ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2020 թվականի N 1758-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից ընդունել 2.6 մլրդ դրամ։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերության պայմանագիրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |