Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
Փամբակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

   

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

07 դեկտեմբերի 2022 թվականի N 147-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 9, 10, 11, 12, 13, 14-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 14-րդ հոդվածներով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Փամբակ համայնքի բնակավայրերի համար սույն որոշման հավելվածի տեղական տուրքերի, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 16, 17, 18, 20-րդ կետերում և 19-րդ կետի 2-րդ ենթակետում օրենքով սահմանված դրույքաչափերի վերին սանդղակների վրա կիրառվել է 0.5 գործակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -13
ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ
ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ
ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ
ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ
ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

07 դեկտեմբերի 2022
գ. Փամբակ

Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

   

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 07-ի

թիվ 147-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

/Փամբակ համայնքի Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լեռնաջուր, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ և Քարաբերդ գյուղական բնակավայրերի/

 

Հ/Հ

Տեղական տուրքերի անվանումը

Սահմանված դրույքաչափերը
/ՀՀ դրամ/

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության /տեղադրման/ /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար.

 

1)

Հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական /ամառանոցային/տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար

15000
/տասնհինգ հազար/

2)

սույն կետի «1)» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

--

ա.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

30000
/երեսուն հազար/

բ.

500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

50000
/հիսուն հազար/

գ.

1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

50000
հիսուն հազար/

դ.

3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

100000
/մեկ հարյուր հազար/

3)

Ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

--

ա.

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

3000
/երեք հազար/

բ.

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար

5000
/հինգ հազար/

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

 

1)

Չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

3000
/երեք հազար/

2)

Բացի շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքներից նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում /կամ/ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, և, բացի սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.

 

3)

Նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 03-ի թիվ 596-Ն որոշման իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը

 

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի/ թույլտվության համար

5000
/հինգ հազար/

4.

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար

200000
/երկու հարյուր հազար/

1)

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար

200000
/երկու հարյուր հազար/

2)

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

200000
/երկուհարյուր հազար/

5.

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար

100000
/մեկ հարյուր հազար/

1)

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար

100000
/մեկ հարյուր հազար/

2)

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

100000
/մեկ հարյուր հազար/

6.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

30000 /երեսուն հազար/

7.

ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

10000 /տաս հազար/

8.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

50000 /հիսուն հազար/

9.

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

 

1)

Ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

5000 /հինգ հազար/

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

6500 /վեց հազար հինգ հարյուր/

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

10000 /տաս հազար/

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

12500 /տասներկու հազար հինգ հարյուր/

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

50500 /հիսուն հազար հինգ հարյուր/

2)

Օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

5000 /հինգ հազար/

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

6500 /վեց հազար հինգ հարյուր/

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

10000 /տաս հազար/

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

12500 /տասներկու հազար հինգ հարյուր/

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`

50500 /հիսուն հազար հինգ հարյուր/

10.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում ,,Առևտրի և ծառայությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար`

175 /մեկ հարյուր յոթանասունհինգ /

11.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին /սաունաներին/ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

 

1)

Առևտրի օբյեկտների համար

25000 /քսանհինգ հազար/

2)

Հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

50000 /հիսուն հազար/

3)

Բաղնիքների /սաունաների/ համար

250000 /երկու հարյուր հիսուն հազար/

4)

Խաղատների համար

500000 /հինգ հարյուր հազար/

5)

Շահումով խաղերի համար

250000 /երկու հարյուր հիսուն հազար/

6)

Վիճակախաղերի համար

75000 /յոթանասունհինգ հազար/

12.

Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման /համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան/` տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանել`

 

1)

Հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

2500 /երկու հազար հինգ հարյուր/

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյետկի համար`

5000 /հինգ հազար/

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

7500 /յոթ հազար հինգ հարյուր/

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

10000 /տաս հազար/

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

15000 /տասնհինգ հազար/

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

25000 /քսանհինգ հազար/

2)

Ոչ հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

500 /հինգ հարյուր/

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

1000 /հազար/

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

2000 /երկու հազար/

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

4000 /չորս հազար/

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

7500 /յոթ հազար հինգ հարյուր/

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

12500 /տասներկու հազար հինգ հարյուր/

13.

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`

--

1)

Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

1000 /մեկ հազար/

2)

Թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

1750 /մեկ հազար յոթ հարյուր հիսուն/

3)

Սոցիալական գովազդի համար

0 դրամ

4)

Այլ արտաքին գովազդի համար

750 /յոթ հարյուր հիսուն/

5)

Դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%֊ի չափով

188 /մեկ հարյուր ութսունութ/

6)

Եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

75 /յոթանասունհինգ/

14.

Փամբակ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը /զինանշանը, անվանումը/, որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար`

100000 /մեկ հարյուր հազար/

15.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`

10000 /տաս հազար/

16.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

250000 /երկու հարյուր հիսուն հազար/

17.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

--

1)

3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

1250000/մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար/

2)

5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/

3)

7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

3500000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար`

5000000 /հինգ միլիոն/

18.

Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար

150000 /մեկ հարյուր հիսուն հազար/

19.

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար`

 

1)

,,Առևտրի և ծառայությունների մասին,, ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար`

20000 /քսան հազար/

2)

Հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար`

150000 /մեկ հարյուր հիսուն հազար/

20.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց` տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային /մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ/ և ձմեռային /նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ/ սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար` մեկ քառակուսի մետրի համար`

5000 /հինգ հազար/


Հ/Հ

Տեղական վճարների անվանումը

Սահմանված դրույքաչափերը
/ՀՀ դրամ/

1.

Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`
Մինչև 100-500 քմ
Մինչև 500-1000 քմ
1000 քմ և ավելի

 

5000
10000
15000

2.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների /այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը/ կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`
Մինչև 100-500 քմ
Մինչև 500-1000 քմ
1000 քմ և ավելի

 

 

5000
10000
15000

3.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`
Մինչև 500 քմ
500-1000 քմ
1000 քմ և ավելի

 

5000
10000
15000

4.

Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի /փաթեթի/ նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`
Մինչև 1000 քմ
1000 քմ և ավելի

 

3000
5000

5.

Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

5000

6.

Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին /վերնիսաժներին/ մասնակցելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

3000

7.

Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքներ կազմակերպելու համար աղբահանության վճար`

 

1)

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճար` ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և /կամ/ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական`

100

2)

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում աղբահանության վճարը` ըստ շինության ընդհանուր մակերեսի`

 

ա.

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

70

բ.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների /ավտոկայանների, երկաթուղային կայարանների/, հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

30

գ.

Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

20

դ.

Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

5

 

Իսկ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

8

ե.

Արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով /այդ թվում` ավտոկայանատեղի/ մեկ քառակուսի մետր մակերեսի համար

10

զ.

Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7.2.1-7.2.5 ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 7.2.1-7.2.5 ենթակետերով սահմանված դրույքաչափերով.

 

է.

Շինություններում /այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում/, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 7.2.1-7.2.5 ենթակետերով սահմանված դրույքաչափերով.

 

3)

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

50

4)

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին.

 

5)

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ 7.2.1-7.2.5 ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանել`

 

ա.

Ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար`

3000

բ.

Ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար

10000

գ.

Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրական շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է
1 խմ աղբի համար`
մեկ տոննա աղբի համար`

 

 

200
500

8.

Ջրմուղ-կոյուղու համար համայնքի այն բնակավայրերում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց` փոխհատուցման վճար`
Ջրամատակարարման համար ` 1 խմ
Եթե ջրաչափ տեղադրված չէ յուրաքանչյուր տնտեսության համար՝
Ջրահեռացման համար տունը տարեկան

 

 

50 դրամ
500
2000 դրամ

9.

Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի, օգտվող յուրաքանչյուր տնտեսության համար սահմանել ամսեկան

500

10.

Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով սեփականաշնորհված բնակարանների 1 ք.մ–ի համար ամսեկան

6

11.

Համայնքային ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝

3000

12.

Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, արվեստի դպրոցներ և այլն)՝ ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝

 

1)

Մարգահովիտ գյուղի «Կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ի ներքո գործող երաժշտական դպրոցի /խմբի/ ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝

3000

2)

Մարգահովիտ գյուղի «Կրթամարզամշակութային համալիր» ՀՈԱԿ-ի ներքո գործող նկարչության խմբի ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝

2500

13.

Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝

10000

14.

Համայնքի սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային երթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝

0

15.

Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար` մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար`

500

16.

Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար`

 

1)

Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվության համար

500

2)

Ծննդօգնության թեթև միջամտության համար

1000

3)

Ծննդօգնության ծանր միջամտության համար

3000

4)

Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյուառում կամ այլ նմուշառում` կախված կենդանու տեսակից /բացառությամբ ,,Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում,, պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/`

 

ա.

Մանր կենդանիների համար

100

բ.

Խոշոր կենդանիների համար

200

5)

Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարի համար

400

6)

Ախտահանություն` մեկ քառակուսի մետրի համար

100

7)

Միջատազերծում /դիզինսեկցիա/` մեկ քառակուսի մետրի համար

100

8)

Կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/ մեկ քառակուսի մետրի համար

200/

9)

Արհեստական սերմնավորման համար

5000

10)

Մանր կենդանու հերձման համար

1000

11)

Խոշոր կենդանու հերձման համար

3000

12)

Կենդանու բուժում` կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից, յուրաքանչյուր այցելության համար

1000

13)

Կենդանիների նախասպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից

 

ա.

Մանր կենդանիներ՝

1000

բ.

Խոշոր կենդանիներ

2000

14)

Կենդանիների հետսպանդային զննում՝ կախված կենդանու տեսակից

 

ա.

Մանր կենդանիներ՝

1000

բ.

Խոշոր կենդանիներ

2000

17.

Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

3000

18.

Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող` համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար`

0

 

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: