Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.12.2020-14.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2019 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 109-րդ հոդվածի 5-րդ կետին, 112-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերին, 260-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և 263-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը.

ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը։

2. Սահմանել, որ՝

ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումը՝ մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման այլ ապրանքների առկայության դեպքում իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի առանձին ձևաթղթի լրացման միջոցով.

բ) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանելու նպատակներով ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրման դեպքում կարող է օգտագործվել թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիր, որը մաքսային մարմնի կողմից ձևակերպվել է Միության մաքսային տարածք այդ տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամանակ։ Միության մաքսային տարածքից արտահանելու համար ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի բացթողումից հետո այդ ուղևորային մաքսային հայտարարագիրը վերադարձվում է հայտարարատուին։ Մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման այլ ապրանքների առկայության դեպքում արտահանման նպատակներով դրանց մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի առանձին ձևաթղթի լրացման միջոցով.

գ) 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների մասին տեղեկությունները նշվում են նշված անձանց ուղեկցող անձի անձնական օգտագործման ապրանքների մասին տեղեկությունների հետ միասին՝ մեկ ուղևորային մաքսային հայտարարագրի մեջ.

դ) ուղևորային մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելը չի ուղեկցվում մաքսային մարմնին դրա էլեկտրոնային տարբերակը տրամադրելով (այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործման դեպքում).

ե) ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխությունը (լրացումը) անձնական օգտագործման ապրանքների բացթողումից հետո կատարվում է այն դեպքում, եթե անհրաժեշտ է փոփոխել (լրացնել) Միության անդամ պետությունների համապատասխան լիազորված պետական մարմիններում հաշվառման (գրանցման) ենթակա անձնական օգտագործման ապրանքների մասին տեղեկությունները և (կամ) անձնական օգտագործման այդ ապրանքներին վերաբերող տեղեկությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի «Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի և ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 287 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունվարի 21-ի թիվ 7 որոշման հավելվածը).

անձնական օգտագործման ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ մաքսային հայտարարագրման հարցերով Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 18-ի թիվ 115 որոշման հավելվածը).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի քանի որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը և Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 3-րդ կետը (նշված որոշման հավելվածը).

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 3-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6–ի թիվ 129 որոշման հավելվածը).

Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14–ի թիվ 148 որոշման հավելվածը)։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգի 41-57-րդ, 59-րդ և 61-րդ կետերի։

Սույն որոշմամբ հաստատված կարգի 41-57-րդ, 59-րդ և 61-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 24.11.20 թիվ 155)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հուլիսի 23-ի

թիվ 124 որոշմամբ

ՁԵՎ

ուղևորային մաքսային հայտարարագրի

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Լրացվում է 16 տարին լրացած ֆիզիկական անձի կողմից։

Հաստատական պատասխանի դեպքում համապատասխան դաշտում դրվում է «х» կամ «v» նշանը։

Ձևակերպված ուղևորային մաքսային հայտարարագրի օրինակը պահպանվում է ԵԱՏՄ մաքսային տարածքում (դրա սահմաններից դուրս) ժամանակավոր գտնվելու ամբողջ ընթացքում և մաքսային
մարմին ներկայացվում է մեկնելու (վերադառնալու) ժամանակ։

1. Հայտարարատուի մասին տեղեկությունները ՝

_________________________

(ազգանունը)

_________________________

(անունը)

_________________________

(հայրանունը)

___________________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթուղթը (անվանումը, տրամադրող երկիրը, սերիան, համարը, տրման ամսաթիվը))

___________________________________________________________________________

(մշտական բնակության (գրանցման) հասցեն (լրացվում է տրանսպորտային միջոցի (այդ թվում՝ ժամանակավոր) ներմուծման, կանխիկ

դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ներմուծման կամ արտահանման, տարանցման ժամանակ)

___________________________________________________________________________

(ԵԱՏՄ անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) հասցեն (լրացվում է օտարերկրյա անձի կողմից տրանսպորտային

միջոցի (այդ թվում՝ ժամանակավոր) ներմուծման, կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ներմուծման կամ

արտահանման, տարանցման ժամանակ)

_______________________________

(ուղարկող երկիրը)

_______________________________:

(նշանակման երկիրը)

Ինձ հետ ուղևորվում են 16 տարին չլրացած անձինք՝ թվով ________________ մարդ

Իմ կողմից, ինձ հետ ուղևորվող՝ 16 տարին չլրացած անձանց կողմից կամ իմ հասցեով (իմ անունից) տեղափոխվում են հետևյալ ապրանքներն ու տրանսպորտային միջոցները.

2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման եղանակի մասին տեղեկություններ՝

2.1. Ուղեկցվող

2.2. Չուղեկցվող

2.3. Հասցեով առաքվող

ուղեբեռը՝ ներառյալ ձեռքի ծանրոցը

ուղեբեռը (ժամանող/մեկնող
անձից առանձին տեղափոխվող
ուղեբեռը)
(անձի ժամանելու ժամանակ
լրացվում է՝ առանց վճարների
կատարման ապրանքների
ներմուծման նորմերը
հաշվարկելու համար)

(ուղարկվող) ապրանքները՝
առանց անձի ժամանելու/
մեկնելու

3. Ապրանքների մասին տեղեկությունները՝

Ներմուծում (ազատ շրջանառություն)

Արտահանում

Ժամանակավոր արտահանում

Տարանցում

(արտոնությունով ներմուծվող ապրանքների համար)

3.1.

10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող (մեկ անձի համար) կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (բանկային չեկերը), արժեթղթերը*

3.2.

Մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող (արտոնությունով ներմուծում) ապրանքները

3.3.

Ապրանքները, որոնց արժեքը, քաշը և (կամ) քանակը գերազանցում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծման նորմերը

3.4.

Մշակութային արժեքները

3.5.

Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերը, փամփուշտները

3.6.

Թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը, դրանց պրեկուրսորները դեղամիջոցների տեսքով

3.7.

Կենդանիները, բույսերը

3.8.

Հանքաբանական, հնէաբանական հավաքածու նյութերը, բրածո կենդանիների ոսկորները

3.9.

Մարդու կենսաբանական նյութերի նմուշները

3.10.

Այլ ապրանքներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է պահպանել արգելքներ և սահմանափակումներ, և պահանջվում է ներկայացնել հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ
__________________
Անհրաժեշտ է լրացնել ուղևորների մաքսային հայտարարագրի հավելվածը

4. Լրացուցիչ տեղեկություններ ապրանքների մասին, այդ թվում՝ 3.2-3.10 վանդակներում նշվածների՝

Համարը
ը/կ

Ապրանքի անվանումը և դրա նկարագրությունը (նույնականացման համարը և այլ տարբերակիչ հատկանիշներ), մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև այդ փաստաթղթերը տրամադրած մարմինների անվանումները

Քաշը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը)
(կգ)/ քանակը
(լ, հատ)

Արժեքը
(ԵԱՏՄ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)

5. Տեղեկություններ տրանսպորտային միջոցների մասին.

Ներմուծում (ազատ շրջանառություն)

Ժամանակավոր ներմուծում

Արտահանում

Ժամանակավոր արտահանում

Տարանցում

Մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող (արտոնությունով ներմուծվող) տրանսպորտային միջոցները

Ավտո և մոտոտրանսպորտային միջոցը

Կցորդը

______________

(մակնիշը, մոդելը)

_______________________

(գրանցման համարը, գրանցման երկիրը)

_______________________

(նույնականացման համարը)

_______________________

(շարժիչի աշխատանքային ծավալը (սմ3))

______________

(թափքի համարը)

_______________________

(ամրաշրջանակի համարը)

______________________

(արտադրության ամսաթիվը)

_______________________

(արժեքը)

Նավը _______________________________

(տեսակը)

________________________________

(գրանցման համարը, գրանցման երկիրը)

________________________

(արժեքը)

________________________

(զանգվածը (կգ))

________________________

(կորպուսի երկարությունը (մ))

Օդանավը _____________________________

(տեսակը)

_____________________________

(գրանցման համարը, գրանցման երկիրը)

______________________________________

(արժեքը)

_____________________________

(հանդերձված դատարկ ապարատի զանգվածը (կգ))

Տրանսպորտային միջոցի մասը, որը փոխարինվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում և ենթակա է հաշվառման (գրանցման)

___________________________________________________________________________։

(անվանումը, համարը)

Ինձ հայտնի է, որ ուղևորային մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտնելը պատասխանատվություն է առաջացնում ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

___/___/____

(ամսաթիվը)

_______________

(ստորագրությունը)

________________________________________________

(հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ,

փաստաթղթի վավերապայմանները)

---------------------------------------------------------------------------------------------------

Ծառայողական նշումների համար՝

Կ.Տ.

_______________________________________________

Ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածը _____________________________________________

(հայտարարատուի ազգանունը, անունը, հայրանունը)

1. Հայտարարատուի մասին լրացուցիչ տեղեկություններ՝

___/___/______

(ծննդյան ամսաթիվը)

___________________________________________________

(վիզայի համարը և տրման ամսաթիվը (օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն

չունեցող անձի՝ ԵԱՏՄ անդամ պետության տարածքում գտնվելու (բնակվելու)

իրավունքը հաստատող փաստաթղթի վավերապայմանները)

2. Տեղեկություններ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների մասին.

2.1. Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը՝

Կանխիկ դրամական միջոցները, ճանապարհային չեկերը

Գումարը

Արժույթի անվանումը

Թղթադրամները, գանձապետական տոմսերը, մետաղադրամները

Ճանապարհային չեկերը

2.2. Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի (մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), արժեթղթեր)՝

Դրամական գործիքի անվանումը

Թողարկողի անվանումը (ում կողմից է թողարկվել դրամական գործիքը)

Թողարկման ամսաթիվը

Նույնականացնող համարը (առկայության դեպքում)

Անվանական արժեքը կամ գումարը (ԵԱՏՄ անդամ պետության արժույթով կամ արտարժույթով), արժույթի անվանումը

Քանակը

(լրացվում է անվանական արժեքի բացակայության և գումարը որոշելու անհնարինության դեպքում )

3. Տեղեկություններ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետողի մասին՝

(լրացվում է այն դեպքում, եթե հայտարարատուն սեփականատեր չէ)

Ֆիզիկական անձի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) կամ իրավաբանական անձի անվանումը

Ֆիզիկական անձի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը

Գումարը, կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների անվանական արժեքը, արժույթի անվանումը և (կամ) դրամական գործիքների քանակը և անվանումը

4. Տեղեկություններ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագման աղբյուրի մասին՝

Ֆիզիկական անձի աշխատավարձը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները

Կազմակերպությունների կանոնադրական (բաժնետիրական
և նմ.) կապիտալում մասնակցությունից ստացվող շահաբաժինները և այլ եկամուտներ

Շարժական և (կամ) անշարժ գույքի իրացումից ստացվող եկամուտները

Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանցից ստացված անհատույց տրանսֆերտները (նյութական օգնություն, դրամաշնորհներ և նմ.)

Կենսաթոշակը, կրթաթոշակը, սոցիալական նպաստները, ալիմենտները

Անշարժ գույքի և հողատարածքների վարձակալությունից ստացվող եկամուտները

Փոխառության միջոցները

Ժառանգությունը

Այլ (նշել) _________________________________________________________________ .

5. Տեղեկություններ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ենթադրյալ օգտագործման մասին՝

Ընթացիկ ծախսերը (ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը)

Ներդրումները՝ ներառյալ անշարժ գույքի ձեռքբերումը

Անհատույց տրանսֆերտները՝ հօգուտ ֆիզիկական անձանց (նյութական օգնություն և նմ.)

Անհատույց տրանսֆերտները՝ հօգուտ իրավաբանական անձանց
(բարեգործություն, նվիրատվություններ և նմ.)

Այլ (նշել) _________________________________________________________________ .

6. Տեղեկություններ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների փոխադրման երթուղու և եղանակի մասին՝

_______________________________

(ուղարկող երկիրը, մեկնելու ամսաթիվը)

________________________________

(նշանակման երկիրը, ժամանելու ամսաթիվը)

___________________________________________________________________________։

(տարանցման երկրները)

Տրանսպորտի տեսակը, որի միջոցով իրականացվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ներմուծումը ԵԱՏՄ մաքսային տարածք կամ արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից՝

օդային

ավտոմոբիլային

երկաթուղային

ջրային

Այլ (նշել) _________________________________________________________________։

Ինձ հայտնի է, որ ուղևորային մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտնելը պատասխանատվություն է առաջացնում ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

___/___/____

(ամսաթիվը)

_______________

(ստորագրությունը)

________________________________________________

(հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ,

փաստաթղթի վավերապայմանները)

---------------------------------------------------------------------------------------------------

Ծառայողական նշումների համար՝

Կ.Տ.

_______________________________________________

_______________________________________________

_______________________________________________

_______________________________________________

_______________________________________________

_______________________________________________

_______________________________________________

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի հուլիսի 23-ի

թիվ 124 որոշմամբ

ԿԱՐԳ

ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման և ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգը սահմանում է անձնական օգտագործման ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կանոնները, այդ թվում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու ժամանակ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործման դեպքում, ինչպես նաև ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կանոնները։

2. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացվում է՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 23–ի թիվ 124 որոշմամբ հաստատված ձևի։

3. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելու դեպքում օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում ներառված տեղեկատուները և դասակարգիչները, ինչպես նաև մաքսային նպատակների համար օգտագործվող տեղեկատուները և դասակարգիչները, որոնք ձևավորվում են և կիրառման ենթակա են Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան։

4. Սույն կարգի նպատակների համար «վանդակ» ասելով ենթադրվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրի ձևի կառուցվածքային միավորը, որն իր մեջ կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ (ենթասյունակներ), տարրեր, դաշտեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են մեկ հատկանիշով միավորված տեղեկությունները։

5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը կարող է պարունակել դրա ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ։ Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքում։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային օրինակը տպելիս այն ձևավորվում է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի ձևով, այդ դեպքում տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում։

6. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի ձևաթուղթն ունի 148 х 210 մմ (А5 ձևաչափ) կամ 210 х 296 (А4 ձևաչափ) չափը, պատրաստվում է տպագրական եղանակով կամ տպվում է տպող սարքերի միջոցով՝ մեկ թերթի վրա երկու կողմից։

7. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից՝ բացառությամբ սույն կետի երկրորդից չորրորդ պարբերություններով սահմանված դեպքերի։ Մի օրինակը նախատեսված է մաքսային մարմնի համար, որին ներկայացվում է ուղևորային մաքսային հայտարարագիրը, մյուսը՝ հայտարարատուի համար։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը կարող է լրացվել 1 օրինակով, որը նախատեսված է մաքսային մարմնի համար, ստորև նշվածների մաքսային հայտարարագրման ժամանակ՝

անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցների՝ այն դեպքում, եթե անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան նախատեսված է այդ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմնի կողմից ձևակերպվող փաստաթղթի տրամադրում.

Միության մաքսային տարածք ներմուծվող՝ մաքսային հայտարարագրման չենթարկվող անձնական օգտագործման ապրանքների՝ ֆիզիկական անձի ցանկությամբ այդ ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում։

8. Ուղևորային մաքսային հայտարարագրի մեջ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս օգտագործվող ուղևորային մաքսային հայտարարագրի, նշելու ենթակա են հետևյալ տեղեկությունները.

ա) հայտարարատուի, հայտարարատուի հետ համատեղ ուղևորվող՝ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց, մաքսային ներկայացուցչի, հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման (այսուհետ՝ թիվ 107 որոշում) թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում.

բ) ապրանքների մասին՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանպորտային միջոցների (անվանումը, նկարագրությունը, քանակը՝ կիլոգրամներով և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը).

գ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին (տեսակը, մակնիշը, մոդելը, նկարագրությունը (ներառյալ՝ նույնականացման համարները), արժեքը, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասը, որը փոխարինվել է Միության անդամ չհանդիսացող պետությունում և ենթակա է հաշվառման (գրանցման) անդամ պետությունում).

դ) տեղափոխման եղանակի մասին.

ե) Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում գտնվելու կամ Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակի մասին.

զ) արգելքների և սահմանափակումների պահպանման մասին՝ Մաքսային օրենսգրքի 7–րդ հոդվածին համապատասխան.

է) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների մասին.

ը) ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացրած անձի և այն կազմելու ամսաթվի մասին։

9. Մաքսային օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս օգտագործվող ուղևորային մաքսային հայտարարագրի մեջ նշելու ենթակա են հետևյալ տեղեկությունները.

ա) հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի, հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի մասին թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում.

բ) ապրանքների մասին՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանպորտային միջոցների (անվանումը, նկարագրությունը, քանակը՝ կիլոգրամներով և լրացուցիչ չափման միավորներով, արժեքը).

գ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին (տեսակը, մակնիշը, մոդելը, նկարագրությունը ((ներառյալ՝ նույնականացման համարները), արժեքը).

դ) տեղափոխման եղանակի մասին.

ե) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի մասին.

զ) արգելքների և սահմանափակումների պահպանման մասին՝ Մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.

է) ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացրած անձի և այն կազմելու ամսաթվի մասին։

10. Ուղևորային մաքսային հայտարարագրի բոլոր վանդակները, դաշտերը և տողերը և դրա հավելվածները (բացառությամբ «Ծառայողական նշումների համար» դաշտի) լրացվում են հայտարարատուի կողմից կամ նրա անունից՝ մաքսային ներկայացուցչի կողմից, իսկ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում՝ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից։

«Ծառայողական նշումների համար» դաշտը լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։

11. Ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածը չի լրացվում հայտարարատուի մոտ մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների բացակայության դեպքում։

12. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացվում է ընթեռնելի՝ ձեռքով կամ տպող սարքեր օգտագործելու միջոցով։

Եթե օտարերկրյա ֆիզիկական անձանց ազգանունի, անունի, հայրանունի (առկայության դեպքում), օտարերկրյա անձանց, ապրանքային նշանների, մակնիշների, մոդելների և նմ. անվանումների մեջ փաստաթղթերի համաձայն օգտագործվում են լատինական այբուբենի տառերը, այդ տեղեկություններն ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում են լատինական այբուբենի տառերով։

13. Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը լրացնելիս 4-րդ և (կամ) 5-րդ վանդակներում բավարար տեղ չկա տեղեկությունները նշելու համար, այդ տեղեկությունները նշվում են ուղևորային մաքսային հայտարարագրի այլ ձևաթղթերում, որոնք դիտվում են որպես ուղևորային մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթեր՝ բացառությամբ սույն կարգի 14–րդ կետով սահմանված դեպքերի։

Ուղևորային մաքսային հայտարարագրի ձևաթղթերը որպես ուղևորային մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթեր օգտագործելու դեպքում այդ ձևաթղթերի վերևի աջ անկյունում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Թերթ թիվ ____» (նշվում է թերթի հերթական համարը), և լրացվում են 1-ին, 4-րդ և (կամ) 5-րդ վանդակները, ընդ որում, ուղևորային մաքսային հայտարարագրի հիմնական ձևաթղթի վերևի աջ անկյունում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Լրացուցիչ թերթեր ________________» (նշվում է թերթերի քանակը)։

14. Ապրանքների ցուցակը կազմվում է հետևյալ դեպքերում.

ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար օգտագործվող ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակում ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար բավարար տեղ չկա.

բ) ազատ շրջանառության նպատակով մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակում բավարար տեղ չկա.

գ) Միության մաքսային տարածքից չուղեկցվող ուղեբեռով կամ որպես փոխադրողի կողմից առաքվող ապրանքներ արտահանվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկությունները նշելու համար ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակում բավարար տեղ չկա.

դ) 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ այդ անձանց խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների, այլ անձանց (յուրաքանչյուր ֆիզիկական անձին նշելով) ուղեկցության կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում։

15. Ապրանքների ցուցակը կազմվում է ազատ ձևով՝ նշելով՝

ա) ապրանքի (ապրանքների կատեգորիաների) անվանումը և դրա (դրանց) նկարագրությունը (նույնականացման համարը (առկայության դեպքում) ապրանքային նշանը, նյութը, որից պատրաստված է ապրանքը, գույնը և նմ.).

բ) ընդհանուր քանակը կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով) և բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով).

գ) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը.

դ) հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի աշխատակցի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ստորագրությունը՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում։

16. Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքերում սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ապրանքների ցուցակի փոխարեն կարող է օգտագործվել թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ապրանքների ցուցակը։

17. Ապրանքների ցուցակը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի անբաժանելի մասն է։

II. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կարգը՝ բացառությամբ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար օգտագործվող ուղևորային մաքսային հայտարարագրի

18. 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով։ Վանդակում առանձին տողերով նշվում են հայտարարատուի մասին տեղեկությունները՝

ա) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ. փաստաթղթի անվանումը.

այն երկրի անվանումը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է փաստաթուղթը.

փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.

փաստաթղթի տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

գ) մշտական բնակության վայրի (գրանցման) հասցեի և (կամ) անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) հասցեի մասին տեղեկություններ՝

երկրի անվանումը.

վարչատարածքային միավորը (տարածաշրջան, մարզ, շրջան և նմ.).

բնակավայրը.

փողոցը (բուլվար, պողոտա և նմ.).

շենքի համարը.

մասնաշենքի (շինության) համարը.

բնակարանի համարը։

Մշտական բնակության վայրի (գրանցման) հասցեի մասին տեղեկությունները նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման (այդ թվում՝ ժամանակավոր) և կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքում։

Անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) վայրի հասցեի մասին տեղեկություններն օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման (այդ թվում՝ ժամանակավոր) և կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքում.

դ) ուղարկող երկրի անվանումը և նշանակման երկրի անվանումը (նշվում են Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձի ուղևորվելու ժամանակ).

ե) հայտարարատուի հետ համատեղ ուղևորվող՝ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց թիվը (առկայության դեպքում)։

19. 2-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

Ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ 2.1-րդ վանդակի դաշտում դրվում է «х» կամ «V» նշանը։

Չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ 2.2-րդ վանդակի դաշտում դրվում է «х» կամ «V» նշանը։

Փոխադրողի կողմից առաքվող ապրանքների կամ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ 2.3-րդ վանդակի դաշտում դրվում է «х» կամ «V» նշանը։

20. 3-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

Վանդակում նշվում է Միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Միության մաքսային տարածքում գտնվելու կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների) նպատակներից մեկը՝ «Ներմուծում (ազատ շրջանառություն)», «Արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում» դաշտում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

Մաքսային հայտարարագրման ենթակա՝ օգտագործված ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից կարող են ներմուծվել սահմանված քանակով՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, անկախ թիվ 107 որոշման թիվ 4 հավելվածով նախատեսված ցանկով սահմանված այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու ժամանակ «х» կամ «V» նշանը դրվում է «Ներմուծում (ազատ շրջանառություն)» դաշտում։

3.1-3.10-րդ վանդակներում մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության մասին տեղեկությունները նշվում են համապատասխան դաշտերում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

3.1-րդ վանդակը լրացնելու դեպքում անհրաժեշտ է լրացնել ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածը՝ սույն կարգի IV բաժնին համապատասխան։

21. 4-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

Վանդակում նշվում են այն ապրանքների մասին լրացուցիչ տեղեկություններ, որոնց առկայությունը նշված է 3.2-3.10-րդ վանդակներում, և (կամ) մաքսային հայտարարագրման ենթակա այլ ապրանքների մասին լրացուցիչ տեղեկությունները։

«Համարը` ը/կ» սյունակում նշվում է հերթական համարը։

«Ապրանքի անվանումը և դրա նկարագրությունը (նույնականացման համարը և այլ տարբերակիչ հատկանիշներ), մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև այդ փաստաթղթերը տրամադրած մարմինների անվանումները» սյունակում նշվում են՝

ապրանքի (ապրանքների կատեգորիաների) անվանումը և դրա (դրանց) նկարագրությունը (նույնականացման համարը (առկայության դեպքում) ապրանքային նշանը, նյութը, որից պատրաստված է ապրանքը, գույնը և նմ.).

մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը։

«Քաշը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը) (կգ)/քանակը (լ, հատ)» սյունակում նշվում է ապրանքների քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով)։

«Արժեքը (ԵԱՏՄ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)» սյունակում նշվում են ապրանքների արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը։

Վանդակում նշվում են մաքսային հայտարարագրման չենթարկվող ապրանքների մասին տեղեկությունները՝ ֆիզիկական անձի ցանկությամբ այդ ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում։ Ընդ որում, մաքսային հայտարարագրման չենթարկվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի վերաբերյալ «Ապրանքի անվանումը և դրա նկարագրությունը (նույնականացման համարը և այլ տարբերակիչ հատկանիշներ), մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև այդ փաստաթղթերը տրամադրած մարմինների անվանումները» սյունակում կատարվում են հետևյալ գրառումները՝ «թղթադրամներ», «մետաղադրամներ», «ճանապարհային չեկեր», «Արժեքը (ԵԱՏՄ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)» սյունակում նշվում են տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և արժույթի անվանումը, «Քաշը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը) (կգ)/քանակը (լ, հատ)» սյունակը չի լրացվում։

Սույն կարգի 14–րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ապրանքների կատեգորիաների նկատմամբ «Քաշը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը) (կգ)/քանակը (լ, հատ)» սյունակում նշվում է բոլոր ապրանքների ընդհանուր քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով), «Արժեքը (ԵԱՏՄ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)» սյունակում նշվում են բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը։

Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերում ապրանքների ցուցակն օգտագործելու ժամանակ սույն կետում նշված տեղեկությունների փոխարեն 4-րդ վանդակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Անձնական օգտագործման ապրանքները՝ համաձայն կցվող ցուցակի՝ __ թերթ» (թերթերի քանակը նշվում է բառերով):

22. 5-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

Վանդակում նշվում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում գտնվելու կամ Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակներից մեկը՝ «Ներմուծում (ազատ շրջանառություն)», «Ժամանակավոր ներմուծում», «Արտահանում» կամ «Ժամանակավոր արտահանում» դաշտում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծելու մասին տեղեկությունները նշվում են համապատասխան դաշտում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի և (կամ) անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի առկայության մասին տեղեկությունները նշվում են համապատասխան դաշտերում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշը, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում).

նույնականացման համարը.

շարժիչի աշխատանքային ծավալը (խորանարդ սանտիմետրերով).

թափքի համարը (առկայության դեպքում).

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

Նավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը.

զանգվածը (կիլոգրամներով).

կորպուսի երկարությունը (մետրերով)։

Օդանավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը.

ապարատի զանգվածը թռիչքի պատրաստ վիճակում՝ առանց անձնակազմի, վառելիքի և սարքավորումների զանգվածի՝ բացառությամբ մշտական տեղադրված սարքավորումների (կիլոգրամներով)։

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի մասի վերաբերյալ, որը փոխարինվել է Միության անդամ չհանդիսացող պետությունում և ենթակա է հաշվառման (գրանցման) անդամ պետությունների համապատասխան լիազորված պետական մարմիններում, նշվում են այդ մասի անվանումը և համարը։

23. «Ամսաթիվը» տողում նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

«Ստորագրությունը» տողում դրվում է հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի աշխատակցի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ստորագրությունը թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում։

«Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ, փաստաթղթի վավերապայմանները» տողում նշվում են հետևյալ տեղեկությունները.

մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային հայտարարագրումն իրականացնելու դեպքում՝

մաքսային ներկայացուցչի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը.

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը.

հայտարարատուի հետ մաքսային ներկայացուցչի պայմանագրի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

մաքսային հայտարարագրումը հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից իրականացնելու դեպքում՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում), համարը, տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, այն երկրի անվանումը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է այդ փաստաթուղթը.

թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետում նշված լիազորագրի համարը և ամսաթիվը։

24. «Ծառայողական նշումների համար» դաշտը լրացվում է հետևյալ կարգով.

Դաշտում նշվում են հետևյալ տեղեկությունները (նշումները)՝

ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մասին, ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու մասին.

ապրանքների բացթողման մասին, ապրանքների բացթողումը մերժելու մասին. ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելու մասին.

անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման մասին.

անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին.

Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ։

Ազատ շրջանառության մեջ ապրանքների բացթողման դեպքում Միության մաքսային տարածքից դուրս ժամանակավոր գտնվելու կամ արտահանելու համար «Կ.Տ.» դաշտում դրվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը։

Այն ապրանքների ազատ շրջանառության մեջ բացթողման դեպքում, որոնց նկատմամբ տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում, կատարվում է հետևյալ գրառումը՝ «Տրամադրված է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում՝ _____________ համապատասխան» (նշվում է թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի համապատասխան կետը կամ Մաքսային օրենսգրքի 42 գլխի համապատասխան հոդվածը)։

Այն ապրանքների ազատ շրջանառության մեջ բացթողման դեպքում, որոնց նկատմամբ վճարված են մաքսատուրքերը, հարկերը, նշվում է մաքսային մուտքի օրդերի տեղեկատու համարը։

Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի բացթողման դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ՏՄ ժամանակավոր ներմուծման ժամկետը մինչև _________» (նշվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետի ավարտի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի ) ձևաչափով)։

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի բացթողման դեպքում արտահանելու համար օգտագործելով թղթային կրիչով փասատաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրը, որը ձևակերպվել է մաքսային մարմնի կողմից Միության մաքսային տարածք անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամանակ, կատարվում է հետևյալ գրառումը՝ «Արտահանում»։

Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Բացթողումը մերժվել է»՝ նշելով այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ մերժման համար, ինչպես նաև, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկությունները:

Ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել մինչև բացթողումը»։

Մաքսային օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներում նշված՝ գտնվելու պետությունում ֆիզիկական անձանց արտոնությունների տրամադրման ժամկետի երկարաձգման կապակցությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու դեպքում այդ տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ ձևակերպված և Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար դրա բացթողումը հաստատող ուղևորային մաքսային հայտարարագրում կատարվում է հետևյալ գրառումը՝ «ՏՄ ժամանակավոր ներմուծման ժամկետը մինչև _________» (նշվում է գտնվելու պետությունում արտոնությունների տրամադրման ժամկետի երկարաձգման ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի ) ձևաչափով)։

Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մասին (ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու մասին), ապրանքների բացթողման մասին (ապրանքների բացթողումը մերժելու մասին), ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելու, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու մասին տեղեկությունները (նշումները) նշվում են (դրվում են) ուղևորային մաքսային հայտարարագրի հիմնական ձևաթղթի, որպես լրացուցիչ թերթեր օգտագործվող ուղևորային մաքսային հայտարարագրի ձևաթղթերի վրա և ապրանքների ցուցակում։

Անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին տեղեկությունները (նշումները) և Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ նշվում (դրվում) են ուղևորային մաքսային հայտարարագրի հիմնական ձևաթղթի վրա։

Տեղեկությունները (նշումները) հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը։

III. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար օգտագործվող՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կարգը

25. 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով։ Վանդակում առանձին տողերով նշվում են հայտարարատուի մասին տեղեկությունները՝

ա) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ՝

փաստաթղթի անվանումը.

այն երկրի անվանումը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է փաստաթուղթը.

փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.

փաստաթղթի տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

գ) մշտական բնակության վայրի (գրանցման) հասցեի և (կամ) անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) հասցեի մասին տեղեկություններ՝

երկրի անվանումը.

վարչատարածքային միավորը (տարածաշրջան, մարզ, շրջան և նմ.).

բնակավայրը.

փողոցը (բուլվար, պողոտա և նմ.).

շենքի համարը.

մասնաշենքի (շինության) համարը.

բնակարանի համարը.

դ) ուղարկող երկրի անվանումը և նշանակման երկրի անվանումը։

26. 2-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

2.1-րդ վանդակի դաշտում դրվում է «х» կամ «V» նշանը։

27. 3-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

«Տարանցում» դաշտում դրվում է «х» կամ «V» նշանը։

3.1-րդ և 3.3-րդ վանդակները չեն լրացվում։

3.2-րդ վանդակում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող ապրանքների առկայության մասին տեղեկությունները նշվում են համապատասխան դաշտում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

3.4-3.10-րդ վանդակներում տեղեկություններ այն ապրանքների առկայության մասին, որոնց նկատմամբ Մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան պահպանման են ենթակա արգելքներ և սահմանափակումներ, և պահանջվում է ներկայացնել այդ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, նշվում են համապատասխան դաշտերում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

28. 4-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

Վանդակում նշվում են տեղեկություններ այն ապրանքների մասին, որոնց առկայությունը նշված է 3.2-րդ, 3.4-3.10-րդ վանդակներում, և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այլ ապրանքների մասին։

«Համարը` ը/կ» սյունակում նշվում է հերթական համարը։

«Ապրանքի անվանումը և դրա նկարագրությունը (նույնականացման համարը և այլ տարբերակիչ հատկանիշներ), մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև այդ փաստաթղթերը տրամադրած մարմինների անվանումները» սյունակում նշվում են՝

ապրանքի (ապրանքների կատեգորիաների) անվանումը և դրա (դրանց) նկարագրությունը (նույնականացման համարը (առկայության դեպքում) ապրանքային նշանը, նյութը, որից պատրաստված է ապրանքը, գույնը և նմ.).

մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը.

մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի ամսաթիվը և համարը։

«Քաշը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը) (կգ)/քանակը (լ, հատ)» սյունակում նշվում է բոլոր ապրանքների ընդհանուր քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով)։

«Արժեքը (ԵԱՏՄ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)» սյունակում նշվում են բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը։

Սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետով և 16-րդ կետով սահմանված դեպքերում ապրանքների ցուցակն օգտագործելիս սույն կետում նշված տեղեկությունների փոխարեն 4-րդ վանդակում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Անձնական օգտագործման ապրանքները՝ համաձայն կցվող ցուցակի՝ ____ թերթ» (թերթերի քանակը նշվում է բառերով):

29. 5-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

«Տարանցում» դաշտում դրվում է «х» կամ «V» նշանը։

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծելու մասին տեղեկությունները նշվում են համապատասխան դաշտում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի և (կամ) անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի առկայության մասին տեղեկությունները նշվում են համապատասխան դաշտերում «х» կամ «V» նշանը դնելու միջոցով։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշը, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում). նույնականացման համարը.

շարժիչի աշխատանքային ծավալը (խորանարդ սանտիմետրերով).

թափքի համարը (առկայության դեպքում).

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշը, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում). նույնականացման համարը.

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը։

Նավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը.

զանգվածը (կիլոգրամներով).

կորպուսի երկարությունը (մետրերով)։

Օդանավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի անվանումը (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի անվանումը.

ապարատի զանգվածը թռիչքի պատրաստ վիճակում՝ առանց անձնակազմի, վառելիքի և սարքավորումների զանգվածի՝ բացառությամբ մշտական տեղադրված սարքավորումների (կիլոգրամներով)։

30. «Ամսաթիվը» տողում նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

«Ստորագրությունը» տողում դրվում է հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի աշխատակցի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ստորագրությունը՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում։

«Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ, փաստաթղթի վավերապայմանները» տողում նշվում են հետևյալ տեղեկությունները.

մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային հայտարարագրումն իրականացնելու դեպքում՝

մաքսային ներկայացուցչի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը.

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը.

հայտարարատուի հետ մաքսային ներկայացուցչի պայմանագրի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

մաքսային հայտարարագրումը հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից իրականացնելու դեպքում՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում), համարը, տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, այն երկրի անվանումը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է այդ փաստաթուղթը.

թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետում նշված լիազորագրի համարը և ամսաթիվը։

31. «Ծառայողական նշումների համար» դաշտը լրացվում է հետևյալ կարգով։

Դաշտում նշվում են հետևյալ տեղեկությունները (նշումները)՝

ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մասին, ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու մասին.

ապրանքների բացթողման մասին, ապրանքների բացթողումը մերժելու մասին.

ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելու մասին.

անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին.

Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ։

Ապրանքների բացթողման դեպքում «Կ.Տ.» վանդակում դրվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը, ինչպես նաև նշվում են առաքման վայրը և ժամկետը, նշանակման մաքսային մարմնի անվանումը։

Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Բացթողումը մերժվել է»՝ նշելով այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ մերժման համար, ինչպես նաև, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկությունները:

Ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել մինչև բացթողումը»։

Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մասին (ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը մերժելու մասին), ապրանքների բացթողման մասին (ապրանքների բացթողումը մերժելու մասին), ուղևորային մաքսային հայտարարագիրը հետ կանչելու մասին տեղեկությունները (նշումները) նշվում են (դրվում են) ուղևորային մաքսային հայտարարագրի հիմնական ձևաթղթի վրա և ապրանքների ցուցակում։

Անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին տեղեկությունները (նշումները) և Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ նշվում (դրվում) են ուղևորային մաքսային հայտարարագրի հիմնական ձևաթղթի վրա։

Տեղեկությունները (նշումները) հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը։

IV. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածի լրացման կարգը

32. Ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածի վերևի աջ անկյունում նշվում են հայտարարատուի ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում)։

33. 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

Վանդակում նշվում է հայտարարատուի ծննդյան ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

Այն դեպքում, երբ հայտարարատուն անդամ պետության անձ չհանդիսացող անձ է, վանդակում լրացուցիչ նշվում են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անդամ պետության տարածքում գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

34. 2-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով.

2.1-րդ վանդակում նշվում են տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և արժույթի անվանումը։

2.2-րդ վանդակում նշվում են դրամական գործիքների մասին տեղեկությունները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի՝

դրամական գործիքի անվանումը.

թողարկողի անվանումը.

բացթողման ամսաթիվը.

նույնականացնող համարը (առկայության դեպքում).

անվանական արժեքը կամ անդամ պետության արժույթով կամ արտարժույթով համապատասխան գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով, և արժույթի անվանումը։

Այն դեպքում, երբ անվանական արժեքը բացակայում է, և անհնար է գումարը որոշել անդամ պետության արժույթով կամ արտարժույթով, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով, նշվում է դրամական գործիքների քանակը:

35. 3-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով այն դեպքում, երբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները հայտարարատուի սեփականությունը չեն հանդիսանում։ Վանդակում նշվում են՝

ա) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետողի մասին տեղեկությունները՝

իրավաբանական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) կամ անվանումը.

ֆիզիկական անձի, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը՝

երկրի անվանումը.

վարչատարածքային միավորը (տարածաշրջան, մարզ, շրջան և նմ.).

բնակավայրը.

փողոցը (բուլվար, պողոտա և նմ.).

շենքի համարը.

մասնաշենքի (շինության) համարը.

բնակարանի համարը.

բ) տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը, անվանական արժեքը կամ անդամ պետության արժույթով կամ արտարժույթով համապատասխան գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով, արժույթի անվանումը, դրամական գործիքների քանակը և անվանումը (այն դեպքում, երբ անվանական արժեքը բացակայում է, և անհնար է անդամ պետության արժույթով կամ արտարժույթով որոշել գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով)։

36. 4-րդ վանդակը լրացվում է համապատասխան դաշտերում «х» կամ «v» նշանը դնելու միջոցով, և (կամ) «Այլ» դաշտում նշվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագման այլ աղբյուր։

37. 5-րդ վանդակը լրացվում է համապատասխան դաշտերում «х» կամ «v» նշանը դնելու միջոցով, և (կամ) «Այլ» դաշտում նշվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների այլ ենթադրյալ օգտագործում։

38. 6-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով։ Վանդակում նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) պետության անվանումը, որից արտահանվում են (արտահանվել են) կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, և այդ երկրից հայտարարատուի մեկնման ամսաթիվը.

բ) հայտարարատուի երթուղու վերջնական կետը հանդիսացող երկրի անվանումը և այդ երկիր հայտարարատուի ժամանման ամսաթիվը.

գ) տարանցման երկրների անվանումները.

դ) տրանսպորտի տեսակը, որով հայտարարատուն ժամանել է Միության մաքսային տարածք կամ մեկնում է Միության մաքսային տարածքից՝ համապատասխան դաշտերում «х» կամ «v» նշանը դնելու միջոցով և (կամ) «Այլ» դաշտում տրանսպորտի այլ տեսակ նշելու միջոցով։

39. «Ամսաթիվը» տողում նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

«Ստորագրությունը» տողում դրվում է հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի աշխատակցի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ստորագրությունը՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում։

«Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ, փաստաթղթի վավերապայմանները» տողում նշվում են հետևյալ տեղեկությունները.

մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային հայտարարագրումն իրականացնելու դեպքում՝

մաքսային ներկայացուցչի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը.

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը.

հայտարարատուի հետ մաքսային ներկայացուցչի պայմանագրի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով.

մաքսային հայտարարագրումը հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից իրականացնելու դեպքում՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում), համարը, տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, այն երկրի անվանումը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է այդպիսի փաստաթուղթը.

թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետում նշված լիազորագրի համարը և ամսաթիվը։

40. «Ծառայողական նշումների համար» դաշտը լրացվում է հետևյալ կարգով.

Դաշտում նշվում են ապրանքների բացթողման, ապրանքների բացթողումը մերժելու մասին տեղեկությունները (նշումները)՝

կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների բացթողման դեպքում «Կ.Տ.» դաշտում դրվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը.

կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների բացթողումը մերժելու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Բացթողումը մերժվել է»՝ նշելով այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել այդ մերժման համար, ինչպես նաև, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, դրանք վերացնելու վերաբերյալ առաջարկությունները:

Տեղեկությունները (նշումները) հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, և ժամը։

V. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կարգը՝ բացառությամբ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար օգտագործվող ուղևորային մաքսային հայտարարագրի

41. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 1-ին վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում հայտարարատուի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ՝

փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.

երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և փաստաթղթի համարը (բացատով).

փաստաթղթի տրման ամսաթիվը.

գ) մշտական բնակության վայրի (գրանցման) հասցեի և (կամ) անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) հասցեի մասին տեղեկություններ՝

երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

վարչատարածքային միավորը (տարածաշրջան, մարզ, շրջան և նմ.).

բնակավայրը.

փողոցը (բուլվար, պողոտա և նմ.).

շենքի համարը.

մասնաշենքի (շինության) համարը.

բնակարանի համարը։

Մշտական բնակության վայրի (գրանցման) հասցեի մասին տեղեկությունները նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման (այդ թվում՝ ժամանակավոր) և կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքում։

Անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) վայրի հասցեի մասին տեղեկություններն օտարերկրյա ֆիզիկական անձի կողմից նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման (այդ թվում՝ ժամանակավոր) և կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքում.

դ) ուղարկող երկրի ծածկագիրը և նշանակման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (նշվում են Միության մաքսային սահմանով ֆիզիկական անձի ուղևորվելու դեպքում).

ե) հայտարարատուի հետ համատեղ ուղևորվող՝ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց թիվը (առկայության դեպքում)։

42. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 2-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման եղանակի մասին տեղեկությունները։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով։

Ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ կատարվում է հետևյալ գրառումը՝ «Ուղեկցվող ուղեբեռը՝ ներառյալ ձեռքի ծանրոցը»։

Չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ կատարվում է հետևյալ գրառումը՝ «Չուղեկցվող ուղեբեռը (ժամանող/մեկնող անձից առանձին տեղափոխվող ուղեբեռը)»։

Փոխադրողի կողմից առաքվող կամ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Հասցեով առաքվող (ուղարկվող) ապրանքները՝ առանց անձի ժամանելու/մեկնելու»։

43. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում է ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում գտնվելու կամ Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակներից մեկը (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների)։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով։

Մաքսային հայտարարագրման ենթակա՝ օգտագործված ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից կարող են ներմուծվել սահմանված քանակով՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, անկախ թիվ 107 որոշման թիվ 4 հավելվածով նախատեսված ցանկով սահմանված այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, ուղևորային մաքսային հայտարարագիր լրացնելու դեպքում նշվում է «Ներմուծում (ազատ շրջանառություն)» գրառումը։

44. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3.1-3.10-րդ վանդակներին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների առկայության մասին տեղեկությունները։

45. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3.1-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում տեղեկություններ նշելու դեպքում, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի հավելվածի վանդակներին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են հետևյալ լրացուցիչ տեղեկությունները.

ա) հայտարարատուի մասին՝

ծննդյան ամսաթիվը.

օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անդամ պետության տարածքում գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվն այն դեպքում, եթե հայտարարատուն անդամ պետության անձ չի հանդիսանում.

բ) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների մասին՝

տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

դրամական գործիքի անվանումը (բացառությամբ ճանապարհային չեկերի), թողարկողի անվանումը, թողարկման ամսաթիվը, նույնականացման համարը (առկայության դեպքում), անվանական արժեքը կամ անդամ պետության արժույթով կամ արտարժույթով համապատասխան գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով, և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։ Այն դեպքում, երբ անվանական արժեքը բացակայում է, և անհնար է անդամ պետության արժույթով կամ արտարժույթով որոշել գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով, նշվում է դրամական գործիքների քանակը.

գ) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետողի մասին այն դեպքում, եթե տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները հայտարարատուի սեփականությունը չեն, և այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների գումարի, անվանական արժեքի կամ քանակի մասին՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) կամ իրավաբանական անձի անվանումը.

ֆիզիկական անձի, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը՝

երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

վարչատարածքային միավորը (տարածաշրջան, մարզ, շրջան և նմ.).

բնակավայրը.

փողոցը (բուլվար, պողոտա և նմ.).

շենքի համարը.

մասնաշենքի (շինության) համարը.

բնակարանի համարը.

տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը, անվանական արժեքը կամ անդամ պետության արժույթով կամ արտարժույթով համապատասխան գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով, արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, դրամական գործիքների քանակը և անվանումը (այն դեպքում, երբ անվանական արժեքը բացակայում է, և անհնար է անդամ պետության արժույթով կամ արտարժույթով որոշել գումարը, որի ստացման իրավունքը հավաստվում է դրամական գործիքով).

դ) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագման աղբյուրի մասին տեղեկությունները՝ «Ֆիզիկական անձի աշխատավարձը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները», «Կազմակերպությունների կանոնադրական (բաժնետիրական և նմ.) կապիտալում մասնակցությունից ստացվող շահաբաժինները և այլ եկամուտներ», «Շարժական և (կամ) անշարժ գույքի իրացումից ստացվող եկամուտները», «Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանցից ստացված անհատույց տրանսֆերտները (նյութական օգնություն, դրամաշնորհներ և նմ.)», «Կենսաթոշակը, կրթաթոշակը, սոցիալական նպաստները, ալիմենտները», «Անշարժ գույքի և հողատարածքների վարձակալությունից ստացվող եկամուտները», «Փոխառության միջոցները», «Ժառանգությունը»՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների լրացման միջոցով, և (կամ) նշվում է դրանց ծագման այլ աղբյուրը։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով.

ե) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ենթադրյալ օգտագործման մասին՝ «Ընթացիկ ծախսերը (ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը)», «Ներդրումները՝ ներառյալ անշարժ գույքի ձեռքբերումը», «Անհատույց տրանսֆերտները՝ հօգուտ ֆիզիկական անձանց (նյութական օգնություն և նմ.)», «Անհատույց տրանսֆերտները՝ հօգուտ իրավաբանական անձանց (բարեգործություն, նվիրատվություններ և նմ.)»՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանների լրացման միջոցով, և (կամ) նշվում է դրանց այլ ենթադրվող օգտագործում։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով.

զ) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների փոխադրման երթուղու և եղանակի մասին՝

աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ այն երկրի ծածկագիրը, որից արտահանվում են (արտահանվել են) կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքները, և այդ երկրից հայտարարատուի մեկնելու ամսաթիվը.

աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան՝ այն երկրի ծածկագիրը, որը հայտարարատուի երթուղու վերջնական կետն է, և այդ երկիր նրա ժամանելու ամսաթիվը.

տարանցման երկրների ծածկագրերը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

տրանսպորտի տեսակների և ապրանքների փոխադրման դասակարգչին համապատասխան՝ տրանսպորտի տեսակի ծածկագիրը, որով հայտարարատուն ժամանել է Միության մաքսային տարածք կամ մեկնում է Միության մաքսային տարածքից։

46. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են լրացուցիչ տեղեկություններ այն ապրանքների մասին, որոնց առկայությունը նշված է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3.2-3.10-րդ վանդակներին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում, և (կամ) մաքսային հայտարարագրման ենթակա այլ ապրանքների մասին՝

ապրանքի (ապրանքների կատեգորիաների) անվանումը և դրա (դրանց) նկարագրությունը (նույնականացման համարը (առկայության դեպքում), ապրանքային նշանը, նյութը, որից պատրաստված է ապրանքը, գույնը և նմ.).

ապրանքների քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով).

ապրանքների արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների, ամսաթվի, համարի տեսակների դասակարգչին համապատասխան, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են տեղեկություններ մաքսային հայտարարագրման չենթարկվող ապրանքների մասին ֆիզիկական անձի ցանկությամբ այդ ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքում։ Ընդ որում, մաքսային հայտարարագրման չենթարկվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի նկատմամբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «Ապրանքի անվանումը և դրա նկարագրությունը (նույնականացման համարը և այլ տարբերակիչ հատկանիշներ), մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթի և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի անվանումները, ամսաթվերը և համարները, ինչպես նաև այդ փաստաթղթերը տրամադրած մարմինների անվանումները» սյունակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում կատարվում են հետևյալ գրառումները՝ «թղթադրամներ», «մետաղադրամներ», «ճանապարհային չեկեր», թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «Արժեքը (ԵԱՏՄ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով)» սյունակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի գումարը և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։

47. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 5-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին հետևյալ տեղեկությունները.

ա) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում գտնվելու կամ Միության մաքսային տարածքից արտահանելու նպատակը։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով.

բ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ մաքսատուրքերից, հարկերից ազատմամբ ներմուծման մասին տեղեկությունները։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով.

գ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիպը՝ անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոց, անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդ, նավ, օդանավ։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով.

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշի ծածկագիրը՝ ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգչին համապատասխան, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

նույնականացման համարը.

շարժիչի աշխատանքային ծավալը (խորանարդ սանտիմետրերով).

թափքի համարը (առկայության դեպքում).

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշի ծածկագիրը՝ ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգչին համապատասխան, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

նույնականացման համարը.

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։

Նավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

զանգվածը (կիլոգրամներով).

կորպուսի երկարությունը (մետրերով)։

Օդանավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

ապարատի զանգվածը թռիչքի պատրաստ վիճակում՝ առանց անձնակազմի, վառելիքի և սարքավորումների զանգվածի՝ բացառությամբ մշտական տեղադրված սարքավորումների (կիլոգրամներով).

դ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում փոխարինված և անդամ պետությունների համապատասխան լիազորված պետական մարմիններում հաշվառման (գրանցման) ենթակա մասի անվանումը և համարը։

48. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «ամսաթիվը» տողին համապատասխանող` էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման ամսաթիվը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ, փաստաթղթի վավերապայմանները» տողին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են հետևյալ տեղեկությունները.

մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային հայտարարագրումն իրականացնելու դեպքում՝

մաքսային ներկայացուցչի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը.

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը.

հայտարարատուի հետ մաքսային ներկայացուցչի պայմանագրի համարը և ամսաթիվը.

մաքսային հայտարարագրումը հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից իրականացնելու դեպքում՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ՝

փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.

երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (բացատով).

փաստաթղթի տրամադրման ամսաթիվը.

թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետում նշված լիազորագրի համարը և ամսաթիվը։

49. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «Ծառայողական նշումների համար» դաշտին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանները լրացվում են սույն կարգի 24-րդ կետով նախատեսված կարգով։

VI. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար օգտագործվող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման կարգը

50. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 1-ին վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են հետևյալ տեղեկությունները հայտարարատուի մասին.

ա) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

բ) անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ.

փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.

երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (բացատով).

փաստաթղթի տրման ամսաթիվը.

գ) մշտական բնակության վայրի (գրանցման) հասցեի և (կամ) անդամ պետությունում ժամանակավոր բնակության (գտնվելու) հասցեի մասին տեղեկություններ՝

երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

վարչատարածքային միավորը (տարածաշրջան, մարզ, շրջան և նմ.).

բնակավայրը.

փողոցը (բուլվար, պողոտա և նմ.).

շենքի համարը.

մասնաշենքի (շինության) համարը.

բնակարանի համարը.

դ) ուղարկող երկրի ծածկագիրը և նշանակման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

51. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 2.1-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են անձնական օգտագործման ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման եղանակի մասին տեղեկությունները՝ «Ուղեկցվող ուղեբեռը՝ ներառյալ ձեռքի ծանրոցը»։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով։

52. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Տարանցում»։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով։

53. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3.2-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են մաքսատուրքերից, հարկերից ազատմամբ ներմուծվող ապրանքների առկայության մասին տեղեկությունները։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3.4-3.10-րդ վանդակներին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են տեղեկություններ այն ապրանքների առկայության մասին, որոնց նկատմամբ Մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան պահպանման են ենթակա արգելքներ և սահմանափակումներ, և պահանջվում է ներկայացնել այդ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ։

54. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 4-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են տեղեկություններ այն ապրանքների մասին, որոնց առկայությունը նշված է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 3.2-րդ, 3.4-3.10-րդ վանդակներին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում, և (կամ) այլ ապրանքների մասին, որոնք ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.

ա) ապրանքի (ապրանքների կատեգորիաների) անվանումը և դրա (դրանց) նկարագրությունը (նույնականացման համարը (առկայության դեպքում) ապրանքային նշանը, նյութը, որից պատրաստված է ապրանքը, գույնը և նմ.).

բ) բոլոր ապրանքների ընդհանուր քանակը (հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար) կիլոգրամներով և (կամ) լրացուցիչ չափման միավորներով (լիտրերով, հատերով).

գ) բոլոր ապրանքների ընդհանուր արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

դ) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ապրանքների ներմուծման պայմանների պահպանումը հաստատող և (կամ) սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, ամսաթվերը և համարները, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը.

ե) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, ամսաթիվը և համարը։

55. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի 5-րդ վանդակին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Տարանցում», և նշվում են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները՝

ա) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման մասին տեղեկությունները: Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով.

բ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիպը՝ անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոց, անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդ, նավ, օդանավ։ Այդպիսի տեղեկությունները կարող են նշվել ծածկագրված ձևով։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշի ծածկագիրը՝ ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգչին համապատասխան, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

նույնականացման համարը.

շարժիչի աշխատանքային ծավալը (խորանարդ սանտիմետրերով).

թափքի համարը (առկայության դեպքում).

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։

Անձնական օգտագործման ավտո և մոտոտրանսպորտային միջոցի կցորդի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

մակնիշի ծածկագիրը՝ ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգչին համապատասխան, մոդելը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

նույնականացման համարը.

ամրաշրջանակի համարը (առկայության դեպքում).

թողարկման պահը (արտադրման ամսաթիվը).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։

Նավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

զանգվածը (կիլոգրամներով).

կորպուսի երկարությունը (մետրերով)։

Օդանավի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

տեսակը.

գրանցման համարը (առկայության դեպքում).

գրանցման երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (գրանցման առկայության դեպքում).

արժեքը (անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով) և արժույթի ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

ապարատի զանգվածը թռիչքի պատրաստ վիճակում՝ առանց անձնակազմի, վառելիքի և սարքավորումների զանգվածի՝ բացառությամբ մշտական տեղադրված սարքավորումների (կիլոգրամներով)։

56. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «ամսաթիվը» տողին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում է ուղևորային մաքսային հայտարարագրի լրացման ամսաթիվը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «Հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի ԱԱՀ, փաստաթղթի վավերապայմանները» տողին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում են հետևյալ տեղեկությունները.

մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային հայտարարագրումն իրականացնելու դեպքում՝

մաքսային ներկայացուցչի աշխատակցի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), պաշտոնը.

մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը.

հայտարարատուի հետ մաքսային ներկայացուցչի պայմանագրի համարը և ամսաթիվը.

մաքսային հայտարարագրումը հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից իրականացնելու դեպքում՝ թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում՝

ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ՝

փաստաթղթի անվանումը կամ փաստաթղթի ծածկագիրը՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան.

երկրի ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.

փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (բացատով).

փաստաթղթի տրման ամսաթիվը.

թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետում նշված լիազորագրի համարը և ամսաթիվը։

57. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի «Ծառայողական նշումների համար» դաշտին համապատասխանող՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանները լրացվում են սույն կարգի 31-րդ կետով նախատեսված կարգով։

VII. Ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխման (լրացման) հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը

58. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկությունների փոփոխումները (լրացումները) մինչև ապրանքների բացթողումն իրականացվում են Մաքսային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները պահպանելու դեպքում։

Մաքսային մարմնի թույլտվությամբ ապրանքների հայտարարագրում իրականացրած անձը նախքան ապրանքների բացթողումը ձեռքով փոփոխություններ (լրացումներ) է կատարում ուղևորային մաքսային հայտարարագրի 2 օրինակներում։

Մաքսային մարմնի պաշտոնատար անձը հաստատում է կատարված փոփոխությունները (լրացումները) անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

59. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացրած անձը նախքան ապրանքների բացթողումը, Մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան, իրականացնում է ուղևորային մաքսային հայտարարագրի հետկանչ և ներկայացնում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր ուղևորային մաքսային հայտարարագիր։

60. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դեպքում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն ապրանքների բացթողումից հետո իրականացվում է թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի գրավոր, ազատ ձևով կազմված դիմումի հիման վրա՝ նշելով ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարը, որում կատարվում են փոփոխությունները, կատարվող փոփոխությունների (լրացումների) ցանկը և այդ փոփոխությունները (լրացումները) կատարելու անհրաժեշտության հիմնավորումը (այսուհետ՝ գրավոր դիմում)։

Գրավոր դիմումին կցվում են հայտարարատուի համար նախատեսված ուղևորային մաքսային հայտարարագրի օրինակը՝ ձեռքով կատարված փոփոխություններով (լրացումներով), և այդ փոփոխությունները (լրացումները) կատարելու անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենները։

Գրավոր դիմումը ներկայացվում (ուղարկվում) է մաքսային մարմին, որտեղ գրանցվել է ուղևորային մաքսային հայտարարագիրը, ոչ ուշ, քան այդ ուղևորային մաքսային հայտարարագրի պահման ժամկետի ավարտը։

Ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի կողմից որոշում ընդունելու դեպքում ուղևորային մաքսային հայտարարագրում կատարված փոփոխությունները (լրացումները) հաստատվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով՝ նշելով ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։

Ուղևորային մաքսային հայտարարագրի՝ կատարված փոփոխություններով (լրացումներով) օրինակը վերադարձվում է գրավոր դիմում ներկայացրած անձին, իսկ դրա պատճենը և գրավոր դիմումը պահվում են մաքսային մարմնում՝ ուղևորային մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմնի համար նախատեսված օրինակի հետ միասին։

Ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին մաքսային մարմնի կողմից որոշում ընդունելու դեպքում մաքսային մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է գրավոր դիմում ներկայացրած անձին և վերադարձնում է ուղևորային մաքսային հայտարարագրի օրինակը՝ առանց մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով հաստատելու ուղևորային մաքսային հայտարարագրում կատարված փոփոխությունները (լրացումները)։

61. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշման 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դեպքում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումն ապրանքների բացթողումից հետո իրականացվում է թիվ 107 որոշման թիվ 5 հավելվածով սահմանված դեպքերում հայտարարատուի, մաքսային ներկայացուցչի կամ հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող անձի՝ ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված կառուցվածքին համապատասխան լրացված դիմումի հիման վրա՝ նշելով ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարը, որում կատարվում են փոփոխությունները, կատարվող փոփոխությունները (լրացումները) և այդ փոփոխությունները (լրացումները) կատարելու անհրաժեշտության հիմնավորումը (այսուհետ՝ էլեկտրոնային դիմում)։

Էլեկտրոնային դիմումին կցվում են ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտությունը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերը կամ փաստաթղթերի սկանավորված պատճենները։

Ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին մաքսային մարմնի կողմից որոշում ընդունելու դեպքում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ուղևորային մաքսային հայտարարագիրը կատարված փոփոխություններով (լրացումներով) այդ մաքսային մարմնի կողմից մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկվում է էլեկտրոնային դիմում ներկայացրած անձին։

Ուղևորային մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին մաքսային մարմնի կողմից որոշում ընդունելու դեպքում այդ մաքսային մարմինը մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով դրա մասին տեղեկացնում է էլեկտրոնային դիմում ներկայացրած անձին։

62. Այն դեպքում, եթե գրավոր կամ էլեկտրոնային դիմումը պարունակում է տեղեկություններ, որոնք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ են ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձման (հաշվանցման) համար, այն դիտարկվում է որպես վերադարձի (հաշվանցման) մասին դիմում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը) կատարվում է վճարողի դիմումի հիման վրա։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: