Գլխավոր տեղեկություն
Համար
N 1831-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2022-21.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1831-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1831-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-

թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

6006220000

Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

Տրիկոտաժե գործվածք, 100 % բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար

կգ

300 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

1 080 000 000

 

2․

6006230000

Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տարբեր գույների մանվածքից, 100 % բամբակի զանգված, տրիկոտաժե

արտադրության համար

կգ

20 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

72 000 000

 

3.

6006240000

Այլ տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տպված 100 % բամբակի զանգված, տրիկոտաժե

արտադրության համար

կգ

100 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

360 000 000

 

4.

5209390000

Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրա- թելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200 գ/մ2-ից ավելի մակերեսային

խտությամբ

Բամբակյա այլ գործվածքներ ներկած

մ2

150 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

300 000 000

 

5.

5210390000

Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի

85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ,

200 գ/մ2-ից ավելի

մակերեսային

խտությամբ

Բամբակյա այլ գործվածքները 85 %-ից պակաս մանրաթելերից

մ2

60,000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

120 000 000

 

6.

5407720000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը

85 %-ից ավելին ներկած

մ2

120,000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

240 000 000

 

7.

5407730000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85 %-ից ավելին, տարբեր

գույների մանվածքից

մ2

15 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

30 000 000

 

8.

5407740000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը

85 %-ից ավելին տպված

մ2

15 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

30 000 000

 

9.

5604909000

Ռետինե թել և քուղ, մանածագործա- կան նյութերի պատվածքով, մանածագործա-

կան թելեր

Հագուստի առաձգական ժապավեն

կգ

15 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

135 000 000

 

10.

5602103800

Թաղիք կամ նրբաթաղիք՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ

չերկտակված

Սոսնձային երիզ՝ դուբլիրին

կգ

2 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

15 000 000

 

11.

3920102800

Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանք ու շերտեր կամ ժապավեններ և այլն ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ

նյութերի հետ

0,94 կամ ավելի պոլիէթիլենային թաղանք, միաշերտ, չտպագրված

կգ

30 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

30 000 000

 

12.

4802552500

Գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և

ստվարաթուղթ

Թուղթ տպագրական, գլանափաթեթով

1 մ/ք 70 գ, ոչ կավճապատ

կգ

30 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

18 000 000

 

13.

4805910000

Այլ ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ՝ գլանափաթեթ- ներով կամ

թերթերով

1 մ-ի համար 150 գ կամ դրանից պակաս զանգվածով, ոչ կավճապատ թուղթ, գլանափաթեթներով,

1 մ/ք-ին 90 գ քաշով

կգ

7 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

24 500 000

 

14.

5811000000

Մգդակած մանածագործա-

կան նյութեր

կտորով մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված ասեղնագործվածք-

ներից

Մգդակված սինտիպոն գլանափաթեթով

մ2

5 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

15 000 000

 

15.

5804109000

Շղարշ և ցանցահյուս քաթաններ, բացառությամբ գործված քաթանների

Ցանցահյուս քաթաններ, ժանյակներ, տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների, ժանյակների կտորով, ժապավեններով կամ առանձին

նախշազարդերի տեսքով

կգ

500

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

4 500 000

 

16.

5806329000

Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակ-

ներից, նեղ

անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված

(բորդյուկ)

Կպչուն եզրաժապավեն՝ լիպուչկա

կգ

100

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

1 200 000

 

17.

9606100000

Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ- փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրա- տեսակների այլ մասեր, կոճակների

ձևվածքներ

Կոճգամներ

կգ

500

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

7 500 000

 

18.

9606290000

Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ- փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրա- տեսակների այլ մասեր, կոճակների

ձևվածքներ

Կոճակներ

կգ

500

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

2 250 000

 

19.

9607190000

Կայծակ ճարմանդներ և

դրանց մասերը

Կայծակ ճարմանդներ

մ

60 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

36 000 000

 

20.

5204190000

Կարի բամբակյա թելեր

Կարի բամբակյա թելեր

կգ

10 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

75 000 000

 

21.

5401101400

Կարի թելեր քիմիական թելերից

Կարի թելեր քիմիական թելերից

կգ

10 000

Թուրքիա, Չինաստան

Թուրքիա, Չինաստան

60 000 000

 
 

Ընդամենը

           

2 655 950 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ