Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 210
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 210

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)4-րդ կետի և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ կետն իրականացնելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու մեթոդաբանությունը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն վարելու մեթոդաբանությունը.

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն և փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու միասնական մեթոդաբանության մասին» թիվ 525 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության և փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների ձևավորման կարգի մասին» հրահանգի մասին» թիվ 837 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության և փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների ձևավորման կարգի մասին» հրահանգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 257 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի ««Մաքսային միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն և փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու միասնական մեթոդաբանության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 50 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 11-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127 որոշման հավելված) 2-րդ կետը:

Մաքսային միության հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ մաքսային հայտարարագրերի լրացման համար օգտագործվող դասակարգիչների և դրանց օգտագործման մասով փոփոխություններ կատարելու մասին» թիվ 237 որոշման հավելված) 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 210 որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն մեթոդաբանությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 4 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ, 2010 թվական» միջազգային ստանդարտին համապատասխանող և անդամ պետութունների միջև փոխադարձ առևտրի ժամանակ տեղափոխվող՝ ապրանքների մասին անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիությունն ապահովող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն) միասնական մեթոդաբանական մոտեցումներ սահմանելու նպատակով։

2. Սույն մեթոդաբանությունը նախատեսված է անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից (այսուհետ՝ լիազորված մարմիններ) կիրառման համար։

 

II. Հիմնական հասկացությունները

 

3. Սույն մեթոդաբանության մեջ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝

ապրանքների փոխադարձ առևտուր՝ ապրանքների ներմուծում և արտահանում՝ անդամ պետությունների միջև.

ներմուծող՝ անդամ պետության անձ, որը հանդես է գալիս որպես գործարքի կողմ և դրան համապատասխան ձեռք է բերել մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներս բերված (տեղափոխված) ապրանքը (ապրանքի ձեռքբերում ասելով հասկանում ենք դրա գնումը, փոխանակումը, վերադարձը, ինչպես նաև ապրանքի ընդունումն առնվազն մեկ տարի ժամկետով՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ պահառության պայմանագրով, ապրանքի ընդունումը՝ կոնսիգնացիոն համաձայնագրով, վերամշակումը, վերամշակումից հետո, որպես անհատույց, մարդասիրական կամ տեխնիկական օգնություն, նվիրաբերություն, ներդրում կանոնադրական ֆոնդում).

ապրանքների ներմուծում՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այնպիսի ապրանքների ներսբերում, որոնք ավելացվում են անդամ պետության նյութական ռեսուրսների պաշարներին.

ապրանքի նշանակման երկիր՝ անդամ պետություն, որի տարածքում ապրանքը սպառվելու է, օգտագործվելու է, ենթարկվելու է վերամշակման, կամ անդամ պետություն, որի տարածքում տեղափոխվում է այն ապրանքը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքի տեղափոխումը հաստատող տրանսպորտային (ապրանքաուղեկից) կամ այլ փաստաթղթերում.

ապրանքն ուղարկող երկիր՝ անդամ պետություն, որի տարածքից ուղարկվել է այն ապրանքը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքի տեղափոխումը հաստատող տրանսպորտային (ապրանքաուղեկից) կամ այլ փաստաթղթերում.

ապրանքի ծագման երկիր՝ պետություն, որը սահմանվել է Պայմանագրին համապատասխան սահմանված՝ ներս բերվող (դուրս բերվող)ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան.

ապրանք՝ այնպիսի գործարքի օբյեկտ հանդիսացող ցանկացած շարժական գույք, որին համապատասխան այդ շարժական գույքը տեղափոխվում է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք.

առևտուր իրականացնող երկիր՝ պետություն, որի տարածքում գրանցված է այնպիսի գործարքի կողմ հանդիսացող անձը, որին համապատասխան ապրանքը տեղափոխվում է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք.

արտաքին տնտեսական գործունեության մասնակից՝ ներմուծող և (կամ) արտահանող.

արտահանող՝ անդամ պետության անձ, որը հանդես է գալիս որպես գործարքի կողմ և դրան համապատասխան մեկ այլ անձի իրացրել է մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք դուրս բերված (տեղափոխված) ապրանքը (ապրանքի իրացում ասելով հասկանում ենք դրա վաճառքը, փոխանակումը, վերադարձը, ինչպես նաև ապրանքի փոխանցումն առնվազն մեկ տարի ժամկետով՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ պահառության պայմանագրով, ապրանքի փոխանցումը՝ կոնսիգնացիոն համաձայնագրով, վերամշակումը, վերամշակումից հետո, որպես անհատույց, մարդասիրական կամ տեխնիկական օգնություն, նվիրաբերություն, ներդրում կանոնադրական ֆոնդում).

ապրանքների արտահանում՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք այնպիսի ապրանքների դուրսբերում, որոնց շնորհիվ պակասում են անդամ պետության նյութական ռեսուրսների պաշարները։

Սույն մեթոդաբանության մեջ գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված իմաստներով։

 

III. Տեղեկատվության աղբյուրները

 

4. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու համար տեղեկատվության հիմնական աղբյուրը ապրանքների փոխադարձ առևտրի ժամանակ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված մարմիններ ներկայացվող փաստաթղթերի (այսուհետ՝ վիճակագրական փաստաթղթեր) մեջ պարունակվող տեղեկություններն են։ Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության ձևավորման նպատակով՝ լիազորված մարմինները կարող են օգտագործել տեղեկատվության այլ աղբյուրներ։

5. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների հաշվառման վիճակագրական շեմեր։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներն ապրանքի վերաբերյալ տեղեկությունները կարող են չարտացոլել լիազորված մարմիններ ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի մեջ այն դեպքում, երբ ներմուծված (արտահանված) ապրանքի արժեքը (ցանկացած այլ բնութագրի քանակը) այդ շեմերից ցածր է։

 

IV. Ընդգրկման ոլորտը

 

6. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության մեջ ապրանքների հաշվառումը հիմնականում իրականացվում է անդամ պետությունների միջև տեղափոխվող այն բոլոր ապրանքների հաշվառումը ենթադրող՝ առևտրի ընդհանուր համակարգի հիման վրա, որոնք անդամ պետությունների նյութական ռեսուրսների պաշարներին ավելացվում են՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք դրանց ներսբերման արդյունքում, կամ որոնց շնորհիվ անդամ պետությունների նյութական ռեսուրսների պաշարները պակասում են՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք դրանց դուրսբերման արդյունքում։

Ապրանքների առանձին կատեգորիաները, որոնց հաշվառման անհրաժեշտության առկայությունը կամ բացակայությունը սահմանելը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել, նշված են սույն մեթոդաբանության 7-րդ և 8-րդ կետերում։

7. Հաշվառման ենթակա են ապրանքների հետևյալ կատեգորիաները՝

ա) հատուկ բնութագրեր ունեցող ապրանքներ՝

ոչ մոնետար ոսկի,

շրջանառությունից հանված թղթադրամներ, արժեթղթեր և մետաղադրամներ. ռազմական և երկակի նշանակության ապրանքներ,

տեղեկատվության կրիչներ՝ ձայնագրված կամ չձայնագրված՝ բացառությամբ անհատական պատվերով մշակված բովանդակության կրիչների,

գործածության մեջ եղած ապրանքներ,

թափոններ և ջարդոն.

բ) հատուկ եղանակով տեղափոխվող ապրանքներ՝

էլեկտրաէներգիա, բնական գազ, նավթ (նավթամթերք), ջուր և ոչ շարժական տրանսպորտի միջոցով (խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով և այլն) տեղափոխվող այլ ապրանքներ,

միջազգային փոստային առաքանիներով կամ սուրհանդակային ծառայության միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ կատարված գործարքների (էլեկտրոնային առևտուր) հիման վրա ուղարկված (ստացված) ապրանքներ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անմիջական բաժանորդագրման միջոցով ստացվող պարբերականների (թերթերի, ամսագրերի).

գ) հատուկ գործարքների հիման վրա տեղափոխվող ապրանքներ՝

բարտերային համաձայնագրերով,

որպես անհատույց, մարդասիրական եվ տեխնիկական օգնություն,

որպես նվեր կամ նվիրատվություն,

կոնսիգնացիոն համաձայնագրով,

առնվազն մեկ տարի ժամկետով պահառության պայմանագրերով,

առնվազն մեկ տարի ժամկետով ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով,

վերամշակման պայմանագրերով՝ սեփականության իրավունքի փոխանցմամբ կամ առանց սեփականության իրավունքի փոխանցման (վերամշակման ապրանքներ, վերամշակման արդյունքում ստացված ապրանքներ (փոխհատուցող արտադրանք)),

վերադարձված ապրանքներ (նախկինում դուրս բերված և ապրանքների արտահանման մեջ հաշվառված, իսկ այնուհետև վերադարձված ապրանքները հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ, նախկինում ներս բերված և ապրանքների ներմուծման մեջ հաշվառված, իսկ այնուհետև վերադարձված ապրանքները հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ).

դ) հատուկ մասնակցի հետ գործաքների հիման վրա տեղափոխվող ապրանքներ՝

ի շահ անդամ պետության իրացվող ապրանքներ,

արտաքին օգնության պետական ծրագրերի շրջանակներում մատակարարվող ապրանքներ,

ռազմական ռեպարացիաներ և ռեստիտուցիաներ,

մշտական տեղակայման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներս բերված (դուրս բերված) տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ներս բերված (դուրս բերված) այլ ապրանքներ, եթե այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) ծավալն անդամ պետության համար տնտեսապես էական է ճանաչվում,

փոխկապակցված անձանց (գլխամասային կազմակերպությունների և (կամ) դրանց անմիջական ներդրումային ձեռնարկությունների) միջև գործարքների արդյունքում ներս բերված (դուրս բերված) ապրանքներ,

կանոնադրական ֆոնդերում որպես ներդրում ներս բերված (դուրս բերված) ապրանքներ,

մեկ անդամ պետության տարածքում՝ մյուս անդամ պետությունների տարածքներում տեղակայված միջազգային կազմակերպություններից ստացված, ինչպես նաև մեկ անդամ պետության տարածքից՝ մյուս անդամ պետությունների տարածքներում տեղակայված՝ միջազգային կազմակերպություններ ուղարկված ապրանքներ,

անդամ պետության տարածքում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից արտադրված և դուրս բերված ապրանքներ,

միգրանտների կողմից տեղափոխվող ապրանքներ, եթե այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) ծավալն անդամ պետության համար տնտեսապես էական է ճանաչվում.

ե) սեփականության իրավունքի փոխանցման ժամանակ, որպես կանոն, հաշվառվող ապրանքներ՝

ջրային նավեր և օդանավեր,

սեփականության իրավունքի փոխանցմամբ՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներս բերված կամ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք դուրս բերված արբանյակներ և դրանց կրիչներ, ընդ որում, մեկ անդամ պետությունում՝ մյուս անդամ պետության անունից և հանձնարարությամբ արտադրված և գործարկված արբանյակը հաշվառվում է մեկ անդամ պետության ապրանքների արտահանման և մյուս անդամ պետության ապրանքների ներմուծման մեջ,

որսված ձուկ և ծովամթերք, արտադրված ձկնամթերք, ծովի հատակից արդյունահանված հանքանյութեր, փրկված բեռ՝

բաց ծովում մեկ անդամ պետության ջրային նավից մյուս անդամ պետության ջրային նավի վրա բեռնաթափված,

մեկ անդամ պետության ջրային նավից մյուս անդամ պետության նավահանգստում բեռնաթափված,

բունկերային վառելիք, բալաստ, ամրակապման հանդերձանք, որպես պաշար տեղափոխվող ապրանքներ և այլ նյութեր՝

մեկ անդամ պետության տարածքում մյուս անդամ պետության ջրային նավի կամ օդանավի համար ձեռք բերված,

մեկ անդամ պետության ջրային նավից կամ օդանավից մյուս անդամ պետության նավահանգստում բեռնաթափված։

8. Հաշվառման ենթակա չեն ապրանքների հետևյալ կատեգորիաները՝

ա) տարանցիկ փոխադրման ապրանքները (այն ապրանքները, որոնք ներս բերվում են անդամ պետության տարածք և դուրս են բերվում դրա սահմաններից՝ մեկ այլ անդամ պետության կամ երրորդ երկրի տարածք դրանց առաքման նպատակով).

բ) մինչև մեկ տարի ժամկետով ժամանակավորապես ներս բերված (դուրս բերված) ապրանքներ (ներառյալ ապրանքների փորձանմուշներն ու նմուշները), այդ թվում՝ ցուցահանդես-տոնավաճառային, մշակութային, սպորտային, հանդիսադիր և այլ միջոցառումների ընթացքում ցուցադրման և (կամ) օգտագործման համար նախատեսված ապրանքներ.

գ) գործառնական վարձակալության պայմանագրով ներս բերված (դուրս բերված) ապրանքներ.

դ) մոնետար ոսկի.

ե) շրջանառության մեջ դրված թղթադրամներ, արժեթղթեր և մետաղադրամներ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվողների).

զ) ֆիզիկական անձանց կողմից անմիջական բաժանորդագրման միջոցով ստացվող պարբերականներ (թերթեր, ամսագրեր).

է) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, անդամ պետությունում այլ օտարերկրյա պաշտոնական ներկայացուցչությունների կողմից գործունեության ապահովման և պաշտոնական օգտագործման համար ներս բերված ու հետ դուրս բերվող ապրանքներ.

ը) անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, անդամ պետությունում այլ օտարերկրյա պաշտոնական ներկայացուցչությունների կողմից մյուս անդամ պետություններում գործունեության ապահովման և պաշտոնական օգտագործման համար դուրս բերված ու հետ ներս բերվող ապրանքներ.

թ) անդամ պետության տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունների կողմից ներս բերված (դուրս բերված) ապրանքներ.

ժ) անդամ պետության և դրա տարածքային անկլավների, արհեստական կղզիների, կառույցների, տեղակայանքների, դրա տարածքից դուրս գտնվող այլ օբյեկտների միջև տեղափոխվող ապրանքներ, որոնց նկատմամբ տվյալ անդամ պետությունն ունի բացառիկ իրավասություն.

ժա) վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման (այդ թվում՝ անհատույց (երաշխիքային)) նպատակով ներս բերված (դուրս բերված) , ինչպես նաև վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից (այդ թվում՝ անհատույց (երաշխիքային)) հետո վերադարձվող ապրանքներ.

ժբ) անհատույց (երաշխիքային) վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման նպատակով ներս բերված (դուրս բերված), ինչպես նաև վերադարձվող ապրանքներ.

ժգ) որպես փոխադրման (տրանսպորտային փոխադրման) միջոց ներս բերված (դուրս բերված) ապրանքներ, բազմաշրջանառու (վերադարձվող) տարա.

ժդ) խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող և դրա հետ կարգաբերման-գործարկման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ ապրանքներ.

ժե) որպես պաշար տեղափոխվող ապրանքներ՝ բացառությամբ սույն մեթոդաբանության 7-րդ կետի «ե» ենթակետում նշված ապրանքների.

ժզ) գրավի դիմաց մատակարարվող ապրանքներ.

ժէ) բողոքագրերի հիման վրա ներս բերված (դուրս բերված ) ապրանքներ.

ժը) մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման ներս բերված և անդամ պետության տարածքից գործարկված արբանյակներ և դրանց կրիչներ.

ժթ) մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման դուրս բերված և այդ մյուս անդամ պետության տարածքից գործարկված արբանյակներ և դրանց կրիչներ.

ի) մեկ անդամ պետության տարածք մյուս անդամ պետության տարածքից ոչնչացման նպատակով ներս բերված ապրանքներ։

 

V. Ապրանքների հաշվառման պահը

 

9. Ընդհանուր կանոնով ապրանքները հաշվառվում են՝

ապրանքների ներմուծման ժամանակ՝ ապրանքի ստացման ամսաթվով.

ապրանքների արտահանման ժամանակ՝ ապրանքի բեռնաթափման ամսաթվով։

Ապրանքի ստացման (բեռնաթափման) ամսաթիվ է համարվում հաշվապահական հաշվառման մեջ ապրանքը, անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մուտքագրելու (դուրս գրելու) ամսաթիվը։

Մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետությունում ապրանքները հաշվառվում են ապրանքի՝ սահմանը հատելու ամսաթվով։

Ապրանքների այն կատեգորիաները, որոնք հաշվառվում են ոչ ընդհանուր կանոնով, նշված են սույն մեթոդաբանության 10-րդ կետում։

10. Ոչ շարժական տրանսպորտի միջոցով (խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով և այլն) տեղափոխվող ապրանքները հաշվառվում են այն ամսով, որում իրականացվել է ապրանքի մատակարարումը։

Սույն մեթոդաբանության 7-րդ կետի «ե» ենթակետում նշված ապրանքները, որպես կանոն, հաշվառվում են սեփականության իրավունքի փոխանցման ամսաթվով։

Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում, առանձին բաղադրիչների ձևով որոշակի ժամանակահատվածում տեղափոխվող ապրանքների հաշվառման պահը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

VI. Ապրանքների դասակարգումը

 

11. Որպես ապրանքների դասակարգիչ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ն հիմնվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների ծածկագրման ու նկարագրման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) վրա։

Աղյուսակի մեջ, որպես օրինակ, բերված են ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու նպատակով կիրառվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման խմբավորումները՝ միջազգային հիմքին դրանց համապատասխանության նշմամբ։

 

Դասակարգման խմբավորման անվանումը

Ստորաենթադիրքը

Ենթադիրքը

 

Ապրանքային դիրքը

 

Խումբը

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի կարգը

1

2

3

4

5

6

7

8

9

10

Միջազգային հիմքը

Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգը

   

ԱՊՀ ԱՏԳ ԱԱ

 

12. Լիազորված մարմինների կողմից ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն ձևավորելիս ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի օգտագործման անհնարինության դեպքում կարող է պայմանական ծածկագիր կիրառվել։

 

VII. Ապրանքների արժեքային գնահատումը

 

13. Ապրանքի վիճակագրական արժեք ասելով հասկանում ենք գործարքի պայմաններով սահմանված՝ ապրանքի արժեքը, որը գների միասնական բազիսին բերվել է՝ Միջազգային առևտրային պալատի՝ «Ինկոտերմս 2010» ազգային և միջազգային առևտրային եզրույթների օգտագործման կանոնների մեջ նկարագրված եզրույթներին համապատասխան։

Ընդհանուր կանոնով վիճակագրական արժեքը հաշվարկվում է՝

ներմուծվող ապրանքների համար՝ ըստ CIF գների.

արտահանվող ապրանքների համար՝ ըստ FOB գների։

Ներմուծվող և արտահանվող ապրանքների վիճակարագրական արժեքի հաշվարկման առանձնահատկությունները նշված են սույն մեթոդաբանության 14-րդ և 15-րդ կետերում։

14. Ջրային տրանսպորտի միջոցով ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է CIF գների մեջ այն անդամ պետության ներսբերման նավահանգստում, որի տարածք ներմուծվում է ապրանքը։

Տրանսպորտի մեկ այլ տեսակի միջոցով ապրանքները ներմուծելու դեպքում և այն դեպքում, երբ CIF գները կիրառելի չեն, այդ ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է CIP գների մեջ՝ այն անդամ պետության սահմանի ներսբերման կետում, որի տարածք ներմուծվում է ապրանքը։

15. Ջրային տրանսպորտի միջոցով արտահանվող ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է FOB գների մեջ՝ այն անդամ պետության դուրսբերման նավահանգստում, որի տարածքից արտահանվում է ապրանքը։

Տրանսպորտի մեկ այլ տեսակի միջոցով ապրանքները ներմուծելու դեպքում և այն դեպքում, երբ FOB գները կիրառելի չեն, այդ ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է FCA գների մեջ, իսկ այն դեպքում, երբ FOB և FCA գները կիրառելի չեն՝ DAP գների մեջ՝ այն անդամ պետության սահմանի դուրսբերման կետում, որի տարածքից արտահանվում է ապրանքը։

16. Ապրանքների առանձին կատեգորիաների վիճակագրական արժեքը հաշվարկվում է՝ ելնելով ապրանքի արժեքից, որը սահմանվել է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) ոչ մոնետար ոսկու, ինչպես նաև թանկարժեք մետաղներից կոլեկցիոն մետադրամների դեպքում, որոնք հանդես չեն գալիս որպես վճարման միջոց, օգտագործվում է դրանց առևտրային արժեքը.

բ) շրջանառությունից հանված թղթադրամների, արժեթղթերի և մետաղադրամների դեպքում օգտագործվում է թղթի, մետաղի և դրանց տպագրման ու դրոշմման հետ կապված ծախսերի արժեքը, այլ ոչ թե դրանց անվանական արժեքը.

գ) տեղեկատվության ձայնագրված կրիչների դեպքում օգտագործվում է տեղեկատվության կրիչի և դրանում պարունակվող տեղեկատվության գումարային արժեքը.

դ) վերամշակման արդյունքում ստացված ապրանքների (փոխհատուցող արտադրանքի) դեպքում օգտագործվում է դրանց լրիվ արժեքը (վերամշակման ենթակա ապրանքների արժեքը և վերամշակման արդյունքում ավելացված արժեքը, այդ թվում՝ վերամշակման ծառայությունների արժեքը)։

17. Ապրանքի վիճակագրական արժեքն արտահայտվում է ԱՄՆ դոլարով և անդամ պետությունների ազգային արժույթների միավորներով։ ԱՄՆ դոլարով և անդամ պետության ազգային արժույթի միավորով վերահաշվարկն իրականացվում է ապրանքի հայտարարագրի հաշվառման ամսաթվի դրությամբ ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

 

VIII. Ապրանքների քանակական հաշվառումը

 

18. Ապրանքների քանակական հաշվառումը (բացառությամբ էլեկտրաէներգիայի) իրականացվում է հիմնական չափման միավորով՝ կիլոգրամով (զտաքաշը)։

Ապրանքների առանձին կատեգորիաների դեպքում դրանց քանակի հաշվառումն իրականացվում է նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում նշված լրացուցիչ չափման միավորներով (հատով, լիտրով, քառակուսի մետրով, խորանարդ մետրով և այլն)։

 

IX. Աշխարհագրական բաշխումը

 

19. Ապրանքների ներմուծման և արտահանման աշխարհագրական բաշխման նպատակով, գործընկեր-երկրներ են համարվում՝

ապրանքների ներմուծման ժամանակ՝ ապրանքն ուղարկող երկիրը.

ապրանքների արտահանման ժամանակ՝ ապրանքի նշանակման երկիրը։

20. Որպես աշխարհի երկրների դասակարգիչ կիրառվում են անդամ պետությունների՝ աշխարհի երկրների դասակարգիչները։

 

X. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության ցուցանիշները

 

21. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն վարելու նպատակով՝ դիտարկումն անցկացվում է հետևյալ հիմնական ցուցանիշներով՝

ա) հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը).

բ) ապրանքի տեղափոխման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).

գ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

դ) ապրանքի նշանակման երկիրը.

ե) ապրանքի ծագման երկիրը.

զ) ապրանքն ուղարկող երկիրը.

է) առևտուր իրականացնող երկիրը.

ը) զտաքաշը (կիլոգրամներով).

թ) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժ) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժա) ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով).

ժբ) ապրանքի վիճակագրական արժեքը (անդամ պետության ազգային արժույթի միավորներով).

ժգ) տրանսպորտի տեսակը՝ անդամ պետության սահմանին (ցուցանիշն օգտագործվում է լիազորված մարմնի հայեցողությամբ).

ժդ) գործարքի բնույթը՝ անդամ պետությունում օգտագործվող դասակարգչին համապատասխան (ցուցանիշն օգտագործվում է լիազորված մարմնի հայեցողությամբ)։

22. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների հետ ՝ վիճակագրության մյուս ճյուղերի տվյալների և ռեգիստրների տվյալների (պետական, վիճակագրական, բիզնես ռեգիստրներ և այլն) փոխկապակցման հիման վրա, լիազորված մարմնի հայեցողությամբ, ձևավորվում են տվյալներ՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետևյալ բնութագրերի վերաբերյալ (ինտեգրված տվյալներ)՝

ա) տնտեսական գործունեության տեսակը.

բ) չափը (աշխատակիցների թիվը).

գ) սեփականության ձևը.

դ) վարչատարածքային պատկանելությունը։

 

XI. Տվյալների տարածումը

 

23. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալները կանոնավոր հիմքով տարածվում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ լիազորված մարմինների պաշտոնական կայքերում (պորտալներում) դրանք տեղադրելու, ինչպես նաև վիճակագրական հրատարակություններում հրապարակելու միջոցով։

Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալները տարածվում են միավորված ձևով՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանմամբ։

24. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տարածվող տվյալների նկատմամբ վստահության բարձրացման և դրանց ճիշտ մեկնաբանման նպատակով՝ հրապարակայնորեն տեղադրվում են տեղեկատվության աղբյուրների, վիճակագրական վերահաշվարկների մեթոդների (դրանց անցկացման դեպքում), տվյալների ձևավորման նկատմամբ մեթոդաբանական մոտեցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ պարունակող մեթատվյալներ։

Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների հավաստիության ապահովման նպատակով՝ կանոնավոր իրականացվում է դրանց արդիականացումը։

Օգտատերերի շահերից ելնելով՝ նախապես հրապարակայնորեն տեղեկացվում է ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների տեղադրման (հրապարակման) և դրանց արդիականացման ամսաթվերի մասին։

 

XII. Տեղեկատվության գաղտնիությունը

 

25. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից լիազորված մարմիններ ներկայացված վիճակագրական փաստաթղթերի մեջ պարունակվող տեղեկություններն օգտագործվում են բացառապես ապրանքների փոխադարձ առևտրի վերաբերյալ անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման նպատակով։

Արտաքին տնտեսական գործունեության առանձին մասնակցի ապրանքների ներմուծման (արտահանման) վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են։ Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ գաղտնի տեղեկատվության շարքին կարող են դասվել նաև ապրանքների փոխադարձ առևտրի վերաբերյալ այլ տեղեկություններ։

Գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով՝ լիազորված մարմինների կողմից կիրառվում են ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների ամբողջականության պահպանումն ապահովող հատուկ տեխնիկական հնարքներ։

26. Արտաքին տնտեսական գործունեության առանձին մասնակցի՝ ապրանքների ներմուծման (արտահանման) վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմինների կողմից տրամադրվում են բացառապես անդամ պետությունների օրենսդրությամբ, Պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով նախատեսված դեպքերում։

27. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը երաշխավորվում է լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և իրականացվում է պասիվ և (կամ) ակտիվ գաղտնիության սկզբունքների հիման վրա։

Պասիվ գաղտնիության սկզբունքը ենթադրում է ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների տարածման ժամանակ լիազորված մարմինների կողմից գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցների ձեռնարկում՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի հիմնավորված խնդրանքով։

Ակտիվ գաղտնիության սկզբունքը ենթադրում է ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների տարածման ժամանակ լիազորված մարմինների կողմից գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցների ձեռնարկում՝ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, կամ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի վերաբերյալ տեղեկությունների նույնականացումը կանխելու նպատակով։

 

XIII. Տվյալների համադրելիության ապահովումը

 

28. Ապրանքների փոխադարձ առևտրի վերաբերյալ վիճակագրական տվյալների անհամապատասխանությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝

ա) ապրանքների ներմուծման և արտահանման արժեքային գնահատականի առանձնահատկություններով.

բ) ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառման պահերի տարբերությունով.

գ) ապրանքների դասակարգման նկատմամբ մոտեցումների տարբերությամբ.

դ) ապրանքների հաշվառման վիճակագրական շեմերի առկայությամբ.

ե) ապրանքների առանձին կատեգորիաների հաշվառման առանձնահատկություններով.

զ) տեղեկատվության աղբյուրների մեջ պարունակվող տեղեկությունների ոչ ճշգրիտ լինելով.

է) տեղեկատվության գաղտնիությամբ։

29. Ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալների հուսալիության ապահովման նպատակով՝ լիազորված մարմինների կողմից անցկացվում են ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության տվյալները համադրելու հարցերով փորձագետների երկկողմ հանդիպումներ՝ անհամապատասխանությունների հնարավոր պատճառների հայտնաբերման և դրանց նվազեցման համար։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 210 որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրություն վարելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն մեթոդաբանությունը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 360-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ, 2010 թվական» միջազգային ստանդարտին համապատասխանող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության վարելու նկատմամբ այնպիսի միասնական մեթոդաբանական մոտեցումներ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրություն) սահմանելու նպատակով, որոնցով կապահովվի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունների (այսուհետ՝ երրորդ երկրներ) հետ ապրանքների արտաքին առևտրի վերաբերյալ անդամ պետությունների պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիությունը։

2. Սույն մեթոդաբանությունը նախատեսված է անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից (այսուհետ՝ լիազորված մարմիններ) կիրառման համար։

 

II. Հիմնական հասկացությունները

 

3. Սույն մեթոդաբանության մեջ գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

ապրանքների արտաքին առևտուր՝ ապրանքների ներմուծում և արտահանում՝ անդամ պետության և երրորդ երկրների միջև.

ներմուծող՝ անդամ պետության անձ, որը հանդես է գալիս որպես գործարքի կողմ և դրան համապատասխան ձեռք է բերել երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք ներս բերված (տեղափոխված) ապրանքը (ապրանքի ձեռքբերում ասելով հասկանում ենք դրա գնումը, փոխանակումը, վերադարձը, ինչպես նաև ապրանքի ընդունումն առնվազն մեկ տարի ժամկետով՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ պահառության պայմանագրով, ապրանքի ընդունումը՝ կոնսիգնացիոն համաձայնագրով, վերամշակումը, վերամշակումից հետո, որպես անհատույց, մարդասիրական կամ տեխնիկական օգնություն, նվիրաբերություն, ներդրում կանոնադրական ֆոնդում).

ապրանքների ներմուծում՝ երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք այնպիսի ապրանքների ներսբերում, որոնք ավելացվում են անդամ պետության նյութական ռեսուրսների պաշարներին.

ապրանքի նշանակման երկիր՝ պետություն, որի տարածքում ապրանքը սպառվելու է, օգտագործվելու է, ենթարկվելու է վերամշակման, կամ պետություն, որի տարածքում տեղափոխվում է այն ապրանքը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք կամ հակառակ ուղղությամբ ապրանքի տեղափոխումը հաստատող տրանսպորտային (փոխադրման) կամ այլ փաստաթղթերում.

ապրանքն ուղարկող երկիր՝ պետություն, որի տարածքից ուղարկվել է այն ապրանքը, որի վերաբերյալ տեղեկությունները նշված են երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք կամ հակառակ ուղղությամբ ապրանքի տեղափոխումը հաստատող տրանսպորտային (փոխադրման) կամ այլ փաստաթղթերում.

ապրանքի ծագման երկիր՝ պետություն, որը սահմանվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան սահմանված՝ ներս բերվող (դուրս բերվող) ապրանքների ծագումը որոշելու կանոններին համապատասխան.

ապրանք՝ այնպիսի գործարքի օբյեկտ հանդիսացող ցանկացած շարժական գույք, որին համապատասխան այն տեղափոխվում է երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք կամ հակառակ ուղղությամբ.

առևտուր իրականացնող երկիր՝ պետություն, որի տարածքում գրանցված է այնպիսի գործարքի կողմ հանդիսացող անձը, որին համապատասխան ապրանքը տեղափոխվում է երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք կամ հակառակ ուղղությամբ.

արտաքին տնտեսական գործունեության մասնակից՝ ներմուծող և (կամ) արտահանող.

արտահանող՝ անդամ պետության անձ, որը հանդես է գալիս որպես գործարքի կողմ և դրան համապատասխան մեկ այլ անձի իրացրել է անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք դուրս բերված (տեղափոխված) ապրանքը (ապրանքի իրացում ասելով հասկանում ենք դրա վաճառքը, փոխանակումը, վերադարձը, ինչպես նաև ապրանքի փոխանցումն առնվազն մեկ տարի ժամկետով՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) կամ պահառության պայմանագրով, ապրանքի փոխանցումը՝ կոնսիգնացիոն համաձայնագրով, վերամշակումը, վերամշակումից հետո, որպես անհատույց, մարդասիրական կամ տեխնիկական օգնություն, նվիրաբերություն, ներդրում կանոնադրական ֆոնդում).

ապրանքների արտահանում՝ անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք այնպիսի ապրանքների դուրսբերում, որոնց շնորհիվ պակասում են անդամ պետության նյութական ռեսուրսների պաշարները։

Սույն մեթոդաբանության մեջ գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով, Մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված իմաստներով։

 

III. Տեղեկատվության աղբյուրները

 

4. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու համար տեղեկատվության հիմնական աղբյուրը ապրանքների հայտարարագրերի և անդամ պետությունների մաքսային մարմիններ ներկայացվող այլ փաստաթղթերի (այսուհետ՝ մաքսային փաստաթղթեր) մեջ պարունակվող տեղեկություններն են։ Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության ձևավորման նպատակով՝ լիազորված մարմինները կարող են օգտագործել տեղեկատվության այլ աղբյուրներ։

5. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու նպատակով՝ մաքսային փաստաթղթերի մեջ պարունակվող տեղեկություններն օգտագործվում են սույն մեթոդաբանության 25-րդ կետում նշված՝ ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության հիմնական ցուցանիշների հիման վրա դիտարկում անցկացնելու համար անհրաժեշտ ծավալով։

 

IV. Ընդգրկման ոլորտը

 

6. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության մեջ ապրանքների հաշվառումը հիմնականում իրականացվում է անդամ պետության և երրորդ երկրների միջև տեղափոխվող այն բոլոր ապրանքների հաշվառումը ենթադրող՝ առևտրի ընդհանուր համակարգի հիման վրա, որոնք անդամ պետության նյութական ռեսուրսների պաշարներին ավելացվում են՝ երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք դրանց ներսբերման արդյունքում, կամ որոնց շնորհիվ անդամ պետության նյութական ռեսուրսների պաշարները պակասում են՝ անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք դրանց դուրսբերման արդյունքում։

Ապրանքների առանձին կատեգորիաները, որոնց հաշվառման անհրաժեշտության առկայությունը կամ բացակայությունը սահմանելը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել, նշված են սույն մեթոդաբանության 7-րդ և 8-րդ կետերում։

Այն մաքսային ընթացակարգերը, որոնց ենթարկվելով կամ որոնց գործողությունն ավարտվելիս ապրանքները հաշվառվում են ապրանքների ներմուծման, ապրանքների արտահանման մեջ կամ ենթակա չեն հաշվառման ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության մեջ, նշված են սույն մեթոդաբանության 9-11-րդ կետերում։

7. Հաշվառման ենթակա են ապրանքների հետևյալ կատեգորիաները՝

ա) հատուկ բնութագրեր ունեցող ապրանքներ՝

ոչ մոնետար ոսկի,

շրջանառությունից հանված թղթադրամներ, արժեթղթեր և մետաղադրամներ. ռազմական և երկակի նշանակության ապրանքներ,

տեղեկատվության կրիչներ՝ ձայնագրված կամ չձայնագրված՝ բացառությամբ անհատական պատվերով մշակված բովանդակության կրիչների,

գործածության մեջ եղած ապրանքներ,

թափոններ և ջարդոն.

բ) հատուկ եղանակով տեղափոխվող ապրանքներ՝

էլեկտրաէներգիա, բնական գազ, նավթ (նավթամթերք), ջուր և ոչ շարժական տրանսպորտի միջոցով (խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով և այլն) տեղափոխվող այլ ապրանքներ,

միջազգային փոստային առաքանիներով կամ սուրհանդակային ծառայության միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ կատարված գործարքների (էլեկտրոնային առևտուր) հիման վրա ստացված (ուղարկված) ապրանքներ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անմիջական բաժանորդագրման միջոցով ստացվող պարբերականների (թերթերի, ամսագրերի).

գ) հատուկ գործարքների հիման վրա տեղափոխվող ապրանքներ՝

բարտերային համաձայնագրերով,

որպես անհատույց, մարդասիրական և տեխնիկական օգնություն,

որպես նվեր կամ նվիրատվություն,

կոնսիգնացիոն համաձայնագրով,

առնվազն մեկ տարի ժամկետով պահառության պայմանագրերով,

առնվազն մեկ տարի ժամկետով ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով,

վերամշակման պայմանագրերով՝ սեփականության իրավունքի փոխանցմամբ կամ առանց սեփականության իրավունքի փոխանցման (վերամշակման ապրանքներ, վերամշակման արդյունքում ստացված ապրանքներ (փոխհատուցող արտադրանք)),

վերադարձված ապրանքներ (նախկինում դուրս բերված և ապրանքների արտահանման մեջ հաշվառված, իսկ այնուհետև վերադարձված ապրանքները հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ, նախկինում ներս բերված և ապրանքների ներմուծման մեջ հաշվառված, իսկ այնուհետև վերադարձված ապրանքները հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ).

դ) հատուկ մասնակցի հետ գործաքների հիման վրա տեղափոխվող ապրանքներ՝

ի շահ անդամ պետության իրացվող ապրանքներ,

արտաքին օգնության պետական ծրագրերի շրջանակներում մատակարարվող ապրանքներ,

ռազմական ռեպարացիաներ և ռեստիտուցիաներ,

մշտական տեղակայման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներս բերված (դուրս բերված) տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ներմուծված (արտահանված) այլ ապրանքներ, եթե այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) ծավալն անդամ պետության համար տնտեսապես էական է ճանաչվում,

փոխկապակցված անձանց (գլխամասային կազմակերպությունների և (կամ) դրանց անմիջական ներդրումային ձեռնարկությունների) միջև գործարքների արդյունքում ներս բերված (դուրս բերված) ապրանքներ,

կանոնադրական ֆոնդերում որպես ներդրում ներս բերված ( դուրս բերված) ապրանքներ,

անդամ պետության տարածքում՝ երրորդ երկրների տարածքներում տեղակայված միջազգային կազմակերպություններից ստացված, ինչպես նաև անդամ պետության տարածքից՝ երրորդ երկրների տարածքներում տեղակայված միջազգային կազմակերպություններ ուղարկված ապրանքներ,

անդամ պետության տարածքում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից արտադրված և դուրս բերված ապրանքներ,

միգրանտների կողմից տեղափոխվող ապրանքներ, եթե այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) ծավալն անդամ պետության համար տնտեսապես էական է ճանաչվում.

ե) սեփականության իրավունքի փոխանցման ժամանակ, որպես կանոն, հաշվառվող ապրանքներ՝

ջրային նավեր և օդանավեր,

սեփականության իրավունքի փոխանցմամբ՝ երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք ներս բերված կամ անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք դուրս բերված արբանյակներ և դրանց կրիչներ։ Ընդ որում, անդամ պետությունում՝ երրորդ երկրի անունից և հանձնարարությամբ արտադրված և գործարկված արբանյակը հաշվառվում է անդամ պետության ապրանքների արտահանման մեջ, իսկ երրորդ երկրում՝ անդամ պետության անունից և հանձնարարությամբ արտադրված և գործարկված արբանյակը հաշվառվում է անդամ պետության ապրանքների ներմուծման մեջ,

որսված ձուկ և ծովամթերք, արտադրված ձկնամթերք, ծովի հատակից արդյունահանված հանքանյութեր, փրկված բեռ՝

բաց ծովում երրորդ երկրի նավից անդամ պետության նավի վրա բեռնված (հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ),

բաց ծովում անդամ պետության ջրային նավից երրորդ երկրի ջրային նավի վրա բեռնաթափած(հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ),

անդամ պետության նավահանգստում երրորդ երկրի ջրային նավից բեռնաթափած (հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ),

երրորդ երկրի նավահանգստում անդամ պետության ջրային նավից բեռնաթափած (հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ),

բունկերային վառելիք, բալաստ, ամրակապման հանդերձանք, որպես պաշար տեղափոխվող ապրանքներ և այլ նյութեր՝

երրորդ երկրի տարածքում անդամ պետության ջրային նավի կամ օդանավի համար ձեռք բերված (հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ),

անդամ պետության տարածքում երրորդ երկրի նավի կամ օդանավի համար իրացված (հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ),

անդամ պետության նավահանգստում երրորդ երկրի ջրային նավից կամ օդանավից բեռնված (հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ),

երրորդ երկրի նավահանգստում անդամ պետության ջրային նավից կամ օդանավից բեռնաթափված (հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ),

8. Հաշվառման ենթակա չեն ապրանքների հետևյալ կատեգորիաները՝

ա) տարանցիկ փոխադրման ապրանքները (այն ապրանքները, որոնք ներս բերվում են անդամ պետության տարածք և դուրս են բերվում դրա սահմաններից՝ մեկ այլ անդամ պետության կամ երրորդ երկրի տարածք՝ դրանց առաքման նպատակով).

բ) մինչև մեկ տարի ժամկետով ժամանակավորապես ներս բերված (դուրս բերված) ապրանքներ (ներառյալ ապրանքների փորձանմուշներն ու նմուշները), այդ թվում՝ ցուցահանդես-տոնավաճառային, մշակութային, սպորտային, հանդիսադիր և այլ միջոցառումների ընթացքում ցուցադրման և (կամ) օգտագործման համար նախատեսված ապրանքներ.

գ) գործառնական վարձակալության պայմանագրով ներս բերված (դուրս բերված) ապրանքներ.

դ) մոնետար ոսկի.

ե) շրջանառության մեջ դրված թղթադրամներ, արժեթղթեր և մետաղադրամներ (բացառությամբ դրամագիտական նպատակներով օգտագործվողների).

զ) ֆիզիկական անձանց կողմից անմիջական բաժանորդագրման միջոցով ստացվող պարբերականներ (թերթեր, ամսագրեր).

է) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, անդամ պետությունում այլ օտարերկրյա պաշտոնական ներկայացուցչությունների կողմից գործունեության ապահովման և պաշտոնական օգտագործման համար ներս բերված ու հետ դուրս բերված ապրանքներ.

ը) անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, անդամ պետությունում այլ օտարերկրյա պաշտոնական ներկայացուցչությունների կողմից երրորդ երկրներում գործունեության ապահովման և պաշտոնական օգտագործման համար դուրս բերված ու հետ ներս բերվող ապրանքներ.

թ) անդամ պետության տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունների կողմից ներս բերված (դուրս բերված) ապրանքներ.

ժ) անդամ պետության և դրա տարածքային անկլավների, արհեստական կղզիների, կառույցների, տեղակայանքների, դրա տարածքից դուրս գտնվող այլ օբյեկտների միջև տեղափոխվող ապրանքներ, որոնց նկատմամբ տվյալ անդամ պետությունն ունի բացառիկ իրավասություն.

ժա) վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման (այդ թվում՝ անհատույց (երաշխիքային)) նպատակով ներս բերված ( դուրս բերված), ինչպես նաև վերանորոգումից կամ տեխնիկական սպասարկումից (այդ թվում՝ անհատույց (երաշխիքային)) հետո վերադարձվող ապրանքներ.

ժբ) անհատույց (երաշխիքային) վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման նպատակով ներս բերված ( դուրս բերված), ինչպես նաև վերադարձվող ապրանքներ.

ժգ) որպես փոխադրման (տրանսպորտային փոխադրման) միջոց ներս բերված ( դուրս բերված) ապրանքներ, բազմաշրջանառու (վերադարձվող) տարա.

ժդ) խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող և դրա հետ կարգաբերման-գործարկման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ ապրանքներ.

ժե) որպես պաշար տեղափոխվող ապրանքներ՝ բացառությամբ սույն մեթոդաբանության 7-րդ կետի « ե» ենթակետում նշված ապրանքների.

ժզ) գրավի դիմաց մատակարարվող ապրանքներ.

ժէ) բողոքագրերի հիման վրա ներս բերված ( դուրս բերված) ապրանքներ.

ժը) երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման ներս բերված և անդամ պետության տարածքից գործարկված արբանյակներ և դրանց կրիչներ.

ժթ) անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման դուրս բերված և երրորդ երկրի տարածքից գործարկված արբանյակներ և դրանց կրիչներ.

ի) ներս բերված (դուրս բերված) և ապրանքների ներմուծման (արտահանման) մեջ հաշվառված ապրանքները մաքսային ընթացակարգի փոփոխման դեպքում կրկնակի չեն հաշվառվում (առանց ապրանքի տեղափոխման ուղղության փոփոխման)։

9. Ապրանքների ներմուծման մեջ հաշվառվում են՝

ա) ապրանքներ, որոնք ներս են բերվել անդամ պետության տարածք և ձևակերպվել են հետևյալ մաքսային ընթացակարգերով՝

«ներքին սպառման համար բացթողում»,

«մաքսային տարածքում վերամշակում»,

«ժամանակավոր ներս բերում (թույլտվություն)» (առնվազն 1 տարի ժամկետով),

«վերաներմուծում»,

«մաքսային պահեստ (բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ ենթադրվում է տվյալ մաքսային ընթացակարգի գործողության եզրափակում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան)»,

«ազատ պահեստ»,

«ազատ մաքսային գոտի»,

«ներքին սպառման համար վերամշակում»,

«հրաժարում՝ հօգուտ պետության»,

«անմաքս առևտուր».

բ) ապրանքներ, որոնք երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք են ներս բերվել «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց հետո։

(9-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 31.07.19 թիվ 128)

10. Ապրանքների արտահանման մեջ հաշվառվում են՝

ա) ապրանքներ, որոնք դուրս են բերվել անդամ պետության տարածքից և ձևակերպվել են հետևյալ մաքսային ընթացակարգերով՝

«արտահանում»,

«մաքսային տարածքից դուրս վերամշակում»,

«ժամանակավոր դուրսբերում» (առնվազն 1 տարի ժամկետով),

«վերաարտահանում» (բացառությամբ անդամ պետության տարածքում ժամանակավոր պահպանումից հետո դուրս բերված ապրանքների).

բ) ապրանքներ, որոնք անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք են դուրս բերվել հետևյալ մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտվելուց հետո՝

«մաքսային տարածքում վերամշակում»,

«ազատ պահեստ»,

«ազատ մաքսային գոտի»,

«ներքին սպառման համար վերամշակում»,

գ) ապրանքներ, որոնք անդամ պետության տարածքից երրորդ երկրի տարածք են դուրս բերվել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով՝ դրանք ձևակերպելուց հետո։

11. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության մեջ հաշվառվում են հետևյալ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները՝

ա) «ժամանակավոր դուրսբերում » (մինչև 1 տարի ժամկետով).

բ) «ժամանակավոր ներսբերում (թույլտվություն)» (մինչև 1 տարի ժամկետով).

գ) «մաքսային տարանցում».

դ) հատուկ մաքսային ընթացակարգ.

ե) «ոչնչացում»։

 

V. Ապրանքների հաշվառման պահը

 

12. Ապրանքներն ընդհանուր կանոնով հաշվառվում են ապրանքների հայտարարագրի մեջ դրված՝ ապրանքի բացթողման ամսաթվով (ապրանքի բացթողման վերաբերյալ նախնական որոշման ընդունում)։

Ապրանքների այն կատեգորիաները, որոնք հաշվառվում են ոչ ընդհանուր կանոնով, նշված են սույն մեթոդաբանության 13-րդ կետում։

13. Ոչ շարժական տրանսպորտի միջոցով (խողովակաշարային տրանսպորտով, էլեկտրահաղորդման գծերով և այլն) տեղափոխվող ապրանքները հաշվառվում են այն ամսով, որում իրականացվել է ապրանքի մատակարարումը։

Սույն մեթոդաբանության 7-րդ կետի «ե» ենթակետում նշված ապրանքները, որպես կանոն, հաշվառվում են սեփականության իրավունքի փոխանցման ամսաթվով։

Չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում, առանձին բաղադրիչների ձևով որոշակի ժամանակահատվածում տեղափոխվող ապրանքների հաշվառման պահը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

VI. Ապրանքների դասակարգումը

 

14. Որպես ապրանքների դասակարգիչ՝ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)։

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ն հիմնվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների ծածկագրման և նկարագրման ներդաշնակեցված համակարգի և Անկախ պետությունների համագործակցության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) վրա։

Աղյուսակի մեջ, որպես օրինակ, բերված են ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու նպատակով կիրառվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման խմբավորումները՝ միջազգային հիմքին դրանց համապատասխանության նշմամբ։

 

Դասակարգման խմբավորման անվանումը

Ստորաենթադիրքը

Ենթադիրքը

 

Ապրանքային դիրքը

 

Խումբը

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի կարգը

1

2

3

4

5

6

7

8

9

10

Միջազգային հիմքը

Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգը

   

ԱՊՀ ԱՏԳ ԱԱ

 

15. Լիազորված մարմինների կողմից ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն ձևավորելիս ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի օգտագործման անհնարինության դեպքում կարող է պայմանական ծածկագիր կիրառվել։

 

VII. Ապրանքների արժեքային գնահատումը

 

16. Ապրանքի վիճակագրական արժեք ասելով հասկանում ենք գործարքի պայմաններով սահմանված՝ ապրանքի արժեքը, որը գների միասնական բազիսին բերվել է՝ Միջազգային առևտրային պալատի՝ «Ինկոտերմս 2010» ազգային և միջազգային առևտրային եզրույթների օգտագործման կանոնների մեջ նկարագրված եզրույթներին համապատասխան։

Ընդհանուր կանոնով վիճակագրական արժեքը հաշվարկվում է՝

ներմուծվող ապրանքների համար՝ ըստ CIF գների.

արտահանվող ապրանքների համար՝ ըստ FOB գների։

Ներմուծվող և արտահանվող ապրանքների վիճակարագրական արժեքի հաշվարկման առանձնահատկությունները նշված են սույն մեթոդաբանության 17-րդ և 18-րդ կետերում։

17. Ջրային տրանսպորտի միջոցով ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է CIF գների մեջ այն անդամ պետության ներսբերման նավահանգստում, որի տարածք ներմուծվում է ապրանքը։

Տրանսպորտի մեկ այլ տեսակի միջոցով ապրանքները ներմուծելու դեպքում, և այն դեպքում եթե CIF գները կիրառելի չեն, այդ ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է CIP գների մեջ՝ այն անդամ պետության սահմանի ներսբերման կետում, որի տարածք ներմուծվում է ապրանքը։

18. Ջրային տրանսպորտի միջոցով արտահանվող ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է FOB գների մեջ՝ այն անդամ պետության դուրսբերման նավահանգստում, որի տարածքից արտահանվում է ապրանքը։

Տրանսպորտի մեկ այլ տեսակի միջոցով ապրանքները ներմուծելու դեպքում և այն դեպքում, երբ FOB գները կիրառելի չեն, այդ ապրանքների վիճակագրական արժեքը հաշվարկվում է FCA գների մեջ, իսկ այն դեպքում, երբ FOB և FCA գները կիրառելի չեն՝ DAP գների մեջ՝ այն անդամ պետության սահմանի դուրսբերման կետում, որի տարածքից արտահանվում է ապրանքը։

19. Ապրանքների առանձին կատեգորիաների վիճակագրական արժեքը հաշվարկվում է՝ ելնելով այն ապրանքի արժեքից, որը սահմանվել է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) ոչ մոնետար ոսկու, ինչպես նաև թանկարժեք մետաղներից կոլեկցիոն մետադրամների դեպքում, որոնք հանդես չեն գալիս որպես վճարման միջոց, օգտագործվում է դրանց առևտրային արժեքը.

բ) շրջանառությունից հանված թղթադրամների, արժեթղթերի և մետաղադրամների դեպքում օգտագործվում է թղթի, մետաղի և դրանց տպագրման ու դրոշմման հետ կապված ծախսերի արժեքը, այլ ոչ թե դրանց անվանական արժեքը.

գ) տեղեկատվության ձայնագրված կրիչների դեպքում օգտագործվում է տեղեկատվության կրիչի և դրանում պարունակվող տեղեկատվության գումարային արժեքը.

դ) վերամշակման արդյունքում ստացված ապրանքների (փոխհատուցող արտադրանքի) դեպքում օգտագործվում է դրանց լրիվ արժեքը (վերամշակման ենթակա ապրանքների արժեքը և վերամշակման արդյունքում ավելացված արժեքը, այդ թվում՝ վերամշակման ծառայությունների արժեքը)։

20. Ապրանքների վիճակագրական արժեքն արտահայտվում է ԱՄՆ դոլարով։ ԱՄՆ դոլարով վերահաշվարկն իրականացվում է ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ ազգային (կենտրոնական) բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

 

VIII. Ապրանքների քանակական հաշվառումը

 

21. Ապրանքների քանակական հաշվառումը (բացառությամբ էլեկտրաէներգիայի) իրականացվում է հիմնական չափման միավորով՝ կիլոգրամով (զտաքաշը)։

Ապրանքների առանձին կատեգորիաների դեպքում դրանց քանակի հաշվառումն իրականացվում է նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում նշված լրացուցիչ չափման միավորներով (հատով, լիտրով, քառակուսի մետրով, խորանարդ մետրով և այլն)։

 

IX. Աշխարհագրական բաշխումը

 

22. Ընդհանուր կանոնով, ապրանքների ներմուծման և արտահանման աշխարհագրական բաշխման նպատակով, գործընկեր-երկրներ են համարվում՝

ապրանքների ներմուծման ժամանակ՝ ապրանքի ծագման երկիրը.

ապրանքների արտահանման ժամանակ՝ ապրանքի նշանակման երկիրը։

23. Ապրանքների ներմուծման հաշվառումն իրականացվում է ապրանքն ուղարկող երկրում՝ հետևյալ դեպքերում՝

ա) ապրանքը ձևակերպված է «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով.

բ) ապրանքի ծագման երկիրը անդամ պետությունն է.

գ) ապրանքը դասվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 97-րդ խմբին՝ «Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ և հնաոճ իրեր»։

24. Որպես աշխարհի երկրների դասակարգիչ՝ կիրառվում են անդամ պետությունների՝ աշխարհի երկրների դասակարգիչները։

 

X. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության ցուցանիշները

 

25. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության նպատակով՝ դիտարկումն անցկացվում է հետևյալ հիմնական ցուցանիշներով՝

ա) հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը).

բ) ապրանքի տեղափոխման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).

գ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

դ) ապրանքի նշանակման երկիրը.

ե) ապրանքի ծագման երկիրը.

զ) ապրանքն ուղարկող երկիրը.

է) առևտուր իրականացնող երկիրը.

ը) զտաքաշը (կիլոգրամներով).

թ) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժ) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

ժա) ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով).

ժբ) մաքսային ընթացակարգը (ցուցանիշն օգտագործվում է լիազորված մարմնի հայեցողությամբ).

ժգ) ապրանքի տեղափոխման առանձնահատկությունը (ցուցանիշն օգտագործվում է լիազորված մարմնի հայեցողությամբ).

ժդ) տրանսպորտի տեսակը՝ անդամ պետության սահմանին.

ժե) գործարքի բնույթը՝ անդամ պետությունում օգտագործվող դասակարգչին համապատասխան (ցուցանիշն օգտագործվում է լիազորված մարմնի հայեցողությամբ)։

26. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների հետ՝ վիճակագրության մյուս ճյուղերի տվյալների և ռեգիստրների տվյալների (պետական, վիճակագրական, բիզնես ռեգիստրներ և այլն) փոխկապակցման հիման վրա, լիազորված մարմնի հայեցողությամբ, ձևավորվում են տվյալներ՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետևյալ բնութագրերի վերաբերյալ (ինտեգրված տվյալներ)՝

ա) տնտեսական գործունեության տեսակը.

բ) չափը (աշխատակիցների թիվը ).

գ) սեփականության ձևը.

դ) վարչատարածքային պատկանելությունը։

 

XI. Տվյալների տարածումը

 

27. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալները կանոնավոր հիմքով տարածվում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցում՝ լիազորված մարմինների պաշտոնական կայքերում (պորտալներում) դրանք տեղադրելու, ինչպես նաև վիճակագրական հրատարակություններում հրապարակելու միջոցով։

Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալները տարածվում են միավորված ձևով՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանմամբ։

28. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տարածվող տվյալների նկատմամբ վստահության բարձրացման և դրանց ճիշտ մեկնաբանման նպատակով՝ հրապարակայնորեն տեղադրվում են տեղեկատվության աղբյուրների, վիճակագրական վերահաշվարկների մեթոդների (դրանց անցկացման դեպքում), տվյալների ձևավորման նկատմամբ մեթոդաբանական մոտեցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ պարունակող մեթատվյալներ։

Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների հավաստիության ապահովման նպատակով՝ կանոնավոր իրականացվում է դրանց արդիականացումը։

Օգտատերերի շահերից ելնելով՝ նախապես հրապարակայնորեն տեղեկացվում է ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների տեղադրման (հրապարակման) և դրանց արդիականացման ամսաթվերի մասին։

 

XII. Տեղեկատվության գաղտնիությունը

 

29. Մաքսային փաստաթղթերի մեջ պարունակվող տեղեկատվության նկատմամբ վերաբերմունքը կարգավորվում է Մաքսային օրենսգրքի դրույթներով և անդամ պետությունների օրենսդրությամբ։

30. Արտաքին տնտեսական գործունեության առանձին մասնակցի ապրանքների ներմուծման (արտահանման) վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են։ Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ գաղտնի տեղեկատվության շարքին կարող են դասվել նաև ապրանքների արտաքին առևտրի վերաբերյալ այլ տեղեկություններ։

Գաղտնի տեղեկատվություն պաշտպանելու նպատակով՝ լիազորված մարմինների կողմից կիրառվում են ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների ամբողջականության պահպանումն ապահովող հատուկ տեխնիկական հնարքներ։

31. Արտաքին տնտեսական գործունեության առանձին մասնակցի ապրանքների ներմուծման (արտահանման) վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմինների կողմից տրամադրվում են բացառապես անդամ պետությունների օրենսդրությամբ, Պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով նախատեսված դեպքերում։

32. Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը երաշխավորվում է լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և իրականացվում է պասիվ և (կամ) ակտիվ գաղտնիության սկզբունքների հիման վրա։

Պասիվ գաղտնիության սկզբունքը ենթադրում է ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների տարածման ժամանակ լիազորված մարմինների կողմից գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցների ձեռնարկում՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի հիմնավորված խնդրանքով։

Ակտիվ գաղտնիության սկզբունքը ենթադրում է ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների տարածման ժամանակ լիազորված մարմինների կողմից գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ միջոցների ձեռնարկում՝ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան, կամ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի վերաբերյալ տեղեկությունների նույնականացումը կանխելու նպատակով։

 

XIII. Տվյալների համադրելիության ապահովումը

 

33. Անդամ պետության և երրորդ երկրի՝ միմյանց միջև ապրանքների առևտրի վերաբերյալ վիճակագրական տվյալների անհամապատասխանությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝

ա) առևտրի համակարգով, որի հիման վրա վարում են ապրանքների հաշվառումը.

բ) ապրանքների ներմուծման և արտահանման արժեքային գնահատականի առանձնահատկություններով.

գ) ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառման պահերի տարբերությամբ.

դ) գործընկեր-երկրների սահմանման նկատմամբ մոտեցումների տարբերությամբ.

ե) ապրանքների դասակարգման նկատմամբ մոտեցումների տարբերությամբ.

զ) ապրանքների առանձին կատեգորիաների հաշվառման առանձնահատկություններով.

է) տեղեկատվության աղբյուրների մեջ պարունակվող տեղեկությունների ոչ ճշգրիտ լինելով.

ը) տեղեկատվության գաղտնիությամբ։

34. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների հուսալիության ապահովման նպատակով՝ անդամ պետությունների և երրորդ երկրների լիազորված մարմինների կողմից անցկացվում է միմյանց միջև ապրանքների առևտրի վերաբերյալ տվյալները համադրելուն ուղղված աշխատանք՝ անհամապատասխանությունների հնարավոր պատճառների հայտնաբերման և դրանց նվազեցման համար։

(հավելվածը կետը լրաց. ԵՏՀԿ 31.07.19 թիվ 128)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: