Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.06.2019-12.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 157

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին կից ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջները (այսուհետ՝ Միասնական պահանջներ)։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ՝ բացառությամբ Միասնական պահանջների 20-րդ կետի։

Միասնական պահանջների 20-րդ կետն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն պահանջները մշակված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին, 1951 թվականի դեկտեմբերի 6-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիային, բուսասանիտարական միջոցառումների մասով միջազգային ստանդարտներին և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմանը համապատասխան:

2. Սույն պահանջները ներկայացվում են կարանտինի ենթակա արտադրանքին (կարանտինի ենթակա բեռներին, կարանտինի ենթակա նյութերին, կարանտինի ենթակա ապրանքներին), որը ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) (այսուհետ՝ կարանտինի ենթակա արտադրանք) և կարանտինի ենթակա օբյեկտներին, և ուղղված են կարանտինի ենթակա օբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծումը և մաքսային տարածքում տարածումը չթույլատրելուն:

3. Սույն պահանջների նպատակների համար օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

«փունջ»՝ միասին հավաքված կտրված ծաղիկներ, կոկոններ, տերևներ, խոտեր և առանց ծաղիկների կամ կոկոնների՝ բույսերի այլ մասեր՝ թարմ և (կամ) չորացված, 15 հատից ոչ ավելի քանակությամբ.

«կարանտինի ենթակա արտադրանքի տեղափոխում Միության մաքսային տարածքով»՝ Միության մեկ անդամ պետության տարածքից կարանտինի ենթակա արտադրանքը Միության մեկ այլ անդամ պետություն տեղափոխելը՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի 4-րդ հոդվածը.

«ազատ գոտի»՝ երկրների խումբ, մի քանի երկրների առանձին տարածաշրջաններ, երկիր կամ երկրի տարածքի մի մաս, որոնց համար տվյալ վնասակար օրգանիզմի բացակայությունը գիտականորեն ապացուցված է, և որոնցում, անհրաժեշտության դեպքում, տվյալ բացակայությունը պահպանվում է բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի անմիջական հսկողությամբ (վերահսկողությամբ).

«արտադրության ազատ (զերծ) վայր»՝ վարչատարածքային միավոր կամ հողամասերի ամբողջություն, որոնց համար տվյալ վնասակար օրգանիզմի բացակայությունը գիտականորեն ապացուցված է և որոնցում այդ բացակայությունն անհրաժեշտության դեպքում որոշակի ժամանակահատվածում պահպանվում է բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի անմիջական հսկողությամբ (վերահսկողությամբ) (մեկ վեգետացիոն շրջանից ոչ պակաս).

«արտադրության ազատ (զերծ) տեղամաս»՝ դաշտ, այգի, ջերմոց, անտառային տեղամաս կամ հողամաս կամ կարանտինի ենթակա այլ օբյեկտ, որի համար տվյալ վնասակար օրգանիզմի բացակայությունը գիտականորեն ապացուցված է և որում տվյալ բացակայությունը, անհրաժեշտության դեպքում, որոշակի ժամանակահատվածում պահպանվում է բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի անմիջական հսկողությամբ (վերահսկողությամբ)՝ (մեկ վեգետացիոն շրջանից ոչ պակաս):

Սույն պահանջներում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, 1951 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայով և բուսասանիտարական միջոցառումների մասով միջազգային ստանդարտներով սահմանված իմաստներով։

4. Արգելվում է Միության կարանտինային օբյեկտների միասնական անվանացանկում (այսուհետ՝ Միասնական անվանացանկ) ընդգրկված կարանտինային օբյեկտներով վարակված՝ կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք և դրա տեղափոխումը Միության մաքսային տարածքով՝ բացառությամբ սույն պահանջներով նախատեսված դեպքերի։

5. Միության մաքսային տարածք ներմուծված և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինի ենթակա արտադրանքի այն խմբաքանակները (խմբաքանակի մի մասը), որոնցում հայտնաբերվել են միասնական ցանկում ընգրկված կարանտինային օբյեկտներ, ենթակա են վերամշակման, վարակազերծման, վերադարձման կամ ոչնչացման (ներառյալ տարան)՝ բացառությամբ սույն պահանջներով սահմանված դեպքերի։

6. Կարանտինի ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով իրականացվում են արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի կողմից տրամադրված՝ բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությամբ։

(6-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

7. Կարանտինի ենթակա՝ ցածր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի ներմուծումը Միության մաքսային տարածք և Միության մաքսային տարածքում դրա տեղափոխումն իրականացվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատի։

8. Բուսասանիտարական սերտիֆիկատի «լրացուցիչ հայտարարագիր» վանդակում պետք է նշված լինի, որ կարանտինի ենթակա արտադրանքն արտադրվել է կարանտինային վնասակար օրգանիզմներից ազատ՝ արտադրության գոտում, վայրերում և (կամ) տեղամասերում` ՝այն դեպքում, երբ համապատասխան գրառման առկայությունը նախատեսված է սույն Պահանջներով:

(8-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

9. Հինգ կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով կարանտինի ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի՝ (բացառությամբ սույն պահանջների 10-րդ կետով նախատեսված դեպքերի), ինչպես նաև Միության մաքսային սահմանով նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների, գնացքը սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների վարորդների ձեռքի ծանրոցներում, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող՝ սեխերի, ձմերուկների և դդումների՝ 1 հատից ոչ ավելի քանակությամբ Միության մաքսային սահմանով նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների, գնացքը սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների վարորդների միջազգային փոստային առաքումներում, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող՝ 3 փնջից ոչ ավելի քանակությամբ ծաղիկների ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատի։

(9-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

10. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով, այդ թվում՝ փոստային առաքումներում, նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների , ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում և վագոն-ռեստորաններում տեղափոխվող սերմնանյութը և տնկանյութը (ներառյալ սերմացու և պարենային կարտոֆիլն ու սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութը) պետք է ուղեկցվի արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական սերտիֆիկատով։

(10-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

11. Արգելվում է տրանսպորտային միջոցներում գտնվող և այդ տրանսպորտային միջոցների անձնախմբերի ու անձնակազմերի պարենային նպատակների համար նախատեսված՝ կարանտինի ենթակա արտադրանքի դուրսբերումը տրանսպորտային միջոցներից։ Տրանսպորտային միջոցներում կարանտինային օբյեկտներով վարակված պարենային պաշարները բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի պաշտոնատար անձի կարգադրագրով պետք է վարակազերծվեն, ոչնչացվեն կամ կապարակնքվեն հատուկ պահեստային տարածքներում՝ տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում:

12. Կարանտինի ենթակա արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ որպես փաթեթավորման նյութ պետք է օգտագործվեն այնպիսի նյութեր (ամբողջովին բարակ (6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ) փայտից պատրաստված՝ փայտի փաթեթավորման նյութ), ստվարաթղթե, թղթե, մանածագործական, պոլիմերային նյութեր), որոնք չեն կարող լինել կարանտինային օբյեկտների տարածողներ՝ ինչպես նաև փայտի փաթեթավորման նյութը, որը պետք է համապատասխանի 47-րդ կետին:

(12-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

13. Գիտահետազոտական նպատակներով կենդանի կարանտինային օբյեկտների ներմուծումը Մաքսային միության տարածք իրականացվում է գիտական հաստատությունների կողմից՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմնի թույլտվությամբ, որի տարածք նախատեսվում է այդպիսի օբյեկտների ներմուծումը:

14. Սույն պահանջները պարտադիր են կատարման համար անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց (այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված) կողմից, որոնց գործունեությունը կապված է կարանտինի ենթակա արտադրանքի արտադրության, մթերման, վերամշակման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման հետ։

15. Սույն պահանջները տեղադրվում են «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում՝ բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքերում։

 

II. Բույսերի սերմնանյութին և տնկանյութին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

16. Սերմնանյութը (սերմերի կամ պտուղների տեսքով) և տնկանյութը (սածիլների տեսքով) պետք է զերծ լինի կարանտինային օբյեկտներից, այդ թվում՝ կարանտինային մոլախոտային բույսերից։

(պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

Սերմնանյութը (սերմերի և պտուղների տեսքով) պետք է մթերված լինի ստրիգա ցեղի (Striga spp.) բույսերից ազատ գոտիներում։

Տնկանյութը (սածիլների տեսքով) պետք է զերծ լինի գաղձ ցեղի (Cuscuta spp.) բույսերից։

17. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ սերմնանյութի և տնկանյութի խմբաքանակները (խմբաքանակի մի մասը) պետք է փաթեթավորված լինեն և ունենան արտադրանքի անվանման, արտադրող երկրի, արտադրության վայրի և (կամ) տեղամասի, արտահանողի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք։ Առանց նշված մականշվածքի և (կամ) չփաթեթավորված՝ ներմուծվող կամ տեղափոխվող սերմնանյութի և տնկանյութի ներմուծումը Միության մաքսային տարածք կամ տեղափոխումը Միության մաքսային տարածքով չի թույլատրվում։

18. Որպես սերմացու կամ սելեկցիոն նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող կարտոֆիլի մեջ մտնում են Solanum ցեղի պալարագոյացնող տեսակների սերմեր, պալարներ (հիմնականում Solanum tuberosum տեսակի), մինիպալարներ (սննդարար միջավայրում աճեցված՝ կարտոֆիլի միկրոբույսերից առաջացած պալարներ) և միկրոբույսեր (բույսեր՝ ներառյալ Solanum spp. պալարագոյացնող ցեղի հյուսվածքային կուլտուրայում պարունակվող միկրոպալարները)։ Նշված սելեկցիոն նյութը կարող է նաև ներառել Solanum ցեղի այլ ստոլոնա- կամ պալարագոյացնող տեսակներ կամ հիբրիդներ։

19. Կարտոֆիլի (Solanum tuberosum) պալարների և Solanum ցեղի այլ պալարագոյացնող տեսակների պալարների նմուշների (ներառյալ Solanum ցեղի ընձյուղա- և պալարագոյացնող վայրի տեսակները) ներմուծումը Միության մաքսային տարածք Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից թույլատրվում է միայն գիտահետազոտական և սելեկցիոն նպատակներով՝ դրանք ինտրոդուկցիոն-կարանտինային տնկարաններ ուղարկելով։

20. Հողի գնդով և հող պարունակող սննդարար խառնուրդով բույսերի և հողային սուբստրատով ծաղկամանային բույսերի ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով թույլատրվում է կարանտինային օբյեկտներից ազատ՝ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) արտադրական տեղամասերից։

21. Ներմուծվող սերմնանյութի և տնկանյութի խմբաքանակները (խմբաքանակի մի մասը), որոնցում կարանտինային օբյեկտներ են հայտնաբերվել, ենթակա են վարակազերծման, վերադարձման կամ ոչնչացման։ Սերմնանյութին և տնկանյութին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 1-ին աղյուսակում։

 

Աղյուսակ 1

 

Սերմնանյութին և տնկանյութին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

Թիվ ը/կ

Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

Սերմնանյութ

1

Հացահատիկային մշակաբույսերի սերմեր (1001-ից, 1002-ից, 1003-ից, 1004-ից, 1006-ից, 1007-ից, 1008-ից, 1209-ից)

սերմերը, տարան, փաթեթվածքը և տրանսպորտային միջոցները պետք է զերծ լինեն սույն պահանջների 16-րդ կետում նշված կարանտինային օբյեկտներից, ինչպես նաև բրազիլական ընդակերից (Zabrotes subfassiatus), Callosobruchus spp. ցեղի սերմնաբզեզներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus)

2

Ցորենի (Triticum spp.), տրիտիկալեի (Triticosecale) սերմեր (1001-ից, 1008 60 000 0-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ցորենի հնդկական (կառնալյան) մրիկից (Tilletia indica) զերծ գոտիներից, ցորենի դեղին լորձոտ բակտերիոզից (Rathayibacter tritici) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

3

Եգիպտացորենի (Zea mays ssp.) սերմեր (0709 99 600 0-ից, 1005 10-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն եգիպտացորենի բակտերիալ թառամումից (վիլտ) (Pantoea stewartii subsp. stewartii), եգիպտացորենի դիպլոդիոզից (Stenocarpella macrospora և Stenocarpella maydis), կեղծ բազմակեր կեղևակերից (Dinoderus bifoveolatus) և եգիպտացորենի տերևների բծավորությունից (Cochliobolus carbonum) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

4

Բրնձի (Oryza spp.) սերմեր (1006-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն բրնձի բակտերիալ այրվածքից (Xanthomonas oryzae pv. oryzae) և բրնձի բակտերիալ բծավորությունից (Xanthomonas oryzae pv. oryzicola) զերծ գոտիներից

5

Արևածաղկի (Helianthus spp.) սերմեր (1206 00 100 0-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն արևածաղկի ֆոմոպսիսից (արևածաղկի ցողունի բծավորությունից) (Diaporthe helianthi) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

6

Հատիկաընդավոր մշակաբույսերի սերմեր (0708, 1201-ից, 1209-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսի (Tobacco ringspot nepovirus) հարուցչից, լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus) և ցերկոսպորոզից (Cercospora kikuchii) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

7

Հատապտղային և մորմազգի մշակաբույսերի սերմեր (1209 91-ից, 1209 99 990 0-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus) և լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

8

Դդմազգի մշակաբույսերի սերմեր (1207 70 000 0-ից, 1207 99 960 0-ից, 1209 91-ից, 1209 99 990 0-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus) և լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

9

Պղպեղի (Capsicum spp.) սերմեր (0904-ից, 1209-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

10

Լոլիկի սերմեր (1209-ից)

սույն աղյուսակի 1-ին և 7-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) և կարտոֆիլի գորշ փտման (Ralstonia solanacearum) հարուցչից զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

11

Սոխի տարբեր տեսակների սերմեր, ներառյալ սերմնաբույս գլուխ սոխը (Allium spp.) (0703-ից, 1209-ից)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

12

Բամբակենու (Gossypium spp.) սերմեր (1207 21 000 0)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն բամբակենու անտրակնոզից (Glomerella gossypii) և բամբակենու ցեցից (Pectinophora gossypiella) զերծ գոտիներից

Սերմացու կարտոֆիլ

13

Կարտոֆիլի (Solanum tuberosum) իսկական սերմերը և միկրոբույսերը փորձանոթներում՝ ներառյալ միկրոպալարները (0602-ից, 0701-ից)

սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի և սույն աղյուսակի 7-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի խայտուցավորության անդյան կոմովիրուսից (Andean potato mottle comovirus), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Andean potato latent tymovirus), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus Т), կարտոֆիլի ոսկեփայլ դեղնումից (Candidatus Liberibacter solanacearum) և կարտոֆիլի սև բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus)

14

Կարտոֆիլի պալարներ՝ որպես սերմացու (բացի միկրոբույսերից և միկրոպալարներից)
(0701-ից)

սույն պահանջների 18-րդ և 19-րդ կետերի և սույն աղյուսակի 7-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), Premnotrypes spp. ցեղի կարտոֆիլի անդյան երկարակնճիթներից, կարտոֆիլի անդյան բծավորության կոմովիրուսից (Andean potato mottle comovirus), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Andean potato latent tymovirus), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus T), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis), կարտոֆիլի տերևների սև այրվածքից, ֆոմոզ բծավորությունից (Phoma andigena) զերծ գոտիներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid), կարտոֆիլի ոսկեփայլ դեղնումից (Candidatus Liberibacter solanacearum), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կարտոֆիլի երակների դեղնման կրինիվիրուսից (Potato yellow vein crinivirus), կեղծ գալային նեմատոդից (Nacobbus aberrans), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի սև օղակաձև բծավորության նեպովիրուսից (Potato black ringspot nepovirus), կարտոֆիլի դեղին թզուկության ռաբդովիրուսից (Potato yellow dwarf nucleorhabdovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) զերծ արտադրության վայրերից: Սերմացու կարտոֆիլը պետք է զերծ լինի բուսական մնացորդներից։ Թույլատրվում է հողի առկայություն՝ արտադրանքի փաստացի քաշի 1 %-ից ոչ ավելի։ Սերմացու կարտոֆիլի խմբաքանակներում հողի հետ տարածվող կարանտինային օբյեկտներ հայտնաբերվելու դեպքում հետագա մատակարարումների ժամանակ հողի առկայության թույլատրելիությունը սահմանվում է արտադրանքի փաստացի քաշի 0,1 %-ից ոչ ավելի։

Պտղատու մշակաբույսերի տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր

15

Սերմիկավոր, կորիզավոր և ընկուզապտղային մշակաբույսերի՝ ներառյալ դրանց դեկորատիվ ձևերի արմատակալած տնկիներ և պատվաստակալներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), ասիական պտղաճանճից (Drosophila suzukii), ամերիկյան բոժոժագործից (Malacosoma americanum), ամերիկյան սալորի պտղակերից (Cydia prunivora), բալենու պտղակերից (Cydia packardi), արևելյան բալենու ճանճից (Rhagoletis cingulata), արևելյան պտղակերից (Grapholita molesta), արևելյան մրգային ճանճից (Bactrocera dorsalis), տանձենու հրաթիթեռից (Numonia pyrivorella), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus perniciosus), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), կարմիր թուրինջենու վահանամիջատից (Aonidieela aurantii), կարմրապարանոց փայտաբզեզից (Aromia bungii), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), դեղձենու պտղակերից (Carposina niponensis), պտղային երկարակնճիթից (Conotrachelus nenuphar), թեքերիզավոր տերևաոլորից (Choristoneura rosaceana), թթենու վահանակրից (Pseudaulacapsis pentagona), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), խնձորենու ոսկեբզեզից (Agrilus mali), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella), ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicus), ճապոնական բզեզից (Popillia japonica) և ճապոնական փայտաձև վահանակրից (Lopholeucaspis japonica)։ Թզենու մոմային կեղծ վահանակրի (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրի (Quadraspidiotus pemiciosus), թթենու վահանակրի (Pseudaulacapsis pentagona), Կոմստոկի որդանի (Pseudococcus comstocki) և ճապոնական փայտաձև վահանակրի (Lopholeucaspis japonica) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է միայն արտահանող երկրում բույսերը վարակազերծելուց հետո՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), ազնվամորու օղակաձև հետքերով նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nероvirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

16

Սերմիկավոր, կորիզավոր և ընկուզապտղային մշակաբույսերի՝ ներառյալ դրանց դեկորատիվ ձևերի չարմատակալած տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), ասիական պտղաճանճից (Drosophila suzukii), ամերիկյան բոժոժագործից (Malacosoma americanum), ամերիկյան սալորի պտղակերից (Cydia prunivora), բալենու պտղակերից (Cydia packardi), արևելյան բալենու ճանճից (Rhagoletis cingulata), արևելյան պտղակերից (Grapholita molesta), արևելյան մրգային ճանճից (Bactrocera dorsalis), տանձենու հրաթիթեռից (Numonia pyrivorella), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus perniciosus), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), կարմիր թուրինջենու վահանամիջատից (Aonidieela aurantii), կարմրապարանոց փայտաբզեզից (Aromia bungii), դեղձենու պտղակերից (Carposina niponensis), պտղային երկարակնճիթից (Conotrachelus nenuphar), թեքերիզավոր տերևաոլորից (Choristoneura rosaceana), թթենու վահանակրից (Pseudaulacapsis pentagona), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), խնձորենու ոսկեբզեզից (Agrilus mali), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella), ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicus), ճապոնական բզեզից (Popillia japonica) և ճապոնական փայտաձև վահանակրից (Lopholeucaspis japonica)։ Թզենու մոմային կեղծ վահանակրի (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրի (Quadraspidiotus perniciosus), թթենու վահանակրի (Pseudaulacapsis pentagona), Կոմստոկի որդանի (Pseudococcus comstocki) և ճապոնական փայտաձև վահանակրի (Lopholeucaspis japonica) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է միայն կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելուց հետո՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

17

Խնձորենու (Malus spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora), գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola), խնձորենու ու գիհու ժանգաբծերից (Gymnosporangium yamadae), խնձորենու պրոլիֆերացիայի ֆիտոպլազմայից (Candidatus Phytoplasma mali) և կեռասենու տերևների թորբույաձևության չեռավիրուսից (Cherry rasp leaf cheravirus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

18

Prunus ցեղի կորիզավոր բույսերի՝ ներառյալ դրանց դեկորատիվ ձևերի տնկիները, պատվաստակալները և տնկաշիվերը (0602-ից (բացի 0602 90 100 0-ը))

սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola), սալորենու չեչոտության (ծաղկի) պոտիվիրուսից (Plum pox potyvirus) և խնձորենու ու գիհու ժանգաբծերից (Gymnosporangium yamadae) զերծ գոտիներից:

19

Դեղձենու (Prunus persica) և նշենու (Prunus dulcis) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola), դեղձենու թաքնված մոզաիկայի վիրոիդից (Peach latent mosaic viroid) և դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուսից (Peach rosette mosaic nepovirus) զերծ գոտիներից

20

Սալորենու (Prunus domestica), սովորական կեռասենու (Prunus avium), սովորական բալենու (Cerasus vulgaris, Prunus cerasus) և ծիրանենու (Armeniaca vulgaris) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 15-րդ և 18-րդ կետերի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

21

Տանձենու (Pyrus spp.), սերկևիլենու (Cydonia spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) և տանձենու հյուծվածության ֆիտոպլազմայից (Candidatus Phytoplasma pyri) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

22

Ընկուզենու և այլ տեսակների (Juglans) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է ծագեն ընկուզենու խոցային հիվանդությունից (Sirococcus clavigignenti-juglandacearum) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

23

Պեկանի (Carya illinoinensis) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է ծագեն տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) զերծ գոտիներից

Հատապտղային մշակաբույսերի տնկիներ, պատվաստակալներ, տնկաշիվեր և ճյուղեր

24

Հատապտղային մշակաբույսերի տնկիներ, պատվաստակալներ, տնկաշիվեր և ճյուղեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), ասիական պտղաճանճից (Drosophila suzukii), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), բալենու պտղակերից (Cydia packardi), բալենու արևելյան ճանճից (Rhagoletis cingulata), արևելյան պտղային թրիպսից (Bactrocera dorsalis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus pemiciosus), փշավոր լեռնային սպիտակաթևիկից (Aleurocanthus spiniferus), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), թթենու վահանակրից (Pseudaulacaspis pentagona), սև ցիտրուսային սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), հարավային բվիկից (Spodoptera eridania), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella) և ճապոնական բզեզից (Popillia japonica): Պետք է ծագեն կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ազնվամորու օղակաձև հետքերով նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nероvirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից։ Կալիֆորնյան վահանակրի (Quadraspidiotus perniciosus) և թթենու վահանակրի (Pseudaulacaspis pentagona) տարածման գոտիներից հատապտղային մշակաբույսերի արմատակալած տնկիների, պատվաստակալների, տնկաշիվերի և ճյուղերի ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

25

Հատապտղային մշակաբույսերի տնկաշիվեր չարմատակալած (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), ասիական պտղաճանճից (Drosophila suzukii), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), բալենու պտղակերից (Cydia packardi), բալենու արևելյան ճանճից (Rhagoletis cingulata), արևելյան պտղային թրիպսից (Bactrocera dorsalis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus perniciosus), փշավոր լեռնային սպիտակաթևիկից (Aleurocanthus spiniferus), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), թթենու վահանակրից (Pseudaulacaspis pentagona), սև ցիտրուսային սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), հարավային բվիկից (Spodoptera eridania), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella) և ճապոնական բզեզից (Popillia japonica): Կալիֆորնյան վահանակրի (Quadraspidiotus perniciosus) և թթենու վահանակրի (Pseudaulacaspis pentagona) տարածման գոտիներից հատապտղային մշակաբույսերի տնկաշիվերի ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

26

Մոշենու (Rubus spp.) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն գետնամորու բողբոջակերից (Anthonomus signatus), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) և գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորոզային արմատային փտումից (Phytophthora fragariae) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

27

Գետնամորու (Fragaria spp.) և ազնվամորու (Rubus idaeus) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum), գետնամորու բողբոջակերից (Anthonomus signatus) և գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորոզային արմատային փտումից (Phytophthora fragariae) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

28

Հապալասի և կապույտ հապալասի (Vaccinium spp.) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն հապալասի մածուցիկ փտումից (Diaporthe vaccinii) և փայտաթփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

Խաղողի տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր

29

Խաղողի (Vitis spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է ծագեն խաղողի հարավամերիկյան որդանից (Margarodes vitis) զերծ գոտիներից, խաղողի բակտերիալ թառամումից (Xylophilus ampelinus), խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus), կոշտամազ որդանից (Maconellicoccus hirsutus), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), կարմիր թուրինջենու վահանամիջատից (Aonidiella aurantii), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ազնվամորու օղակաձև հետքերով նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), դեղձենու տերևաբույլի մոզաիկ նեպովիրուսից (Peach rosette mosaic nepovirus), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora), ֆիլոքսերայից (Viteus vitifoliae), խաղողի վազի ոսկեփայլ դեղնումից (Candidatus Phytoplasma vitis), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki) և ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicus) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից: Արևելյան ալրավոր որդանի (Pseudococcus citriculus), կոշտամազ որդանի (Maconellicoccus hirsutus), թզենու մոմային կեղծ վահանակրի (Ceroplastes rusci), Կոմստոկի որդանի (Pseudococcus comstocki) և ճապոնական մոմային կեղծ վահանակրի (Ceroplastes japonicus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական հավաստագրում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

Դեկորատիվ մշակաբույսերի սոխուկներ, պալարասոխուկներ և կոճղարմատներ

30

Դեկորատիվ մշակաբույսերի սոխուկներ, պալարասոխուկներ և կոճղարմատներ (0601-ից)

պետք է զերծ լինեն արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis) և Արմավենու թրիպսից (Thrips palmi)։ Պետք է ծագեն կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), հակնթի դեղին հիվանդությունից (Xanthomonas campestris pv. Hyacinthi), կարտոֆիլի ոսկեփայլ դեղնումից (Candidatus Liberibacter solanacearum), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ գալային նեմատոդից (Nacobbus aberrans), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nероvirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nероvirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

31

Allium spp. ցեղի բույսերի սոխուկներ (0601-ից, 0703-ից)

պետք է ծագեն սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

Դեկորատիվ մշակաբույսերի ծառեր և թփեր

32

Բոլոր դեկորատիվ մշակաբույսերի ծառերը և թփերը (բացի անտառային դեկորատիվ մշակաբույսերից) (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է զերծ լինեն ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), ամերիկյան բոժոժահյուսից (Malacosoma americanum), ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), ամերիկյան սալորենու պտղակերից (Cydia prunivora), բալենու պտղակերից (Cydia packardi), արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus), արևելյան բալենու ճանճից (Rhagoletis cingulata), արևելյան շագանակենու գխտորաբերներից (Dryocosmus kuriphilus), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), կոշտամազ որդաններից (Maconellicoccus hirsutus), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus perniciosus), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), կարմիր թուրինջենու վահանամիջատից (Aonidieela aurantii), կարմրապարանոց փայտաբզեզից (Aromia bungii), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), ազնվամորու օղակաձև հետքերով նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), թեքերիզավոր տերևաոլորից (Choristoneura rosaceana), թթենու վահանակրից (Pseudaulacaspis pentagona), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), հարավային բվիկից (Spodoptera eridania), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), ճապոնական բզեզից (Popillia japonica), ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicus), ճապոնական փայտաձև վահանակրից (Lopholeucaspis japonica) և հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis): Պետք է ծագեն կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), լոլիկի օղակաձև բծավորության նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) և դեկորատիվ ու բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից: Արևելյան ալրավոր որդանի (Pseudococcus citriculus), կոշտամազ որդանների (Maconellicoccus hirsutus), թզենու մոմային կեղծ վահանակրի (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրի (Quadraspidiotus perniciosus), թթենու վահանակրի (Pseudaulacaspis pentagona), Կոմստոկի որդանի (Pseudococcus comstocki), ճապոնական մոմային կեղծ վահանակրի (Ceroplastes japonicus) և ճապոնական փայտաձև վահանակրի (Lopholeucaspis japonica) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

33

Ճապոնական սերկևիլի (Chaenomeles japonica), սզնու (Crataegus), չմենու (Cotoneaster), արոսիի (Sorbus), քարազկեռի (Amelanchier), պիրականտայի (Pyracantha), ստրանվեզիայի (Stranvaesia), ճապոնական զկեռենու (Eriobotrya japonica) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

34

Վարդերի տնկիներ՝ պատվաստված կամ չպատվաստված (0602-ից)

սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum)

Անտառային դեկորատիվ մշակաբույսերի և անտառային մշակաբույսերի տնկիներ

35

Փշատերև (Coniferae) տեսակների (ներառյալ՝ բոնսայ) տնկիներ (բացի Thuja, Taxus, Pinus ցեղատեսակներից) (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն Պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն սոճու բների և ճյուղերի քաղցկեղի (այրվածքի) հարուցիչներից (Atropellis piniphila և Atropellis pinicola), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), սոճու լեռնային կեղևակերից (Dendroctonus ponderosae), սոճու արևմտյան կեղևակերից (Dendroctonus brevicomis), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella dearnesii), անտառային օղակավոր շերամից (Malacosoma disstria), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), խնձորենու ու գիհու ժանգաբծերից (Gymnosporangium yamadae), սոճու շիկակարմիր կեղևակերից (Dendroctonus valens), ճապոնական կուենի տերևի սեպտորիոզից (Mycosphaerella laricis-leptolepidis), վեյմուտի սոճու ծվծվուկից (Pissodes strobi), սոճու սերմերի մլուկից (Leptoglossus occidentalis), սոճու գագաթի ծվծվուկից (Pissodes terminalis), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) և տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) զերծ գոտիներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) և կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից:

36

Pinus ցեղի սոճու բույսեր տնկման համար (տնկիներ, բոնսայ) (0602 90 410 0-ից)

սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն սոճու իլիկաձև ժանգից (Cronartium fusiforme), սոճու բների և ճյուղերի քաղցկեղի (այրվածքի) հարուցիչներից (Atropellis piniphila և Atropellis pinicola), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), սոճու լեռնային կեղևակերից (Dendroctonus ponderosae), սոճու արևմտյան կեղևակերից (Dendroctonus brevicomis), սոճու արևմտյան գխտորանման ժանգից (Endocronartium harknessii), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), սոճու փշատերևների շագանակագույն այրվածքից (Mycosphaerella gibsonii), սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella dearnesii), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), հաճարենու եղջերանման ժանգից (Cronartium quercuum), սոճու շիկակարմիր կեղևակերից (Dendroctonus valens), սոճու սերմերի մլուկից (Leptoglossus occidentalis) և սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) զերծ գոտիներից

37

Սաղարթավոր ծառերի տնկիներ՝ բացի կաղնուց (Quercus spp.), շագանակենուց (Castanea spp.), թավածաղիկ քարապտղնուց (Lithocarpus densiflorus), ոսկեգույն կաստանոպսիսից (Castanopsis chrysophylla), եվրոպական հաճարենուց (Fagus sylvatica), հացենուց (Fraxinus spp.), կեչուց (Betula spp.), լաստենուց (Alnus spp.), ինչպես նաև վարդազգիների (Rosaceae) ընտանիքի ներկայացուցիչներից (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), լոլիկի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tomato ringspot nepovirus), բարդու ժանգից (Melampsora medusae), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae), փայտաթփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni) և ընկուզենու խոցային հիվանդությունից (Sirococcus clavigignenti-juglandacearum) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) և կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից:

38

Վարդազգիների (Rosaceae) ընտանիքի սաղարթավոր տեսակների տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն պահանջների 46-րդ կետի և սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) և խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida) զերծ գոտիներից, պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից:

39

Կաղնու (Quercus spp.), շագանակենու (Castanea spp.), թավածաղիկ քարապտղնու (Lithocarpus densiflorus), ոսկեգույն կաստանոպսիսի (Castanopsis chrysophylla), եվրոպական հաճարենու (Fagus sylvatica) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կաղնու անոթային միկոզի հարուցչից (Ceratocystis fagacearum), արևելյան շագանակենու գխտորաբերներից (Dryocosmus kuriphilus), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), կարմրապարանոց փայտաբզեզից (Aromia bungii), դեկորատիվ ու բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) և փայտաթփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից:

40

Հացենու (Fraxinus) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն պահանջների 46-րդ կետի և սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea) և հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

41

Կեչու (Betula) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն պահանջների 46-րդ կետի և սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կեչու բրոնզագույն ոսկեբզեցիզ (Agrilus anxius) զերծ գոտիներից

42

Լաստենու (Alnus) տնկիներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 32-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

Տարբեր մշակաբույսերի ծաղկամանային բույսեր

43

Տարբեր մշակաբույսերի ծաղկամանային բույսեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), ամերիկյան բազմաթույն դյուրադարձիկ բզեզից (Melanotus communis), ծխախոտի ամերիկյան թրիպսից (Frankliniella fusca), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), սալորի ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), մեխակի բակտերիալ վիլտից (Burkholderia caryophylli), բանանի ուտիճից (Opogona sacchari), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), վեստինդյան ծաղկի թրիպսից (Frankliniella insularis), արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus), արևելյան ծաղկի թրիպսից (Frankliniella tritici), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), ֆուքսիայի գալային տիզից (Aculops fuchsiae), հիբիսկուսային արմատային որդանից (Rhizoecus hibisci), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), հակնթի դեղին հիվանդությունից (Xanthomonas campestris pv. hyacinthi), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեփայլ երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), կալիֆորնյան վահանակրից (Quadraspidiotus pemiciosus), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), փշոտ լեռնային սպիտակաթևիկից (Aleurocanthus spiniferus), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi), կարմիր թուրինջենու վահանամիջատից (Aonidieela aurantii), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), սոխի ականողից (Liriomyza nietzkei), գիհու սարդոստայնի տիզից (Oligonychus perditus), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), արևածաղկի տերևակերից (Zygogramma exclamationis), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), լոլիկի թրիպսից (Frankliniella schultzei), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus), Արմավենու թրիպսից (Thrips palmi), թթենու վահանակրից (Pseudaulacapsis pentagona), մեխակի ֆիալոֆորային թառամումից (Phialophora cinerescens), քրիզանթեմի տերևային ականողից (Nemorimyza maculosa), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), սև ցիտրուսային սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi), ամերիկյան էխինոթրիպսից (Echinothrips americanus), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), հարավային բվիկից (Spodoptera eridania), ճապոնական բզեզից (Popillia japonica), ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicus) և ճապոնական փայտաձև վահանակրից (Lopholeucaspis japonica): Պետք է ծագեն կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax) և դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

44

Արագլախոտի բույսեր (Pelargonium) (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 43-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum) և արագլախոտի ժանգի հարուցչից (Puccinia pelargonii-zonalis) զերծ արտադրության գոտիներից, վայրերց և (կամ) տեղամասերից:

45

Կամելիայի (Camellia) բույսեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 43-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն կամելիաների ծաղկային այրվածքի հարուցչից (Ciborinia camelliae) զերծ գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

46

Քրիզանթեմների (Chrysanthemum) բույսեր (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 43-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն քրիզանթեմի ասկոխիտոզից (Didymella ligulicola), քրիզանթեմի սպիտակ ժանգից (Puccinia horiana), քրիզանթեմի թզուկության վերոիդից (Chrysanthemum stunt pospoviroid) և քրիզանթեմի ընձյուղների նեկրոզի տոսպովիրուսից (Chrysanthemum stem necrosis tospovirus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

Հատապտղային մշակաբույսերի, ծաղիկների, բանջարեղենի սածիլներ

47

Հատապտղային մշակաբույսերի, ծաղիկների, բանջարեղենի սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), ամերիկյան սալորենու պտղակերից (Cydia prunivora), արևելյան բալենու ճանճից (Rhagoletis cingulata), արևելյան պտղային թրիպսից (Bactrocera dorsalis), ֆուքսիայի գալային տիզից (Aculops fuchsiae), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարների բզեզ-լվիկից (Epitrix tuberis), փշավոր լեռնային սպիտակաթևիկից (Aleurocanthus spiniferus), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), ազնվամորու օղակաձև հետքերով նեպովիրուսից (Raspberry ringspot nepovirus), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), գաղձից (Cuscuta spp.), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), Արմավենու թրիպսից (Thrips palmi), մեխակի ֆիալոֆորային թառամումից (Phialophora cinerescens), սև ցիտրուսային սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta), հարավային բվիկից (Spodoptera eridania), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella) և ճապոնական բզեզից (Popillia japonica): Պետք է ծագեն դդմի մշակաբույսերի բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), ծխախոտի օղակաձև հետքերով նեպովիրուսից (Tobacco ringspot nepovirus), հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot virus) և կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

48

Գետնամորու (Fragaria) և ազնվամորու (Rubus idaeus) սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum), գետնամորու բողբոջակերից (Anthonomus signatus) և գետնամորու և ազնվամորու ֆիտոֆտորոզային արմատային փտումից (Phytophthora fragariae) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

49

Հապալասի, լոռամրգի և Vaccinium ցեղի այլ տեսակների սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է զերծ լինեն հապալասի խայտաթև ճանճից (Rhagoletis mendax)։ Պետք է ծագեն հապալասի մածուցիկ փտումից (Diaporthe vaccinii), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) և բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

50

Քրիզանթեմների (Chrysanthemum) սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն քրիզանթեմի ասկոխիտոզից (Didymella ligulicola), քրիզանթեմի սպիտակ ժանգից (Puccinia horiana), քրիզանթեմի թզուկության վերոիդից (Chrysanthemum stunt pospoviroid) և քրիզանթեմի ընձյուղների նեկրոզի տոսպովիրուսից (Chrysanthemum stem necrosis tospovirus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից:

51

Ծխածաղկի (Petunia) և պղպեղի (Piper spp) սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն լոլիկի տերևների դեղին ոլորման բեգոմովիրուսից (Tomato yellow leaf curl begomovirus) և կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

52

Լոլիկի (Lycopersicon spp.) սածիլներ (0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

սույն աղյուսակի 47-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն լոլիկի տերևների դեղին ոլորման բեգոմովիրուսից (Tomato yellow leaf curl begomovirus), կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum) և կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

Արևադարձային մշակաբույսերի բույսեր

53

Արևադարձային և մերձարևադարձային մշակաբույսերի բույսեր (ցիտրուսային մշակաբույսեր, արմավենիներ, թզենի, արքայախնձոր, ավոկադո, մանգո և այլն)(0602-ից (բացի 0602 90 100 0-ից))

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականող ճանճից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), ամերիկյան սալորենու պտղակերից (Cydia prunivora), բանանի ուտիճից (Opogona sacchari), արևելյան ալրավոր որդանից (Pseudococcus citriculus), արևմտյան պտղային թրիպսից (Bactrocera dorsalis), հիբիսկուսային արմատային որդանից (Rhizoecus hibisci), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), թզենու մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes rusci), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), փշոտ լեռնային սպիտակաթևիկից (Aleurocanthus spinifems), դարչնագույն վահանամիջատից (Chrysomphalus dictyospermi), կարմիր արմավենու երկարակնճիթ բզեզից (Rhynchophorus ferrugineus), կարմիր թուրինջենու վահանամիջատից (Aonidiella aurantii), կարմրապարանոց փայտաբզեզից (Aromia bungii), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), բազմակեր սապատավոր ճանճից (Megaselia scalaris), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), Արմավենու թրիպսից (Thrips palmi), թթենու վահանակրի (Pseudaulacaspis pentagona), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki), սև ցիտրուսային սպիտակաթևիկից (Aleurocanthus woglumi), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), հարավային բվիկից (Spodoptera eridania), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella), ճապոնական բզեզից (Popillia japonica), ճապոնական մոմային կեղծ վահանակրից (Ceroplastes japonicus) և ճապոնական փայտաձև վահանակրից (Lopholeucaspis japonica): Պետք է ծագեն խաղողի բակտերիոզից (Պիրսի հիվանդությունից) (Xylella fastidiosa), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

 

(աղյուսակը խմբ. ԵՏՀԽ 30.03.18 թիվ 24, ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

III. Բանջարեղենին և կարտոֆիլին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

22. Հողի խառնուկի առկայությունը կարտոֆիլի և այլ պալարապտղային ու արմատապտղային բանջարեղենի մեջ չպետք է գերազանցի արտադրանքի փաստացի քաշի 1 տոկոսը:

23. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող բանջարեղենն ու կարտոֆիլը պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), սոխի ամերիկյան ականողից (Liriomyza nietzkei), ծխախոտի ամերիկյան թրիպսից (Frankliniella fusca), կարտոֆիլի անդյան երկարակնճիթներից (Premnotrypes spp.), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Andean potato latent tymovirus), սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera cucurbitae), դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli), ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid), կարտոֆիլի T վիրուսից (Potato Т virus), արևելյան ծաղկային թրիպսից (Frankliniella tritici), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), սեխի ճանճից (Myiopardalis pardalina), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), հնդկական ծաղկային թրիպսից (Frankliniella insularis), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), ոլոռի կալիֆորնյան ականողից (Liriomyza langei), կարտոֆիլի 28-կետիկավոր բզեզից (Epilachna vigintioctomaculata), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. Allii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), բանջարեղենի տերևային ականողից (Liriomyza sativae), ինչպես նաև կարտոֆիլի անդյան բծավորության կոմովիրուսից (Potato Andean mottle comovirus), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), լոլիկի թրիպսից (Frankliniella schultzei), արմավենու թրիպսից (Thrips palmi), քրիզանթեմի տերևային ականողից (Amauromyza maculosa), ամերիկյան էխինոթրիպսից (Echinothrips americanus), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis), լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta) և հարավային բվիկից (Spodoptera eridania):

(23-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

24. Կարանտինի ենթակա արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա պետք է լինի արտադրանքի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք, բացառությամբ Միության մաքսային տարածքով ձմերուկներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0807 11 000 0 ծածկագիր), սեխեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0807 19 000 0 ծածկագիր) և դդումներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0709 93 900 0 ծածկագիր) խուռնաբեռն տեղափոխելու դեպքերի "

Բանջարեղենին և կարտոֆիլին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 2-րդ աղյուսակում։

(24-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Աղյուսակ 2

 

Բանջարեղենին և կարտոֆիլին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

Թիվ


ը/կ

Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը


(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Պարենային և տեխնիկական նպատակների համար թարմ կամ պաղեցրած կարտոֆիլ (Solanum tuberosum) (0701)

պետք է ծագեն կարտոֆիլի դեղնման ալֆամովիրուսից (Potato yellowing alfamovirus), կարտոֆիլի անդյան բծավորության կոմովիրուսից (Andean potato mottle comovirus), կարտոֆիլի անդյան թաքնված տիմովիրուսից (Andean potato latent tymovirus), Premnotrypes spp. ցեղի կարտոֆիլի անդյան երկարակնճիթներից, կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի գորշ փտումից (Ralstonia solanacearum), կարտոֆիլի պալարների թելանման վիրոիդից (Potato spindle tuber viroid), կարտոֆիլի T վիրուսից (Potato virus T), կարտոֆիլի գվատեմալյան ցեցից (Tecia solanivora), կարտոֆիլի մրիկից (Thecaphora solani), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի բզեզ-լվիկից (Epitrix cucumeris), կարտոֆիլի պալարի բզեզ-լվիկից (Epitrix tuberis), կարտոֆիլի ցեցից (Phthorimaea operculella), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հինածաղկի նեկրոտիկ բծավորության տոսպովիրուսից (Impatiens necrotic spot tospovirus) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

2

Թարմ կամ պաղեցրած լոլիկներ (Lycopersicon) (0702 00 000)

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), արևմտյան պտղային թրիպսից (Bactrocera dorsalis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), լոլիկի հարավամերիկյան ցեցից (Tuta absoluta) և հարավային բվիկից (Spodoptera eridania)

3

Գլուխ սոխ (Allium сера), սոխ-շալոտ (Allium ascalonicum), սխտոր (Allium sativum), սոխ-պրաս (Allium porrum) և այլ կոճղեզավոր բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած (0703)

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), սոխի տերևների այրվածքից (Xanthomonas axonopodis pv. allii), սոխի ամերիկյան ականողից (Liriomyza nietzkei), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և հարավային բվիկից (Spodoptera eridania): Պետք է ծագեն կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi) և կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax) զերծ գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից: Պետք է զերծ լինեն հողից

4

Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ համանման ուտելի բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած (0704)

)

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci) և հարավային բվիկից (Spodoptera eridania)

5

Սալաթ-կաթնուկ (Lactica sativa) և եղերդ (Cichorium spp.)՝ թարմ կամ պաղեցրած (0705)

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), ծխախոտի ամերիկյան թրիպսից (Frankliniella fusca), եգիպտացորենի ամերիկյան բվիկից (Helicoverpa zea), վեստինդյան ծաղկի թրիպսից (Frankliniella insularis), արևելյան ծաղկային թրիպսից (Frankliniella tritici), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), բանջարեղենի տերևային ականող ճանճից (Liriomyza sativae), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), լոլիկի թրիպսից (Frankliniella schultzei), Արմավենու թրիպսից (Thrips palmi), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis) և հարավային բվիկից (Spodoptera eridania): Պետք է ծագեն կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii) և դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

6

Գազար (Daucus), շաղգամ (Brassica rара), սեղանի ճակնդեղ (Beta), սինձ (Tragopogon), արմատային նեխուր (Apium), բողկ (Raphanus sativus) և այլ համանման ուտելի արմատապտուղներ՝ թարմ կամ պաղեցրած (0706)

պետք է ծագեն տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore) զերծ գոտիներից, ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), արմատային գալային նեմատոդից (Meloidogyne enterolobii), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), դաշույն-նեմատոդից (Xiphinema rivesi), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore) զերծ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

7

Վարունգներ (Cucumis sativus) և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած (0707 00)

պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), կարտոֆիլի պալարների լվիկաբզեզից (Epitrix tuberis), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), բանջարեղենի տերևային ականողից (Liriomyza sativae), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), Արմավենու թրիպսից (Thrips palmi) և հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis)

8

Գոնգեղ (Brassica napobrassica), կերային արմատապտուղներ, կերային կաղամբ (Brassica aleracea var. acephata), տերևավոր ճակնդեղ (մանգոլդ) (Beta vulgaris) (0709-ից, 1214-ից)

պետք է ծագեն այն արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus)

9

Շաքարի ճակնդեղ


(Beta vulgaris) (1212 91)

պետք է ծագի այն արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնման բենեվիրուսից (Beet necrotic yellow vein benyvirus)

10

Լոբազգի բանջարեղեն, կեղևահանած կամ կեղևով` թարմ կամ պաղեցրած (0708)

պետք է զերծ լինի կալոսոբրուխուս (Callosobruchus spp.) ցեղի ընդակերներից

11

Այլ բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած (0709)

սույն աղյուսակի 24-րդ կետի պահպանմամբ

12

Մանիոկ (Manihot esculenta), մարանտա (Maranta), սալեպ, գետնատանձ կամ տոպինամբուր (Helianthus tuberosus), քաղցր կարտոֆիլ կամ բատատ (Ipomoea batatas) և համանման այլ արմատապտուղներ ու պալարապտուղներ՝ օսլայի կամ ինուլինի բարձր պարունակությամբ, թարմ կամ պաղեցրած (0714)

պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են կոլումբիական արմատային գալային նեմատոդից (Meloidogyne chitwoodi), կեղծ կոլումբիական գալային նեմատոդից (Meloidogyne fallax), կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida), կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis), տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivore), կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum)

13

Սեխեր (ներառյալ ձմերուկներ) և դդումներ (0807-ից 0709 93 900 0-ից)

պետք է զերծ լինեն սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera curcurbitae), սեխի ճանճից (Myiopardalis pardalina), արևմտյան բծավոր վարունգի բզեզից (Diabrotica undecimpunctata) և երկարափշոտ ցենխրուսից (Cenhrus longispinus): Պետք է ծագեն դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

(աղյուսակը խմբ., փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

IV.Հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկին ու դրա վերամշակումից ստացվող արդյունքներին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

(անվանումը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

25. Ստրիգա Striga spp. ցեղի կարանտինային մոլախոտային բույսերի սերմերով աղտոտված՝ հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի ու դրա վերամշակումից ստացվող արդյունքների խմբաքանակները ենթակա են վերադարձման: Այլ կարանտինային մոլախոտային բույսերի սերմեր կամ պտուղներ հայտնաբերվելու դեպքում նշված խմբաքանակները ենթակա են վերադարձման, ոչնչացման կամ վերամշակման այն ձեռնարկություններում, որոնք բավարարում են կարանտինային բուսասանիտարական պահանջները՝ կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով: Սոյայի պտուղների խմբաքանակներում ցերկոսպորոզ (Cercospora kikuchii) հայտնաբերելիս նշված խմբաքանակները ենթակա են վերադարձման, ոչնչացման կամ վերամշակման ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղների վերամշակում իրականցնող ձեռնարկություններում:

(25-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

26. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմեր և պտուղներ պարունակող հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքները, ինչպես նաև ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղների խմբաքանակների վերամշակման են ուղարկվում բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինների կողմից որոշվող ձեռնարկություններ:

(26-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

27. Միության մաքսային տարածքհացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքների լցովի ներմուծումը թույլատրվում է նավերի նավամբարներում, կոնտեյներներում, հացահատիկատար վագոններում, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտով՝ ապահովելով թափումներ բացառող միջոցառումները:

(27-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

28. Փաթեթավորված տեսքով հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքների ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով թույլատրվում է միայն նոր և գազաթափանցիկ փաթեթվածքով: Սույն կետի պահանջները չեն տարածվում սպառողական փաթեթվածքով արտադրանքի վրա:

(28-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

29. Հացահատիկը, լոբահատիկավոր և յուղատու մշակաբույսերի սերմերը, դրա վերամշակումից ստացվող արդյունքները, ինչպես նաև ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղների խմբաքանակներինավերի նավամբարներից բեռնաթափելիս պետք է օգտագործվեն ջրային մակերեսի և նավամատույցի վրա թափումները բացառող տեխնիկական միջոցներ:

30. Հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքների բեռնաթափումը տրանսպորտային միջոցներից թույլատրվում է միայն կոշտ ծածկույթով հարթակների (բետոն, ասֆալտ) վրա:

(30-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

31. Բեռնաթափման հարթակներում և երկաթուղային ուղիների վրա առաջացող՝ հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքների թափումները ենթակա են ամենօրյա հեռացման:

(31-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

32. Արգելվում է ցանքի համար օգտագործել պարենային, ֆուրաժային և տեխնիկական նպատակների համար նախատեսված հացահատիկը, հատիկաընդավոր և յուղատու մշակաբույսերի սերմերը:

33. Կապրյան բզեզի (Trogoderma granarium) և (կամ) լայնաքիթ ամբարային երկարակնճիթի (Caulophilus latinasus Say) տարածման երկրներից ներմուծվող հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքների բեռնաթափումը տրանսպորտային միջոցից իրականացվում է դրանց կարանտինային բուսասանիտարական կարգավիճակը պարզելուց հետո:

34. Հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի, դրա վերամշակումից ստացվող արդյունքների՝ ծլունակ, աճման և ապագա բազմացման ունակություն ունեցող՝ կարանտինային մոլախոտային բույսերի սերմեր և պտուղներ պարունակող թափոնները ենթակա են վերամշակման՝ կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով:

(34-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

35. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմերի և պտուղների առկայությամբ՝ հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների խմբաքանակներն առանց վերամշակման ուղարկելու տեղափոխումը Միության մաքսային տարածքով՝ տվյալ խմբաքանակները արտահանման ուղարկելու դեպքում թույլատրվում է սույն պահանջների 27-րդ կետի պահանջները պահպանելու պայմանով։

Հացաբույսերի, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի ու դրա վերամշակումից ստացվող արդյունքներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 3-րդ աղյուսակում։

(35-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Աղյուսակ 3

 

Հացահազգիների, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկին և դրա վերամշակումից ստացվող արդյունքներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Թիվ ը/կ

Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Հացազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկ (1001-ից, 1002-ից, 1003-ից, 1004-ից, 1005-ից, 1006 10-ից, 1007-ից, 1008-ից, 1204 00-ից, 1205-ից, 1206 00-ից, 1207-ից)

պետք է զերծ լինի Callosobruchus spp. ցեղի սերմնաբզեզներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus): Պետք է ծագի Striga spp. ցեղի բույսերից զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

2

Ցորենի, մեսլինի, տրիտիկալեի (1001 19 000 0, 1001 99 000 0, 1008 60 000 0) հատիկ

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագի հնդկական (կառնալյան) մրիկից (Tilletia indica) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

3

Եգիպտացորենի հատիկ (1005 10 900 0, 1005 90 000 0)

սույն աղյուսակի 1-ին կետի պահպանմամբ։ Պետք է ծագի եգիպտացորենի բակտերիալ թառամումից (վիլտ) (Pantoea stewartii subsp. stewartii), եգիպտացորենի դիպլոդիոզից (Stenocarpella macrospora и Stenocarpella maydis) և եգիպտացորենի տերևների բծավորությունից (Cochliobolus carbonum) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից

4

Լոբազգիների մշակաբույսերի հատիկ (0713-ից, 1202-ից)

պետք է զերծ լինի արախիսի սերմնաբզեզից (Caryedon gonagra), բրազիլական ընդակերներից (Zabrotes subfassiatus), Callosobruchus spp. ցեղի սերմնաբզեզներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus): Պետք է ծագի Striga spp. ցեղի բույսերից զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից

5

Սոյայի հատիկներ (1201 90 000 0)

պետք է զերծ լինեն բրազիլական ընդակերներից (Zabrotes subfassiatus), Callosobruchus spp. ցեղի սերմնաբզեզներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium), ցերկոսպորոզից (Cercospora kikuchii) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus)

6

Հացազգիների, լոբազգիների և յուղատու մշակաբույսերի հատիկի վերամշակումից ստացվող արդյունքներ (0713 10 900, 1006 20, 1006 30, 1006 40 000 0, 1008-ից, 1101 00, 1102, 1103, 1104 12, 1104 19, 1203 00 000 0, 1204 00, 1205-ից, 1206 00-ից, 1207-ից, 2302-ից)

պետք է զերծ լինեն արախիսի սերմնաբզեզից (Caryedon gonagra), բրազիլական ընդակերներից (Zabrotes subfassiatus), Callosobruchus spp. ցեղի սերմնաբզեզներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus)

7

Ածիկ (1107)

պետք է զերծ լինի կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus)

8

Կոպտոն և այլ կոշտ մնացուկներ, որոնք ստացվում են գետնընկույզի յուղի, սոյայի յուղի և այլ բուսական ճարպերի և յուղերի զատման ընթացքում՝ չաղացած կամ աղացած, չգրանուլացված (2304 00 000-ից, 2305 00 000 0-ից, 2306-ից)

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից (Trogoderma granarium) և լայնաքիթ ամբարային երկարակնճիթից (Caulophilus latinasus)

(աղյուսակը խմբ., փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

V. Պտուղներին և հատապտուղներին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

36. Արգելվում է միասնական անվանացանկում ընդգրկված կարանտինային օբյեկտներով վարակված պտուղների և հատապտուղների ներմուծումը Միության մաքսային տարածք և տեղափոխումը Միության մաքսային տարածքով՝ բացառությամբ սալորենու չեչոտության (օսպայի) վիրուսի (Plum Pox Potyvirus), կեղծ վահանակիրների և վահանակիրների կարանտինային տեսակների առկայությամբ պտուղների և հատապտուղների։

37. Կարանտինի ենթակա արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա պետք է լինի արտադրանքի անվանման, դրա ծագման երկրի և վայրի, արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք։

(37-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

38. (պարբերությունն ուժը կորցրել է ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

Պտուղներին և հատապտուղներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 4-րդ աղյուսակում։

 

Աղյուսակ 4

 

Պտուղներին և հատապտուղներին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

Թիվ


ը/կ

Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը


(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Ավոկադո


(Persea americana), գուայավա


(Psidium guajava), մանգո (Mangifera)՝ թարմ


(0804-ից)

պետք է զերծ լինեն միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata)

2

Խաղող` թարմ կամ չորացրած (0806)

պետք է զերծ լինի միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata) և գաղձից (Cuscuta spp.)

3

Սեխ (ներառյալ ձմերուկները) (0807-ից)

պետք է ծագի արտադրության այն վայրերից և (կամ) տեղամասերից, որոնք ազատ են դդմազգիների բակտերիալ բծավորությունից (Acidovorax citrulli), սեխի ճանճից (Myiopardalis pardalina), սեխի աֆրիկյան ճանճից (Bactrocera cucurbitae) և երկարափշոտ ցենխրուսից (Cenhrus longispinus)

4

Պապայա (Carica papaya)՝ թարմ (0807-ից)

պետք է զերծ լինի միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata)

5

Խնձորներ (Malus spp.), տանձ (Pyrus spp.), սերկևիլ (Cydonia)՝ թարմ (0808)

պետք է զերծ լինեն արևելյան պտղակերից


(Grapholita molesta), տանձենու հրաթիթեռից (Numonia pyrivorella), դեղձենու պտղակերից


(Carposina niponensis), խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella), ասիական հատապտղային դրոզոֆիլայից (Drosophila suzukii) և միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata): Պետք է ծագեն գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

6

Ծիրաններ, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինները), սալոր և մամուխ (Prunus spp.)՝ թարմ (0809)

պետք է զերծ լինեն արևելյան պտղակերից


(Grapholita molesta), դեղձենու պտղակերից


(Carposina niponensis), խնձորենու ճանճից


(Rhagoletis pomonella), ասիական հատապտղային դրոզոֆիլայից (Drosophila suzukii) և միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata): Պետք է ծագեն գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

7

Նուռ (Punica L.)՝ թարմ (0810-ից)

պետք է զերծ լինի միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata): Պետք է ծագի Կոմստոկի որդանից (Pseudococcus comstoki) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

8.

Հապալասի, կապույտ հապալասի, կարմիր հապալասի հատապտուղներ՝ թարմ (0810-ից)

պետք է զերծ լինեն ասիական հատապտղային դրոզոֆիլայից (Drosophila suzukii) և գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum(Rhagoletis pomonella)։ Պետք է ծագեն հապալասի մածուցիկ փտումից (Diaporthe vaccinia) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

9

Գետնամորու (Fragaria) հատապտուղներ՝ թարմ (0810-ից)

պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum) ազատ՝ արտադրության վայրերից և (կամ) տեղամասերից

10

 

11

Ցիտրուսային պտուղներ՝ թարմ (0805-ից)

Բանաններ, ներառյալ՝ պլանտայնները` թարմ
(0803-ից

պետք է զերծ լինեն հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), միջերկրածովյան պտղաճանճից (Ceratitis capitata) և ցիտրուսային թրիպսից (Scirtothrips citri)

պետք է զերծ լինեն հավայան թրիպսից (Thrips hawaiiensis) և բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis)

  (աղյուսակը խմբ., փոփ. , լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

VI. Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներին և կոկոններին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

39. Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկները և կոկոնները պետք է զերծ լինեն բամբակենու ասիական բվիկից (Spodoptera litura), երեքնուկի ամերիկյան ականողից (Liriomyza trifolii), սոխի ամերիկյան ականողից (Liriomyza nietzkei), ծխախոտի ամերիկյան թրիպսից (Frankliniella fusca), քրիզանթեմների ասկոխիտոզի հարուցիչից (Didymella ligulicola), քրիզանթեմի սպիտակ ժանգի հարուցիչից (Puccinia horiana), սոխի տերևների այրվածքի հարուցիչից (Xanthomonas axonopodis pv. Allii), արագլախոտի ժանգի հարուցիչից (Puccinia pelargonii-zonalis), կամելիաների ծաղկային այրվածքի հարուցիչից (Ciborinia camelliae), արևելյան ծաղկային թրիպսից (Frankliniella tritici), հավայան թրիպսից (Thrips hawaiiensis), բամբակենու եգիպտական բվիկից (Spodoptera littoralis), արևմտյան ծաղկային թրիպսից (Frankliniella occidentalis), կանաչ պարտեզային բվիկից (Chrysodeixis eriosoma), ոսկեգույն երկբծավոր բվիկից (Chrysodeixis chalcites), հնդկական ծաղկային թրիպսից (Frankliniella insularis), հնդկաչինական ծաղկային թրիպսից (Scirtothrips dorsalis), ոլոռի կալիֆորնյան ականողից (Liriomyza langei), եգիպտացորենի տերևային բվիկից (Spodoptera frugiperda), եգիպտացորենի բվիկից (Helicoverpa zea), լոլիկի կարմիր ոստայնատզից (Tetranychus evansi), բանջարեղենի ականող ճանճից (Liriomyza sativae), արևածաղկի տերևակերից (Zygogramma exclamationis), ծխախոտի սպիտակաթևիկից (Bemisia tabaci), լոլիկի թրիպսից (Frankliniella schultzei), արմավենու թրիպսից (Thrips palmi), քրիզանթեմի տերևային ականողից (Amauromyza maculosa), ամերիկյան էխինոթրիպսից (Echinothrips americanus), հարավամերիկյան տերևային ականողից (Liriomyza huidobrensis) և հարավային բվիկից (Spodoptera eridania)։

40. Կարանտինի ենթակա արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա պետք է լինի արտադրանքի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և (կամ) վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն պարունակող մականշվածք:

41. Կտրված ծաղիկների և կոկոնների ներմուծումը Միության մաքսային տարածք ջերմատներում և փակ գրունտի՝ կարանտինի ենթակա արտադրանքի արտադրություն իրականացնող այլ ձեռնարկություններում օգտագործման համար, դրանց պահպանման և տեսակավորման նպատակով արգելվում է:

42. Սույն պահանջների 39-րդ կետում նշված կարանտինային օբյեկտների կտրված ծաղիկները խմբաքանակում (խմբաքանակի մեկ մասում) հայտնաբերվելու դեպքում, վարակված խմբաքանակը (խմբաքանակի մի մասը) ենթակա է վերադարձման կամ ոչնչացման: Խմբաքանակում (խմբաքանակի մեկ մասում) այդպիսի կարանտինային օբյեկտների՝ կարանտինային բուսասանիտարական փորձաքննության արդյունքում որոշված բացակայության դեպքում խմբաքանակի ազատ մասն օգտագործվում է ըստ նշանակության:

Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներին և կոկոններին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 5-րդ աղյուսակում:

  (42-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Աղյուսակ 5

 

Ծաղկեփնջեր կազմելու և դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներին և կոկոններին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

Թիվ ը/կ

Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Ծաղկեփնջեր կազմելու կամ դեկորատիվ նպատակների համար պիտանի՝ կտրված ծաղիկներ և կոկոններ՝ թարմ (0603 11 000 0 - 0603 19 700 0)

պետք է զերծ լինեն սույն պահանջների 39-րդ կետում նշված կարանտինային օբյեկտներից

2

Chrysanthemum և Dendranthema ցեղերի կտրված քրիզանթեմներ (0603 14 000 0)

պետք է զերծ լինեն քրիզանթեմի ասկոխիտոզի (Didymella ligulicola) և քրիզանթեմի սպիտակ ժանգի (Puccinia horiana) հարուցիչներից

3

Pelargonium ցեղի արագլախոտի կտրված ծաղիկներ (0603-ից)

պետք է զերծ լինեն արագլախոտի ժանգի հարուցչից (Puccinia pelargonii-zonalis)

4

Camellia ցեղի կամելիայի կտրված ծաղիկներ (0603-ից)

 պետք է զերծ լինեն կամելիաների ծաղկային այրվածքի (Ciborinia camelliae) հարուցչից

    (աղյուսակը փոփ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

VII. Անտառանյութերին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

43. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

44. Սույն պահանջները ներկայացվում են փշատերև տեսակների անտառանյութերին, որոնք այդ թվում պատկանում են հետևյալ բուսաբանական ցեղերին՝

ա) եղևնի (Picea).

բ) մայրի (Cedrus).

գ) նոճի (Cupressus).

դ) կվենի (Larix).

ե) գիհ (Juniperus).

զ) եղևին (Abies).

է) կեղծ տսուգա (Pseudotsuga).

ը) սոճի (Pinus).

թ) տսուգա (Tsuga).

45. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող փշատերև տեսակների բոլոր անտառանյութերը պետք է զերծ լինեն տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica), եղևնու ամերիկյան տերևաոլորից (Choristoneura fumiferana), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), եղևնու մեծ կեղևակերից (Dendroctonus micans), եղևնու մեծ սև երկարաբեղիկից (Monochamus urussovii), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus),արևելյան սևագլուխ տերևաոլոր-բողբոջակերից (Acleris variana, սոճու լեռնային կեղևակերից (Dendroctonus ponderosae), եղևնու կեղևակերից (Dendroctonus rufipennis), սոճու արևմտյան կեղևակերից (Dendroctonus brevicomis), եղևնու արևմտյան տերևաոլորից (Choristoneura occidentalism),արևմտյան սևագլուխ տերևաոլոր-բողբոջակերից (Acleris gloverana), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis), սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella dearnessii), եղևնու փոքր սև երկարաբեղիկից (Monochamus sutor), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), սոճու բների և ճյուղերի քաղցկեղից (այրվածքից) (Atropellis piniphilla), սոճու բների և ճյուղերի քաղցկեղից (այրվածքից) (Atropellis pinicola), սոճու շիկակարմիր կեղևակերից (Dendroctonus valens), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), սիբիրյան մետաքսագործից (Dendrolimus sibiricus), սոճու սերմերի մլուկից (Leptoglossus occidentalis), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator),ուսուրիական պոլիգրաֆից (Polygraphus proximus), սև խայտաբղետ երկարաբեղիկից (Monochamus impluviatus), սև փայլուն երկարաբեղիկից (Monochamus nitens), սև թավշյա բծավոր երկարաբեղիկից (Monochamus saltuarius), սոճու սև երկարաբեղիկից (Monochamus galloprovincialis), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator) և սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternatus):

Փշատերև տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 6-րդ աղյուսակում։

(45-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Աղյուսակ 6

 

Փշատերև տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

Թիվ

ը/կ

Անտառանյութի տեսակը


(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Փշատերև տեսակների կտրված ճյուղեր (բույսեր) (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) բույսերից), այդ թվում՝ Սուրբ ծննդյան ծառեր (0604 20 200 0, 0604 20 400 0, 0604 90 910 0-ից, 0604 90 990 0-ից)

սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն այն գոտիներից, որոնք ազատ են արևելյան սևագլուխ տերևաոլորից (Acleris variana), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus),ամերիկյան արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), եղևնու տերևաոլորից (Choristoneura fumiferana), եղևնու կեղևակերից (Dendroctonus rufipennis), արևմտյան սևագլուխ տերևաոլորից (Acleris gloverana), արևմտյան փշատերևաոլորից (Choristoneura occidentalis), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), սոճու օրեգոնյան կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), սոճու փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքից (Mycosphaerella deamessii) և սոճու բների և ճյուղերի քաղցկեղի հարուցիչներից (Atropellis piniphila, Atropellis pinicola)

11.

Սոճու (Pinus) բույսերի կտրված ճյուղեր, այդ թվում՝ Սուրբ ծննդյան ծառեր (0604 20 200 0, 0604 20 400 0, 0604 90 910 0-ից)

պետք է ծագեն սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), փշատերևների շագանակագույն բծավոր այրվածքի հարուցչից (Mycosphaerella deamesii), սոճու բների և ճյուղերի քաղցկեղի (այրվածքի) հարուցիչներից (Atropellis pinicola և Atropellis piniphila), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), կալիֆորնյան կեղևակերից (Ips plastographus), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis), սոճու կեղևակերից (Ips pini), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator) և սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternatus) զերծ գոտիներից և (կամ) վայրերից

2

Փշատերև տեսակների փայտանյութ (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) բնափայտից), ներառյալ չկեղևազատված սղոցանյութերը, վառելափայտը


(բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից) (4401 11 000-ից, 4403 11 000-ից,4403 23, 4403 24, 4403 25-ից, 4403 26 000 0-ից, 4404 10 0000-ից , 4407 12, 4407 19-ից)

սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternatus), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis) (Monochamus carolinensis), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), սոճու կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից


(Ips plastographus) և սոճու բների ու ճյուղերի քաղցկեղի հարուցիչներից (Atropellis piniphila, Atropellis pinicola): Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

3

Փշատերև տեսակների կեղևազատված փայտանյութ (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) փայտանյութից), (բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից)


(4401 11 000-ից, 4403 11 000-ից, 4403 23-ից, 4403 24-ից, 4403 25-ից, 4403 26 000 0-ից, 4404 10 000 0-ից)

սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից: Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

4

Փշատերև տեսակների մանրացրած փայտանյութը կամ փայտի թափոնները (բացի սոճու (Pinus), թույայի (Thuja) և կենու (Taxus) փայտանյութից), ներառյալ հատվածավորված փայտանյութը, տաշեղը, փայտաթեփը


(բացի ազատ կեղևից) (4401 21 000 0-ից, 4401 31 000 0-ից, 4401 40-ից)

պետք է ծագեն սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից։ Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

5

Pinus ցեղի սոճու փայտանյութը՝ ներառյալ չկեղևազատված սղոցանյութերը, վառելափայտը (բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից) (4401 11 000-ից, 4403 11 000-ից, 4403 21, 4403 22, 4404 10 000 0-ից)

4407-ից 

սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternates), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis),(Monochamus clamator), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus), սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator), արևելյան վեցատամ կեղևակերից (Ips calligraphus), արևելյան հնգատամ կեղևակերից (Ips grandicollis), սոճու կեղևակերից (Ips pini), կալիֆորնյան կեղևակերից


(Ips plastographus), սոճու բների և ճյուղերի քաղցկեղի հարուցիչներից (Atropellis piniphila, Atropellis pinicola)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

6

Pinus ցեղի սոճու կեղևազատված փայտանյութը (բացի մանրացրած փայտից, փայտի թափոններից, ազատ կեղևից և փաթեթավորման փայտանյութից)


(4401 11 000-ից, 4403 11 000-ից, 4403 21-ից, 4403 22-ից, 4404 10 000 0-ից)

սույն պահանջների 45-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից, որոնք ազատ են սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus), սոճու ճապոնական երկարաբեղիկից (Monochamus alternates), կարոլինյան երկարաբեղիկից (Monochamus carolinensis)(Monochamus clamator), սոճու բծավոր երկարաբեղիկից (Monochamus clamator), երկարաբեղիկ-մարմորատորից (Monochamus marmorator), երկարաբեղիկ-մուտատորից (Monochamus mutator), հյուսիս-արևելյան երկարաբեղիկից (Monochamus notatus), բթավերնաթև երկարաբեղիկից (Monochamus obtusus), սպիտակաբիծ երկարաբեղիկից (Monochamus scutellatus) և սոճու հարավային երկարաբեղիկից (Monochamus titillator)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

7

Սոճու մանրացրած փայտանյութը կամ փայտի թափոնները՝ ներառյալ հատվածավորված փայտանյութը, տաշեղը, փայտաթեփը (բացի ազատ կեղևից)


(4401 21 000 0-ից, 4401 31 000 0-ից, 4401 40-ից)

պետք է ծագի սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից: Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

8

Փշատերև տեսակների առանձնացված կեղևը (4401 40 900 0-ից)

պետք է ծագի սոճու ցողունային նեմատոդից (Bursaphelenchus xylophilus) ազատ գոտիներից: Սոճու ցողունային նեմատոդի (Bursaphelenchus xylophilus) տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

(աղյուսակը փոփ., լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

46. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող սաղարթավոր տեսակների բոլոր անտառանյութերը պետք է զերծ լինեն տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից (Lymantria dispar asiatica), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), կեչու բրոնզագույն ոսկեբզեցիզ (Agrilus anxius), կաղնու ժանեկամլուկից (Corythucha arcuata), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), սոսու ժանեկամլուկից (Corythucha ciliata), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kemoviae), բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), խնձորենու ոսկեբզեզից (Agrilus mali) և հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis)։

Սաղարթավոր տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները ներկայացված են 7-րդ աղյուսակում։

(46-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Աղյուսակ 7

 

Սաղարթավոր տեսակների անտառանյութերին ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

Թիվ

ը/կ

Անտառանյութի տեսակը


(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Սաղարթավոր տեսակների կտրված ճյուղեր (բույսեր)
(0604 20 900 0-ից, 0604 90 910 0-ից)

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), կաղնու անոթային միկոզի հարուցչից (Ceratocystis fagacearum), հացենու չորագագաթության հարուցչից (Chalara fraxinea), չինական երկարաբեղիկի հարուցչից (Anoplophora chinensis), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) և բնափայտային և թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum) զերծ գոտիներից և (կամ) վայրերից։

2

Սաղարթավոր տեսակների չկեղևազատված փայտանյութը՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)


(4401 12 000-ից, 4403 12 000-ից, 4403 91-ից, 4403 93-ից, 4403 94 000 0-ից, 4403 95 000, 4403 96 000, 4403 97 000-ից, 4403 99 000-ից, 4404 20 000 0-ից), 4407-ից,

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն արտադրության այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կաղնու ժանեկամլուկից , ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), կաղնու ժանեկամլուկից ,սոսու ժանեկամլուկից , տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից , ամերիկյան սպիտակաթիթեռից  կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) և բնափայտային ու թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

3

Կեչու (Betula) չկեղևազատված փայտանյութը՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)


(4401 12 000-ից, 4403 12 000 9-ից, 4403 95 000-ից, 4403 9 4407-ից6 000-ից, 4404 20 000 0-ից),

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի կեչու բրոնզագույն ոսկեբզեզից (Agrilus anxius), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis) և չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis) ազատ գոտիներից։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

4

Հացենու (Fraxinus) չկեղևազատված փայտանյութը՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)


(4401 12 000-ից, 4403 12 000 3-ից, 4403 99 000 1-ից, 4404 20 000 0-ից)

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis) և հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea) ազատ գոտիներից և (կամ) վայրերից։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

5

Վարդազգիների (Rosaceae) չկեղևազատված փայտանյութ՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)


(4401 12 000-ից, 4403 12 000 9-ից, 4403 99 000 9-ից, 4404 20 000 0-ից), 4407-ից,

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից


 և ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

6

Հաճարենու (Fagus), կաղնու (Quercus), շագանակենու (Castanea), թավածաղիկ քարապտղնու (Lithocarpus densiflorus), կաստանոպսիսի (Castanopsis chrysophylla) չկեղևազատված փայտանյութ՝ ներառյալ վառելիքային փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)


(4401 12 000-ից, 4403 12 000 1-ից, 4403 12 000 2-ից, 4403 12 000 9-ից, 4403 91-ից, 4403 93-ից, 4403 94 000 0-ից, 4403 99 000 9-ից, 4404 20 000 0-ից), 4407-ից

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից , ամերիկյան սպիտակաթիթեռից  կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), ֆիտոֆտորոզներից (Phytophthora ramorum, Р. kernoviae)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

7

Սաղարթավոր տեսակների մանրացրած փայտանյութ (ծեղեր, տաշեղ, փայտաթեփ և այլ փայտի թափոններ) (4401 22 000 0,


4401 31 000 0-ից, 4401 40-ից, 4404 20 000 0-ից)

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կեչու ոսկեբզեզից


(Agrilus anxius), խնձորենու ոսկեբզեզից , հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), հացենու չորագագաթությունից (Chalara fraxinea), լաստենու ֆիտոֆտորոզից (Phytophthora alni), դեկորատիվ և բնափայտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora kernoviae) և բնափայտային ու թփուտային մշակաբույսերի ֆիտոֆտորոզից (Phytophthora ramorum)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

8

Սաղարթավոր տեսակների կեղևազատված փայտանյութը (բացի փաթեթավորման փայտանյութից)


(4401 12 000-ից, 4403 12 000-ից, 4403 91-ից, 4403 93-ից, 4403 94 000 0-ից, 4403 95 000-ից, 4403 96 000-ից, 4403 97 000-ից, 4403 98 000 0-ից, 4403 99 000-ից, 4404 20 000 0-ից)

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն այն վայրերից և (կամ) գոտիներից, որոնք ազատ են ասիական երկարաբեղիկից (Anoplophora glabripennis), չինական երկարաբեղիկից (Anoplophora chinensis), կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), խնձորենու կլորագլուխ խոյաբզեզից (Saperda Candida), կեչու բրոնզագույն ոսկեբզեզից (Agrilus anxius), խնձորենու ոսկեբզեզից  և հացենու զմրուխտյա ոսկեբզեզից (Agrilus planipennis)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

9

Առանձնացված կեղև (1404 90 000 8,


4401 40 900 0-ից)

սույն պահանջների 46-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագի այն գոտիներից և (կամ) վայրերից, որոնք ազատ են կաղնու անոթային միկոզից (Ceratocystis fagacearum), ֆիտոֆտորոզներից (Phytophthora ramorum, Р. kernoviae), տարազույգ մետաքսագործի ասիական ենթատեսակից  և ամերիկյան սպիտակաթիթեռից (Hyphantria cunea)։ Նշված օրգանիզմների տարածման գոտիներից ներմուծումը թույլատրվում է կարանտինի ենթակա արտադրանքի խմբաքանակը վարակազերծելու պայմանով՝ բուսասանիտարական սերտիֆիկատում վարակազերծման մասին համապատասխան նշում կատարելով։

(աղյուսակը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

47. Փայտի փաթեթավորման նյութերին և ամրակման փայտանյութին ներկայացվում են հետևյալ կարանտինային բուսասանիտարական պահանջները`

ա) փայտի փաթեթավորման նյութերը և ամրակման նյութերը (ծածկագրեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 4415-ից, 4416 00 000 0-ից) պետք է լինեն կեղևազատված և փայտանյութի ամբողջ հաստությամբ (ներառյալ միջուկը) առնվազն 30 րոպե մինչև պլյուս 56 °С տաքացմամբ մշակման ենթարկված կամ պետք է ենթարկված լինեն ծխահարման։

Իրականացված մշակման հաստատումն է կատարված՝ սույն պահանջների 471  կետին համապատասխանմականշվածքը փաթեթավորման և ամրակման նյութերի վրա։ Մականշվածքը պետք է լինի ընթեռնելի, պետք է զետեղված լինի խարափորագրմամբ կամ չլվացվող ներկով (բացառությամբ կարմիր և նարնջագույն գույների) ու գտնվի փայտյա տարայի օգտագործման ժամանակ տեսանելի տեղում (փայտի փաթեթավորման նյութի միավորի առնվազն 2 հակառակ կողմերում).

բ) անտառանյութերի տեղափոխման ժամանակ թույլատրվում է չկեղևազատված և մշակման չենթարկված փայտի ամրակման նյութերի տեղափոխումը՝ պայմանով, որ այդ փայտի փաթեթավորման և ամրակման նյութերը պատրաստված լինեն նույն տիպի ու որակի փայտանյութից և զերծ լինեն կարանտինային օբյեկտներից։

Սույն կետի պահանջները չեն տարածվում ամբողջովին բարակ (6 մմ ոչ ավելի հաստությամբ) փայտից պատրաստված՝ փայտի փաթեթավորման նյութի վրա:

(47-րդ կետը  փոփ., լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

471. Փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի մակնշվածքն իրականացվում է նկարում ներկայացված ձևերից մեկով:

Ձև 1

 

Ներմուծեք նկարագրությունը_21874

 

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_21875

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_21876

 

Ձև 4

 

Ներմուծեք նկարագրությունը_21877

 

Ձև 5

 

Ներմուծեք նկարագրությունը_21878

 

Ձև 6

 

Ներմուծեք նկարագրությունը_21879

 

Նկ. Փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի մակնշվածքի ձևերը

 

Մակնշվածքն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

«IPPC» հապավումով պատկերը զետեղվում է այլ վավերապայմանների ձախ կողմում (IPPC՝ «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիա (International Plant Protection Convention)).

«XX»՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան երկրի երկնիշ տառային ծածկագիր (հաջորդ վավերապայմանից առանձնացվում է գծիկով).

«000»՝ փաթեթավորման կամ ամրակցման փայտե նյութերն արտադրած կամ դրանց մշակումն իրականացրած կազմակերպության ծածկագիրը՝ շնորհված այդ կազմակերպությանը կամ այլ սուբյեկտի, որը պատասխանատու է հատուկ մակնշվածքի օգտագործման համար, բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից: Ծածկագրում թվանշանների և (կամ) տառերի քանակությունը և հերթականությունը սահմանվում են բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից.

«YY»՝ մշակման ծածկագիր («НТ»՝ ջերմամշակում, «MB»՝ բրոմային մեթիլով ծխահարում, «SF»՝ սուլֆիլֆտորիդով ծխահարում, «DH»՝ դիէլեկտրական տաքացում): Մշակման ծածկագիրը նշվում է երկրի և փաթեթավորման կամ ամրակցման փայտե նյութերը արտադրած կամ դրանց մշակումն իրականացրած կազմակերպության ծածկագրից հետո և զետեղվում է առանձին տողում կամ միևնույն տողում (նախորդ վավերապայմանից առանձնացվում է գծիկով):

(471 -րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

VIII. Կարանտինի ենթակա այլ արտադրանքի ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

48. Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինի ենթակա այլ արտադրանք պետք է համապատասխանի 8-րդ աղյուսակում ներկայացված՝ հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներին։

 

Աղյուսակ 8

 

Կարանտինի ենթակա այլ արտադրանքի ներկայացվող հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

Թիվ


ը/կ

Կարանտինի ենթակա արտադրանքի տեսակը


(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

Հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջներ

1

Հնդկընկույզներ, բրազիլական ընկույզներ և կեշյու ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի (0801)

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից


(Trogoderma granarium Ev)

2

Այլ ընկույզներ՝ թարմ կամ չորացրած, կճեպից մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի (0802)

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից


(Trogoderma granarium Ev)

3

Չորացրած մրգեր (բացի 0801– 0806 ապրանքային դիրքի պտուղներից. ընկույզների կամ չորացրած մրգերի խառնուրդներ) (0813)

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից


(Trogoderma granarium) և կեղծ բազմակեր կեղևակերից (Dinoderus bifoveolatus)

4

Բույսեր և դրանց մասերը (ներառյալ սերմերն ու պտուղները), որոնք օգտագործվում են հիմնականում պարֆումերիայում, դեղագործությունում կամ միջատասպան, սնկասպան կամ համանման նպատակներով՝ թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, մանրատած կամ աղացած (1211 (բացի 1211 30 000 0-ից,


1211 40 000 0-ից))

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից


(Trogoderma granarium), գաղձից (Cuscuta spp.), կարանտինային մոլախոտային բույսերի բոլոր տեսակների սերմերից և (կամ) պտուղներից

5

Եղջերենու պտուղներ՝ ներառյալ սերմերը


(1212 92 000 0, 1212 99 410 0, 1212 99 490 0)

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից


(Trogoderma granarium)

6

Ծիրանի, դեղձի (այդ թվում՝ նեկտարինի) կամ սալորի կորիզներ և դրանց միջուկներ, եղերդի արմատներ (Cichorium intybus var. sativum)


(1212 94 000 0, 1212 99 950 0-ից)

պետք է զերծ լինեն կապրյան բզեզից


(Trogoderma granarium)

7

Հացահատիկային բույսերի ծղոտ և մղեղ՝ չմշակված, մանրացրած կամ չմանրացրած, աղացած կամ չաղացած, մամլած (բացի հատիկավորվածից) (1213 00 000 0-ից, 1401 90 000 0-ից)

պետք է զերծ լինեն գաղձից (Cuscuta spp.), կարանտինային մոլախոտային բույսերի բոլոր տեսակների սերմերից և (կամ) պտուղներից

8

Հող և գրունտներ


(2530 90 000 9-ից,


3824 99 960 9-ից)

հողի և գրունտների նմուշների ներմուծումը Միության մաքսային տարածք և Միության մաքսային տարածքով տեղափոխումը գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ սույն պահանջների 20-րդ կետով սահմանված դեպքերի

9

Տորֆ (ներառյալ տորֆային փշրանքը)՝ ալգոմերացված կամ ոչ ալգոմերացված


(2703 00 000 0)

պետք է զերծ լինի կարանտինային մոլախոտային բույսերի բոլոր տեսակների սերմերից և (կամ) պտուղներից, կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից (Globodera rostochiensis) և կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida)

10

Կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր` խառնած կամ չխառնած, քիմիական եղանակով մշակված կամ չմշակված. պարարտանյութեր՝ ստացված բուսական կամ կենդանական ծագման արտադրանքը խառնելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով


(3101 00 000 0)

պետք է զերծ լինեն բոլոր տեսակների կարանտինային մոլախոտային բույսերի սերմերից և (կամ) պտուղներից, կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդից


(Globodera rostochiensis) և կարտոֆիլի գունատ նեմատոդից (Globodera pallida)

11

Հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ՝ կենդանաբանության, բուսաբանության ոլորտից (9705 00 000 0-ից)

պետք է զերծ լինեն բոլոր տեսակների կարանտինային մոլախոտային բույսերի սերմերից և (կամ) պտուղներից, կապրյան բզեզից (Trogoderma granarium Ev)

12.

Սուրճ չբոված՝ կոֆեինով կամ առանց
կոֆեինի ( 0901 11 000-ից, 0901 12 000-ից)

պետք է զերծ լինի կապրյան բզեզից (Trogoderma granarium):

(աղյուսակը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

IX. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով՝ հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների վերամշակում իրականացնող ձեռնարկություններին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ, ինչպես նաև ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղների

(վերնագիրը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

 

49. Կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներով՝ հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների վերամշակում իրականացնող ձեռնարկությունները (այսուհետ՝ հացահատիկի վերամշակում իրականացնող ձեռնարկություններ) պետք է ունենան՝

ա) կոշտ ծածկույթով բեռնաթափման հարթակներ.

բ) պահեստային տարածքներ.

գ) կարանտինային մոլախոտային բույսերի սերմերը և պտուղները կենսունակությունից զրկելն ապահովող տեխնոլոգիաներ.

դ) թափոնների, կիտված մնացորդների և աղբի այրման համար վառարաններ, սարքավորումներ կամ բուսասանիտարական հորեր։

491 Ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղների վերամշակում իրականացնող կազմակերպությունները լրացուցիչ պետք է ունենան՝

ա) տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են սոյայի պտուղների վրա 30 րոպեների ընթացքում պլյուս 60 °С-ից ոչ պակաս ջերմաստիճանի ազդեցությունը.

բ) տարածքներ՝ ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղներն առանձին պահելու համար:

(491 -րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

50. Հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների տեղափոխման համար օգտագործված տրասպորտային միջոցները և տարողությունները։

51. Հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների նկատմամբ տեխնոլոգիական գործողություններ իրականացնելուց հետո բեռնաթափման հարթակները, պահեստային տարածքները և տեխնոլոգիական սարքավորումները ենթակա են մաքրման։

52. Մաքրման ընթացքում ստացված թափոնները (աղբը, բուսական մնացորդները) ենթակա են ոչնչացման կամ օգտահանման։

53. Հացահատիկի վերամշակում իրականացնող ձեռնարկությունների պահեստային տարածքները ենթարկվում են վարակազերծման։

531. Բույսերի կարանտինի հարցերով լիազոր մարմինները թույլատրում են ձեռնարկություններին իրականացնել կարանտինային մոլախոտային բույսերի սերմերով վարակված հատիկի և դրա վերամշակումից ստացվող արդյունքների, ինչպես նաև ցերկոսպորոզով (Cercospora kikuchii) վարակված սոյայի պտուղների վերամշակման մասով գործունեություն՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով

(531 -րդ կետը լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

54. Բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինները հացահատիկի վերամշակում իրականացնող ձեռնարկությունների մասին տեղեկատվություն են տեղադրում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում։

 

X. Փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում և մակնշում իրականացնող ձեռնարկություններին ներկայացվող կարանտինային բուսասանիտարական պահանջներ

 

55. Փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում և մակնշում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան՝

ա) որակավորված անձնակազմ.

բ) կատարված վարակազերծման աշխատանքների ծավալի գրանցամատյան (առնվազն 3 տարի պահպանվող՝ փայտի փաթեթավորման նյութի չորացման և վարակազերծման արձանագրությունների ու ժամանակացույցների հետ).

գ) չափման միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստուգաչափումը հաստատող փաստաթղթեր։

56. Փայտի փաթեթավորման նյութի՝ ջերմամշակման մեթոդով վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում իրականացնելու համար պետք է ունենան համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և պայմաններ։

Փայտի փաթեթավորման նյութի՝ ջերմամշակման մեթոդով վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան՝

փայտանյութի խորքային մասերի՝ 30 րոպեների ընթացքում 56 °С-ից ոչ պակաս տաքացումն ապահովող չորացման խցեր.

խցի ստորին մասում համաչափ տեղակայված առնվազն 4 ջերմային տվիչները, որոնց ցուցմունքներն արտացոլվում են փայտի փաթեթավորման նյութի չորացման և վարակազերծման արձանագրությունում, ինչպես նաև փայտի փաթեթավորման նյութի իրականացված ջերմամշակման ժամանակացույցում.

փայտի վարակազերծված փաթեթավորման նյութերի և վարակազերծում չանցած նյութերի առանձին-առանձին պահպանման համար տարածքներ.

վնասակար օրգանիզմներով վարակված փայտանյութի կամ փայտի փաթեթավորման նյութի, փայտանյութի թափոնների և կեղևի ոչնչացման համար վառարաններ կամ սարքավորումներ.

իրականացված վարակազերծման աշխատանքների ծավալի գրանցամատյան՝ չորացման արձանագրություններով և ժամանակացույցերով.

չափման միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստուգաչափումը հաստատող փաստաթղթեր.

ջերմամշակման մեթոդով փայտի փաթեթավորման նյութերի վարակազերծումն իրականացնող անձնակազմի որակավորումը հաստատող փաստաթղթեր։

57. Դիէլեկտրական տաքացման մեթոդով փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան՝

ա) սարքավորում, որն ապահովում է մշակման սկզբից հետո 30 րոպեի ընթացքում մինչև 60 °С նվազագույն աստիճան տաքացման հասնելը՝ շարունակաբար 1 րոպեի ընթացքում փայտանյութի ամբողջ հաստությամբ (ներառյալ մակերեսը) (20 սանտիմետրից ոչ ավելի նվազագույն եզրաչափերով փայտի փաթեթավորման նյութի համար).

բ) երկկողմանի տաքացուցիչներով կամ միկրոալիքային էներգիայի բաշխման համար մի քանի ալիքատարներով սարքավորում, որը 5 սանտիմետրից ավելի հաստությամբ փայտանյութի համար ապահովում է 2,45 ԳՀց հաճախականությամբ հավասարաչափ դիէլեկտրական տաքացում.

գ) առնվազն 2 ջերմային տվիչներ՝ մշակվող փայտանյութի ներսում և մակերեսին ջերմաստիճանի վերլուծության համար։

58. Ծխահարման մեթոդով փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում իրականացնող ձեռնարկությունները պետք է ունենան ծխահարման մեթոդով փայտի փաթեթավորման նյութի վարակազերծման տեխնոլոգիական սխեմաների իրականացումն ապահովող սարքավորումներ։

59. Այն տարածքները, որոնցում տեղակայվում է փայտի փաթեթավորման նյութի արտադրություն և իրականացվում է դրա վարակազերծումը, պետք է լինեն ցանկապատված, ազատ՝ փայտի թափոններից և կեղևից, պետք է ունենան կոշտ ծածկույթ և մերձատար ուղիներ։

60. Բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինները անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում են ձեռնարկություններին իրականացնել փայտի փաթեթավորման նյութի վարակազերծման և մակնշման գործունեություն։

61. Բույսերի կարանտինի ոլորտում լիազորված մարմինները փայտի փաթեթավորման նյութի վարակազերծում և մակնշում իրականացնող ձեռնարկությունների մասին տեղեկատվություն են տեղադրում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում։

(հավելվածը  փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 29.03.19 թիվ 31)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: