Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2021 թվականի

թիվ 76

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ և 21-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. (որոշումն ուժը կորցրել է ԵՏՀԽ 14.09.21 թիվ 80)

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված «զգայուն» ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 10 400 0 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3920 10 400 1

- - - - ֆոտոէլեկտրական տարրերի էլեկտրոդների ֆիքսման համար թաղանթ՝ բաղկացած 10,8 մկմ-ից ոչ պակաս, բայց 13,2 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից և 59,2 մկմ-ից ոչ պակաս, բայց 72,8 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ էթիլենի պոլիմերների շերտից, 144,6 մմ-ից ոչ պակաս, բայց 145,4 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով, արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող5)

3920 10 400 9

- - - - այլ».

 

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 62 190 3 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«3920 62 190 4

- - - - - - թաղանթ՝ բաղկացած կարբոդիիմիդ և տիտանի օքսիդ պարունակող՝ 60 մկմ հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից, 130 մկմ հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից, 120 մկմ հաստությամբ էթիլենի պոլիմերների շերտից և 20 մկմ հաստությամբ փոշեպատված ալյումինի շերտից, 1016 մմ լայնությամբ գլանափաթեթներով, արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող5)

3920 62 190 5

- - - - - - այլ»։

 

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող այն ապրանքների ցանկի II բաժնում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7007 19 800 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7007 19 800 4, 7007 19 800 8» ծածկագրերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի

մայիսի 18-ի թիվ 76 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ

ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

3920 10 400 0

- - - այլ

-

3920 62 190 3

- - - - - - այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի

մայիսի 18-ի թիվ 76 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

3920 10 400

- - - այլ՝

 

3920 10 400 1

- - - - ֆոտոէլեկտրական տարրերի էլեկտրոդների ֆիքսման համար թաղանթ՝ բաղկացած 10.8 մկմ-ից ոչ պակաս, բայց 13.2 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից և 59.2 մկմ-ից ոչ պակաս, բայց 72.8 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ էթիլենի պոլիմերների շերտից, 144.6 մմ-ից ոչ պակաս, բայց 145.4 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով, արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող5)

 

3920 10 400 9

- - - - այլ

-

3920 62 190 4

- - - - - - թաղանթ՝ բաղկացած կարբոդիիմիդ և տիտանի օքսիդ պարունակող՝ 60 մկմ հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից, 130 մկմ հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից, 120 մկմ հաստությամբ էթիլենի պոլիմերների շերտից և 20 մկմ հաստությամբ փոշեպատված ալյումինի շերտից, 1016 մմ լայնությամբ գլանափաթեթներով, արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող5)

 

3920 62 190 5

- - - - - - այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի

մայիսի 18-ի թիվ 76 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

3920 10 400 1

- - - - ֆոտոէլեկտրական տարրերի էլեկտրոդների ֆիքսման համար թաղանթ՝ բաղկացած 10,8 մկմ-ից ոչ պակաս, բայց 13,2 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից և 59,2 մկմ-ից ոչ պակաս, բայց 72,8 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ էթիլենի պոլիմերների շերտից, 144,6 մմ-ից ոչ պակաս, բայց 145,4 մմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափաթեթներով, արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող5)

6,596Դ)

3920 10 400 9

- - - - այլ

6,5

3920 62 190 4

- - - - - - թաղանթ՝ բաղկացած կարբոդիիմիդ և տիտանի օքսիդ պարունակող՝ 60 մկմ հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից, 130 մկմ հաստությամբ պոլիէթիլենտերեֆտալատի շերտից, 120 մկմ հաստությամբ էթիլենի պոլիմերների շերտից և 20 մկմ հաստությամբ փոշեպատված ալյումինի շերտից, 1016 մմ լայնությամբ գլանափաթեթներով, արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող5)

6,59бԴ)

3920 62 190 5

- - - - - - այլ

6,5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: