ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 808-Ա
ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանին 2022 թվականի նոյեմբերի 24-28-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ)՝ 2022 թվականի նոյեմբերի 25-27-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ պետական ծառայողների համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Գևորգ Բարսեղյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
14.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |