ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 836-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 105,980,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն Հայաստանի, Արցախի և Ջավախքի երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01548908) 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական պիտույքների մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 836-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՋԱՎԱԽՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Արցախի և Ջավախքի հայրազուրկ, 44-օրյա պատերազմում զոհվածների երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը: Ներկայումս ծրագրում ընդգրկված են շուրջ 1032 երեխաներ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ (630 Սեքոնդ Ավենյու, Նյու-Յորք, ԱՄՆ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ 02517115) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզեր, Արցախ և Ջավախք Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
105,980,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, Արցախում և Ջավախքում բնակվող 1100 հայրազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա: 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝ 1. Տարին երկու անգամ դրամական օգնության տրամադրում՝ 99,300,000 դրամի չափով: 2. Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում: 3. Կազմակերպական ծախսեր՝ 6,680,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 180,000 դրամի չափով: 2. Ավտոմեքենայի վառելիքի ձեռքբերում՝ 3,500,000 դրամի չափով: 3. Գրասենյակային պիտույքների ձեռքբերում՝ 600,000 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 6,680,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 6․3 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝ 1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 2,400,000 դրամ. 2) կապի ծառայություն՝ 180,000 դրամ. 3) ավտոմեքենայի վառելիք՝ 3,500,000 դրամ. 4) գրասենյակային պիտույքներ՝ 600,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է` 1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության. 2) Տեղական ինքնակառավարման մարմինների. 3) Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունյաց, Արագածոտնի, Արցախի և Վիրահայոց թեմերի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |