Գլխավոր տեղեկություն
Համար
N 945-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 945-Ա

 

ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.12.22 N 894-Ա)

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

1. Գևորգ Բարսեղյանին 2021 թվականի դեկտեմբերի 2-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտի պաշտոնից։

2. Գևորգ Բարսեղյանին 2021 թվականի դեկտեմբերի 3-ից նշանակել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական։

(2-րդ կետը փոփ. 21.12.22 N 894-Ա)

3. Սահմանել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Գևորգ Բարսեղյանի պարտականությունները՝ համաձայն հավելվածի:

(3-րդ կետը լրաց. 02.11.22 N 786-Ա, փոփ. 21.12.22 N 894-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

   

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 945-Ա որոշման

 

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 21.12.22 N 894-Ա)

 

Փոխվարչապետի օգնականը՝

1) կազմում է իր ընթացիկ աշխատանքային ծրագիրը և ներկայացնում փոխվարչապետին.

2) փոխվարչապետի հանձնարարությամբ՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության, կրթության, գիտության, հանրային ծառայության և ընդերքօգտագործման ոլորտների վերաբերյալ հարցերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում ներկայացնում ոլորտային օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, զեկույցներ, իրավավերլուծական-խորհրդատվական նյութեր, վիճակագրական տվյալներ.

3) ուսումնասիրում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտների զարգացման միտումները, վերհանում առկա հիմնախնդիրները և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ, ամփոփում և ներկայացնում է այդ ոլորտներում ձևավորված միջազգային փորձը.

4) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.

5) փոխվարչապետի հանձնարարությամբ՝ մշակում է իրավական ակտերի նախագծեր, ուսումնասիրում նախարարական կոմիտեների նիստերի, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված իրավական ակտերի նախագծերը, նախագծերի վերաբերյալ ներկայացնում կարծիք.

6) նախապատրաստում է պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների հետ փոխվարչապետի հանդիպման համար անհրաժեշտ տեղեկատվական, իրավավերլուծական նյութեր, մասնակցում է փոխվարչապետի առանձին ելույթների, ուղերձների նախագծերի, ինչպես նաև փոխվարչապետի կողմից կազմվող այլ փաստաթղթերի կազմման աշխատանքներին.

7) փոխվարչապետի հանձնարարությամբ հետևում է փոխվարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.

8) կատարում է փոխվարչապետի իրավական բնույթի առանձին հանձնարարականներ:

(հավելվածը լրաց. 02.11.22 N 786-Ա, փոփ. 21.12.22 N 894-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2022, N 894-Ա 22.12.2022, N 945-Ա
02.11.2022, N 786-Ա 03.11.2022, N 945-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան