ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 819-Ա
«ԴԵՊԻ ԱՌԱՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵՊԻ ԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 89,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեպի առաջ սոցիալական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 819-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴԵՊԻ ԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Գյումրիում «Դեպի առաջ» երեխաների կենտրոնը 2015 թվականից ի վեր գործում է անվճար և ունի 180 գրանցված դպրոցահասակ շահառու երեխաներ: Սոցիալական կենտրոնում երեխաների համար իրականացվելու է արտադպրոցական կրթություն, որն իր մեջ ներառելու է պատմամշակութային արժեքների հետ շփում, սպորտային և մշակութային ծրագրերի կազմակերպում, միաժամանակ լուծելով երեխաների սննդի տրամադր- ման, առողջապահական, հոգեբանական և սոցիալական խնդիրներ: Բարեգործական գործունեության շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով երեխաները ապահովվելու են հագուստով, մթերքներով, դեղորայքով, կենցաղային, գրենական, հիգիենիկ, սպորտային և այլ անհրաժեշտ պարագաներով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«ՓԱՐՈՍ» հիմնադրամ 2217 5th street Berkeley, CA 94710, USA |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԴԵՊԻ ԱՌԱՋ» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Դերենիկ Դեմիրճյան 36, ՀՎՀՀ` 00463845) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագա- վառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Գյումրի, բնագավառ՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
89,400,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Գյումրիում ապրող անապահով ընտանիքներն ու նրանց երեխաները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
1 դեկտեմբեր 2022 թվականից - 30 նոյեմբերի 2025 թվական |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Դեպի առաջ» երեխաների կենտրոնում ծրագիրը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով, որի շրջանակներում ներմուծվելու են բարեգործական բեռներ և տեղական շուկայից ձեռք են բերվելու ապրանքներ: 1. Ծրագրի շրջանակներում բարեգործական (հագուստ, սննդամթերք, կենցաղային, դպրոցական, ուսուցողական, գրենական, հիգիենիկ, սպորտային պարագաներ, համակարգիչներ և էլեկտրոնային սարքեր, կահույք, շինանյութ) բեռների ներմուծում՝ 22,500,000 դրամ: 2. Ապրանքների (հագուստ, սննդամթերք, կենցաղային, դպրոցական, ուսուցողական և գրենական, հիգիենիկ, սպորտային պարագաներ, համակարգիչներ և էլեկտրոնային սարքեր, կահույք, շինանյութ) ձեռքբերում տեղական շուկայից՝ 60,900,000 դրամ: Նախատեսվում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել միջոցառումներ՝ 29,800,000 դրամի չափով, 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել միջոցառումներ՝ 29,800,000 դրամի չափով, իսկ 2024 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել միջոցառումներ՝ 29,800,000 դրամի չափով: 3. Կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 6,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարա- գիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ուսուցողական և գրենական պարագաների ներմուծում՝ 4,500,000 դրամի չափով: 2․Նոր համակարգիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և այլ էլեկտրոնային ապրանքների ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով: 3․ Կահույքի ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով: 4. Մարդասիրական աջակցություն՝ հագուստի, դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների, հիգիենիկ, կենցաղային, սպորտային պարագաների, կոշիկների ներմուծում՝ 6,000,000 դրամի չափով: 5․ Հիգիենիկ պարագաների և դեղորայքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 3,000,000 դրամի չափով: 6․ Սննդամթերքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000,000 դրամի չափով: 7. Շինանյութի ձեռքբերում՝ 2,400,000 դրամի չափով: 8. Շինարարական վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,400,000, դրամի չափով: 9. Ուսուցողական և գրենական պարագաների ձեռքբերում տեղական շուկայից՝ 2,100,000 դրամի չափով: |
10. Մարդասիրական աջակցություն՝ հագուստի, դպրոցական պայուսակների, գրենական պիտույքների, հիգիենիկ, կենցաղային, սպորտային պարագաների, կոշիկների ձեռքբերում տեղական շուկայից՝ 9,000,000 դրամի չափով: 11. Համակարգիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և այլ էլեկտրոնային ապրանքների ձեռքբերում տեղական շուկայից՝ 6,000,000 դրամի չափով: 12. Կահույքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 6,000,000 դրամի չափով: 13․Կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 6,000,000 դրամի չափով: | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ կոմունալ ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ, գազ, էլեկտրաէներգիա, աղբահանություն, ջուր)՝ 6,000,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառա- վարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Գյումրիի քաղաքապետարանի և համայնքային ծառայությունների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«ՓԱՐՈՍ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդներին պարբերաբար ներկայացվելու է հաշվետվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
22.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|