Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 203
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.10.2019-09.05.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 203

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ կետին, 163-րդ հոդվածի 4-րդ կետին,  168-րդ հոդվածի 3-րդ կետին, 176-րդ հոդվածի 5-րդ կետին, 236-րդ հոդվածի 3-րդ կետին, ինչպես նաև 243-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

(նախաբանը լրաց. ԵՏՀԿ 05.03.19 թիվ 26, ԵՏՀԿ 10.09.19 թիվ 150)

1. Հաստատել կից ներկայացվող՝

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը.

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը.

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նախկինում արտահանված ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը՝ նշելով այդպիսի ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամկետները.

ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը.

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը:

(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 10.09.19 թիվ 150)

11. Սահմանել, որ քաղաքացիական ավիաշինության և նավաշինության արտադրանք (օդանավեր, նավեր), ռազմական նշանակության արտադրանք և մեքենատեխնիկական արտադրանք հանդիսացող ապրանքները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակելու ժամկետը, դրանց որևէ մասի պատրաստման արտադրական գործընթացի կամ վերանորոգման տևողությունը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետը, ինչպես նաև դրանց պատրաստման, վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված ապրանքների համար այն չի կարող գերազանցել 5 տարին:

(11-ին կետը լրաց. ԵՏՀԿ 05.03.19 թիվ 26)

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ համաձայն հավելվածով սահմանված ցանկի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը

 

1. Ռադիոակտիվ իզոտոպներ՝ բոլոր տեսակների միացություններում և արտադրատեսակներում, այլ ռադիոակտիվ նյութեր, ինչպես նաև սարքերի և սարքավորումների կազմի մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ` բաց տիպի մաքսային պահեստներում պահպանման համար:

2. Պայթուցիկ նյութեր և զինամթերք։

3. Սպառազինություն, ռազմական հանդերձանք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար հատուկ կոմպլեկտավորող արտադրատեսակներ՝ բաց տիպի մաքսային պահեստներում պահպանման համար:

4. Այլ ապրանքներ, որոնք ներառված են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4 -րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան»:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

1. 80% ծավալային բաժին կամ դրանից ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. 80% ծավալային բաժնից պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ

2207-ից, 2208-ից

2. Սպիրտներ ացիկլիկ և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները՝ բացառությամբ մեթանոլի և օրգանական քիմիական միացությունների, որոնք օգտագործվում են որպես դեղագործական սուբստանցիաներ, որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան ներկայացվող եզրակացություն (թույլատրագիր)

2905-ից

3. Բիոդիզել և դրա խառնուրդները, որոնք չեն պարունակում կամ պարունակում են 70% զանգվածային բաժնից պակաս նավթ կամ նավթամթերքներ՝ բիտումային ապարներից ստացված

3826 00

Ծանոթագրություններ՝

1. Ապրանքի անվանացանկը որոշվում է ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
2. Սույն ցանկում չներառված այլ ապրանքների մասով պետք է կիրառել «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը

 

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

1. չբնափոխված էթիլային սպիրտ՝ սպիրտի 80% ծավալային բաժին կամ ավելի խտությամբ. չբնափոխված էթիլային սպիրտ՝ սպիրտի 80% ծավալային բաժնից պակաս խտությամբ

2207-ից, 2208-ից

2. Ծխախոտահումք, ծխախոտի թափոններ

2401

3. Հանքաքարեր և խտահանքեր. երկաթի՝ ներառյալ թրծած երկաթաքարը, մանգանի՝ ներառյալ երկաթախառն մանգանի հանքաքարերը և խտահանքերը (չոր արտադրանքի վերահաշվարկով՝ մանգանի 20 զանգվ. % կամ ավելի պարունակությամբ), պղնձի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), ալյումինի, կապարի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), ցինկի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), անագի (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակող), քրոմի, մոլիբդենի, տիտանի, նիոբիումի, տանտալի, վանադիումի կամ ցիրկոնիումի. այլ հանքաքարեր և խտահանքեր (բացառությամբ թանկարժեք մետաղներ պարունակողների) 1

2601, 2602 00 000 0,

2603 00 000 0-ից,

2606 00 000 0,

2607 00 000-ից,

2608 00 000 0-ից,

2609 00 000 0-ից,

2610 00 000 0, 2613,

2614 00 000 0,

2615, 2617-ից

4. Սելեն

2804 90 000 0

5. Մետաղներ՝ ալկալիական կամ հողալկալիական. մետաղներ՝ հազվագյուտ հողերի, սկանդիում և իտրիում` մաքուր վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում. սնդիկ

2805

6. Ալյումինի օքսիդ՝ արհեստական կորունդից տարբեր

2818 20 000 0

7. Չմշակված մորթեր (բացի բնական մորթուց) և մշակված կաշի, կաշվի կտորտանք և այլ թափոններ, կաշվե մանրափոշի, փոշի և ալյուր2՝

բացառությամբ

4101, 4102, 4103,

4104, 4105, 4106,

4107, 4112 00 000 0,

4113, 4114, 4115

ա) մորթու թափոնների, որոնք պարունակում են վեցավալենտ քրոմի միացությունները կամ բիոցիդները, որոնք ներառված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները (այսուհետ՝ միասնական ցանկ), և որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան տրամադրվող եզրակացություն (թույլատրագիր) (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր))

4101-ից, 4102-ից,

4103-ից,

բ) կաշվե արտադրատեսակների արտադրության համար ոչ պիտանի կաշվի կամ կոմպոզիցիոն կաշվի կտորտանքների և այլ թափոնների, որոնք պարունակում են վեցավալենտ քրոմի միացությունները և բիոցիդները, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4115 10 000 0-ից

4115 20 000 0-ից

8. Փայտանյութ և արտադրատեսակներ դրանից՝

4401, 4403, 4404,

4406, 4407, 4409

բացառությամբ փաթեթավորման տարաների և փայտանյութից բեռնարղերի թափոնների, որոնք աղտոտված են պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4401 39 000 0-ից

4401 40-ից

9. Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)`սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, միակցված կամ չմիակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, փշատերև տեսակներից

4408 10

10. Երեսապատման թերթեր (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացված թերթերը)` սոսնձած նրբատախտակի կամ նույնանման շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, միակցված կամ չմիակցված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, այլ

4408 90

11. Փայտակաղապար՝ բետոնելու համար

4418 40 000 0

12. Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ)՝ բացառությամբ թղթից և ստվարաթղթից պատրաստված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք աղտոտված են պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

4707-ից

13. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղների թափոններ և ջարդոն. թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող այլ թափոններ և ջարդոն, որոնք հատկապես կիրառվում են թանկարժեք մետաղներ կորզելու համար3՝

բացառությամբ

7112

ա) տպատախտակների այրումից ստացված մոխրի և այն ֆոտոժապավենի այրումից գոյացող մոխրի, որը պարունակում է թանկարժեք մետաղ (մետաղներ) կամ թանկարժեք մետաղի (մետաղների) միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7112 30 000 0-ից

բ) ֆոտոժապավենի թափոնների և լուսանկարչական թղթի թափոնների, որոնք պարունակում են արծաթի հալոիդներ և (կամ) մետաղական արծաթ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7112 99 000 0-ից

գ) պլատինի (ներառյալ պլատինով երեսապատված մետաղը)

7112 92 000 0

դ) ցինկի նստվածքների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան ներկայացվող պետական վերահսկողության ակտը

7112 99 000 0-ից

14. Սև մետաղների ձուլակտորներ՝ վերաձուլման համար (բովախառնուրդի ձուլակտորներ). սև մետաղների թափոններ և ջարդոն՝

բացառությամբ

7204-ից

ա) սև մետաղներից պատրաստված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոնների, որոնք աղտոտված են սև մետաղներից պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) սև մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

գ) սև մետաղների և համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

15. Զտված պղինձ և պղնձի չմշակված համաձուլվածքներ, պղնձի թափոններ և ջարդոն4՝

բացառությամբ

7403-ից, 7404 00-ից

ա) պղնձի թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) պղնձի թափոնների և պղնձի համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

16. Չմշակված մետաղներ, թափոններ և ջարդոն՝

 

նիկելի5

7502, 7503 00-ից

ալյումինի 4

7601, 7602 00-ից

ցինկի5

7901,

7902 00 000 0-ից

անագի

բացառությամբ

8001,

8002 00 000 0-ից

ա) մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) մետաղների թափոնների և մետաղների համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

17. Կապար չմշակված, կապարի թափոններ և ջարդոն

բացառությամբ

7801,

7802 00 000 0-ից,

8548-ից

ա) թանկարժեք մետաղներ պարունակող՝ կապարի արտադրության կիսապատրաստուկների

7801 99 100 0

բ) կազմատված տեսքով՝ օգտագործված կապարաթթվային կուտակիչների, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

8548-ից

գ) կապարի թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7802 00 000 0-ից

դ) կապարի թափոնների և կապարի համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

7802 00 000 0-ից

18. Ալյումինե ձողեր և պրոֆիլներ, ալյումինե մետաղալար

7604, 7605

19. Ոչ թանկարժեք մետաղներ և դրանից պատրաստված արտադրատեսակներ՝ ներառյալ թափոնները և ջարդոնը՝

 

վոլֆրամի 5

8101-ից

մոլիբդենի 5

8102-ից

տանտալի5

8103-ից

մագնեզիումի բացառությամբ կոբալտի շտայնի, մագնեզիումի փոշու և այլ միջանկյալ արտադրանքի

8104-ից

կոբալտի մետալուրգիայի արտադրանքի, կոբալտի4

8105-ից

բիսմութի 5

8106 00-ից,

կադմիումի5

8107-ից

տիտանի5

8108-ից

ցիրկոնիումի5

8109-ից

ծարիրի5

8110-ից

մանգանի

8111 00-ից,

բերիլիումի, քրոմի, գերմանիումի, վանադիումի, գալիումի, հաֆնիումի (կելտիումի), ինդիումի, նիոբիումի (կոլումբիումի), ռենիումի, թալիումի

8112-ից

Մետաղակերամիկայի՝

բացառությամբ

8113 00-ից,

ա) մետաղների թափոնների, որոնց բաղադրության մեջ որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը` արսեն, արսենի միացություններ, սնդիկ, սնդիկի միացություններ, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

բ) մետաղների թափոնների և մետաղների համաձուլվածքների թափոնների, որոնց բաղադրության մեջ մտնում է հետևյալ նյութերից ցանկացածը՝ ծարիր, կադմիում, սելեն, տելուր, թալիում, որոնք ներառված են միասնական ցանկում և որոնց մասով ստացվել է եզրակացություն (թույլատրագիր)

 

20. Կապարաթթվային կուտակիչներ

8507 10-ից,

8507 20-ից

1 Բացառությամբ այն դեպքերի, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում (այսուհետև՝ Միութուն, անդամ պետություն) արդյունահանված գունավոր մետաղների հանքաքարերը և խտահանքերը ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ այդ անդամ պետության տարածքում դրանց վերամշակումը տնտեսական առումով նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության լիազորված մարմնի (մարմինների) եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

2 Բացառությամբ այն դեպքերի, երբ դաբաղումից հետո լրացուցիչ մշակում անցած կաշին կամ կրաստը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4107, 4113 և 4114 ապրանքային դիրքեր) ձևակերպվում է «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ այդպիսի կաշվի կամ կրաստի՝ կոշիկի մասերի տեսքով վերամշակումից հետո ստացվելիք արդյունքներ ստանալու նպատակով, որոնք հետագայում օգտագործվում են անդամ պետության տարածքում պատրաստի արտադրանք արտադրելու համար։

3 Բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետություններից մեկի տարածքում արդյունահանված (հավաքված)՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ պայմանով, որ այդ անդամ պետության տարածքում դրանց վերամշակումը տնտեսական առումով նպատակահարմար կամ հնարավոր չէ, ինչը հաստատվում է այդ անդամ պետության լիազորված մարմնի (մարմինների) եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

4 Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թափոններն ու ջարդոնը ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ վերամշակումից հետո ստացվելիք այն արդյունքների պատրաստման համար, որոնց արտադրությունը Միության մաքսային տարածքում չի իրականացվում, ինչը հաստատվում է անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

5 Բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մետաղները (բացի թափոններից ու ջարդոնից) ձևակերպվում են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ վերամշակումից հետո ստացվելիք այն արդյունքների պատրաստման համար, որոնց արտադրությունը Միության մաքսային տարածքում չի իրականացվում, ինչը հաստատվում է անդամ պետության լիազորված մարմնի եզրակացությամբ, որը տրամադրվել է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

 

Ծանոթագրություններ.

1. Ապրանքի անվանացանկը որոշվում է ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ

 

2. Սույն ցանկում չներառված այլ ապրանքների մասով պետք է կիրառել «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները և որոնք չի թույլատրվում ձևակերպել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան

 

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 10.09.19 թիվ 150)

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նախկինում արտահանված այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը՝ նշելով այդպիսի ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամկետները

 

Ապրանքի կատեգորիան

Ապրանքները «վերաներմուծում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նախկինում արտահանված ապրանքներ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ապրանքներ)՝ նախատեսված շինարարության, արդյունաբերական արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և նման այլ նպատակների համար, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 10 տարին լրանալը

2. Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հաստատությունների և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) այլ պաշտոնական ներկայացուցչությունների գործունեությունը Միության մաքսային տարածքից դուրս ապահովելու համար նախատեսված ապրանքներ

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 5 տարին լրանալը

3. Անդամ պետությունների ձեռնարկությունների ավիաշինության արտադրանք հանդիսացող ապրանքներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրանց համար ավիացիոն շարժիչներ, պահեստային մասեր և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են այդպիսի ինքնաթիռների, ուղղաթիռների, ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար)

Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 15 տարին լրանալը

4. Միության մաքսային տարածքից նախկինում արտահանված՝ անդամ պետությունների ավտոմոբիլային արդյունաբերության ձեռնարկությունների արտադրանք հանդիսացող, 40 տոննայից ավելի ամբողջական զանգվածով ճանապարհազուրկ պայմաններում շահագործման համար նախատեսված ինքնաթափ ավտոմոբիլներ, որոնց նկատմամբ կիրառվել է «արտահանում» մաքսային ընթացակարգը

Միության մաքսային տարածքից այդպիսի ինքնաթափ ավտոմոբիլների փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից մինչև 10 տարին լրանալը

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը

 

1. Ռազմական նշանակության արտադրանք, զինամթերք, ռազմական հանդերձանք:

2. Արտադրական և ռազմատեխնիկական նշանակության ապրանքներ:

3. Ծանրաքաշ ապրանքներ (20 կգ–ից ավելի քաշով) և մեծածավալ ապրանքներ (երկարության, լայնության և բարձրության չափսերի գումարը 200 սմ-ը գերազանցելու դեպքում):

4. 80% ծավալային բաժին կամ դրանից ավելի սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ. 80% ծավալային բաժնից պակաս սպիրտի խտությամբ չբնափոխված էթիլային սպիրտ:

5. Մանրածախ առևտրի համար ապրանքներ՝ սպառողական տարայով չբաժնեծրարված:

6. Եվրասիական տնտեսական միության՝ արտահանման մաքսատուրքերով հարկվող ապրանքներ՝ բացառությամբ՝

ձկներից և խեցգետնակերպերից, կակղամորթներից ու ջրային այլ անողնաշարավորներից արտադրատեսակների, ձկնկիթի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացի թառափազգիների ձկնկիթից)՝ մանրածախ վաճառքի համար փաթեթավորված և անմիջական օգտագործման համար պատրաստի՝ 0,5կգ-ից ոչ ավելի զտաքաշով.

0,25 կգ-ից ոչ ավելի զտաքաշ ունեցող փաթեթվածքով թառափազգիների ձկնատեսակների ձկնկիթի՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3–ի կոնվենցիային համապատասխան հատուկ դրոշմավորված.

թղթային զանգվածից, փայտե և (կամ) մետաղական հուշանվերների կամ ազգային արհեստագործության արտադրատեսակների:

7. Այլ ապրանքներ, որոնք ներառված են «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ և որոնք չի թույլատրվում ձևակերպել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմանը համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2018 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 203 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման թիվ 3 հավելվածի 4-րդ կետը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 224 որոշումը:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 190 որոշումը:

5. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 147 որոշման հավելված) կատարվող փոփոխությունների 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունը, «բ», «գ», «ը» - «ժ» ենթակետերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: