Գլխավոր տեղեկություն
Համար
N 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.10.2022
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.10.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

             

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

20 հոկտեմբերի 2022 թ. N 149-Ն

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն հավելվածի։

 

Կողմ( 18 )`

 

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

Համայնքի ղեկավարԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`

Գ. Թադեվոսյան

   

2022 թ. հոկտեմբերի 20

ք. Կապան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

20 հոկտեմբերի 2022 թ.

թիվ 149-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Համայնքի եկամուտները շարադրող մաս

 

Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի կանխատեսումը կատարվում է եկամուտների և ծախսերի հավասարակշռության սկզբունքի հիման վրա:

Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ գործող գներից,գնաճից և սղաճից:

Համայնքի բյուջեի ցուցանիշների բարելավումը շարունակվում է, ինչը վկայում են աղյուսակում ներկայացված տվյալները:

Կապան համայնքի փաստացի ցուցանիշները 2018-2021 թվականներին

 հազար դրամ

Ցուցանիշ

2018 թվական

2019 թվական

2020 թվական

2021 թվական

Եկամուտներ

1 835 835,9

2 346 946,5,6

3 001 834,4

4 182 402,9

Ծախսեր

1 684 015,9

2 461 077,7

2 694 222,3

3 671 376,0

 

Ցուցանիշների նման աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումով, և դրա շնորհիվ ծախսերի ծավալների ավելացմամբ: Համայնքի բյուջեի սեփական եկամուտների /առանց պետբյուջեից ստացված պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների/ փաստացի հավաքագրված ծավալների 2018-2021 թվականների դինամիկան ներկայացված է հետևյալ աղյուսակում.

 

 հազար դրամ

2018 փաստացի

2019 փաստացի

2020 փաստացի

2021 փաստացի

527 827,8

705192,70

714 969,6

989 043,1

 

Տատանվող դինամիկան վկայում է սեփական եկամուտների աճի և կայունացման վերաբերյալ:

Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։ Բյուջեի մուտքերի կանխատեսումները կատարելիս հաշվի են առնվել մուտքերի առումով բյուջեի եկամտային մասի ապառքները,առկա ապրանքների բռնագանձման հայցապահանջները։ Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2023 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 6 932 947․2 հազար դրամ, որը 123.4 %-ով գերազանցում է 2022 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշը և շուրջ 68․0%-ով կամ 2 750 544.3 հազար դրամով ավել է 2021 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 235 515.8 հազար դրամ, որը 6,8%-ով գերազանցում է 2022 թվականի ճշտված 1 157 195 200․0 հազար դրամը, իսկ 2021 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից ավել է 24.9 %-ով կամ 78 320.6 հազար դրամով:

Նախագծով կանխատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում՝

Հարկեր և տուրքեր՝ 2023 թվականի հարկային եկամուտները և տուրքերը ծրագրելիս օգտագործվել են մակրոտնտեսական այն ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին հարկատեսակների հարկման բազայի ձևավորման վրա։ Ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են՝ ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:

Հարկային եկամուտները և տուրքերը 2023 թվականի համար նախագծով կանխատեսվել են 359 344.0 հազար դրամ՝ նախորդ տարվա ի սկզբանե հաստատված 303 568.4 հազար դրամի դիմաց, ինչը ավել է 2021 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 14 618.4 հազար դրամով և շուրջ 4.2 %-ով:

Պաշտոնական դրամաշնորհներ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու նպատակով» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումներով նախատեսվել են 1 801 101,2 հազար դրամ, որը 2022 թվականի հաստատված ցուցանիշից պակաս է 129 115,3 հազար դրամով կամ 6,7 %-ով, իսկ 2021 թվականի փաստացի ստացված ցուցանիշից 113 601,1 հազար դրամով կամ 5,9%-ով ավել:

 - Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների /սուբվենցիաների/ գծով նախատեսվել է 9 151․1 հազար դրամ:

-Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիա) գծով համաձայն համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կանխատեսվել է 3 200 267,1 հազ․ դրամ։

Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերի կանխատեսումը 2023 թվականի համար նախատեսվել է 1 562 168․8 հազար դրամ:

Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2023 թվականի մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:

 

Համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս

1․ Արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով՝ ներկայացված հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր խնդիրները, հետևյալն են՝

1) Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը․

Նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ավելացնելով խմբասենյակների թիվը, նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ, գյուղերում ներդնելով այլընտրանքային նախադպրոցական կրթության անվճար ծառայություններ և ստեղծելով հնարավորություններ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

Նախադպրոցական կրթության որակի բարելավում՝ վերապատրաստումներ, մասնագիտական փորձի փոխանակումներ կազմակերպելու միջոցով, սահմանելով դաստիարակի որակավորման տարակարգերի չափորոշիչներ, հնարավորություն ընձեռնելով երկարամյա փորձ ունեցող դաստիարակի օգնականներին մասնագիտական կրթություն ստանալու և աշխատանքային առաջընթացի համար։

Արտադպրոցական կրթության որակի բարելավում հաստատություններում՝ պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառման, վերապատրաստումների, փորձի փոխանակման ծրագրերի, որակավորման տարակարգերի չափորոշիչներ սահմանելու և բարձր առաջադիմություն ունեցող լավագույն սաներին՝ բարձրագույն մասնագիտական նպատակային կրթություն ստանալու և աշխատանք ապահովելու միջոցով։

Ակումբ-գրադարանների տեխնիկական վերազինման և կենսաթոշակի անցած մասնագետների միջոցով արտադպրոցական կրթության հասանելիության ապահովում այն թաղամասերի ու գյուղերի երեխաների համար, որտեղ չկան արտադպրոցական հաստատություններ։

2) Համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը․

Սպորտի և առողջ ապրելակերպի խթանում՝ արդիականացված և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճը, աթլետիկայի մարզադպրոցի համար նոր շենքի առկայություն, արդիականացված և վերազինված մարմնամարզության մարզադպրոց, մարզադպրոցի մանկավարժական անձնակազմի համար սահմանված որակավորման տարակարգերի չափորոշիչներ, ձեռքբերված ժամանակակից վազքուղի, բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբի առկայություն, տարբեր մարզաձևերից կազմակերպված մրցաշարեր, քաղաքի բոլոր թաղամասերում և մի շարք գյուղերում կառուցված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակներ, խաղադաշտեր, տեղադրված մարզասարքեր և այլն։

3) Համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը․

Մշակութային ավանդույթների ընդգրկվածության պահպանում, զարգացում և ապահովում՝ մշակույթի կենտրոնի նյութատեխնիկական բազայի արդիականացման, վերազինման և կահավորման, նոր երաժշտական խմբերի ստեղծման, նոր փառատոների և միջոցառումների կազմակերպման, գյուղերում մշակութային օջախների բարեկարգման և վերազինման, կապանյան մշակույթը ներկայանալի դարձնելու միջոցով։

Թանգարանների և գրադարանների հետ կապի աշխուժացում և ավելի ամրապնդում՝ համալրելով գործող թանգարանների թանգարանային ֆոնդը, հիմնելով նոր թանգարան, ստեղծելով գրադարանային գրավիչ միջավայր և համալրելով գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծելով գրադարանների աշխատակիցների խրախուսման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածության և որակավորման հիման վրա։

4) Համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը․

Համայնքում երիտասարդության ակտիվության բարձրացում և պահպանում՝ ապահովելով երիտասարդության ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացումը, համայնքի կառավարման և որոշումների կայացման հարցում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը, երիտասարդական փառատոների կազմակերպումը և հավաքների կազմակերպման աջակցությունը՝ հանրապետության տարբեր մարզերի երիտասարդների մասնակցությամբ, երիտասարդական ակումբների /հայրենասիրական, մարզական, ինտելեկտուալ/ հիմնումը /հիմնման աջակցությունը/, մարզական և մշակութային միջոցառումներին երիտասարդ ընտանիքների մասնակցության խթանումը։

5) Համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը (տեղական սոցիալական ծրագիր).

Բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում՝ խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման, Կապանի Մանկական Կենտրոնի ծառայությունների ընդլայնման և մասնագետների կարողությունների զարգացման, Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

6) Համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը․

Գյուղատնտեսության զարգացման ապահովում՝ ոռոգման և խմելու ջրերի հին համակարգերի հիմնանորոգման, նոր համակարգերի ստեղծման, ավանդական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման աջակցության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղատնտեսության զարգացման աջակցությամբ՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների ստեղծման և փոքր, միջին ու մեծ ջերմոցների ստեղծման միջոցով։

7) Համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը․

Զբոսաշրջության զարգացման ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աջակցության, գյուղերը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու, պատմամշակութային հուշարձանների պահպանության աջակցության նպատակով շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության, օդանավակայանի գործարկման համար շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով։

8) Համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործում, համայնքային գույքի կառավարումը․

Համայնքի բարեկարգ տեսքի ապահովում՝ հիմնանորոգելով Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին և տեղադրելով նոր կարուսելներ, Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարևանությամբ կազմակերպելով հանգստի գոտի, բարեկարգելով հարակից տարածքը և հիմնելով սահադաշտ, հիմնանորոգելով նախադպրոցական ուսումնական հաստատությունները և հիմնելով նոր ՆՈՒՀ-եր, կառուցելով նոր շենք աթլետիկայի մարզադպրոցի համար, նորոգելով Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի շենքը, ապահովելով մշակույթի կենտրոնի ամբողջական նորոգումը, կառուցելով ավտոպարկ և գրասենյակ կոմունալ ծառայության համար, հիմնանորոգելով ակումբներն ու գրադարանները, բարեկարգելով բակերն ու ճանապարհները, նորոգելով և հիմնելով խաղադաշտեր, խաղահրապարակներ, մարզահրապարակներ և հանգստի գոտիներ, նորոգելով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներն ու նկուղային և կիսանկուղային հարկերը, վերելակները, մաքրելով Վաչագան գետի հունը, վերականգնելով հայելային պատկերներն ու հենապատերը, տեղադրելով նոր ճաղավանդակներ, Դավիթ Բեկ հրապարակին կից կառուցելով ավտոկայան և բարեկարգելով հարակից այգին, նորոգելով թունելից մինչև Բաղաբերդ թաղամաս՝ Մ2 միջպետական ճանապարհի լուսավորության համակարգը, Կապան քաղաքում կառուցելով ապաստարաններ, ապահովելով մի շարք գյուղական բնակավայրերի խմելու ջրի մատակարարումն ու բարձրացնելով ջրամատակարարման որակը, վերանորոգելով խմելու ջրագծերը, հիմնելով և նորոգելով մի շարք գյուղերի ոռոգման ցանցը, բարեկարգելով մի շարք գյուղերի գյուղամիջյան ճանապարհները և ասֆալտապատելով դրանց մի մասը, նորոգելով գյուղերի հասարակական և վարչական շենքերը, կառուցելով նոր վարչական շենքեր, ցանկապատելով համայնքային գերեզմանատները և այլն։

Հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովում բոլոր ուղղություններով։

Քաղաքային միջավայրի էկոլոգիական պայմանների և քաղաքի արտաքին տեսքի բարելավում՝ ծաղկապատ տարածքների, կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու, Ողջի և Վաչագան գետերի հուների սանիտարական մաքրման միջոցով։

Բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով թափառող կենդանիների վնասազերծում։

Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը համայնքի բոլոր գյուղերում ապահովում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում, աղբահանության վարձավճարների էլեկտրոնային գանձման համակարգի ներդնում։

9) Պետության պաշտպանության իրականացման աջակցումը, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․

Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացում և բնակչության լիարժեք պատսպարման ապահովում՝ հնարավորինս անվտանգ դարձնելով Կապան համայնքի գյուղերն իրար կապող ճանապարհները, արդիականացնելով քաղաքացիական պաշտպանության ինժեներական, վթարավերականգնողական ծառայությունները և վերազինելով անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, կառուցելով նոր ապաստարաններ, նորոգելով բազմաբնակարան շենքերի նկուղները, արդիականացնելով և վերազինելով քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։

Համայնքի բնակչության անվտանգության ապահովում և անհրաժեշտության դեպքում սահմանային միջադեպերին արձագանքում՝ արագ արձագանքման խմբեր ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին՝ համայնքի սահմանամերձ բնակավայրերում պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներում աջակցելու, սահմանների կահավորման ու ճանապարհների կառուցման գործում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ համագործակցելու, Կապան համայնքի ելքերում և մուտքերում տեսահսկման համակարգեր տեղադրելու միջոցով։

Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ ուսումնասիրելով կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի և Գեղիի ջրամբարի տեխնիկական վիճակը, շարունակելով գետերի և սելավատարների մաքրման աշխատանքները, ամրացնելով և վերականգնելով Վաչագան ու Ողջի գետերի վնասված հենապատերը, ուսումնասիրելով Կապան համայնքի սողանքային գոտիները, ստեղծելով տեղեկատվական բազա և իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ, բնական աղետների դեպքում աջակցելով Սյունիքի մարզի փրկարարական վարչությանը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու գործում։

10) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը․

Գործարար միջավայրի բարելավում և ձեռնարկատիրության խթանում՝ գործարարների համար վստահելի ներդրումային միջավայր ստեղծելու միջոցով։

11) Համայնքում բնակարանային շինարարության խթանումը․

Բնակարանային շինարարության խթանում՝ համայնքում համագործակցելով կառուցապատողների հետ։

12) Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը․

Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ անտառների և կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով։

13) Բարեգործության խթանումը համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․

Բարեգործության խթանում՝ համագործակցելով բարերարների հետ, ստեղծելով գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև կապ հաստատելով և ներգրավելով արտերկրում բնակվող կապանցիներին։

2․ Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝

1) Աշխատավարձի բարձրացում, ինչպես նվազագույն աշխատավարձի, այնպես էլ սահմանված կարգով տարբեր ոլորտների մասնագետների, օրինակ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի և այլն,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի փոփոխությունները,

3) Պատերազմի վտանգը և դրա հետևանքները, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կապան խոշորացված համայնքի 39 բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, իսկ 19 բնակավայրերը՝ խիստ սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը,

4) Covid-19 համավարակի /և այլ հնարավոր համավարակի/ սրացումը /նոր ի հայտ գալը/ և դրանով պայմանավորված սահմանափակումների, այդ թվում՝ տնտեսական, կիրառումը և խստացումը, համավարակով ու սահմանափակումների կիրառման/խստացումներով պայմանավորված սոցիալական վիճակի վատթարացում և այն մեղմելու նպատակով նոր ծախսերի առաջացում,

5) Արտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազում,

6) Տարբեր գործընթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացում,

7) Բոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա,

8) ՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, տարածաշրջանում արտահանվող օգտակար հանածոների գների հնարավոր անկումը կամ նավթի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները, որոնք կարող են որևէ ազդեցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։

Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։

3․ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, հետևաբար նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով, տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և ավելի բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալը: Առաջնահերթությունների թվում են՝ ավելի համակարգված աղբահանություն, նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաներ, համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունն և այլն:

Համայնքի զարգացման հիմնական գրավականը պետք է լինի տնտեսության դիվերսիֆիկացիան /բազմատեսակացում/, այսինքն՝ հանքարդյունաբերությունից զատ և նրանով չպայմանավորված ոլորտների զարգացումը, որոնցից առաջնահերթը մեր համայնքում կլինեն բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և ինտելեկտուալ ներուժի օգտագործմամբ նոր աշխատատեղերի հիմնումը, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը և այլն:

4․ Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ներկա պահին առկա չեն հստակ պայմանավորվածություններ կամ արդեն իսկ կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր։

2021-2022 թվականների հատկապես սուբվենցիոն ծրագրերի և համայնքում այլ բարեկարգման աշխատանքների իրականացման համար համայնքին աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում գործող հանքաարդյունաբերական ընկերությունները։

Համայնքն ակտիվ համագործակցում է նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։ 2021 թվականից մեկնարկել է Կապանում ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծման ծրագիրը, որն իրականացվում է Եվրախորհրդի և ԹՈՒՄՈ կենտրոնի համաֆինանսավորմամբ, ընդհանուր բյուջեն 2 միլիոն եվրո է, կենտրոնը կգործի արդեն 2023 թվականից։

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում համայնքը հաղթող է ճանաչվել «Համայնքային վերափոխումների պորտֆելի» մրցույթում, որի շրջանակներում որպես գերակա ոլորտ է ընտրվել զբոսաշրջությունը։ Այս ծրագրի ֆինանսական գնահատականը դեռևս հստակ չէ։

 

 Աշխատակազմի քարտուղար՝    Նելլի Շահնազարյան

 

 

Հավելված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2022 թվական: