Գլխավոր տեղեկություն
Համար
N 875-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2022-04.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 875-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 5,492,207,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքային զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

07.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի

N 875-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, սոցիալական, սպորտային, տնտեսական և գյուղատնտեսական միջոցառումներ, ինչպես նաև համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերանորոգումներ, բարելավումներ։ Կրթական միջոցաոումների նպատակն է զարգացնել շահառու համայնքների երեխաների մտահորիզոնը և կարողությունները՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում» «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ստեղծման նպատակն է նպաստել համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Որպես ոչ ֆորմալ կրթական ծրագրի մաս կազմող գերազանցության կենտրոն՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ժամանակակից հաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշխարհի լավագույն մասնագետներին ու ռեֆորմատորներին կապում է բնակավայրերի հետ՝ տարածելով կրթության, առողջապահության, արվեստի, գիտության, շրջակա միջավայրի ու տեխնոլոգիայի բնագավառների առաջատար փորձն ու մեթոդները։ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կենտրոնի ստեղծման նպատակն է, որպես ոչ ֆորմալ կրթական միջոցառման մաս նպաստել տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացմանը՝ ամառային դպրոցների, գիտահավաքների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների կազմակերպման միջոցով։ Տնտեսական միջոցառումների նպատակն է զարկ տալ բնակավայրերում տնտեսական զարգացմանը, գործարարների կարողությունների զարգացմանը ֆինանսական ներդրումների միջոցով։ Սպորտային միջոցառումների նպատակն է համայնքային բնակիչների և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի խրախուսումը՝ համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով։ Սպորտային մարզահամալիրից օգտվելու են համայնքային բնակիչները անխտիր, անվճար և նախապես բաժանորդագրվելով: Կենտրոնում գործելու են լողավազան, մարզասրահ, ֆիզիոթերապիայի խմբակ, թենիսի բացօթյա խաղադաշտ, վազքուղի և հեծանվային ուղի։ Գյուղատնտեսական միջոցառումների նպատակն է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի հարակից տարածքում մշակել գյուղատնտեսական նշանակության հողեր նորարարական լուծումներով, հաշվի առնելով միջազգային փորձը։ Հողերի մշակումը և օգտագործումը նպաստելու է տարածաշրջանի և նրա բնակիչների կյանքի բարելավմանը, գյուղատնտեսական ներուժի զարգացմանը։ Գյուղատնտեսական հողերի մշակմանը զուգահեռ նախատեսվում է ջերմոցային տնտեսության հիմնում, որտեղ տնկվելու են բազմամյա տնկիներ և մշակաբույսեր։ Ջերմոցային տնտեսության հիմնումը գյուղատնտեսական հողերի մշակմանը զուգահեռ, նպաստելու է տարածաշրջանի էկո համակարգի և գյուղատնտեսության զարգացմանը և յուրօրինակ մշակույթի հիմք է լինելու՝ խթանելով սերունդների գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման և բարելավման նպատակն է ստեղծել անհրաժեշտ շինություններ և միջավայր վերը նշված նպատակների իրագործման համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.» (Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA) և դոկտոր Կարո Հ. Արմենը

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Մյասնիկյան գյուղ, համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

5,492,207,500 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արմավիրի մարզի բնակիչները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի I փուլում բարեկարգվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը» և զուգահեռաբար կառուցվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը»։ Իրականացվելու է 2023 թվականի հունվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,791,359,000 դրամի չափով:

2․ Ծրագրի II փուլում կառուցվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կենտրոնը: Իրականացվելու է 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,271,248,000 դրամի չափով։

3․ Ծրագրի III փուլում կառուցվելու է «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրը: Իրականացվելու է 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 829,600,000 դրամի չափով։

4․ Ծրագրի IV փուլում իրականացվելու է գյուղատնտեսական հողերի մշակում և ջերմոցային տնտեսության կառուցում։ Իրականացվելու է 2026 թվականի մարտի 15-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 600,000,500 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի կառուցում՝ ընդամենը 1,531,239,000 դրամ՝

1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ջրամբարի, խորքային հորի, ջրի զտման և մաքրման կայանի նախագծման, կառուցման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 680,250,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի, սեպտիկ հորի նախագծման, կառուցման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 24,122,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի էլեկտրամատակարարման բարձր և ցածր լարման ցանցի՝ ներառյալ համակարգերի ձեռքբերում կամ ներմուծում, տեղադրում և մոնտաժային աշխատանքներ՝ ընդամենը 166,755,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի արտաքին բարեկարգման, ճանապարհների և ավտոկայանատեղիի, լուսավորության ցանցի նախագծման և կառուցման՝ ներառյալ բակային տարածքի բարեկարգման, ցանկապատերի և դարպասի տեղադրման, կանաչապատման և մելիորացիոն աշխատանքներ՝ ընդամենը 423,112,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի ինժեներական համակարգերի՝ ներառյալ անվտանգության համակարգերի, ինտերնետային և հեռախոսակապի ցանցերի կառուցման, մոնտաժման, տեղադրման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 157,000,000 դրամ.

6) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ավանի արևային ֆոտոէլեկտրական տեղակայանքի նախագծման, տեղադրման և փորձարկման աշխատանքներ՝ ընդամենը 80,000,000 դրամ:

2․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի կառուցում՝ ընդամենը 1,260,120,000 դրամ՝

1) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ 945,600,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի դռների և պատուհանների պատրաստում և տեղադրում՝ ընդամենը 75,000,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի, ջեռուցման, օդափոխության և օդորակման նախագծման, մոնտաժային և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 161,240,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի կահույք և կահավորման պարագաների նախագծման և պատրաստման աշխատանքներ՝ ընդամենը 47,280,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների տեղադրման և ցանցային միացման աշխատանքներ՝ ընդամենը 31,000,000 դրամ:

3․«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» համագումարների կառուցում՝ ընդամենը 1,271,248,000 դրամ՝

1) համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ ընդամենը 800,000,000 դրամ.

2) համագումարների կենտրոնի ջեռուցման, օդափոխության և օդորակման նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 61,240,000 դրամ.

3) համագումարների կենտրոնի կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ ընդամենը 308,937,000 դրամ.

4) համագումարների կենտրոնի ճարտարապետական նախագծում՝ ընդամենը 26,071,000 դրամ.

5) անվտանգության համակարգերի ու սարքավորումների, կահույքի, երաժշտական համակարգի, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման կամ ներմուծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ ընդամենը 75,000,000 դրամ:

4․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրի կառուցում՝ ընդամենը 829,600,000 դրամ՝

1) մարզահամալիրի լողավազանի և այլ սպորտաձևերի մասնաշենքերի կառուցման և ներքին հարդարման աշխատանքներ՝ ընդամենը 499,440,000 դրամ.

2) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրի մասնաշենքերի օդափոխության համակարգի նախագծման, մոնտաժման և տեղադրման աշխատանքներ՝ ընդամենը 126,560,000 դրամ.

3) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրի մասնաշենքերի ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցման և մոնտաժային աշխատանքներ՝ ընդամենը 20,160,000 դրամ.

4) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրի էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ ընդամենը 3,440,000 դրամ.

5) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրի թենիսի բացօթյա խաղադաշտի և հեծանվային ուղու կառուցման աշխատանքներ` ընդամենը 120,000,000 դրամ.

6) «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» մարզահամալիրի ձայնային և լուսային տեխնիկայի սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքներ`ընդամենը 60,000,000 դրամ:

5․ Համայնքում գյուղատնտեսության զարգացում՝ ընդամենը 600,000,500 դրամ՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավում՝ ընդամենը 70,000,000 դրամ.

2) հակակարկտային կայանի կառուցում՝ ընդամենը 25,000,000 դրամ.

3) ջերմոցային տնտեսության կառուցում՝ ընդամենը 105,000,000 դրամ.

4) գյուղատնտեսական և ջերմոցային տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերման կամ ներմուծման, սպասարկման, տեղադրման և մոնտաժման աշխատանքներ՝ 400,000,500 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Արմավիրի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

 

 

 

07.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.07.2023, N 468-Ա 04.07.2023, N 875-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան