Գլխավոր տեղեկություն
Համար
N 1733-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1733-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի (ա) կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության «Համաձայնագրի հոդվածների» 3-րդ հոդվածի բաժին 1-ի (գ) կետի, ինչպես նաև «Ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի N 248 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ 30-օրյա ժամկետում ստորագրել Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման հանձնառության գործիքը՝ համաձայն հավելվածի.

2) Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ տրամադրելու եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1733-Ա որոշման

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ. ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

 

Սույնով հղում է արվում «Ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի N 248 որոշմանը (որոշում):

Համաձայն որոշման 3-րդ պարբերության՝ սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրությունը 11,709,948 դրամ գումարի չափով՝ որոշման դրույթներին համապատասխան:

 

 ___________________
(ամսաթիվ)

 ____________________________
(անուն և պաշտոն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ