Գլխավոր տեղեկություն
Համար
N 1263-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1263-Ա

 

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ՆԱԻՐՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.11.22 N 1311-Ա)

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին 2022 թվականի նոյեմբերի 9-11-ը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-11-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Սևիլիա)՝ «Թափանցիկություն և հարկային տեղեկատվության փոխանակում հարկային ոլորտում» համաշխարհային համաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

(1-ին կետը խմբ. 04.11.22 N 1311-Ա)

2. Ռուստամ Բադասյանի, Նաիրուհի Ավետիսյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 04.11.22 N 1311-Ա)

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

26.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.2022, N 1311-Ա 05.11.2022, N 1263-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան