ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 841-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 432-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի N 242-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 432-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ ենթակետում «8,000,000» թիվը փոխարինել «30,000,000» թվով,
2) 6-րդ ենթակետում «տպագրական ծառայությունների մատուցում՝ 775,000» բառերը փոխարինել «ծրագրային ապահովման և սպասարկման ծառայությունների մատուցում՝ 500,000» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|