Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.10.2019-23.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.08.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2018 թվականի

թիվ 136

քաղ. Մոսկվա

 

«ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի օգոստոսի 21-ի

թիվ 136 որոշմամբ

ԿԱՆՈՆՆԵՐ

 

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ընդհանուր գործընթացի իրագործման նպատակները և խնդիրները, ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ դրա մասնակիցների կողմից իրականացվող գործառույթները, օգտագործվող և ձևավորվող տեղեկատվական ռեսուրսները, տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները և դրա իրագործմանն ուղղված միջոցառումների ցանկը:

2. Ընդհանուր գործընթացի իրագործումը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի 1-ին կետով (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների ցանկ)։

Ընդհանուր գործընթացի շրջանակներում իրագործվում է ընդհանուր գործընթացների ցանկում նշված ոլորտների տեղեկատվական փոխգործակցությունը:

Սույն կանոնները հիմք են ընդհանուր գործընթացի իրագործման կազմակերպչական-տեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքների տեխնոլոգիական նախագծում և պլանավորում կատարելու համար։

3. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

փաստաթղթեր՝ արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթեր.

շահագրգիռ մարմին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմին (կազմակերպություն), որը, Եվրասիական տնտեսական միության իրավունքին համապատասխան, սահմանվել է որպես այնպիսի մարմին, որն ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս կարող է ստանալ էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ.

ազգային տեղեկատվական ռեսուրս՝ էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ պարունակող ու Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածում կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի տեղեկատվական համակարգի շրջանակներում տեղադրված տեղեկատվական ռեսուրս.

ընդհանուր տեղեկատվական ռեսուրս՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության հիման վրա ձևավորվող, էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ պարունակող ու Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն հատվածում տեղադրված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրս.

տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկ՝ ազգային տեղեկատվական ռեսուրսների և ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մասին տեղեկատվություն պարունակող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրս.

լիազորված մարմին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմին (կազմակերպություն), որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, ապահովում է ազգային տեղեկատվական ռեսուրսի ձևավորումը և (կամ) վարումը:

Սույն կանոններում օգտագործվող մյուս հասկացությունները գործածվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) ստեղծման և զարգացման հարցերով Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով։

 

II. Նպատակները և խնդիրները

 

4. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներն են՝

ա) տեղեկատվական փոխգործակցության իրականացման միջոցով լիազորված և շահագրգիռ մարմինների փոխգործակցության ընթացակարգերի պարզեցում և արդյունավետության բարձրացում.

բ) արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Միության որոշ անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ մարմինների կողմից ազգային տեղեկատվական ռեսուրսներից և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից ընդհանուր ընթացակարգի տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված ժամկետներում մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների ստացում:

5. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկի ձևավորում և վարում.

բ) որոշ անդամ պետությունների շահագրգիռ մարմինների հարցմամբ՝ ընդհանուր գործընթացի տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված ժամկետներում մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից արտաքին և փոխադարձ առևտրի ժամանակ ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ իրականացնելու դեպքում ներկայացվող էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների, և ազգային ու ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում պահպանվող փաստաթղթերի ներկայացում.

գ) Միության տվյալների մոդելի հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակման և կիրառման ապահովումը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող և էլեկտրոնային փաստաթղթերի ու տեղեկությունների կառուցվածքների միասնական ռեեստրում ընդգրկված էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները ներկայացնելու համար.

դ) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմի մեջ մտնող, և լիազորված մարմինների, փաստաթղթերի տեսակների և փաստաթղթերի մասին այլ տեղեկատվություն դասակարգելու ու ծածկագրելու համար անհրաժեշտ տեղեկագրքերի և դասակարգիչների մշակում (անհրաժեշտության դեպքում), վարում և կիրառում։

6. Սույն կանոնների 5-րդ կետում նշված խնդիրների լուծումը պետք է իրականացվի փուլային եղանակով՝ հաշվի առնելով փաստաթղթերի տեսակների ցանկի փոփոխությունները, որոնց մասին տեղեկությունները և (կամ) որոնցից տեղեկությունները, Միության իրավունքին համապատասխան, կարող են ստացվել լիազորված մարմինների կողմից ազգային և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից, միացվող տեղեկատվական ռեսուրսների և ընդհանուր գործընթացի մասնակիցների կազմից:

7. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում ազգային և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մասով շահագրգիռ մարմինների հարցումների մշակման արդյունքներով ձևավորվող տեղեկատվության հիման վրա լրացուցիչ կապահովվի այն խնդիրների լուծման հնարավորությունը, որոնք կապված են շահագրգիռ մարմինների կողմից ընդհանուր գործընթացի շրջանակներում ազգային և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից տեղեկություններ ստանալու մշտադիտարկման հետ:

 

III. Ընդհանուր գործընթացի մասնակիցները

 

8. Ընդհանուր գործընթացի մասնակիցներն են՝

ա) լիազորված մարմինները,

բ) շահագրգիռ մարմինները,

գ) Հանձնաժողովը:

9. Լիազորված մարմինների կողմից ապահովվում են ազգային տեղեկատվական ռեսուրսների ձևավորումը և վարումը:

10. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում որոշ անդամ պետությունների լիազորված մարմիններ ներկայացնում են էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ՝ ազգային տեղեկատվական ռեսուրսից, կամ ազգային տեղեկատվական ռեսուրսում դրանց բացակայության մասին տեղեկատվություն՝ մյուս անդամ պետությունների շահագրգիռ մարմինների հարցմանն ի պատասխան:

11. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում շահագրգիռ մարմիններն իրականացնում են հետևյալ գործառույթները՝

ա) Հանձնաժողով հարցում ուղարկելը և տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից արդիական տեղեկություններ ստանալը .

բ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից տեղեկությունների հիման վրա ազգային տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ ներկայացնելու մասին հարցում ձևավորելը և այն լիազորված մարմիններ ուղարկելը.

գ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից տեղեկությունների հիման վրա էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ ներկայացնելու մասին հարցում ձևավորելը և այն Հանձնաժողով ուղարկելը.

դ) ընդհանուր կամ ազգային տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների կամ ընդհանուր և (կամ) ազգային տեղեկատվական ռեսուրսում դրանց բացակայության մասին տեղեկատվություն ստանալը և մշակելը:

12. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Հանձնաժողովը կատարում է հետևյալ գործառույթները՝

ա) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկի ձևավորում և վարում՝ սույն կանոնների VII բաժնին համապատասխան.

բ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից տեղեկություններ ներկայացնելը շահագրգիռ մարմիններ .

գ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների կամ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսում դրանց բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելը՝ շահագրգիռ մարմնի հարցմանն ի պատասխան:

13. Ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ անդամ պետությունների շահագրգիռ և լիազորված մարմինների, շահագրգիռ մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ըստ ֆունկցիոնալ սխեմայի՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

 

IV. Տեղեկատվական ռեսուրսները և ծառայությունները

 

14. Ազգային և ընդհանուր տեղեկատվական հասանելի ռեսուրսների մասին տեղեկատվությունը շահագրգիռ մարմինների համար ապահովելու նպատակով Հանձնաժողովը վարում է տեղեկատվության աղբյուների ընդհանուր ցանկը՝ սույն կանոնների VII բաժնին համապատասխան:

15. Ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ չի նախատեսվում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորումը, որոնք պարունակում են էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ: Նախատեսվում է օգտագործել էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսները, որոնք ձևավորվել են ընդհանուր գործընթացների ցանկով նախատեսված այլ ընդհանուր գործընթացների շրջանակներում:

16. Ընդհանուր գործընթացում կարող են օգտագործվել մեկ կամ մի քանի տեսակի փաստաթղթերի մասին տեղեկատվություն պարունակող ազգային և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ, փաստաթղթերի նույնականացումն ըստ իրենց տեսակի ապահովելու պայմանով՝ հաշվի առնելով դրանց փոփոխման ժամանակագրությունը (ներառյալ փաստաթղթի կարգավիճակի փոփոխությունը):

17. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով լիազորված մարմինների կողմից ապահովվում է հետևյալ էլեկտրոնային ծառայությունների իրականացումն ու կիրառումը՝

ա) ազգային տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ ներկայացնելու մասին հարցումների ստացում և մշակում.

բ) ազգային տեղեկատվական ռեսուրսներում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների որոնում.

գ) էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների ձևավորում և ուղարկում հարցումն ուղարկած շահագրգիռ մարմին.

դ) ազգային տեղեկատվական ռեսուրսում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվության ձևավորում և ուղարկում հարցումն ուղարկած շահագրգիռ մարմին:

18. Ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով շահագրգիռ մարմիններն ապահովում են հետևյալ էլեկտրոնային ծառայությունների իրականացումն ու կիրառումը՝

ա) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից արդիական տեղեկություններ ստանալու մասին հարցումներ ձևավորելը և Հանձնաժողով ուղարկելը.

բ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից տեղեկություններ ստանալը և մշակելը.

գ) ազգային և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ ներկայացնելու մասին հարցումներ ձևավորելը և ուղարկելը.

դ) ազգային կամ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ ստանալը և մշակելը.

ե) ազգային կամ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվություն ստանալը և մշակելը:

19. Ընդհանուր գործընթացը Հանձնաժողովի կողմից իրագործվելու նպատակներով ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում ապահովվում են հետևյալ էլեկտրոնային ծառայությունների իրականացումն ու կիրառումը՝

ա) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից արդիական տեղեկություններ ստանալու մասին հարցումների ստացում և մշակում.

բ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկի ձևավորում.

գ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից արդիական տեղեկությունների կամ տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում դրանց բացակայության մասին տեղեկատվության ուղարկում.

դ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ ներկայացնելու մասին հարցումների ստացում և մշակում.

ե) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների որոնում.

զ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների ձևավորում և ուղարկում հարցումն ուղարկած շահագրգիռ մարմին.

է) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների բացակայության մասին տեղեկատվության ձևավորում և ուղարկում հարցումն ուղարկած շահագրգիռ մարմին:

20. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Հանձնաժողովի, շահագրգիռ մարմինների և լիազորված մարմինների կողմից պետք է ապահովվի այլ ընդհանուր գործընթացների շրջանակներում նախկինում իրագործված ու էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ պարունակող՝ ընդհանուր և (կամ) ազգային տեղեկատվական ռեսուրսներից տեղեկություններ ներկայացնելու հետ կապված գործառույթների և ծառայությունների կրկնակի օգտագործումը:

 

V. Տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները

 

21. Մեկ անդամ պետության շահագրգիռ մարմնի և մյուս անդամ պետության լիազորված մարմնի միջև, շահագրգիռ մարմնի և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ

22. Մեկ անդամ պետության շահագրգիռ մարմնի և մյուս անդամ պետության լիազորված մարմնի միջև, շահագրգիռ մարմնի և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող՝ այդպիսի փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

23. Մեկ անդամ պետության շահագրգիռ մարմնի և մյուս անդամ պետության լիազորված մարմնի միջև, շահագրգիռ մարմնի և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները ներկայացնելն իրականացվում է ընդհանուր գործընթացի տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված ժամկետներում:

24. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում Հանձնաժողովի կողմից շահագրգիռ մարմիններին էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները ներկայացնելն ուղեկցվում է այդ փաստաթղթերի տեղեկությունների աղբյուրներ հանդիսացած տեղեկատվությունը և (կամ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում պարունակվող՝ ազգային և (կամ) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների տեղեկությունները ներկայացնելով:

25. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում որոշ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից մյուս անդամ պետությունների շահագրգիռ մարմիններին էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները ներկայացնելն ուղեկցվում է այդ փաստաթղթերի տեղեկությունների աղբյուրներ հանդիսացած տեղեկատվությունը և (կամ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում պարունակվող՝ ազգային տեղեկատվական ռեսուրսների տեղեկությունները ներկայացնելով:

26. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը նախագծելիս և իրականացնելիս պետք է հաշվի առնվեն՝

ա) տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործվող փաստաթղթերի տեսակների ցանկի, միացվող տեղեկատվական ռեսուրսների և ընդհանուր գործընթացի մասնակիցների կազմի փոփոխման հնարավորությունը.

բ) էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) կառուցվածքները պարբերաբար փոփոխելը և այդ կառուցվածքների նոր տարբերակները Հանձնաժողովի կողմից հաստատվելը:

27. Շահագրգիռ մարմիններն ստանում են էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները՝ ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի միջոցների օգտագործմամբ:

28. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները՝ Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի, տրված համապատասխանության սերտիֆիկատների և միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, սահմանվում են թիվ 2 հավելվածի համաձայն:

281 Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին, սահմանվում են թիվ 21 հավելվածի համաձայն:

(28.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 10.09.19 թիվ 149)

 

VI. Տեղեկատվական անվտանգության ապահովման սկզբունքները

 

29. Տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը սահմանվում է Միության մարմինների ակտերին համապատասխան։

30. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցներով։

31. Անդամ պետության տեղեկատվական տարածքի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի այդ պետության օրենսդրությանը և այդ պետության տարածքում գործող՝ տեղեկատվական անվտանգության ապահովմանը ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան։

 

VII. Ընդհանուր գործընթացի իրագործմանն ուղղված միջոցառումները

 

32. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման համար Հանձնաժողովն ապահովում է՝

ա) Միության իրավունքում այն շահագրգիռ մարմինները որոշելը, որոնք ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս կարող են ստանալ էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ, որոնք ձևակերպել և (կամ) տրամադրել են մյուս անդամ պետությունների լիազորված մարմինները, ինչպես նաև այդ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների կազմն ու ստացման կարգը որոշելը.

բ) Միության իրավունքում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամկետներ սահմանելը.

գ) ինտեգրված համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթեր մշակելը և դրանք հաստատելը.

դ) Միության տվյալների մոդելի հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակումը՝ էլեկտրոնային փաստաթղթերը և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) փաստաթղթերից տեղեկությունները ներկայացնելու համար, և դրանք հաստատելը.

ե) Հանձնաժողովի տեղեկատվական համակարգեր (ենթահամակարգեր) լրամշակելը՝ ինտեգրված համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան.

զ) տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկ ձևավորելը և վարելը՝ լիազորված մարմինների և անդամ պետությունների Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունների հիման վրա:

33. Անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմիններն ապահովում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ազգային տեղեկատվական ռեսուրսը ձևավորելու և (կամ) վարելու համար լիազորված մարմինների մասին հավաստի և արդիական տեղեկություններն ամբողջական ծավալով ներկայացնելը՝ այդ տեղեկությունները տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում ներառելու համար՝ թիվ 3 հավելվածի 2-րդ աղյուսակի համաձայն սահմանված կազմով:

34. Տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկը Հանձնաժողովի կողմից ձևավորելու համար լիազորված մարմինները Հանձնաժողով են ներկայացնում փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների աղբյուր հանդիսացող ազգային տեղեկատվական ռեսուրսների մասին տեղեկատվությունը՝ թիվ 3 հավելվածի 1-ին աղյուսակի համաձայն սահմանված կազմով:

Տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում պարունակվող տեղեկությունների կազմը սահմանվում է համաձայն թիվ 3 հավելվածի:

35. Լիազորված մարմինները և շահագրգիռ մարմիններն ապահովում են տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջների կատարումն ապահովելու համար համապատասխան տեղեկատվական համակարգերի մշակումը (լրամշակումը) և այդ համակարգերի միացումը անդամ պետությունների ինտեգրված համակարգի ազգային հատվածներին:

36. Պլանավորումը, ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարման համակարգումը, ընդհանուր գործընթացի իրագործման արդյունքների մշտադիտարկումը և վերլուծությունն իրականացվում են Հանձնաժողովի կողմից։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման

ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով փաստաթղթերի մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՍԽԵՄԱ

 

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության

 

Ներմուծեք նկարագրությունը_22163

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության շահագրգիռ մարմին Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության լիազորված մարմին Եվրասիական տնտեսական հանձնաժողով Տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկի ձևավորում և վարում Տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից տեղեկությունների ներկայացում՝ ըստ հարցման Տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից տեղեկությունների հարցում, ստացում և մշակում Ազգային տեղեկատվական ռեսուրսի ձևավորում և վարում Ազգային տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների հարցում, ստացում և մշակում Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում և վարում Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների հարցում, ստացում և մշակում Ըստ հարցման՝ ազգային ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվության ներկայացում Ըստ հարցման՝ ազգային ռեսուրսից էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկությունների և (կամ) փաստաթղթերից տեղեկությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվության ներկայացում Էլեկտրոնային փաստաթղթեր և (կամ) փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) փաստաթղթերից տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության շահագրգիռ մարմնի տեղեկատվական համակարգ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի տեղեկատվական համակարգ Ազգային տեղեկատվական ռեսուրս Ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգեր Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի գրանցված համապատասխանության հայտարարագրերը (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը), տրված համապատասխանության սերտիֆիկատները և Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի գրանցված համապատասխանության հայտարարագրերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները՝ տրված համապատասխանության սերտիֆիկատները և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի գրանցված համապատասխանության հայտարարագրերը (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը), տրված համապատասխանության սերտիֆիկատները և Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ընդգրկված արտադրանքի գրանցված համապատասխանության հայտարարագրերը (այսուհետ՝ համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթեր) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից (այսուհետ՝ Միություն, անդամ պետություններ) ստանալու մասով:

2. Սույն փաստաթուղթը մշակվել է Միության իրավունքի մաս կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիր.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի ««Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրին առնչվող մասով» թիվ 39 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի «Համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի մասին այն տեղեկությունների կազմը հաստատելու մասին, որոնք կարող են ստանալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները, և այդ տեղեկությունների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 168 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» թիվ 127 որոշում:

З. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը ներառում է տեղեկություններ համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի մասին, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ անդամ պետությունների այն պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում, որոնք լիազորված են տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեսստրի ազգային մասերն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վարելու համար.

միասնական ռեեստրի ազգային մաս՝ տեղեկատվական ռեսուրս, որը ներառում է համապատասխանության հաստատման վերաբերյալ փատաթղթերի մասին տեղեկություններ, և որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով անդամ պետության՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան միասնական ռեեստրի ազգային մասը վարելու համար լիազորված պետական մարմնի կողմից:

4. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ համապատասխանության հավաստման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով`

փաստաթղթերի մասին տեղեկություններ ասելով հասկանում ենք համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկություններ.

ընդհանուր տեղեկատվական ռեսուրս ասելով հասկանում ենք միասնական ռեեստր.

ազգային տեղեկատվական ռեսուրս ասելով հասկանում ենք միասնական ռեեստրի ազգային մաս.

անդամ պետությունների լիազորված մարմիններ ասելով հասկանում ենք անդամ պետությունների պետական մարմիններ, որոնք լիազորված են այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան միասնական ռեեստրի ազգային մասերը ձևավորելու և վարելու համար՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմին.

Բելառուսի Հանրապետության համար՝ «Բելառուսի ստանդարտացման և սերտիֆիկացման պետական ինստիտուտ» (ԲելՍՍՊԻ) գիտաարտադրական հանրապետական ունիտար ձեռնարկություն.

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտե.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Ղրղզստանի հավատարմագրման կենտրոն.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Հավատարմագրման դաշնային ծառայություն.

անդամ պետությունների շահագրգիռ մարմիններ ասելով հասկանում ենք անդամ պետությունների մաքսային մարմիններ՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե.

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտե.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայություն։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.09.19 թիվ 149)

5. Համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի մասին այն տեղեկությունների կազմը, որոնք կարող են ստանալ անդամ պետությունների մաքսային մարմիններն ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս, և այդ տեղեկությունների ստացման կարգը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 168 որոշմամբ:

Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի մասին տեղեկությունները տրամադրվում են մաքսային մարմիններին՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 39 որոշմամբ հաստատված՝ տրված համապատախանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրին առնչվող մասով:

6. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս անդամ պետության մաքսային մարմինը հարցում է ուղարկում մյուս անդամ պետության լիազորված մարմին և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի մասին այն տեղեկությունները տրամադրելու առնչությամբ, որոնք անհրաժեշտ են մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն իրականացնելու համար:

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 10.09.19 թիվ 149)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 21

«Արտաքին և փոխադարձ առևտրի
կարգավորման ժամանակ Եվրասիական
տնտեսական միության անդամ պետությունների
լիազորված մարմինների կողմից
ձևակերպվող փաստաթղթերի այդ թվում՝

արգելքների ու սահմանափակումների

պահպանումը հաստատելու նպատակով
մաքսային գործառնություններ կատարելու
ժամանակ ներկայացվող փաստաթղթերի
տվյալների բազաների օգտագործում»
ընդհանուր գործընթացի իրագործման
կանոնների

 

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները՝ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման առանձնահատկությունները՝ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկությունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) մաքսային մարմինների կողմից ստանալու մասով, որոնք հավաստում են արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող Միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներին՝ հաստատված(այսուհետ՝ արտադրանքի պետական գրանցման վկայականներ):

2. Սույն փաստաթուղթը մշակվել է Միություն իրավունքի մաս կազմող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիր.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 229 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի «Արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին» թիվ 80 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի «Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը հաստատելու մասին, որոնք կարող են ստացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից, և այդ տեղեկությունների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 2 որոշում.

3. Սույն փաստաթղթի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

միասնական ռեեստր՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին և որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ Եվրասիական տնտեսական միության և անդամ պետությունների այն պետական մարմինների տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասը վարելու համար.

միասնական ռեեստրի ազգային մաս՝ տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին և որի ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով անդամ պետության՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան միասնական ռեեստրի ազգային մասը վարելու համար լիազորված պետական մարմնի կողմից։

4. Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով՝ ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ՝

փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ ասելով հասկանում ենք տեղեկություններ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ.

ընդհանուր տեղեկատվական ռեսուրս ասելով հասկանում ենք միասնական ռեեստր.

ազգային տեղեկատվական ռեսուրս ասելով հասկանում ենք միասնական ռեեստրի ազգային մաս.

անդամ պետությունների լիազորված մարմիններ ասելով հասկանում ենք անդամ պետությունների պետական մարմիններ, որոնք, այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են միասնական ռեեստրի ազգային մասերը ձևավորելու և վարելու համար.

կամ պետությունների շահագրգռված մարմիններ ասելով հասկանում ենք անդամ պետությունների մաքսային մարմիններ՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն.

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն.

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը։

5. Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ այն տեղեկությունների կազմը, որոնք անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ, և այդպիսի տեղեկությունների ստացման կարգը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 2 որոշմամբ:

Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ստանալու մասով՝ ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում արտադրանքի պետական գրանցման վկայականների տեղեկությունների ձևաչափերը և կառուցվածքները սահմանելիս հաշվի են առնվում էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների այն ձևաչափերն ու կառուցվածքները, որոնք ներկայացված են «Տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորումը, վարումը և օգտագործումը» ընդհանուր գործընթացը՝ միասնական ռեեստրի ձևավորմանը վերաբերվող մասով, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրության մեջ:

6. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման ժամանակ անդամ պետության մաքսային մարմինը հարցում է ուղարկում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ տրված՝ արտադրանքի պետական գրանցման վկայականների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին, որոնք անհրաժեշտ են մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն իրականացնելու համար։

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 10.09.19 թիվ 149)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի իրագործման կանոններին կից

 

ԿԱԶՄ

 

ազգային տեղեկատվական ռեսուրսների և ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մասին տեղեկատվություն պարունակող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսում տեղեկությունների

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսում տեղեկությունների կազմը, որը ներառում է ազգային տեղեկատվական ռեսուրսների և ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների (այսուհետ՝ տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկ) մասին տեղեկատվությունը, որը և փոխանցվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում, ինչպես նաև Հանձնաժողովի և անդամ պետությունների շահագրգիռ մարմինների միջև՝ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններն իրականացնելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացը (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրագործելիս:

Ընդհանուր գործընթացի իրականացման շրջանակներում փոխանցվում են այն տեղեկությունները, որոնց կազմը բերված է 1-ին և 2-րդ աղյուսակներում:

2. Փոխանցվող տեղեկությունների բազմաքանակությունը, լրացման պարտադիր լինելը և հնարավոր կրկնությունների քանակը նշելու համար 1-ին աղյուսակի «Բազմաքանակությունը» («Բազմ.») սյունակում օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ տեղեկությունները պարտադիր են, կրկնություններ չեն թույլատրվում.

1..*՝ տեղեկությունները պարտադիր են, կարող են կրկնվել առանց սահմանափակումների.

0..1՝ տեղեկությունները կամընտրական են, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ տեղեկությունները կամընտրական են, կարող են կրկնվել առանց սահմանափակումների։

 

Աղյուսակ 1

 

Տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում պարունակվող տեղեկությունների ստացման կազմը

 

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1. Տեղեկատվական ռեսուրսի եզակի նույնականացուցիչը

ազգային կամ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի եզակի նույնականացուցիչը

1

2. Տեղեկատվական ռեսուրսի լրիվ անվանումը

ազգային կամ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի լրիվ անվանումը

1

3. Անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) մասին տեղեկություններ

տեղեկատվական ռեսուրսը վարելու համար լիազորված՝ անդամ պետության պետական մարմնի (կազմակերպության) մասին տեղեկությունները նշվում են 2-րդ աղյուսակին համապատասխան

1

4. Տեղեկատվական ռեսուրսի նկարագրությունը

տեղեկատվական ռեսուրսի նշանակության ու բովանդակության նկարագրությունը

1

5. Փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը

այն փաստաթղթի տեսակի ծածկագրային նշագիրը, որի վերաբերյալ տեղեկությունները պարունակվում են տեղեկատվական ռեսուրսում՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ընդգրկված դասակարգչին համապատասխան

1

6. էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի ծածկագրային նշագիրը

էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի ծածկագրային նշագիրը՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին համապատասխան

1

7. Էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի տարբերակը

էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի (տեղեկությունների) կառուցվածքի տարբերակը նույնականացնող պայմանանշանների տողը

1

8. Տեղեկատվական ռեսուրսն օգտագործողի մասին տեղեկություններ

տեղեկատվական ռեսուրսի տեղեկություններին հասանելիություն ունեցող անդամ պետությունների շահագրգիռ անդամների կամ դրանց կողմից լիազորված կազմակերպությունների մասին տեղեկություններ

0..*՝

9. Տեղեկագրքի գրառման գործողության ժամանակահատվածի մասին տեխնոլոգիական տեղեկություններ

ներառում է փաստաթղթերի մասին տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկից գրառման գործողության ժամանակահատվածի մասին տեխնոլոգիական տեղեկությունները

1

Ազգային կամ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի եզակի նույնականացուցիչը ձևավորվում է ըստ հետևյալ սխեմայի՝

 

ZZ XXXXXXX

 1         2       

որտեղ՝

1-ին տարրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան անդամ պետության 2-նիշ տառային ծածկագիրն է: Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի համար նշվում է «ЕС» 2-նիշ տառային ծածկագիրը.

2-րդ տարրը՝ տեղեկատվության աղբյուրների ընդհանուր ցանկում տեղեկատվական ռեսուրսի հերթական համարն է:

 

Աղյուսակ 2

 

Անդամ պետության լիազորված մարմնի, անդամ պետության շահագրգիռ մարմնի մասին տեղեկությունների կազմը

 

Անվանումը

Նկարագրությունը

Բազմ.

1. Երկրի ծածկագիրը

անդամ պետության ծածկագրային նշագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան

1

2. Անդամ պետության մարմնի (կազմակերպության) նույնականացուցիչը

նույնականացուցիչը՝ Միության մարմինների, անդամ պետությունների պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև դրանց կողմից լիազորված կազմակերպությունների տեղեկագրքին համապատասխան

1

3. Անդամ պետության մարմնի (կազմակերպության) անվանումը

ներառում է անդամ պետության պետական մարմնի (կազմակերպության) լրիվ և (կամ) կրճատ անվանումը

1

 

Նախքան Միության մարմինների, անդամ պետությունների պետական իշխանության և կառավարման մարմինների, ինչպես նաև դրանց կողմից լիազորված կազմակերպությունների տեղեկագիրքը գործողության մեջ դնելը՝ անդամ պետության մարմնի (կազմակերպության) նույնականացուցիչը ձևավորվում է ըստ հետևյալ սխեմայի՝

 

ZZ XXX

 1     2   

 

որտեղ՝

1-ին տարրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ անդամ պետության 2-նիշ տառային ծածկագիրն է.

2-րդ տարրը՝ համարը՝ ըստ կարգի։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2021, թիվ 57 23.06.2021, թիվ 136
10.09.2019, թիվ 149 13.10.2019, թիվ 136
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան