Basic information
Number
N 834-Ա
Type
Որոշում
Act type
Base act (28.10.2005-till now)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
27.10.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.10.2005
Effective date
28.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 27 հոկտեմբերի 2005 թվականի N 834-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 899-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի և մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի) ստեղծման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 899-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 ա) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշման հավելվածի 3, 7, 8, 9, 10 և 11-րդ կետերում «մարզային հանձնաժողովների (Երևանի քաղաքային հանձնաժողովի)» բառերը` ըստ հոլովառության փոխարինել «մարզային բաժինների (Երևանի քաղաքային բաժնի)» բառերով.

 բ) որոշման հավելվածի «Միջոցառման անվանումը» սյունակի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը»:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
    

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 27
        Երևան