Գլխավոր տեղեկություն
Համար
N 1721-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1721-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 607-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 22-ի N 607-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

1․ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) նպատակն է մարդու կյանքի, առողջության վրա բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ազդեցության ռիսկի աստիճանի գնահատումը և անվտանգության ապահովումը։ Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան հետևյալ պողպատե արտադրանքների վրա՝

 

1.

Ամրանային ձողեր՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող, ածխածնային պողպատից, շիկագլոցված

7214 99-ից

2.

Գլոցման եղանակով հարթ տրամատով ածխածնային պողպատե ամրալար, ազատ կծկած

կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով

7213 91 100 0

3․

Գլոցման եղանակով ածխածնային պողպատե ամրալար, ազատ կծկած կաժերով, մինչև 0,25% և (կամ) 0,25%-ից ավելի ածխածին պարունակող

7213 99-ից

4․

Մետաղալար՝ երկաթից կամ ոչ լեգիրված պողպատից

7217 10-ից

5.

Ամրանային ճոպան առանց պատվածքի, ոլորված մետաղալարեր

7312 10-ից

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև արտադրանքի հետ կապված գործընթացները։

3. Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝

1) պողպատե մետաղալար՝ ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ.

2) ամրանային ձողեր՝ ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ.

3) 7-ամրանային ճոպան (K7)՝ մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարուրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր.

4) հայտատու՝ օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչ կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պողպատե արտադրանքներ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմնին․

5) հոսունության պայմանական սահման, 𝛔0,2 Ն/մմ2 լարում, որի ազդեցությամբ պայմանական ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2%.

6) հոսունության ֆիզիկական սահման 𝛔t,,Ն/մմ2 ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման․

7) խզման ժամանակավոր դիմադրություն, 𝛔B , Ն/մմ2՝ խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում․

8) հարաբերական երկարացում խզումից հետո5,, ẟ10 , ẟ 100 և այլն, %՝ ամրանի խզման հատվածամասն ընդգրկող սկզբնական հաշվարկային երկարության փոփոխություն․

9) հարաբերական հավասարաչափ երկարացում ẟp % ամրանի խզման հատվածամասը չընդգրկող 50 կամ 100 մմ սկզբնական հաշվարկային երկարության փոփոխություն․

10) հարաբերական երկարացում խզումից առաջ ẟn (Agt), % նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ․

11) կոռոզիոն ճաքերի դիմադրություն՝ ամրանային ձողերի ունակությունը չքայքայվելու, ճկման կամ առաձգական լարումների և ագրեսիվ միջավայրի ազգեցության ներքո․

12) ամրանային պողպատի դաս Ն/մմ2 հոսունության ֆիզիկական (𝛔Т) կամ պայմանական (𝛔0.2) սահմանի նվազագույն ցուցանիշներ՝ հաստատված ստանդարտներով․

13) ածխածնային համարժեք, CЭ պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով․

14) խմբաքանակ՝ միևնույն ձուլվածքից պատրաստված՝ նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ․

15) եռակցված ամրանային պատրաստվածքներ՝ բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր՝ եռակցված կցվածքով միացումներով ձողի երկայնքով․

16) գլոցվածք՝ ածխածնային պողպատե ամրալար հարթ տրամատով, ազատ կծկած կաժերով․

17) ծառայողական բնութագրեր՝ ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում․

18) ազոտի համարժեք Nэкв՝ պողպատե արտադրանքի ազոտի պարունակության համարժեք։

 

3․ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա պողպատե արտադրանքների շրջանառության մեջ դնելն առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության։

6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով։

 

4. ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Ամրանային պողպատի՝ ըստ ձգման ամրության դասը նշագրվում է RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով՝

1) A240C հարթ տրամատով.

2) А300С, A400, RB400W, A400C, AT400, AT400C, RB500W, A500C, A500, RB500, AT500, AT500C, A600, AT600, A600C, AT600C, A600K, AT600K, A800, AT800, A800K, AT800K, A1000, AT1000 և AT1000K պարբերական տրամատով։

8. Ըստ կիրառման հատկությունների՝ ամրանային ձողերը բաժանվում են՝

1) եռակցվող՝ W և C ինդեքսներով․

2) կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ՝ K ինդեքսով․

3) ոչ եռակցվող՝ առանց W և C ինդեքսների․

4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ՝ առանց K ինդեքսի․

5) ջերմամեխանիկորեն ամրացված` ինդեքս T.

6) B-1, Bp-1 սառը դեֆորմացված, 3-5մմ տրամագծով պողպատե մետաղալար.

7) B, Bp` սառը դեֆորմացված 3-9 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է.

ա․B` հարթ տրամատով՝ B500, B1100, B1200, B1300, B1400, B1500,

բ․ Bp` պարբերական տրամատով՝ Bp500, BP1100, Bp1200, Bp1300, Bp1400, Bp1500.

8) K 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար՝ K7-1400, K71500:

9. Ամրանային պողպատե ձողերի մեխանիկական ցուցանիշները (միջավայրի 20 0C /+15, -10/ փորձարկման ջերմային պայմաններում) պետք է համապատասխանեն աղյուսակ N 1-ով սահմանված արժեքներին։

 

Աղյուսակ N 1

 

Ամրանային պողպատի դասը

Էլեկտրատաքացման ջերմաստիճանը

C0

Հոսունության պայմանական (ֆիզիկական) սահմանը

𝛔0,2, 𝛔T Ն/մմ2

Խզման ժամանակավոր դիմադրություն

𝛔B, Ն/մմ2

Հարաբերական երկարացումը %

Ծռման փորձարկում՝ սառը վիճակում ծռման անկյունը, աստիճանը

Կալակի տրամագիծը (dH ,ձողի անվանական տրամագիծը) մմ

5

ẟp

m
ax

     
     
     
     
     
     

Ոչ պակաս

   

A240C

 

240

380

25

 

5․

0

180

2 x d

A300C

 

290

490

19

 

5․

0

180

3 x d

A400

 

390

590

16

 

5․

0

180

3 x d

RB400W

 

390

590

14

 

5․

0

180

3 x d

A400C

 

390

590

14

 

5․

0

180

3 x d

AT400

 

390

590

14

 

5․

0

180

3 x d

AT400C

 

390

590

14

 

5․

0

180

3 x d

A500

 

500

600

14

 

2․

5

180

3 x d

RB500

 

500

600

14

 

2,

5

180

3 x d

A500C

 

500

600

14

 

2,

5

180

3 x d

RB500 W

 

500

600

14

 

2,

5

180

3 x d

AT500

 

500

600

14

 

2,

5

180

3 x d

AT500C

 

500

600

14

 

2,

5

180

3 x d

A600
AT600 A600C AT600C A600K

AT600K

400

600

700

12

4

2.

5

90

5 x d

A800
AT800 A800K

AT800K

400

800

1000

8

2

3,

5

45

5 x d

A1000

AT1000 AT1000K

450

1000

1250

7

2

3,

5

45

5 x d

 

Ծանոթագրություն․ Կալակի տրամագիծը որոշվում է սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ գլխով նախատեսված միջպետական ԳՕՍՏ 14019-2003 ստանդարտով, էլեկտրատաքացումը կատարում է արտադրողը արտադրության պրոցեսում՝ համաձայն 11-րդ գլխով նախատեսված ԳՕՍՏ 34028-2016 ստանդարտի։

 

10. Մեխանիկական փորձարկումների արդյունքները պետք է լինեն ոչ պակաս սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված արժեքներից։

11. Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,03 գործակցից ոչ պակաս։

12. A400, A500 և A600 դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում՝ ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով՝ այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (ẟ5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (ẟp)` 1 տոկոսով։

13. A400, A500 և A600 դասերի ամրանային պողպատի խզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված արժեքներից 300 Ն/մմ2-ից ավելի։

14. Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված արժեքներին։

 

Աղյուսակ N 2

 

Ամրանային

պողպատի դասը

Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի

C

Si

Mn

P

S

N

Cu

As

A240C
A300C

0,25

0,3

0,65

0,05

0,05

0,013

0,3

0,08

A400

RB 400 W

A400C

Aт400

Aт400C

0,24

0,95

1,7

0,05

0,05

0,013

0,35

0,08

*A500

*RB500

*A500C

*RB500W

*Aт 500

*Aт500C

0,24

0,95

1,7

0,05

0,05

0,013

0,35

0,08

A600

Ат600

А600С

Aт600С

А600К

Ат600К

0,24

0,95

1,7

0,05

0,05

0,013

0,35

0,08

А800

Ат800

А800К

Ат800К

0,34

2,4

2,3

0,04

0,04

0,013

0,35

0,08

А1000

Ат1000

Ат1000К

0,34

2,4

2,3

0,04

0,04

0,013

0,35

0,08

 

Ծանոթագրություն 1. A500 դասի ամրանային պողպատի նիտրիդ առաջացնող էլեմենտների պարունակությամբ (օրինակ՝ Al, Ti, V կամ Nb) պայմանավորված ազոտի  (N) պարունակությունը չի սահմանափակվում։ Ամրանային պողպատի մեջ ազոտի (N) պարունակությունը՝ ավելին քան 0,012%, թույլատրելի է, եթե ազոտի (N) պարունակությունը չի գերազանցում ազոտի համարժեքին (Nэкв)։ Nэкв = 0.8(0.52Al + 0.29Ti + 0.27V + 0.15Nb)։ Ծանոթագրությունուղղ. 2. A400, A500, A600 դասի ամրանային պողպատե ամրանում ածխածնի պարունակությունը թույլատրվում է մինչև 0,28%՝ պայմանով, եթե բոլոր ֆիզիկամեխանիկական հատկությունների պահանջները բավարարում են սույն հավելվածով սահմանված N 1 աղյուսակի պահանջներին՝ ըստ ԳՕՍՏ 34028-2016-ի կետ 6․1․3․1։

 

15. Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,35%-ից ոչ ավելի՝ յուրաքանչյուր տարրի համար, իսկ V, Mo-ի զանգվածային մասը պետք է լինի 0.10 % յուրաքանչյուր տարրի համար։

16. Ամրանային ձողերը համարվում են կոռոզային ճաքճքման հանդեպ կայուն, եթե ազոտային թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնի, ազոտային թթվի ամոնիումային աղի 50 զանգվածային բաժնի և ջրի 350 զանգվածային բաժնի խառնուրդում՝ 98-100 0C պայմաններում և 0,9 S0․2 համարժեք լարման տակ 100 ժամից ոչ պակաս պահպանելուց հետո չեն քայքայվում։

17. 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների արժեքների և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37% չի համարվում խոտանման հատկանիշ։

18. Ցածր ածխածնային պողպատից սառնաձգված՝ մինչև 0,25% պարբերական և հարթ տրամատով B-1 և Bp-1 դասի ե/բ կոնստրուկցիաների ամրանավորման համար մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված արժեքներին։

 

Աղյուսակ N 3

 

Մետաղալարի անվանական տրամագիծը (մմ)

Խզման ուժը P, rՆ (կգուժ)

Հոսունության պայմանական սահմանին համապատասխանող ուժը 𝑃02, rՆ (կգուժ)

Ծռումների քանակը

Հարաբերական երկարացում (%)

Ոչ պակաս

3,0

39 (400)

35(355)

4

2,0

4,0

71 (720)

62(630)

2,5

5,0

106(1085)

97(985)

3,0

 

19. Երկաթից կամ ոչ լեգիրված պողպատից, 0,6% կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մինչև 9 մմ տրամագծով մետաղալարերի (այսուհետ՝ պողպատե մետաղալար), այդ թվում՝ B և Bр ամրանային դասերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 4 աղյուսակով սահմանված արժեքներին։

 

Աղյուսակ N 4

 

Անվանական տրամագիծը, d մմ

Ամրության դաս,

Ն/մմ2

Անվանական ժամանակավոր դիմադրություն, Ն/մմ2

Խզման ուժ Ն (կգուժ)

Ուժ P0,2,

Ն (կգուժ)

Հարաբերական երկարացումը, ᵟ100,

%

Հետծռումների թիվը՝ d=30 մմ կալակի դեպքում

           

Հարթ տրամատի համար

Պարբերա-կան տրամատի համար

 

Ոչ պակաս

3,0

1500

1780

12600

(1285)

10600

(1080)

4

9

8

4,0

1400

1700

21400

(2180)

18000

(1830)

4

7

6

5,0

1400

1670

32800

(3340)

27500

(2800)

4

5

3

6,0

1400

1670

47300

(4820)

39700

(4050)

5

-

-

7,0

1300

1570

60400

(6160)

50700

(5170)

6

-

-

8,0

1200

1470

74000

(7540)

62000

(6320)

6

-

-

 

20. Մինչև 0,12 % ածխածին պարունակող պողպատե ամրալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված արժեքներին, իսկ քիմիական ցուցանիշները՝ N 6 աղյուսակով սահմանված արժեքներին: N 6 աղյուսակով սահմանված արժեքները վերաբերելի են արտադրության ժամանակ ձուլաշերեփից նմուշարկմամբ իրականացվող պողպատե ամրալարի քիմիական կազմության ստուգմանը:

 

Աղյուսակ N 5

 

Պողպատի դասը

Ժամանակավոր դիմադրությունը Ն/մմ2 (կգուժ/մմ2) ոչ ավելի

Խզումից հետո լայնական կտրվածքի հարաբերական նեղացում (%), ոչ պակաս

 

Y01, BO

Y02

Y01; BO

Y02

Cт0 ածխածնի պարունակությունը մինչև 0,12%

420 (43)

470 (48)

68

66

Ст0 ածխածնի պարունակությունը ավելի 0,12 %

-

-

60

58

Ст1кп; Ст1пс; Ст1сп

420 (43)

470 (48)

68

66

Ст2кп; Ст2пс; Ст2сп

420 (43)

470 (48)

60

60

Ст3кп; Ст3пс; Ст3сп

490 (50)

540 (55)

60

60

 

Ծանոթագրություն․ Սառը վիճակում 1800 գերծռման դեպքում ամրալարը չպետք է քայքայվի նույն տրամագծով առանցքի շուրջը։

 

Աղյուսակ N 6

 

Պողպատի դասը

Քիմիական տարրերի զանգվածային բաժինը

Ածխածին

Մանգան

Սիլիցիում

Ст0

ոչ ավելի 0,23

-

-

Ст1кп

0,06-0,12

0,25-0,50

ոչ ավելի 0,05

Ст1пс

0,06-0,12

0,25-0,50

0,05-0,15

Ст1сп

0,06-0,12

0,25-0,50

0,15-0,30

Ст2кп

0,09-0,15

0,25-0,50

ոչ ավելի 0,05

Ст2пс

0,09-0,15

0,25-0,50

0,05-0,15

Ст2сп

0,09-0,15

0,25-0,50

0,15-0,30

Ст3кп

0,14-0,22

0,30-0,60

ոչ ավելի 0,05

Ст3пс

0,14-0,22

0,40-0,65

0,05-0,15

Ст3сп

0,14-0,22

0,40-0,65

0,15-0,30

Ст3Гпс

0,14-0,22

0,80-1,10

ոչ ավելի 0,15

Ст3Гсп

0,14-0,20

0,80-1,10

0,15-0,30

Ст4кп

0,18-0,27

0,40-0,70

ոչ ավելի 0,05

Ст4пс

0,18-0,27

0,40-0,70

0,05-0,15

Ст4сп

0,18-0,27

0,40-0,70

0,15-0,30

Ст5пс

0,28-0,37

0,50-0,80

0,05-0,15

Ст5сп

0,28-0,37

0,50-0,80

0,15-0,30

Ст5Гпс

0,22-0,30

0,80-1,20

ոչ ավելի 0,15

Ст6пс

0,38-0,49

0,50-0,80

0,05-0,15

Ст6сп

0,38-0,49

0,50-0,80

0,15-0,30

 

21. Գլոցման եղանակով ածխածնային պողպատե ամրալար, ազատ կծկած կաժերով, մինչև 0,25% և (կամ) 0,25%-ից ավելի ածխածին պարունակող պողպատե ամրալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված արժեքներին, իսկ քիմիական ցուցանիշները՝ N 6 աղյուսակով սահմանված արժեքներին:

22. Պողպատե մետաղալարի և ամրանային ճոպանի ռելաքսացիան 70% խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 % -ը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:

23. Պողպատե մետաղալարի և ամրանային ճոպանի ռելաքսացիան որոշվում է արտադրողի մոտ սերիական արտադրության ժամանակ՝ տարին 1 անգամ, միայն պատվիրատուի և արտադրողի փոխհամաձայնությամբ։

24. Ածխածնային պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է ապահովեն անվանական ձգման ամրության սահմանի 70 %-ը կազմող լարման ազդեցությունը՝ 2000000 ցիկլ առանց քայքայման.

1) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի հարթ տրամատով պողպատե մետաղալարի համար՝ 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարի համար՝ 180 Ն/մմ2.

2) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/մմ2:

25. Պողպատե մետաղալարի ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով՝ պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե մետաղալարի ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքով տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:

26. Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ–ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ՝ ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակով սահմանված արժեքներին:

 

Աղյուսակ N 7

 

Տրամագիծը d (մմ)

Հոսունության պայմանական սահմանը σ0,2

Խզման ժամանակավոր դիմադրությունը σB

Հարաբերական երկարացումը ᵟПАgt, %

Ռելաքսացիան՝ փաստացի խզման ուժի 70 %-ը կազմող ելքային բեռնվածքի 1000 ժ ազդեցությունից, ըստ ամրանաճոպանների պատրաստման ձևի (%)

Պայմանական

անվանական

Ն/մմ2

 

Բացթողմամբ

Լարման տակ բացթողմամբ

Ոչ պակաս

Ոչ ավելի

6

6,20

1500

1770

4

8

2,5

9

9,3

9,5

1460

1580

1720

1860

3,5

3,5

10

11

10,8

11,1

1460

1500

1720

1860

3,5

3,5

12

-

12,4

12,7

1460

1580

1720

1860

3,5

3,5

15

15,2

1580

1860

3,5

 

27. Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:

28. Ամրանի տրամաչափի, կտրվածքի մակերեսի, հարթ և պարբերական պրոֆիլի ամրանային պողպատի 1 մ երկարության քաշի, ինչպես նաև պարբերական պրոֆիլների համար քաշի թույլատրելի շեղումների ցուցանիշները պետք է համապատասխանեն N 8 աղյուսակով սահմանված արժեքներին:

 

Աղյուսակ N 8

 

Անվանական տրամագիծը (մմ)

Կտրվածքի մակերեսը (մմ2)

Ամրանի 1 մ երկարության քաշը

Անվանական քաշը (կգ)

Թույլատրելի շեղումը (%)

6

0,283

0,222

+9,0

8

0,503

0,395

-7,0

10

0,785

0,617

+5,0

-6,0

12

1,131

0,888

14

1,540

1,210

16

2,010

1,580

+3,0

18

2,540

2,000

-5,0

20

3,140

2,470

22

3,800

2,980

25

4,910

3,850

28

6,160

4,830

32

8,040

6,310

+3,0

-4,0

36

10,180

7,990

40

12,570

9,870

45

15,000

12,480

50

19,630

15,410

+2,0

-4,0

55

23,760

18,650

60

28,270

22,190

70

38,480

30,210

80

50,270

39,460

 

5․ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

29. Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի քան 1,8 մետր հեռավորությամբ։

30. Պողպատե արտադրանքի յուրաքանչյուր կապ կամ կաժ պիտակավորվում է։ Պիտակը պետք է պարունակի հստակ, պարզ և դյուրընթեռնելի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում).

2) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը.

3) արտադրման տարեթիվը, ամիսը․

4) խմբաքանակի համարը, զանգվածը.

5) համապատաասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվությունը:

31. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրացվում է 1 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում՝ 2 պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրացվում է մեկ պիտակ:

 

6․ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ

 

32. Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ լարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման կամ փոխադրման ժամանակ:

33. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ը, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար՝ 3000 կգ-ը:

34. Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով։

35. Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 40 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթների համաձայն:

36. Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից՝ այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:

37. Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով՝ ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:

38. Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարակաշարերով՝ հատակից 80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:

 

7․ ԵՌԱԿՑՎԱԾ ԱՄՐԱՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

39. Կախված ամրանային պողպատի դասից՝ եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի СЭ մեծությունը պետք է լինի՝

1) A240C, A300C, RB 400 W, և A400C դասերի համար՝ 0,30 - 0,52 %.

2) RB 500 W, Ат500С և А500С դասերի համար՝ 0,35 - 0,52 %.

3) А600С դասի համար՝ 0,40 - 0,65 %.

4) 32 մմ–ից ավելի տրամագծով RB400W և RB500W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի СЭ մեծությունը պետք է լինի 0,57%-ից ոչ ավելի:

40. Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22426

 

որտեղ C, Mn, Cr, V, Mo, Cu և Ni - ածխածնի, մանգանի, քրոմի, վանադյումի, մոլիբդենի, պղնձի և նիկելի փաստացի զանգվածային մասերն են պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:

41. Մանգանով լեգիրված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22427

որտեղ սիլիցիումի և մանգանի զանգվածային մասն է պողպատում՝ տոկոսային հարաբերությամբ:

42. Եռակցված ամրանային ձողերի նմուշների փորձարկման ժամանակ ձգման արդյունքները համարվում են բավարար, եթե ամրանային ձողերի խզումը պակաս չէ 500Ն/մմ2 A400C և A500C դասերի ամրանային ձողերի համար և պակաս չէ 700Ն/մմ2 A600C և An600C դասերի ամրանային ձողերի համար: Խզման տեղամասը պետք է լինի պլաստիկ և վզիկով, եռակցված ձողերի խզման ժամանակ խզման տեղը չպետք է լինի 90o անկյունով և վզիկի առկայությունը պարտադիր է: Եռակցելի ամրանային ձողերի եռակցելիոթյունը (պիտանիությունը եռակցման համար) ստուգվում է՝ համաձայն ԳՕՍՏ 34028-2016 միջպետական ստանդարտի «Գ» հավելվածի 4.1-ին կետում նշված մեթոդաբանության:

 

8․ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

43. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար համապատասխանության գնահատման նշանակված մարմինը՝

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում և գնահատման արդյունքում տրամադրում է արտադրողին կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը՝ թույլատրելու պողպատե արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա դրոշմումը:

44. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումների կատարումն ապահովելու նպատակով՝

1) պողպատե արտադրանքի նմուշառումն իրականացնում է հայտատուի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակից հետևյալ քանակությամբ`

ա. ամրանային ձողեր՝ 4 նմուշ,

բ. պողպատե մետաղալարեր՝ 6 նմուշ,

գ. ամրանային ճոպան՝ 2 նմուշ.

դ. ածխածնային պողպատե ամրալար՝ 3 նմուշ (3 կաժից կամ փաթաթվածքից՝ յուրաքանչյուրից մեկական նմուշ 500 մմ երկարությամբ).

2) քիմիական կազմի որոշման համար՝ 1 նմուշ.

3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ՝

ա. պատրաստի ամրալարի քիմիական կազմը որոշելու համար՝ 3 նմուշ,

բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար՝ 30 նմուշ:

45. Պողպատե արտադրանքի նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքի վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:

46. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրառումն ապահովող ստանդարտներին համապատասխան:

47. Սերիական արտադրանքի համար համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատը հանձնելու ժամանակ վերջինիս հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է սույն որոշման 44-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված սերտիֆիկացման համար նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգով:

48. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի՝ սերիական արտադրանքի համար՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, իսկ խմբաքանակի համար՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

49. Պողպատե արտադրանքի սերիական սերտիֆիկացման դեպքում պարբերական գնահատումն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 47-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

50. Սույն տեխնիկական կանոնակարգի 48-րդ կետում նշված սերիական արտադրանքի համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

51. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը 5-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է հայտատուին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին (անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ՝ ներդրի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ տեղեկատվություն ուղարկելու միջոցով):

52. Սերտիֆիկատի գործողության կասեցման ծանուցումը ստանալուց հետո հայտատուն կասեցման համար սահմանված ժամկետում պարտավոր է վերացնել արձանագրված թերությունները կամ անհամապատասխանությունները:

53. Սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման ծանուցումը ստանալուց հետո հայտատուն 10-օրյա ժամկետում պետք է ապահովի տվյալ արտադրանքի շուկայից հետկանչում:

54. Սույն տեխնիկական կանոնակարգի 52-րդ կետում նշված գործողություններից հետո համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պարբերական գնահատման համար կնքում է նոր պայմանագիր, որտեղ պարբերական հսկողության ժամկետ է նշանակում պայմանագրում նշված ժամկետից առնվազն 2 անգամ ավելի հաճախ պարբերականությամբ: Սերտիֆիկատի գործողության ժամկետը կասեցման դեպքում շարունակվում է։ Եթե հայտնաբերված թերությունները նշված ժամանակահատվածից շուտ են վերացվում, ապա կասեցման վերացման ավարտ է համարվում թերությունները վերացնելու ժամկետը:

 

9․ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

55. Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

10․ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

56. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և այլ իրավական ակտերով:

 

11․ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտների նշագիրը և կետերը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

1.

ԳՕՍՏ 12344-2003

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Ածխածնի որոշման մեթոդներ

2.

ԳՕՍՏ 12345-2001

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Ծծմբի որոշման մեթոդներ

3.

ԳՕՍՏ 12346-78

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Սիլիցիումի որոշման մեթոդներ

4.

ԳՕՍՏ 12347-77

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Ֆոսֆորի որոշման մեթոդներ

5.

ԳՕՍՏ 12348-78

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Մանգանի որոշման մեթոդներ

6.

ԳՕՍՏ 12350-78

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Քրոմի որոշման մեթոդներ

7.

ԳՕՍՏ 12352-81

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Նիկելի որոշման մեթոդներ

8.

ԳՕՍՏ 12355-78

Լեգիրված և բարձր լեգիրված պողպատներ. Պղնձի որոշման մեթոդներ

9.

ԳՕՍՏ 34028-2016

Ամրանային գլոցվածք երկաթբետոնե կոնստրուկցիաների համար. Տեխնիկական պայմաններ

10.

ԳՕՍՏ 18895-97

Պողպատ. Լուսաէլեկտրական սպեկտրային վերլուծության մեթոդ

11.

ԳՕՍՏ 30136-95 (ԻՍՕ 8457-1-89)

Սովորական որակի ամրալար ածխածնային պողպատից: Տեխնիկական պայմաններ

12.

ԳՕՍՏ 3282-74

Ընդհանուր նշանակության ամրալար ցածր լեգիլացված պողպատից կ.2.2 աղ2, կ.2.3, կ.2.4 , կ.2.5 . կ.2.7 , կ.2.8 , կ.2.9

13.

ԳՕՍՏ 10922-2012

Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

14.

ԳՕՍՏ 14098-2014

Երկաթբետոնե կոնստրուկցիաների

ամրանների եռակցված միացումներ և ներդիր

պատրաստվածքներ. տիպերը, կոնստրուկցիաները և չափերը

15.

ԳՕՍՏ 14019-2003(ԻՍՕ 7438-85)

Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման մեթոդներ

16.

ԳՕՍՏ 23279-2012

Ամրանային եռակցված ցանցեր՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատրաստվածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

17.

ԳՕՍՏ 7565-81

Թուջ, պողպատ և համաձուլվածքներ. Քիմիական կազմի որոշման համար նմուշառման մեթոդ

18.

ԳՕՍՏ 7564-97

Գլոցվածք. Մեխանիկական և տեխնոլոգիական փորձարկումների համար նախապատրաստվածքների և նմուշների նմուշառման ընդհանուր կանոններ

19.

ԳՕՍՏ 12004-81

Ամրանային պողպատ. Խզման փորձարկման մեթոդներ

20.

ԳՕՍՏ 1579-93

Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ

21.

ԳՕՍՏ 12354-81

Մոլիբդենի փորձարկման մեթոդ

22.

ԳՕՍՏ 12359-99

Ազոտի փորձարկման մեթոդ

23.

ԳՕՍՏ 22536.6-88

Ածխածնային մետաղ և չուգուն ոչ լեգիրված, արսենի փորձարկման մեթոդ

24.

ԳՕՍՏ 22536.12-88

Վանադիումի փորձարկման մեթոդ

25.

ԳՕՍՏ 26007-83

Ռելակսացիայի լարման փորձարկման մեթոդ

26.

ԳՕՍՏ 6727-80

Մետաղալար ցածրածխածնային պողպատից սառնաձգված ե/բ կոնստրուկցիաների ամրանավորման համար

27.

ԳՕՍՏ 7348-81

Մետաղալար ածխածնային պողպատից նախալարված ե/բ կոնստրուկցիաների ամրանավորման համար

28.

ԳՕՍՏ 27772-2021

Գլոցվածք լանվածք շինարարական պողպատե կոնստրուկցիաների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

29.

ԳՕՍՏ 14192-96

Բեռների մակնշում

30.

ԳՕՍՏ 380-2005

Սովորական որակի ածխածնային պողպատ.
Մակնիշներ

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: