բաժնում՝ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներ և տարրեր) առնչությամբ, նախքան 2016 թվականի հունվարի 2-ը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հունվարի 2-ը։

Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներն ու տարրերը մակնշվում են Հայաստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

Սկսած 2016 թվականի հունվարի 2-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների և տարրերի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

Մինչև 2018 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտներն ու տարրերը շահագործման մեջ դնելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների ու տարրերի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

 

II. «Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 48-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերություններում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը

 

Սահմանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համար կիրառման հետևյալ հերթականությունը՝

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 32 որոշմամբ ընդունված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012).

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ, նախքան 2017 թվականի հունվարի 2-ը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 2-ը։

Սկսած 2017 թվականի հունվարի 2-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

Մինչև 2019 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ սույն Բաժնի հինգերորդ պարբերության մեջ նշված արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

Այդ արտադրանքը մակնշվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

Մինչև 2018 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է նշված տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը նախքան 2017 թվականի հունվարի 2-ը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.

Սույն Բաժնի հինգերորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն Բաժնի իններորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում), որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

 

III. «Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 48-րդ կետի յոթերորդ պարբերության մեջ նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 827 որոշմամբ ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համար (այսուհետ սույն Բաժնում՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանել կիրառման հետևյալ հերթականությունը՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ, նախքան 2019 թվականի հունվարի 2-ը վավերական են` մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչև 2021 թվականի հունվարի 2-ը։

Սկսած 2019 թվականի հունվարի 2-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

Մինչև 2021 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ սույն Բաժնի երկրորդ պարբերության մեջ նշված արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

Նշված արտադրանքը մակնշվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

Մինչև 2020 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը նախքան 2019 թվականի հունվարի 2-ը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով մակնշման.

Սույն Բաժնի երկրորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն Բաժնի վեցերորդ պարբերության մեջ նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում), որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

 

IV. «Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի թիվ 3 հավելվածի 48-րդ կետի իններորդ պարբերության մեջ նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համար (այսուհետ սույն Բաժնում՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանել կիրառման հետևյալ հերթականությունը՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ, նախքան մինչև 2020 թվականի հունվարի 2-ը վավերական են՝ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի հունվարի 2-ը։

Սկսած 2020 թվականի հունվարի 2-ից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

Մինչև 2022 թվականի հունվարի 2-ը թույլատրվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ սույն Բաժնի երկրորդ պարբերության մեջ նշված արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

Այդ արտադրանքը մակնշվում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության ազգային նշանով։ Այդ արտադրանքի մակնշումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

Սույն բաժնի երկրորդ պարբերության մեջ նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության ժամկետում (ծառայության ժամկետում), որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

(4-րդ բաժինը փոփ. ԵՏՀԿ 26.07.16 թիվ 87)

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 26.07.16 թիվ 87)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.07.2016, թիվ 87 28.08.2016, թիվ 28
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան