Գլխավոր տեղեկություն
Համար
N 1825-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2023-01.07.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1825-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 5-րդ կետի համաձայն)

Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերի, 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի 50-րդ և 51-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը տարածվում է նաև սնդիկի հավելիչով արտադրանքի՝ Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածք և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքից Հայաստանի Հանրապետություն ներքին փոխադրման վրա։

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում՝

1) սույն որոշման հավելվածի աղյուսակի 3-րդ և 4-րդ կետերում նշված արտադրանքի վրա, որոնք ուղեկցվում են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ).

2) սույն որոշման հավելվածի աղյուսակի 5-րդ և 6-րդ կետերում նշված արտադրանքի վրա, որոնք ուղեկցվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր, իսկ մանկական կոսմետիկայի և նանոնյութերի օգտագործմամբ արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրանքի պետական գրանցման վկայական).

3) սնդիկի հավելիչով այն արտադրանքի վրա, որոնց մաքսային հայտարարագրման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ։

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

 

NN

ը/կ

Արտադրանքի անվանումը

Ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

1.

Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ՝ սնդիկ-օքսիդային

8506 30 000 0

2.

Սնդիկային լամպեր

8539 32 200 1

3.

Լյումինեսցենտային լամպեր

8539 31 100 0-ից

8539 31 900 0-ից

4.

Բարձր ճնշման նատրիումային լամպեր

8539 32 200 9-ից

5.

Կոսմետիկական, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից)

3304 10 000 0-ից

3304 20 000 0-ից

3304 30 000 0-ից

3304 91 000 0-ից

3304 99 000 0-ից

6.

Օճառ, որպես օճառ օգտագործվող մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ

3401 11 000 1-ից

3401 11 000 9-ից

3401 19 000 0-ից

3401 20 100 0-ից

3401 20 900 0-ից

3401 30 000 0-ից

7.

Սնդիկ պարունակող մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 2 տոկոսից քիչ է

8506-ից

8.

Սնդիկ պարունակող անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ

կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով

8536-ից

9.

Սնդիկ պարունակող պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ

3808-ից

10.

Սնդիկ պարունակող ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումներ՝

 - բարոմետրեր

 - հիգրոմետրեր

 - մանոմետրեր

 - ջերմաչափեր

 - սֆիգմոմանոմետրեր

9025 80 200 0-ից

9025 80 800 0-ից

9026 20 800 0-ից

9026 20 400 0-ից

9025 11-ից

9018 90 100 0-ից

1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական: