ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2020 թվականի N 1700-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից ընդունել 1.5 մլրդ դրամ։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերության պայմանագիրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |