Գլխավոր տեղեկություն
Համար
N 1408-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2022-20.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1408-Ա

 

ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել ղեկավար կոմիտե և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ղեկավար կոմիտեի նախագահին` եռամսյա պարբերականությամբ, իսկ աշխատանքային խմբի ղեկավարին՝ երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն համապատասխանաբար ղեկավար կոմիտեի և աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

28.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 1408-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (ղեկավար կոմիտեի նախագահ)

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (ղեկավար կոմիտեի քարտուղար)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1408-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Վ. Հովհաննիսյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
 Բ. Բադալյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
 Լ. Նանուշյան  - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 Դ. Համբարյան  - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
 Վ. Գևորգյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Գ. Մանթաշյան  - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
 Ա. Մարտիրոսյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
 Գ. Գաբրիելյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
 Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 Ք. Ղալեչյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 Հ. Վարդանյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
 Լ. Հովհաննիսյան  - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
 Հ. Խաչատրյան  - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
 Կ. Ցուցուլյան  - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
 Դ. Գրիգորյան  - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
 Ս. Ասատրյան  - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
 Մ. Ադամյան  - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
 Կ. Իսրայելյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետի տեղակալ

 Ս. Հակոբյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ
 Ս. Սարգսյան  - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ
 Լ. Հակոբյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
 Կ. Ղազարյան  - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
 Ա. Հակոբյան  - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ - ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
 Ս. Ավետիսյան  - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան