ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1275-Ա
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 2-4-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Եղիշե Կիրակոսյանինը և Արման Ղազարյանինը, ինչպես նաև օդանավակայանում սպասարկման և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գրիգոր Մինասյանինը և Արամ Գուգարացինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մնացական Սաֆարյանինը, Վահան Կոստանյանինը և Վահագն Աֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
4) Արման Սարգսյանինը և Սերգեյ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
5) Դավիթ Սանամյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1275-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ | |
Գ. Մինասյան | - ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող | |
Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Ա. Գուգարաց | - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ե. Կիրակոսյան | - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ | |
Դ. Սանամյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ | |
Ս. Պետրոսյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ | |
Վ. Կոստանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական | |
Վ. Աֆյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար | |
Ա. Ղազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |