Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-116-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (05.04.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.422
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «ավարտից» բառից հետո լրացնել «ոչ շուտ, քան 3 ամիս» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում`

1) «1. Անվտանգության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

« 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                 
1. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
2. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուր ԿՄ Բ - - - - Հ Վ
3. պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ Բ - - - Ո Հ -
4. հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ Պ - - - - - -
5. զենքի արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
6. զենքի առևտուր ԿՄ Բ - Փ - - Հ Վ
7. թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի`                 
  - արտադրություն կամ պատրաստում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
  - նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
  - պահպանում ՀՀԿ Բ - - - - Հ Վ
  - տեղափոխում ՀՀԿ Բ - - - - Հ -
  - բաշխում, բացթողում և իրացում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ
  - արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերում ՀՀԿ Բ - - - - Հ -
  - գիտական և ուսումնական նպատակներով օգտագործում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ
  - ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
  - օգտագործմամբ փորձաքննության անցկացում ՀՀԿ Բ - - - Ո Հ Վ
  - արտահանում կամ ներմուծում ՀՀԿ Բ Ա - - - Հ -
8. դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստում կամ արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
9. պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստում կամ արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ
10. հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ».

 

 

2) «2. Առևտրի բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 « 2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ                
  արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում ԿՄ Պ Ա - - - - - ».

 

3) «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) «5. Արժեթղթերի շրջանառության բնագավառ» բաժնի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

5) «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

« 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                
1. նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
2. տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
3. հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
4. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
5. հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
6. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում ԿՄ Բ Ա - - - - -
6.1 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի ԿՄ Բ Ա - - - - -
6.2 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի ԿՄ Բ Ա - - - - - ».

 

7) «10. Հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառ» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) «12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ» բաժնում`

ա. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 9-րդ կետի առաջին, հինգերորդ և 11-րդ կետի չորրորդ տողերը հանել.

9) «13. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. վտանգավոր թափոնների`
-վերամշակում
-վնասազերծում
-պահպանում
-փոխադրում և տեղադրում
ՀՀԿ Բ Ա Փ - Ո Հ Վ».

 

10) «14. Որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառ» բաժնի 2-րդ սյունակից հանել «և նորոգում» բառերը.

11) «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. միջազգային կանոնավոր հաղորդակցության գործունեություն ԿՄ Բ - Փ - Ո Հ - ».

 

բ. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

12) «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժնում`

ա. 1-ին և 2-րդ կետերի երկրորդ և յոթերորդ տողերը հանել,

բ. 1-ին և 2-րդ կետերի 2-րդ սյունակի առաջին տողերը «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «և արդյունաբերական» բառերով.

13) «17.1 Զբոսաշրջության բնագավառ» բաժնի 1-ին և 2-րդ կետերի 5-րդ սյունակները լրացնել «Ա» տառերով.

14) «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնում`

ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«7. Սննդամթերքի արտադրություն, այդ թվում`                
7.1 թորած ալկոհոլային խմիչքների(բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7.2 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ
7.4 գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -
7.5 գարեջրի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - - »:

 

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը, 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը, 9-րդ, 10-րդ կետերը, 11-րդ կետի «բ» ենթակետը, 12-րդ կետի «ա» ենթակետը, 13-րդ, 14-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերը, 11-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավաբանական ուժը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-116-Ն